Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տոպոլոգիական տարածության մեջ։ Արվում են նաև այլ ընդհանրացումներ, որոնք, օրինակ, ընդգրկում են «ինտեգրալ գումարների սահման» (տես Ինտեգրալ հաշիվ), «բազմությունների հաջորդականության սահման» հասկացությունները ևն։

ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎ Ռուսաստանում, պառլամենտական հաստատություն, որի նիստը կայացել է Պետրոգրադի Տավրիկյան պալատում 1918-ի հունվ․ 5(18)-ին։ Ս․ ժ․ գումարելու հարա հասունացել է Փետրվարյան հեղափոխության հաղթանակից (1917) հետո և հատկապես մանրբուրժ․ մասսաների շրջանում։ Մանրբուրժ․ և բուրժ․ կուսակցություններն այն օգտագործել են մասսաներին հեղափոխական պայքարից շեղելու համար, պնդելով, թե Ս․ ժ․ օրենսդրորեն կլուծի տնտ․ և քաղ․ բոլոր խնդիրները։ ժամանակավոր կառավարությունը, սակայն, բուրժուազիայի ճնշման տակ խոչընդոտել է Ս․ ժ–ի հրավիրմանը՝ վախենալով, որ այն «․․․արդի Ռուսաստանում մեծամասնություն կտա էսէռներից ավելի ձախ գյուղացիներին» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 34, էջ 45)։ Բոլշևիկները չեն մերժել Ս․ ժ–ի գեղափարը, սակայն մասսաներին հեղափոխական պայքարի կոչ են արել, նշելով, որ բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու ընթացքում «Կյանքը և հեղափոխությունը Սահմանադիր ժողովը մղում են հետին պլան» (նույն տեղում, հ․ 31, էջ 133)։ Վ․ Ի․ Լենինը շեշտելէ, որ Սովետների հանրապետությունը դեմոկրատիայի ավելի բարձր ձևն է, քան բուրժուա–դեմոկրատական հանրապետությունը՝ Ս․ ժ–ով։ 1917-ի օգոստ․ 9(22)-ին բուրժ․ ժամանակավոր կառավարությունը Ս․ ժ–ի ընտրությունները նշանակել էր նոյեմբ․ 12(25)-ին։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից (19) հեւոո բոլշևիկյան կուսակցությունը ձգտել է օգնել մանրբուրժ․ մասսաներին սեփական փորձով Ս․ ժ․ Սովետների հետ համեմատելու միջոցով, նրպնց ազատել բուրժ․ սահմանադրական պատրանքներից։ Լենինը գտնում էր, որ «․․․Ռուսաստանում բուրժուական պառլամենտը կործանելու համար նախ պետք է հրավիրեինք Սահմանադիր ժողով՝ նույնիսկ մեր հաղթանակից հետո» (նույն տեղում, հ․ 41, էջ 309)։ Ուստի Ժողկոմխորհը հաստատում է ընտրությունների ժամկետը, դրանք կայացան 1917-ի նոյեմբեր–դեկտեմբերին, իսկ որոշ հեռավոր վայրերում՝ 1918-ի հունվարին։ Ընտրությունների վատ նախապատրաստման, հակահեղափոխականների սաբոտաժի և փաստորեն երկրում սկսված քաղաքացիական կռիվների պատճառով ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ կեսը, որոնցից 23,9% քվեարկել է բոլշևիկների, 40%՝ էսէռների, 2,3%՝ մենշևիկների, 4,7%՝ կադետների, մնացածը՝ այլ մանրբուրժ․ ու բուրժ․ կուսակցությունների և խմբերի օգտին։ Քվեարկության արդյունքները չարտացոլեցին երկրի քաղ․ ուժերի ռեալ փոխհարաբերությունը, քանի որ բանվոր դասակարգի և բոլշևիկյան կուսակցության ազդեցությունը ոչ պրոլետարական մասսաների վրա «․․․անհամեմատ ավելի մեծ է արտապաոյամենտական պայքարում, քան պառլամենտական պայքարում» (նույնի, նույն տեղում, հ․ 34, էջ 277)։ Բայց ընտրությունների նույնիսկ ձևական արդյունքները վկայել են Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրինաչափությունը։ Ընտրությունների ժամանակ բոլշևիկները հաջողության են հասել Պետրոգրադում (ձայների 45%), Մոսկվայում (48%), Հս․ (56%) և Արմ․ (67%) ռազմաճակատներում, Բալթիական նավատորմում (58,2%), Հս․-Արմ․ 20 օկրուգներում և Կենտր․ արդ․ շրջաններում (53,1%)։ Պրոլետարիատի մեծամասնությունը և զինվորների մոտ կեսը գնացել է բոլշևիկների ետևից։ Հակահեղափոխությունը «Ամբողջ իշխանությունը Սահմանադիր ժողովին» լոզունգի ներքո պայքար է ծավալել սովետական իշխանության դեմ, ստեղծել հակասովետական «Սահմանադիր ժողովի պաշտպանության միություն»-ը։

1918-ի հունվ․ 5(18)-ին բացվել է Ս․ ժ–ի նիստը։ 715 պատգամավորներից ներկա է եղել մոտ 410-ը։ Գերակշռել են էսէռցենտրիստները՝ Վ․ Մ․ Չեռնովի գլխավորությամբ։ Բոլշևիկ պատգամավորները եղել են մոտ 120։ Ս․ ժ–ի հակահեղափոխական մեծամասնությունը հրաժարվել է քննարկել «Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիան», որը Համառուսաստանյան ԿԳԿ–ի անունից առաջարկել էր Յա․ Մ․ Սվերդլովը, չի ճանաչել սովետական իշխանության դեկրետները։ Բոլշևիկյան ֆրակցիան հեռացել է նիստից, ապա հեռացել են նաև ձախ էսէռները և մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչները։ Նիստը պարեկության պահանջով հունվ․ 6(19)-ի առավոտյան ժամը 5-ին փակվել է։ Հունվ․ 6(19)-ի գիշերը Կենտգործկոմը Ս․ ժ․ ցրելու դեկրետ է ընդունել, որն արժանացել է ժող․ մասսաների և Սովետների համառուսաստանյան III համագումարի հավանությանը։

Աղբյուրներ․ Всероссийское Учредительное собрание (1917 г․ в документах и материалах), М․–Л․, 1930․

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Թեզիսներ Սահմանադիր ժողովի մասին, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 35։ Նույնի, Սահմանադիր ժողովի ընտրությունները և պրոլետարիատի դիկտատուրան, նույն տեղում, հ․ 40։ Рубинաтейн H․ Л, К истории Учредительного собрания, М․–Л․, 1931․

ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՍՌԿ), Հայ սահմանադրական ռամկավար կուսակցություն, արևմտահայ լիբերալ–բուրժուագիայի կուսակցություն։ Հիմնադրվել է 1908-ի հոկտ․ 31-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, Արմենականների, Վերակազմյալ հնչակյանների և Գաղափարակցական միության ներկայացուցիչների կողմից։ «Ժողովրդի գերիշխանության» ապադասակարգային դիրքերից գրված ծրագրում նշվում էր, որ ՍՌԿ չի շեղվելու բուրժ․ հիմնական սկզբունքներից, որոնցից կարևորագույնն էր հայտարարվում «Դրամագլխի, Աշխատության և Տաղանդի կամավոր ընկերակցությունը»։ Ազգ․ հարցում ընդունելով «երկրին ամբողջությունը և քաղաքական անբաժանելիությունը»՝ ՍՌԿ, ենթարկվելով թուրք, պատիր սահմանադրության խաբկանքին, հրաժարվում էր Հայաստանի անկախության գաղափարից և փոխզիջման գնում երիտթուրքերի հետ։ «Պահելով հանդերձ Օսմանյան հայրենիքին միությունը և ամբողջությունը,–ասվում էր կուսակցության ծրագրում,– պարտին ոչ միայն պահպանել, այլև երաշխավորված տեսնել իրենց ազգային գոյությունը համահավասար իրավունքներու վրա կրթնած»։ Սակայն շուտով զգալով երիտթուրք․ մոտալուտ դավադրության վտանգը՝ ՍՌԿ սկսում է փոխել իր քաղաքականությունը և անցնել գրեթե կիսալեգալ դրության (հատկապես՝ Վասպուրականում)։ Չնայած կուսակցության գործելակերպում նկատվող որոշ փոփոխություններին, այնուամենայնիվ ՍՌԿ իր 11 համագումարում (1913, Կ․ Պոլիս) որոշեց ղեկավարվել 1 համագումարի (1911, Կ․ Պոլիս) որոշումներով և ծրագրային դրույթներով։ Կուսակցությունը իր դիրքորոշումը ինչպես հայկ․ հարցում, այնպես էլ երիտթուրքերի քաղաքականության նկատմամբ պաշտոնապես փոխեց միայն 1915-ի Մեծ եղեռնից հետո։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՍՌԿ ղեկավարության հիմնական ուժերն իրենց գործունեության կենտրոնը Կ․ Պոլսից տեղափոխեցին Արլ․ Հայաստան, որտեղ սերտորեն գործակցում էին արևելահայ լիբերալ բուրժուազիայի կուսակցության՝ Հայ ժողովրդական կուսակցության հետ։ 1919-ի դեկտ․ 21-ին Երևանում հրավիրված ՍՌԿ շրջանային (Արևելյան Հայաստանի) 11 համագումարը որոշում ընդունեց Վերակազմյալ հնչակյանների և Փարիզում կազմակերպված Ազատական միության հետ միավորվել մեկ կուսակցության մեջ, սակայն այդ որոշումը չիրականացվեց։ Համագումարը որոշում ընդունեց միացյալ և անկախ Հայաստանի ստեղծման համար պայքարելու մասին։ ՍՌԿ Թիֆլիսում հրատարակել է «Վան–Տոսպ» թերթը (1919–20-ին՝ «Հայաստանի ձայն», Երևանում)։

1921-ի հոկտ․ 1-ին, ի թիվս այլ կուսակցությունների, ՍՌԿ միավորվեց Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ)։

Գրկ Խուրշուդյան Լ․, Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում, Ե․, 1964։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ժողովրդական ազատագրության» կուսակցություն, լիբերալ–բուրժ․ կուսակցություն Ռուսաստանում։ Կազմվել է 1905-ի հոկտեմբերին։ 1917-ից հակահեղափոխական բուրժուազիայի գլխ․ կուսակցությունն էր (տես Կադետներ)։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, տես Պետական իրավունք։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, միապետության տարատեսակ, որի պայմաններում պետության գլխի, միապետի, լիազորությունները որոշված են սահմանադրությամբ։ Առաջացել են բուրժ․ հեղափոխությունների շրջանում՝ բուրժուազիայի և ազնվականության միջև հաստատված փոխզիջման շնորհիվ։ Ս․ մ–ներում միապետի լիազորությունները ձևականորեն