ղագույն օրինակն է հայ վիմագրության մեջ), նա 980–985-ին կառուցել է Հայկաձոր գյուղի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (այժմ՝ ՀՍՍՀ Անիի շրջանում)։ Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ երկու զույգ որմնամույթերով, կառուցված է կարմիր գույնի տուֆի սրբատաշ քարերից, բավական լավ է պահպանված։ Ընդարձակ աղոթասրահը արլ–ում ավարտվում է բեմի կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմում ուղղանկյուն, փոքր աբսիդներով ավանդատներ են։ Միակ մուտքը հվ–ից է։ Գմբեթն ունի գլանաձև թմբուկ և ներսից զարդարված է որմնանկարներով։ ճակատները (բացառությամբ արմ–ի) մշակված են եռանկյունաձև կտըրվածքով «հայկական» խորշերով։ Ա–ի մեզ հայտնի այս միակ գործը Հայաստանի X դ․ լավագույն հուշարձաններից է։
Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ Ա քարգործ
վարպետներ, Ե․, 1963։ Մ․ Հասրաթյան
ՍԱՄԹԱՎԻՍԻ, ճարտ․ հուշարձան՝ տաճար, Վրաց․ ԱԱՀ–ում, Գորիից 30 կս արլ․։ Կառուցվել է 1030-ին (ճարտ․ Իլլարիոն Սամթավնելի)։ Թմբուկը և արմ․ ճակատը վերականգնվել են XV դ․։ Խաչաձև գմբեթավոր է։ Արլ․ ճակատի հարդարանքը՝ բեկվածքավոր գոտի, որ վերին մասում կազմում է խաչ, ավելի ցած՝ երիզում գլխ․ լուսամուտի լայն շրջակալը, նրանից ներքև՝ պատկերում երկու սիմետրիկ դասավորված շեղանկյուններ, վրաց․ ճարտ․ մեջ զարդանախշված դեկորի կիրառման առաջին օրինակն է։ Ներսում պահպանվել են XVII դ․ որմնանկարի հետքեր։
ՍԱՄԻԹ (Anethum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա, հազվադեպ՝ երկամյա բույսերի ցեղ։ Տերևները խիստ կտրտված են։ Կա 3 տեսակ՝ տարածված Եվրոպայի հվ–ում, Եգիպտոսում, Եթովպիայում։ Առավել տարածված ԷՍ, բուրավետը (A․ graveolens)։ Միամյա, առատ համեմունքային բույրով բույս է։ Մշակվում է Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում։ Ցողունը ուղիղ կանգուն է, ճյուղավորված, մինչև 2 մ բարձրության։ Տերևները փետրաձև կտրտված են, դեղնականաչավունից մինչև թխակապույտ կանաչ գույնի։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է։ Ծաղիկները երկսեռ են, մանր, դեղին։ Մատղաշ բույսերն օգտագործվում են որպես թարմ կանաչի և համեմունք՝ սալաթ, մի շարք կերակուրներ պատրաստելիս։ Կիսահասունացած ծաղկացողունները լավ համեմունք են վարունգի և այլ թթուների համար։ Աերմերը հարուստ են եթերայուղով, կիրառվում են հրուշակեղենի, օծանելիքի, պահածոների արտադրությունում։ Բուրավետ Ա–ի պտուղներից ստանում են անեթին պատրաստուկը, որը բժշկության մեջ կիրառվում է որպես սպազմոլիտիկ միջոց։ Աամիթաջուրն օգտագործվում է նորածին երեխաների ստամոքսի ցավերը մեղմացնելու և առաջացած գազերը հեռացնելու համար։ Հարուստ է երկաթի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղերով և վիտամիններով (B խմբի, C, պրովիտամին A)։ Ա․ ցրտադիմացկուն, լուսասեր, ջերմասեր, հողի նկատմամբ պահանջկոտ բույս է։ Աճեցվում է բաց և փակ գրունտում։ Բերքձւտվությունը բաց գրունտում 80–100 ց/հա է, սերմնաբուծական ցանքերից՛ 2–3 ց/հա սերմ։ ԱԱՀՄ–ում մշակության մեջ տարածված են Հայկ․ 268, Ուզբեկ․ 243, Գրիբովյան սորտերը։
ՍԱՄՂՐԵԹ, Ա մ ղ ր և թ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՄԱՀ Թեթրիծղարոյի շրջանում, Իրամ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 8 կմ հվ–արմ․, Թբիլիսի–Թեթրիծղարո-Ծալկա խճուղու ձախ կողմում։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի յոթնամյա դպրոց, ակումբ, կինո, գրադարան, բուժկայան, կենցաղսպասարկման օբյեկտներ, կապի բաժանմունք։ Գյուղը հիմնադրվել է 1710-ին, բնակիչներն եկել են Արմ․ Հայաստանից (Վանից, Մուշից), Կոստանդնուպոլսից ևՎրաստանի Դուշեթի գավառից։ Ա–ում և շրջակայքում կան եկեղեցիներ (XVIII–XIX դդ․)։
ՍԱՄՐԵՆ (Sumner) Ջեյմս Բեթչելլեր (1887–1955), ամեր․ կենսաքիմիկոս, փիլ–յան դ–ր, ԱՄՆ–ի Ազգ․ ԳԱ և արվեստների ու տությունների ամեր․ ակադեմիայի անդամ։ Ավարտել է Հարվարդի համալսարանը (1910)։ 1914–29-ին կենսայ}իմիա է դասավանդել Կորնելյան համալսարանում (ԱՄՆ), 1929-ից՝ աեղի ֆերմենտների քիմիայի լաբորատորիայի դիրեկտոր։ Աշխատանքները վերաբերում են ֆերմենտների և սպիտակուցների քիմիային, ապացուցել է ֆերմենտների սպիտակուցային բնույթը, առաշինն է բյուրեղային յին տեսքով անջատել ուրեազ ֆերմենտը (1926)։ Նոբելյան մրցանակ (1946, Ջ․ Նորթրոաի և Ու․ աոենփի հետ համատեղ)։
ՍԱՄՇՎԻԼԴԵՍ ա մ շ ու լ դ ե, Շ ա մ շ ու լ դ ե, Շամսույտե, Օրբեթ, բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառում, խրամ գետի ձախ ափին (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե հայաբնակ գյուղից հվ․)։
Բերդապարիսպների հնագույն շերտերը վերագրվում են մ․ թ․ ա․ I ազարամյակի առաջին կեսին։ Արաբ պատմիչ Բալաձորու վկայությամբ՝ Ս․ վերակառուցվել ու բարենորոգվել է Պարսից խոսրով I Անուշիրվանի ժամանակ (531–579)։ Մմբատ Ա թագավորի գահակալման տարիներից (890|-914) եղել է Բագրատունյաց թագավորության կարեոր ռազմակայաններից մեկը հս–ում։ Շահնշահ Աշոտ Բ Երկաթը (9144-930) Ս–ի բերդապահ էր նշանակել Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրներին։ Աշոտ Գ Ողորմած թագավորը (953–977) Ս–ի հսկողությունը հանձնել է իր կրտսեր որդի Գուրգեն (Կորիկե, Կյուրիկե) Բագրատունուն, որը հոր մահից հետո իրեն հռչակեց թագավոր՝ հիմնադրելով ԿյուրիկյաԱ թագավորությունը։ Գուրգենի որդին և հաջորդը՝ Դավիթ Անհողքւնը, Ս․ դարձրեց իր գահանիստը (մինչե 1065)։ Այնուհետև Ս–ին տիրացավ Կլդեկարիի Լիպւևրիտյանների տոհմը, իսկ 1026-ին՝ վրաց Գավիթ Շինարար թագավորը։ Վերջինս այն տվեց Օրբելյան տանը՝ իբրև տիրույթ (այստեղից էր՝ Օրբեթ–Օրբելի–Օրբելյան)։ 1440-ին Ս․ գրավել և կործանել
է թուրքմեն, վաչկատուն ցեղերի առաջնորդ Ջահանշահը՝ կոտորելով շուրջ 4700 և գերեվարելով ավելի քան 9000 քրիստոնյա (հայ և վրացի) բնակիչների։
Ս․ միջնադարյան Հայաստանի շատ ամրոցների ու քաղաքների նման տեղադըրված է հատվող ձորերով (խրամ գետի և նրա վտակ Չիվչավի) առաջացող եռանկյունաձև սարահարթի վրա և մոտեցման միակ հնարավոր կողմից (այստեղ՝
արմ,)[ պաշտպանված է կրկնակի պարիսպներով։ Բազալտի կոպտատաշ խոշոր քարերով, կրաշաղախով կառուցված բավական բարձր պարիսպների հվ․ և հս․ ծայրերիս շրջանաձև հզոր աշտարակներ են, որոնցից հարավայինի միջով բացված է միջնաբերդի մուտքը։ Նրա անառիկությունն ուժեղացնելու համար դարպասից դղյակ տանող միակ նեղ ճանապարհն ընկած է ուղղանկյուն որմնահեցերով հվ․ պարսպի և խրամ գետի անդնդախոր ձորի եզրի միջև, որը հնարավորություն է ստեղծում ամրոց թափանցած թշնամուն հարվածի տս|կ պահել։ Կյուրիկյան թագավորության փռաջին մայրաքաղաք Ս․ կազմված է երեք մասից, արլ․՝ միջնաբերդից, միջին՝ դղյակռց մինչև արտաքին պարիսպներ ընկած հատվածից և արմ․՝ պարիսպներից դուրս գտնվող բնակելի մասից։ Ս–ի տարածքում պահպանվել են աաշտպանա–