լեզուներում՝ անձնական–ստաացական և անձնական–նախանշական ձևեր, որոնք կարող են փոփոխվել ըստ դեմքի և նույնիսկ՝ ըստ ժամանակի։ Բայը Ս․ լ–ի մեծ մասում ունի 3 խոնարհում՝ օբյեկտային (անցողական), սուբյեկտային (անանցողական) և անդրադարձ, շատ եղանակներ U կերպեր։ Շարադասությունն ագատ է։ Բառապաշարում կան թյուրք․, մոնղ․, օբ–ուգրան և ենիսեյան լեզուների հետ շփման հետքեր։ XVII–XX դդ․ փոխատու հիմնական լեզուն եղել է ռուս․։
ՍԱՄՈԿԻՇ Նիկոլայ Սեմյոնովիչ (1860– 1944), սովետական նկարիչ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1937)։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1879–85, ագատ ունկնդիր 1878-ից, 1886–89-ին՝ կրթաթոշակառու Փարիզում)։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1913), որտեղ դասավանդել է 1912-ից (պրոֆեսոր, 1913–18-ին՝ մարտանկարչության դասարանի ղեկավար)։ Աշակերտներից են՝ Մ․ Ի․ Ավիլովը, Պ․ Ի․ Կոտովը, Գ․ Կ․ Սավիցկին։ ԱԽՌՌ–ի անդամ (1923-ից)։ Ս․ զարգացրել է XIX դ․ 2-րդ կեսի–XX դ․ սկզբի ռուս մարտանկարչության ավանդույթները։ Սովետական շրջանում ստեղծել է կարմիր բանակին, քաղաքացիական պատերազմին և ուկր․ ժողովրդի պատմությանը նվիրված նկարներ («Կարմիր բանակի անցումը Սիվաշով», 1935, Սիմֆերոպոլի գեղ․ թանգարան, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՍԱՄՈՅԼՈՎ Ալեքսանդր Ֆիլիպովիչ (1867–1930), սովետական ֆիզիոլոգ։ Ավարտել է Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանը, 1893–96-ին աշխատել Ի․ Պավլովի, 1896–1907-ին՝ Ի․ Սեչենովի լաբորատորիաներում։ Եղել է Կազանի (1903-ից) և Մոսկվայի (1924-ից) համալսարանների պրոֆեսոր։ Մրտի ֆիզիոլոգիայի և նյարդամկանային ապարատի հետազոտության մեթոդների հեղինակ է, էլեկտրակարդիոգրաֆիայի և միջնորդների մասին տեսության հիմնադիրներից (Ռուսաստանում), փորձառական ճանապարհով ապացուցել է (1928, Մ․ Կիսելյովի հետ) կենտրոնական արգելակման հումորալ բնույթը։ Աշխատանքները վերաբերում են մկանների, նյարդերի և զգացողության օրգանների ֆիզիոլոգիային։ Վ․ Ի․ Լենինի անվ․ մրցանակ (1930)։
ՍԱՄՈՅԼՈՎԱ Տատյանա Եվգենևնա (ծն․ 4․5․1934, Լենինգրադ), սովետական կինոդերասանուհի։ ՌՍՖՍՀ վաստ․ արտիստուհի (1963)։ 1958-ին ավարտել է Շչուկինի անվ․ թատեր․ ուսումնարանը։ 1956-ից նկարահանվում է կինոյում։ Հայտնի է դարձել «Թռչում են կռունկները* (1957) կինոնկարում խաղացած Վերոնիկայի դերով (Կաննի Միջազգային XI կինոփառատոնի մրցանակ)։ Նշանակալից է նաև Աննա Կարենինայի («Աննա Կարենինա», 1968) դերը։ Այլ անձնավորումներից են՝ Տանյա («Չուղարկված նամակ», 1960), սովետական հետախույզ («Ալբա Ռեգիա», 1961, հունգար, ֆիլմ), Սոնյա («Նրանք գնում էին Արևելք», 1964, իտալասովետական ֆիւմ)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ՍԱՄՈՅԼՈՎԻՉ (Սուշչինսկի) Դանիլո Սամոյլովիչ (1743 կամ 1744–1805), ռուս զինվ․ բժիշկ։ Բժշկագիտության դ–ր (1784)։ Ռուսաստանում ամաճարակագիտության հիմնադիրն է։ 1784-ից մասնակցել է ժանտախտի դեմ պայքարին։ ժանտախտը համարել է նոզոլոգիական հատուկ ձև և նկարագրել դրա կլինիկական պատկերը։ Ապացուցել է հիվանդության հպավարակայէւն բնույթը և հիմնավորել հակաժանտախտային պատվաստումների անհրաժեշտությունը։ Եղել է արտասահմանյան 12 գիտությունների ակադեմիաների անդամ։
ՍԱՄՈՅԼՈՎԵՐ, ռուս դերասանների ընտանիք։ Վասիլի Միխայլովիչ Ս․ (1782–1839)։ Պետերբուրգի Մեծ թատրոնի արտիստ (1803–39)։ Հանդես է եկել առավելապես օպերայում (տենորի և բարիտոնի երգամասերով), խաղացել նաե դրամատիկական ներկայացմներում։ Ս ո ֆ յ ա Վասիլևնա Ս․ (Չեռնիկովա, 1787–1854), դրամատիկ և օպերային արտիստուհի։ Վասիլի Միխայլովիչ Ս–ի կինը։ 1804-ից հանդես է եկել օպերայում (Մաշա, Կավոսի «Իվան Սուսանին») և օպերա–վոդևիլում։ Բեմը թողել է 1843-ին։ Վասիլի Վ ա ս ի լ և ի չ Ս․ (1813–1887), Վասիլի Միխայլովիչ և Սոֆյա Վասիլևնա Ս–ի որդին։ 1835–75-ին խաղացել է Ալեքսանդրյան թատրոնում։ Իբրև դերասան ձևավորվել է ռեալիստական դպրոցի ազդեցությամբ, հումանիստորեն մեկնաբանել «փոքր մարդու» կերպարը։ Հատուկ փայլով է խաղացել, այսպես կոչված, զգեստափոխման դերեր (Մակար Գուբկին, Կոնիի «Ուսանող, խմբերգիչ, արտիստ և աֆերիստ»)։ Լավագույն դերերից են նաե՝ Ռաստակովսկի (Գոգոլի «Ռևիզոր»), Ռիշելյե (ԲուլվերԼիտոնի «Ռիշելյե») են։ Վերա Վ ա ս ի լենա Ս․ (1824–1880), Վասիլի Միխայլովիչ և Սոֆյա Վասիլևնա Ս–ի դուստրը։ 1841–53-ին աշխատել է Ալեքսանդրյան թատրոնում։ Աչքի է ընկել քնարադրամատիկական և կատակերգական դերերով (Օլգա, Եֆիմովիչի «Վլադիմիր Զարևսկի», Էլւքիրա, Մոլիերի «Տարտյուֆ» են)։ Տուրգենեը նրա համար գրել է «Որտեղ բարակ է, այնտեղ էլ կկտրվի» U «Գավառուհին» կատակերգությունները։ Ն ա դ և ժ դ ա Վասիլևնա Ս․ (1818–1899), Վասիլի Միխայլովիչ և Սոֆյա I Վասիլևնա Ս–ի դուստրը։ 1838–59-ին խաղացել է Ալեքսանդրյան թատրոնում, եղալ իժենյու ամպլուայի դերասանուհի։ Պավել Վասիլևիչ Ս․ (1866– 19311)։ Հանրապետության վաստ․ արտիստ (1923)։ Վասիլի Վասիլևիչ Ս–ի որդին։ Բեմ․ գործունեությունն սկսել է Պետերբոփգում՝ 1888-ին։ Խաղացել է գաւիսռներում, ապա Մոսկվայի Կորշի (1891–1893), Վ․ Կոմիսարժևսկայայի դրամատիկ․ (1904–05, Պետերբուրգ) թատրոններում, 1900–04 U 1920–24-ին՝ նախկին Ալեքսանդրյան թատրոնի խմբում։ Դերերից են՝ Համլետ (Շեքսպիրի «Համլետ»), Չացկի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)։ Ս–ի արվեստը նոր գույներով հարըստացել է սովետական շրջանում (Լունաչարսկու «Կանցլերը և փականագործը»)։
ՍԱՄՈՐԱՏ, Շ ա մ ու շ ա տ, հնագույն քաղաք Կոմմագենեում, Եփրատի աջ ափին։ Սեպագիր աղբյուրներում հիշատակվում է Կումմախա՝ որպես համանուն պետության մայրաքաղաք։ Մ․ թ․ ա․ VIII դ․ հաճախ դաշնակցել է Ուրարտու պետությանը՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ․ թ․ ա․ 708-ին ընկել է Ասորեստանի տիրապետության տակ։ Աքեմենյանների օրոք (մ․ թ․ ա․ VI–IV դդ․) եղել է Կոմմագենեի հայկ․ սասյրապության կենտրոնը և հավանաբար կոչվել՝ Կոմմագենե։ Մ․ թ․ ա․ 330-ից հետո մտել է Երվանդունիների հայկ․ թավորության մեջ։ Մ․ թ․ ա․ III դ․ 1-ին կեսին դարձել Երվանդունիների ԾոփքԿոմմագենե (տես Ծոփք) միացյալ թագավորության մայրաքաղաքը և Սամոս Ա թագավորի անունով վերանվանվել Ս․։ Մ․ թ․ ա․ III դ․ վերջին Ս․ կարճ ժամանակով ենթարկվել է Սելևկյաններին, ապա դարձել Կոմմագենե անկախ պետության մայրաքաղաքը։ Տիգրան Բ Մեծի և Սրտավազդ Բ–ի օրոք (մ․ թ․ ա․ I դ․) մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ։ 72-ին Հռոմ․ կայսրությունը Ս․ (Կոմմագենեի հետ) կցել է իր տիրապետության տակ գտնվող Ասորիք նահանգին։ Ա․ եղել է հուն, դըպրության կենտրոն։ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների մի խմբին Ս․ է ուղարկել՝ հուն, դպրություն ուսանելու, այնուհետև անձս^մբ այցելել Ս․, հույն գեղագիր Հռոփանեսի օգնությամբ վերջնականորեն ձևավորել հայկ․ նշանագրերը։ Բյուզ․ կայսիության տիրապետության շրջանում Ս․ գտնվել է Եփրատացիք նահանգի (ապա՝ բանւվկաթեմի) կազմում։ 639-ին արաբնեբը գրավել են Ս․ և մտցրել Ջազիրա (Վերին Միջագետք) նահանգի մեջ։ Արաբ պատմիչ Մասուդիի (X դ․) վկայությամբ՝ Ս․ կոչվել է նաև Կալատալ–Թին (կավե բերդ)|։ IX–X դդ․ Բյուզ․ կայսրությունը համս^ռ մարտեր է մղել՝ ետ գրավելու Ս․, որը ^քի քանի անգամ անցել է ձեռքից ձեռք։ Ս–ի բյուզ․ նվաճումից (958) հետո այնտեղ հաստատվել են մեծ թվով հայեր։ XI դ․ Ս․ եղել է կայսրության արլ․ հրամանատարության ռազմակայանը։ Սելջուկյան նվաճումներից (XI դ․ 2-րդ կես) հետո, Ս․ տիրել են նրանց գերիշխանությունն