քաղաք>, «Լատինական թաղամաս») ցածրահարկ կառուցապատումը համադրված է գործարար կենտրոնի երկնաքերների հետ։ Կառույցներից են՝ լաստանավերի կայարանը (1896), Հասարակական կենտրոնի շենքը (1910–20), Գեղեցիկ արվեստների պալատը (1915, ճարտ․ Բ․ Մեյբեկ), Մայմոնիդա հոսպիտալը (1946, ճաոտ․ է․ Մենդելզոն), Վ․ Մորիսի խանութը (1948, ճարտ․ Ֆ․ Լ․ Ռայթ), Զ․ ՀենկԼւկի ապահովագրության ընկերության տունը (1959), Գոլդեն–Գեյթուեյ բնակելի համալիրը (1955–70) են։ Նշանավոր են Ս․ Ֆ–ի կախովի երկու կամուրջները՝ Սան Ֆրանցիսկո–Օքլենդ (1936, երկ․ մոտ13 կմ) U «Ոսկե դարպաս» (1937, միջնամասի թռիչքի երկ․ 1280 if)։ 1874-ից Ս․ Ֆ–ում գործում է ինքնատիպ տրամվայ (պահպանվում է քաղաքային իշխանությունների որոշմամբ):
Ս․ Ֆ–ում են գտնվում Կալիֆոռնիայի համալսարանի բժշկ․ կենտրոնը, Կսլիֆոռնիայի նահանգի, Սան Ֆրանցիսկոյի, «Գոլդեն Գեյթ» («Ոսկե դարպաս») համալսարանները, կոնսերվատորիան և այլ ուս․ հաստատություններ։ Գիտ․ հիմնարկներից են Կալիֆոռնիայի ԳԱ, Բժշկ․ գիտ․ ԳՀԻ, Ախտաբանների և մանրէաբանների ամեր․ ասոցիացիան են։ իյոշորագույն գրադարաններն են․ Ս․ Ֆ–ի հանրայինը, համալսարաններինը, իրավաբանականը։ իյոշորագույն թանգարաններն են․ Ս․ Ֆ–իարվեստի թանգարանը, Ասիայի արվեստի և մշակույթի կենտրոնը, Պատվավոր լեգիոնի կալիֆոռնիական պալատը (Գեղեցիկ արվեստների թանգարան) են։Կան օպերային և դրամատիկական թատրոններ։
Հայերը Ս․ Ֆ–ու մ։ Ս․ Ֆ–ի հայ համայնքը սկսել է կազմավորվել XIX դ․ 80–90-ական թթ․։ 1912-ին Ս․ Ֆ–ի հայերի թիվը (Օքլենդի հետ) 150 էր։ Համայնքը սկսել է ստվարանալ առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1924-ին Ս. Ֆ-ում (Օքլենդի և Բերկլիի հետ) կար 1500 հայ: Հայերի հոսքը Ս․ Ֆ․ շարունակվել է ընդհուպ մինչե երկրորդ համաշխարհային պատերազմը և նրանից հետո․ 1962-ին Ս․ Ֆ–ում և նրա արվարձաններում (Սան Մաթեո, Բերլինգեյմ, Ռեդվուդ սիթի, Փալո Ալթո, Սան Խոսե, Բերկլի, Սանտա Կլարա, Ռիչմոնդ են) բնակվում էր 6 հզ․ հայ, 1970-ական թթ․ սկզբին՝ շուրջ 10 հզ․, 1983-ին՝ 25․000։ Ս․ Ֆ–ի առաջին հայ բնակիչների մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բաղեշցիներ են․ զբաղվել են դերձակությամբ, խոհարարությամբ, նպարավաճառությամբ, գորգավաճառությամբ, ծաղկավաճառությամբ են։ 1980-ական թթ․ Ս․ Ֆ–ի հայերը ներգրավված են կյանքի բոլոր ասպարեզներում․ կան արհեստավորներ, բանվորներ, առետրականներ, ապահովագրական ընկերությունների գործակալներ, բանկերի ծառայողներ, ինժեներէեր, ազատ արվեստների բնագավառի աշխատողներ։ Համայնքի ազգային–հասարակակա կյանքը կազմակերպում են զանազան միություններ, կազմակերպությններ են։ XX դ․ սկզբից գործում են հայ ազգ․ կուսակցությունների տեղական մասնաճյուղերը։ 1924-ին հիմնվել է «Հայ եղբայրասիրաց այրասիրաց միությունը», 1920-ական թթ․սկզբին՝ Բերկլիի համալսարանի հայ ուսանողների «Երևան» ակումբը։ Գործում են Ամերիկահայ առաջադիմական միության տեղական կազմակերպությունը (1938-ից), ՀԲԸՄ, ՀՕՄ, Հայ կարմիր խաչի, ինչպես նաև հայրենակցական միությունների, «Թեքեյան», «Համազգային» և այլ մշակութային միությունների մասնաճյուղերը։ Ս․ Ֆ–ի հայ առաքելական և ավետարանական եկեղեցական մարմինները (վարչությունները) ստեղծվել են 1920-ական թթ․ կեսին։ Համայնքի հավատացյալների մեծ մասը հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են։ 1983-ին Ս․ Ֆ–ումև արվարձաններում գործում էին Ս․ Գրիգոր Լուսավորիչ (1925-ից, 1953-ից՝ անթիլիասապատկան), Ս․ Հովհաննես Մկրտիչ (1941-ից), Ս․ Վարդան (1932-ից) եկեղեցիները։ Եկեղեցիներ կան (1974-ից) Սանտա Կլարայում և Սան Խոսեում։ Ավետարանականներն ունեն «Գողգոթա» (հիմն․ 1926-ին), «Բեթանիա» (1926-ից) ժողովարանները։ Կան սակավաթիվ հայ կաթոլիկներ։ Հայկ․ եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա կամ երեկոյան դպրոցներ։ 1980-ին բացվել է նորակառույց Հայ կեդրոնը՝ սրահով և «Գռուզյան-Զաքարյան» ամենօրյա վարժարանով։ Ս․ Ֆ–ի հայ համայնքը զարգացած մամուլ չի ունեցել։ 1924–25-ին հրատարակվել է «Ծիածան» ամսաթերթը (խմբագիր՝ Ս․Մ․ Ծոցիկյան), որը 1926-ին փոխադրվել է Դետրոյտ։ 1921-ին Ս․ Ֆ–ում հիմնվել է «Մասիս» ակումբը, որն ունեցել է թատերախումբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թատերախումբ էր պահում Ս․ Ֆ–ի Հայ մշակութային միությունը, որը գործել է մինչև 1958-ը։ 1960-ական թթ․ սկզբին ստեղծվել է «Հայ դրամատիկ թատերախումբ»-ը, որը գործել է 16 տարի, այժմ գործում է մեկ թատերախումբ։ Ս․ Ֆ–ի հայ համայնքը սերտ կապերի մեջ է մայր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի հեա։
ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1945, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հիմնադիր 50 պետությունների կոնֆերանս։ Տեղի է ունեցել 1945-ի ապրիլի 25- հունիսի 26-ը։ Հրավիրվել է ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի անունից՝ ի կատարումն Ցալթայի կոնֆերանսի (տես Ղրիմի կոնֆերանս 1945) որոշման, ՄԱԿ–ի կանոնադրության վերջնական տեքստը նախապատրաստելու համար (տես Դումբարտոն–Օկսի․ կոնֆերանս)։ Սովետական Միությունից կոնֆերանսին մասնակցում էին նաև Բելոռուս․ ՍՍՀ և Ուկր․ ՍՍՀ պատվիրակությունները։ Սովետական պատվիրակության պահանջով Մ․ Ֆ․ կ․ որոշեց հիւաադիր–անդամ համարել նաև Լեհաստանին։ Ս․ Ֆ․ կ․ ընթացավ սուր պայքարի մթնոլորտում, հատկապես Անվտանգության խորհրդի իրավունքների, քվեարկության կարգի, գաղութների և կախյալ տերիտորիաների, միջազգային խնամակալության նպատակների և այլ հարցերի շուրջը։ Որոշ ՝ պետություններ առարկում էին Անվտանգության խորհրդի միաձայնության սկզբունքի դեմ և փորձում նույնպիսի իրավունքներով օժտել նաև Գւխավոր ասամբչեան (մեխանիկական մեծամասնությունը ի վնաս Սովետական Սիության ու նրա դաշնակիցների օգտագործելու նպատակով)։ Ս․ Ֆ․ կ–ում շնորհիվ ՍՍՀՄ–ի հաստատուն դիրքի ընդունվեց միաձայնության սկզբունքը։ Որոշվեց ՄԱԿ–ի կանոնադրության մեջ մտցնել մի դեկլարացիա, որը ձևակերպում էր գաղութների և կախյալ տերիտորիաների հետ վարվեցողության սկզբունքները, մանդատային տերիտորիաները մտցվում էին միջազգային խնամակալության համակարգի մեջ։ Կոնֆերանսը ստեղծեց միջազգային դատարան ՄԱԿ–ի։ 1945-ի հոկտ․ 24-ին (որը ամեն տարի նշվում է որպես Միավորված ազգերի օր) ՄԱԿ–ի Կանոնադրությունը վավերացրեցին Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամներն ու ՄԱԿ–ի անդամ պետությունների մեծամասնությունը և այն մտավ ուժի մեջ։ Գրկ․ Исраэлян В․ Л․, Дипломатическая история Великой Отечественной войны 1941-1945, М․, 1959; Советский Союз в ООН, т․ 1, М․, 1965․ ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1951, 48 պետությունների անջատ պայմանագիր ճապոնիայի հետ, որ կնքվել է սեպտ․ 8-ին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում։ Պայմանագիրը նախապատրաստել էին ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հակառակ Պոտսդամի դեկլարացիայի (տես Պոտսդամի կոնֆերանս 1945) և մի շարք դաշնակցային համաձայնագրերի, առանց Սովետական Միության (որ մեծ դեր էր խաղացել միլիտարիստական ճապոնիայի ջախջախման գործում) և ՉԺՀ–ի մասնակցության։ Պայմանագիրը բաղկացած է 7 գլուխներից (27 հոդված)։ Կոնֆերանսում սովետական պատվիրակությունը մատնանշեց, որ պայմանագրի անգլոամեր․ նախագիծը անբավարար է, քանի որ չի ապահովում ճապոնիայի խաղաղությունը, անվտանգությունն ու դեմոկրատական զարգացումը և առաջարկեց ուղղումներ ու 8 նոր հոդված։ Սակայն ԱՄՆ–ին և Մեծ Բրիտանիային հաջողվեց անցկացնել իրենց նախագիծը, որը պայմաններ էր ստեղծում ճապոն․ միլիտարիզմի վերածնման համար, երկարաձգում էր ճապոնիայի օտարերկըրյա օկուպացիան, ուղի էր հարթում երկիրը ռազմ, խմբավորումների մեջ ներքաշելու համար ևն։ ՍՍՀՄ, Լեհաստանն ու Չեխոսլովակիան, ինչպես նաև կոնֆերանսում չներկայացված Բիրման, ԿԺԴՀ, Հնդկաստանը, ՄԺՀ, ՉԺՀ և ՎԴՀ հրաժարվեցին ստորագրել պայմանագիրը։ Նույն օրը ստորագրվեց ճապոնաամեր․ «անվտանգության պայմանագիրը», որով ԱՄՆ իրավունք էր ստանում ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային բազաներ ունենալ ճապոնիայում կամ նրա մոտակայքում։ ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿ ՈՒ, Սան Ֆրանսիսկ ու (Sáo Francisco), գետ Բրազիլիայում։ Երկ․ 2800 կմ է, ավազանը՝ 600 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Սեռա դե Կանաստրա լեռնազանգվածից, թափվում Ատլանտյան օվկիանոս։ Սահանքավոր է։Պաուլու Աֆոնսու ջրվեժի մոտ կա ՀԷԿ։Ջրի միջին ծախսը