Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ


ՍԱՌՆԱՐԱՆ; սննդամթերքը և այլ մթերք– ներ շրշապատող միջավայրի ջերմաստի– ճանից ցածր ջերմաստիճաններում (4-ից մինչե –40°C) պահելու սարք, հարմա– րանք կամ կառույց։ Տարբերում են տնա– յին և արդ․ Ս–ներ։ Տնային Ս․ նախատեսված է տնա– յին պայմաններում արհեստական պա– ղեցման եղանակով սննդամթերքը պա– հելու և սառույց պատրաստելու համար։ Տնային Ս․ ներկառուցված հերմետիկ սառ– նարանային ագրեգատով մետաղական պահարան է։ Ս–ի ներսում գտնվում է սառ– նարանային խցիկը, որի պատերը արտա– քին միջավայրից բաժանված են ջերմա– մեկուսիչ շերտով։ Օդի պաղեցումը կա– տարվում է օդի և գոլորշացուցիչի սառը մակերեույթի միջե ջերմափոխանակման միջոցով։ Ս–ում անհրաժեշտ ջերմաստի– ճանային ռեժիմն ապահովվում է սառնա– րանային ագրեգատի կարճատև պարբե– րական աշխատանքի շնորհիվ։ Տնային Ս․ արտադրում են 20-ից մինչե 800 ւ ծավա– լով։ Ըստ նշանակման դրանք լինում են․ առանց ցածր ջերմաստիճանային բաժան– մունքի և ցածր ջերմաստիճանային բա– ժանմունքով, որում ջերմաստիճանը կա– րող է լինել –6°C, –12°C և – I8°C։ Նըշ– ւ|ած ջերմաստիճաններին համապատաս– խանում են ցածրջերմաստիճանային խցի– կի դռնակին դաջված մեկ, երկու կամ երեք աստղանիշեր։ Ըստ սպասարկման ավտո– մատացման աստիճանի տարբերում են գոլորշարարի ձյունածածկույթի ոչ ավտո– մատ, կիսաավտոմատ և ավտոմատ հա– լումով Ս–ներ, ըստ Ս–ում օդի շրջանառու– թյան եղանակի՝ բնական և հարկադրա– կան (օդափոխիչի օգնությամբ) շրջանա– ռությամբ Ս–ներ։ Հայրենական առաջին տնային Ս–ներն արտադրվել են 1939-ին։ Կոմպրեսիոն տիպի տնային Ս–ների (տես Սառնարանային մեքենա) զանգվածային արտադրությունն սկսվել է 1951-ից։ Արդյունաբերական Ս․՝ շուտ փչացող սննդամթերքը և այլ մթերքներ ցածր ջերմաստիճաններում պահելու հա– մար նախատեսված կառույց։ խոշոր արդ․ Ս․ (որը գործում է որպես ինքնուրույն ձեռ– նարկություն) բաղկացած է ավտոմոբիլա– յին և երկաթուղային հարթակներ ունե– ցող պաղեցվող պահեստից, սառնարանա– յին տեղակայանքի մեքենայական և կոն– դենսատորային բաժանմունքից, խտարա– նից, շրջանառու ջրամատակարարման պոմպակայանից և այլ շենքերից ու կա– ռույցներից։ Ըստ նշանակման արդ․ Ս–նե– րը լինում են արտադրական՝ պաղեցված կամ սառեցված սննդամթերքի սառը մշակ– ման և պահման համար (տես Սառեցում սննդամթերքի), բաշխիչ՝ արդ․ կենտրոն– ներն ու քաղաքները տարվա ընթացքում սեզոնային սննդամթերքով հավասարա– չափ սպասարկելու համար, և առևտրա– կան (առևտրի բազաներում, խանութնե– րում, ճաշարաններում և այլ օբյեկտնե– րում մթերքը կարճատև պահելու համար)։ Արդ․ Ս–ներում նախատեսված են տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով սառնա– րանային խցիկներ։ Բոլոր սառնարանա– յին խցիկները սարքավորվում են ջերմա– մեկուսիչ դռներով։ Լ․ Սարգսյան

ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԱԳԵՆՏ, սառնա– գ և ն տ, սառնարանային մեքենայի աշ– խատանքային նյութը։ Շոգեկոմպրեսիոն մեքենաներում որպես Ս․ ա․ օգտագործ– վում են ֆրեոններ, ամոնիակ, ածխաջրա– ծիններ (պրոպան, էթան, էթիլեն) ևն, աբսորբցիոն մեքենաներում՝ ամոնիակի և լիթիումի բրոմիդի ջրային լուծույթներ, շոգեարտարկիչային մեքենաներում՝ ջրա– յին գոլորշի։

ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՄԵՔԵՆԱ, մատուցվող էներգիայի օգնությամբ արհեստական սա– ռեցումը իրականացնող մեքենա։ Ս․ մ․ օգտագործում են 10-ից մինչև –150°C ջերմաստիճաններ ստանալու համար։ Ավելի ցածր ջերմաստիճանների տիրույթը վերաբերում է կրիոգենային տեխնիկային։ Ս․ մ․ աշխատում է ջերմային պոմպի սկըզ– բունքով․ սառեցվող մարմնից ջերմություն է կորզում և, էներգիա ծախսելով, հաղոր– դում այդ ջերմությունը սառեցնող միջա– վայրին (սովորաբար, ջրին կամ շրջա– պատող օդին), որի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան սառեցվող մարմինը։ Ս․ մ–ի աշխատանքը բնութագրվում է սառնարտա– դրողականությամբ, որը ժամանակակից մեքենաների համար հասնում է մինչև մի քանի Մվտ։ Սառնարանային տեխնիկայում կիրառ– վում են շոգեկոմպրեսիոն, աբսորբցիոն, շոգեարտարկիչային և օդաընդարձակիչ Ս․ մ–ներ։ Շոգեկոմպրեսիոն Ս․ մ–ների (նկ․ 1) հիմնական տարրերն Նկ․ 1․ շոգեկոմպ– րեսիոն սառնարանա– յին մեքենայի սխեմա են գոլորշացուցիչը (1), կոմպրեսորը (2), խտարարը (3) և ջերմակարգավորիչ փա– կանը (4)։ Շոգեկոմպրեսիոն Ս․ մ–ում իրականացվում է սառնագենտի շրջանա– ռության փակ ցիկլ։ Գոլորշացուցիչում սառնագենտը եռում է (գոլորշիանում) ցածր ճնշման և ջերմաստիճանի պայման– ներում։ Եռման համար անհրաժեշտ ջեր– մությունը կորզվում է սառեցվող մարմնից, որի հետևանքով վերջինիս ջերմաստի– ճանն իջնում է։ Կոմպրեսորն արտածծում է առաջացած գոլորշին, սեղմում այն և փոխանցում խտարարին, որտեղ սառնա– գենտը խտացվում է՝ իր ջերմությունը հա– ղորդելով ջրին կամ օդին։ Ստացված հե– ղուկ սառնագենտը անցնում է կարգավո– րիչ փականով, որտեղ տեղի է ունենում ճնշման և ջերմաստիճանի նվազում, այ– Նկ․ 2․ աբսորբցիոն սառնարանային մե<- քենայի սխեմա նուհետև վերադառնում է գոլորշացուցիչ, և 9ԻԿա կրկնվում է։ Աբսորբցիոն Ս․ մ․ (նկ․ 2) բաղկացած է շոգեգեներատո– Րից (1)» խտարարից (2), գոլորշացուցիչից (3), աբսորբիչից (4), պոմպից (5) և ջեր– մակււրգավորիչ փականից (6)։ Աբսորբ– ցիոն Ս․ մ–ներում որպես աշխատանքա– յին էյութ ծառայում են երկխառնուրդ լու– ծույթները, որոնք բաղկացած են միևնույն ճնշման պայմաններում խիստ տարբեր գոլորշիացման ջերմաստիճան ունեցող բաղադրիչներից։ Ավելի ցածր եռման ջեր– մաափճան ունեցող բաղադրիչը սառնա– գենսփ դեր է կատարում, իսկ երկրորդը uipur րբիչ է (կլանիչ)։ Առավել տարածված աշխատանքային նյութեր են ամոնիակի ջրայրն լուծույթը (0-ից մինչև –45°C ջեր– մաստիճաններ ստանալու համար) և լի– թիումի բրոմիդի ջրային լուծույթը (0-ից ոչ ցս ծր ջերմաստիճաններ ստանալու հա– մար)։ Աբսորբցիոն Ս․ մ–ի գոլորշացուցի– չում, ի հաշիվ սառեցվող մարմնից կորզ– վող ջերմության, տեղի է ունենում սառնա– գենտի գոլորշիացում։ Առաջացող գոլոր– շիները կլանվում են աբսորբիչում։ Ստաց– ված խիտ լուծույթը պոմպով մղվում է դեպի շոգեգեներատոր, որտեղ նրանից շոգեհանվում է սառնագենտը՝ արտաքին աղբյուրից մատուցվող ջերմային Էներ– գիայի հաշվին, իսկ մնացած լուծույթը կրկի|ւ վերադառնում է աբսորբիչ։ Գազա– նման սառնագենտը շոգեգեներատորից հոսոէմ է դեպի խտարար, խտացվում և ջերմակարգավորիչ փականի միջով մա– տուցվում գոլորշացուցիչին՝ կրկնակի գո– լորշիացման համար։ Աբսորբցիոն մեքե– նաների կիրառումը նպատակահարմար է այն ձեռնարկություններում, որտեղ կան երկր ւրդային Էներգառեսուրսներ (աշ– խատած գոլորշի, տաք ջուր են)։ Շ ո գ ե– արսարկիչային Ս․ մ–ում որպես սառնագենտ ծառայում է ջուրը, իսկ որ– պես Էներգիայի աղբյուր՝ 0,3–1 Մն/մ2 ճնշման գոլորշին։ Այս տիպի մեքենաները կիրառվում են հիմնականում օդի կոնդի– ցիոնէքան տեղակայանքներում և այն դեպ– քերում, երբ տեխնոլոգիական կարիքնե– րի Խյսմար պահանջվում է մեծ քանակու– թյամբ ջուր։ Օդաընդարձակիչ Ս․ մ–սերում որպես սառնագենտ ծառայում է օդը։ Մինչև –80°C ջերմաստիճանային տիրույթում մեքենայի արտադրողակա– նությունն ավելի ցածր Է, քան շոգեկոմ– պրեսիոն մեքենայինը։ Ավելի տնտեսողա– բեր են ռեգեներատիվ օդային Ս․ մ–ները, որոնվում օդն ընդարձակվելուց առաջ սա– ռեցվում Է։ Տարբերում են բարձր և ցածր ճնշման, ինչպես նաև փակ և բաց ցիկլով աշխատող օդային Ս․ մ–ներ։ Առաջին Ս․ մ–ները ի հայտ են եկել XIX |դ․ կեսերին։ Աբսորբցիոն Ս․ մ–ի հայտնադործումը և կոնստրուկտիվ ձևա– վորումը կապված է Զ․ Լեսլիի (Մեծ Բրի– տանիա, 1810), Ֆ․ Կառեի (Ֆրանսիա, 1850) և Ֆ․ Վինդհաուզենի (Գերմանիա, 1878) անունների հետ։ Եթերով աշխատող առաշին շոգեկոմպրեսիոն մեքենայի հե– ղինակը Զ․ Պերկինսն էր (Մեծ Բրիտա– նիա,|ւ834)։ Ավելի ուշ ստեղծվեցին նման մեքենաներ, որոնցում որպես սառնա– գենտ օգտագործվեցին մեթիլեթերը և ծծմբային անհիդրիդը։ 1874-ին Կ․ Լինդեն (Գերմանիա) կառուցել է ամոնիակային շոգեկոմպրեսիոն Ս․ մ․, որով սկիզբ դըր– վեց սառնարանային մեքենաշինությանը։ 9*7*գ Холодильные машины, под ред․ Н․ Н․ Кошкина, М․, 1973; Холодильная техника