Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դաշտային Ս․ միացրել է Բաղեշի փաշայությանը։

XIX դ․ վերջին Ս–ի տարածքը (բաղկացած էր 10 նահիեից կամ գյուղախմբից) մտել է Բիթլիսի վիլայեթի, Մուշի, մասամբ նաև Գենջի և Սղերդի սանջակների մեջ։ Հարկահանության և ազգային ճնշման աճին Ս–ի ազգաբնակչությունը դիմակայել է ինքնապաշտպանական մարտերով։ 1880-ական թթ․ թուրք, ոստիկանական զորքերի դեմ պայքար են մղել Շատախի ու Ծովասարի գյուղախմբերի, Շենիկի, Սեմալի, Ալիանքի, Գելիեգուզանի և այլ գյուղերի բնակիչները։ Ս–ի ազատագր․ պայքարը գլխավորել է Վ․ Գոլոշյանը։ 1891–92-ին, օսմանյան կառավարության թելադրանքով, Ս․ են ներխուժել «համիդիե» հեծելագնդեր և քրդ․ հրոսակախմբեր, սակայն, հակահարված ստանալով Շենիկի, Սեմալի, Տալվորիկի, Գելիեգուզանի, Խոծոծվանքի, Շուշնամերկի բնակիչներից, ստիպված են եղել նահանջել։ Հերոսաբար են կռվել նաև տատրագոմցիները՝ հայդուկ Հովնանի գլխավորությամբ։ Աչքի է ընկել Արաբոն՝ իր զինակիցներով։ 1890-ական թթ․ սկզբին Ս–ի ինքնապաշտպանական մարտերի և ազատագր․ շարժման նշանավոր գործիչներից են՝ Մ․ Տամատյանը, Հ․ Պոյաջյանը, Հրայրը, Գրգոն (Գրիգոր Մոսեյան), Քոլոզը (Հովհաննես Կիրակոսյան), Գևորգ Չավուշը և ուրիշներ։ Ոստիկանական ուժերով և քրդ․ հրոսակախմբերով՝ 1893-ին ևս հաջողության չհասնելով, Օսմանյան կայսրությունը կանոնավոր զորքեր է տեղափոխել Ս․։ Երկրամասի շուրջ ստեղծվել է ռազմ. գոտի, հայտարարվել է պատերազմական դրություն։ Ս–ի դեմ ռազմ. գործողությունները հանձնարարվել է Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային։ Ս–ի ազգաբնակչությունը՝ Հ․ Պոյաջյանի գլխավորությամբ, հերոսաբար պաշտպանվել է (տես Սասունի ապստամբություններ 1894, 1904), 1894-ի գարնանը և ամռանը տարել մի շարք հաղթանակներ, սակայն ի վերջո պարտվել անհավասար պայքարում։ Թուրքերը գրաված բնակավայրերում կազմակերպել են ջարդեր (տես Հայկական կոտորածներ 1895–96)։ 1896-ին Ս–ում իրենց խմբերով կռիվներ են մղել ազատագր․ շարժման գործիչներ Անդրանիկը, Աղբյուր Սերոբը, Սպաղանցի Մակարը։ Ս–ի ինքնապաշտպանական ուժերը գլխովին ջախջախելու նպատակով՝ սուլթանական կառավարությունը 1904-ին նոր զինված հարձակում է սկսել (10 հզ–անոց թուրք, և 5 հզ–անոց քրդ․ զորքերով)։ Ինքնապաշտպանական մարտերը գլխավորել են Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Հաճին (Կոտոյան Հ․ Գ․), Սեբաստացի Մուրադը (Մուրադ Սեբաստացի), Սպաղանցի Մակարը, Մշեցի Սմբատը, Շենիկցի Մանուկը, Կայծակ Վաղարշակը և ուրիշներ։ Չնայած պարտությանը, Ս–ի բնակչությունը մերժել է լեռնային շրջանները թողնելու և Մշո դաշտում բնակվելու թուրք, կառավարության պահանջը՝ շարունակելով հայդուկային պայքարը։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Ս–ի բնակչությունը մի քանի ամիս անհավասար գոյամարտ է մղել թուրք․ 30 հզ–անոց բանակի դեմ (տես Սասունի ինքնապաշտպանություն 1915)։ Ս–ի 60 հզ–անոց բնակչությունից փրկվել է մոտ 15 հզ․, որոնք ռուս, բանակի օգնությամբ գաղթել են Արլ․ Հայաստան, բնակություն հաստատել Աշտարակի և Թալինի շրջակա գյուղերում։

Ս–ի գյուղերը (մինչև Մեծ եղեռնը)

Բուն Սասուն, Գելիեգուզան (բաղկացած է եղել 16 գյուղերից կամ թաղերից՝ Խարձն գոմեր, Դաղվնիկ, Խարիբշան, Մխիթար, Մազրեսա, Գեռիկ, Տոսել, Հյուսեյնցիք, Խասոյիմզրեն, Դհոլ, Կավրտի, Գյուղ, Ռեշիկ, Ամբար, Խոշոք, Մերկեր), Շենիկ, Սեմալ, Ալիանցիք (Ալիանք), Գելիեգենման, Գելիեմսուր, Տալավաքեաժե, Աղբիկ, Հեթինք (Ետինք), Քաղքիկ, Կապսագեա, Ճախրկանք, Խոծոծվանք, Հարկուռք, Արգիկ, Սարեկան, Տաարագոմ, Գելառաշ (Կելռաշ), խաղան, Թխիկ, Անձղանք, Մաղենք, Նռնան, Կոկվաիք, Մթրբան, Գոմրտեր, Գոշակ, Փիրշենք, խնձորաուն, Թաթանք։

Շատախ․ Շուշնամերկ, Գեղաշեն, Քոփ, Գերմավ (Ջերմուկ), Զեյնըկ, Տափըկ, Երիցանք։

Տալվորիկ․ Էգուաուն (էգետուն), Արախոնք, Քորսփւու, Դվալենք, Փուրխ, Խլհովիւո, Տագմանք, Հլողինք, Մազրա (Մզրեն), Հարթք, Հոսնուտ, Սպաղանք (Մբաղանք), Եղգարթ, Վերին գյուղ, Մերկեր, Զորեր։

Խութ–Բռնաշեն․ Թաղավանք, Շենիստ Վերին, Շենիստ Վարի, Շեն, Աղբակ (Ագրակ), Թաղվու, Թաղվձոր, Սալաբուզ, Բաբնթաղ, Գործվար (Գործվարք), Փիրհվանք, Գիլոնք, Հնդձոր, Կոռք, Փղոնք, Տափ, Ռաբաթ, Սարենգոլե, Շահվերդի, Ավարք, Յուշուտ (0շուտ), Զորավա, Բլրիկ, Մղրե–Շլիգ, Ուշթափ, Օշակ, Կծանք, Դաշաադեմ, Բլըկան, Եղիանք, Շամիանք, Շիրոմգրա, Արենոք, Կոսա, Ընկուզեք, Մահբուբան, Արունք, Լորդնձոր, Դաշտամիրան (Իշխանաց դաշւո), Քնոտ, Կըրպնիկ–Արծվիկ, Բլոկանք։

Փսանք․ Գոմք, Թափունի, Ջրթնիկ, Պլոյենք, Փշուա, Մջգեղ (Միջգեղ), Դալհոր, Խնձորենք ({նձորիկ), Թարուք–Փսանք, Զանդուս, Քաջառինք, Մկթինք, Տավկունք, Դաժբատրիկ, Ցնցքար, Մարսթա, Գոմոց վանք, Ջմալենք, Բվի, Թաթունք, Սարեկան, Մաղենք, Բրդանք, Կապասգեա, խան, Քրդամանք, Հոսներ, Քիսթաղ, Դամլենք, Բոզկան, Քաշքշենք, Մշկաաակ, Հռուտ, Ծուեկանք, Քարավանք, Մզրեն–Կրեձոր, Գապլճոգ, Խորան, Շեխան, Նորգեղ, Գելավնոն, Պելավ, Թարոք, Կորնկեզ, Քաջրինք, Մկդենք։

Հազզո–Խաբլջոջ․ Հազգո, Փիշենք, Նորշեն, Ռաբաթ, Լհնեք, Ընկուզենք, Նորք, Արտրեր, Տոանուկ, Կոսատեր, Մշկատար, Հով, Նոդոբան, Հաղորթա, Կող, Խարբախ, Շաթ, Այնարաս, Պալո, խալիլան, Մազրե, Այնմար, Դարակուզե, Մագրախալք, Ղրնադր (Ձրնախեթ), Մանկիկ, Տարգամո, Մշրիտա, Մաներա, Փափուր, Դամմոխ, Նորգեղ, Շեխան, Խաբլշոզ, Արծվիկ, Շնխեղդ, խասնփի, Կոռթեր, Վարդինոս, Վարդնոց, Խոգարենք (Խոջարենք), Ռշնիկ, Տնգեա, Հրեկոնք, Կոշակ, Թզի, Արեգդեմ, Գոմլորեր, Տրոււո, Կորով, Մանշկուա, Առվրաոց, Գեակից, Խնձորտա, Տագաներ, Հարնի, Գետեր, Բաղըրմուտ (Պատըրմուտ), ճակուտ, Զորիկ (Զորք), էրուր, Լապրշտուղ, Քարկից, Վիժնանք (Վիժանք), Ադո, Ձորաղբի (Ջրաղբի), Քանլմանք, Գոմեք, Խարվեր, Ջալալիք, Տարնվանք, Հորանք, Գելիե Սնդուս, Ներքին Շաթ, Մոլլա Ջալլա, Ջողուտ, Դլպի, Կոսգետ, Դողնուկ, Շեփիր, Ցրտուտ, Ձման (Ճաման), Դալըրձոր, Խասոբի, Դրուր, Շիկալինք, Ռխմանք, Խոջարինք, Կորդեր, Ջակուր, Ձոբիկ, Թըշր, Տնիեա, Ռաբի, Հրորք, Դոլանք, Զիլանք, Տմոխ, Սուսան, Մալաֆան, Շաուրանք, Արջոնք, Ժռենց։

Մոտկան․ Դատվան, Կրխու, Սղնուտ, Տորխ (Քորխ), Արսան, Ջրտու, Հրորք, Նիչ, Մարմանդ, ԱրՓի, Շեն, Տնկետ, Առվտոց, Քոշախ, Բույնուտ, Հորմեց, Մարկոկ, Նիզեն (Գզեխ), Աղբժներ, Մցի, Քոյանս, Ճաման, Մեյդան, Լանգադարան, Սպիտակ ջուր, Հաշկադարան, Բնավոկ, Աշկրոտ, Կամուրջի գլուխ, Մեծ ձոր, Ռաման, Բրուտք, Դոլաք, Խուր, Ուրուս, Մրցանք, Խարտգող (Տանձաստան), Կսղ վու, Կարբք, Մզուք, Հուսենք, Միրի թաղ, Աբութաղ, Աղբներ, Կնծու, Արարեր, Օրձենք, Արծվիք, էդգիկ, Նարմանտ, Կալհոք, Ջողուտ, Ասի բերդ (Ասսու), Սալնաձոր, Իշկ, Սիլեն, Հերսան, Ավսպի (Սպիտակ ջուր), Մերգան, Կուսգետ, Ալնցոփ, Մարենք։

Խիանք․ Իշխանաձոր, Բացի, Բերմ (Պերմ), Պհամպա, Դառաշ, Արխունդ, Հարիպ, Տանձի, Բահմտա, Շեխհամզա, Փոսա, Բիրպիսւ, Անդա, Արսըք (Արս), Փարկա, Ֆարք, Արտկունք (Արտխոնք), Ընկուզնակ, Սևիթ, Ասպտուն, Հեղին, Մամրկան, Ինկա, Մալա Մլքե, Կառթնի, Գիլանի (Գղոն), Մինոս, Հեշտեր, Ֆախ Սլեմուն, Գայսեր (Խայսեր), Ճահաս, Գյանջե–Բամիա, Շեյխ, Շմանանք, Միր Հաջի, Գրեխոխեն (Կրեխոխ), Քարիք, Սլոխ (Սլոք), Տրդա, Մալաբադե, Գառախիլ, Կանիա, Պամnւ, Շ՚եղկոնք, Դոդիկ․ Ռզան, Զախար, Նավռո, Ճամ, Սաղտուն, Գոման, Շուղեք, Նեյջք, Փասուր, Ռաբաթ, Աստղյան բերդ։

Խուլբ․ Խրոճ (խռուճ), Թիախս, Գազկե, Թլբավ, Քևե, Կակուաս, Արխադին, Ընձքար, Էհուբ (Էյուբ), Ահարոնք, Գեղըրվանք (Գեղերվան), Փասուր, Թախանավալ, Դմլկեր, Կրման, Ճմար, Մազալե, Պապեջանիս, Սազրկան, Տատերվան, Ըժըվթան, Խարամ, Խոշրկան, Բոզըրկան, Կնտիք, Պերոկ, Նագարան, Գելիա Մինար, Դելեթ, Մոսրտո, Հարբաթ, Գասկե, Հավըրկ, Մաշտակ, Շուղեք, Խոխան, Մատիկ, Գառկան, Շեյնե Բոբան, Պհնին, Ջսըկ, Թլըթը, Հաջանա, Գրեմորի, Փարգահ, Կարանդան, Արտուշեն, Հովիտ, Հազնախի, Դալավա կաժե, Դուդերիկ, Բաբըջան, Խուշ, Կապրեին, Թլմին, Հավետեկ, Մելիքան, Սեդախ, Խամըրկան, Դայրկան, Շամշան, Հարբախն․ Կանի սպի, Անթախ, Մամրկան, Լաջըրկան, Տովիտ, Մսրձոր։

Խարզան (Խալտան)․ Ջոխ, Բզեգիկ (Բեսիկ), Ղրբա, Բեյբու, Հասհաս, Մարմարոնո, Փալոնի, Հոպե (Յոպե), Զուզուր, Շեյխհոնես (Կստաշեն), Թալիբա (Թալու), Կանի բարազա, Ջաֆան, Ջամխատին, Շկավտա, Բատրան, Գոլա մասիա, Բախրդա, Գրե Քալո, Ռաշե դարա (Ռաշիկ), Նոր գեղ, Մլաֆան, Սևկան, Հարբա ուզ, Նարե (Նաուլա), Դեշվան, Բարզան Ներքին, Բարզան Վերին, Թոժկան, Սրջան, Թախթե–Խարզան, Քուրեր, Մրզե, Քոխ Վերին, Քոխ Ներքին, Զիարեթ, Բլուանս, Հողյար, Սյանըս, Ջազնե, Մամլայե, Սղունդ, Հայկադարան, Զառ, Ջրման, Քուզալան, Շերկան, Գոլայե, Ընգարըս, Հրորք, Զման, Սարտուտ (Ծռտուն), Տերճոճ, Շարաֆտուն, Մերկան, Նավալա, Տրոպ, Ջոմանե, Ջուվայց, Զոխայտ, Գիմսարք, Հաքամի Ներքին, Հաքամի Վերին, Քոխա, Այնխասր, Մտրիբ, Սահարտա, Կալամարան, Ղադմա, Գյոզալդարա, Գեղաձոր, Բայսատուն, Մելհա, Բաստոխա, Մազիհան, Ձիուրկ, Խնասք, Քուշան, Դուսատակ, Գրե Չալո, Ռդվան, Դուշա (Դյուս), Սիլախյսր, խուրին, Տաջր, Մվիսկ, Խորըխ, Բիմեր, Կանի խուլլ, Գրե Տասան, Նազդար, Բիրըկ, Կանի Միմո (Կանի Սուրիկ), Սբհի, Բաոնջ Վերին, Բաոնջ Ներքին, Բաջաֆթ, Նարֆաս, Իլուխ, Ջալդակա, Խալըկ, Դալա, Լիճըկ , Ռաշըկ, Մերկե ռաջալ, Դաբաբի, Խիլկա, Մեւինա, Տրբեսա, Հադհադգք, Տապու, Հզնամիր, Թազարի, Կալհոկ, Բոլնդ, Զվընկ, Սինան, Իրմի, Բիլեյաեր, Չինիրի, Բազիվան, Քիւիվան, Շեդիկ, Մուզգելյան, Շիմիզ, Իշկ, Խուսեյն, Այն Ռումի, Խեզյաթ։

Գրկ․ Մովսես խորենացի, Հայոց պաամություն, Ե․, 1968։ Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մ․1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։ Նույնի, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ․, 1822։ Տոմաշեկ Վ․, Սասուն և Տիգրիսի