Սովորաբար ներկայացվում է իբրև աստծո ստեղծած, ապա խռովարար՝ երկնքից երկիր արտաքսված, տապալված հրեշտակ, որը չունի մեղքերի քավության և թողության հնարավորություն։ Քրիստոնեական գրքերում հայտնի է նաև խավարի իշխան, խաբեբա, բանսարկու, պիղծ, անսուրբ, աղտեղի, մահմեդական գրքերում՝Իբլիս, շայթան կամ շեյթան հորջորջումներով։ Միաստվածական կրոնների զարգացմանը զուգահեռ ձևավորվել է Ս–ի՝ որպես չարիքի միասնական աղբյուրի և գլխ․ չար ոգու մասին պատկերացումը։
Ս–ի մասին հորինվել են ժողովրդական զանազան առասպելներ, զրույցներ, հեքիաթներ։ Գրականության մեջ Ս․ կերպավորվել է ըստ տարբեր դարաշրջանների ու անհատների կրոն, և փիլիսոփայական հայացքների։ Արվեստում Ս․ հնում պատկերվել է գիշատիչ գազանի, XI դարից՝ անճոռնի (պոզավոր ու պոչավոր) մարդու կերպարանքով։
ՍԱՏԱՆԻ ԴԱՐ, վաղ պալեոլիթյան կայան– բլուր ՀՍՍՀ Թալինի շրջանի Արեգ գյուղի մոտ, Արտենի (Արտին) լեռան լանջին։ Հետազոտվել է 1945–49-ին։ ՍՍՀՄ-ում հնագույնն է։ Տես Արտենի։
«ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ», տրավերտիններից կազմված բնական կամուրջ ՀՍՍՀ Գորիսի շրջանում, Որոտան գետի վւա, Տաթև գյուղից արլ․։ Երկարությունը մոտ 30 մ է, լայնությունը՝ 50–60 մ։ Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են յուրահատուկ շթաքարեր (ստալակտիտներ)։ «Ս․ կ․»-ով անցնում է Գորիս–Տաթև ավտոճանապարհը։
ՍԱՏԱՆՈՎ, գյուղ Ուկր․ ՍՍՀ Խմելնիցկու մարզի Գորոդեցկու շրջանում, Դնեստրի վտակ Զբրուչ գետի ձախ ափին։ Գրավոր փաստաթղթերում հիշատակվում է 1404-ից (որպես քաղաք՝ 1641-ից)։ 1676-ին Ս․ գրավել և ավերել են թուրքերը: Վերականգնըվել է 1722-ին, որից հետո էլ հավաստի տեղեկություններ կան Ս–ում հայերի հաստատվելու մասին։ Հայերը զբաղվել են արհեստներով, առևտրով, ունեցել խանութներ, մասնակցել 1744-ից Ս–ում կազմակերպվող տոնավաճառներին։ Ս–ի հայերի վերաբերյալ տեղեկությունները սուղ են (քաղաքի մագիստրատի դիվանը ոչնչացել է 1831-ի հրդեհի ժամանակ), ենթադրվում է, որ նրանք կայուն համայնք չեն կազմել։
ՍԱՏԻ (Satie) Էրիկ Ալֆրեդ Լեսլի (1866–1925), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Ֆրանսիայի կոմկուսի անդամ 1920-ից։ Սովորել է Փարիզի «Սխոլա կանտորում»-ում (1905–08)։ Այդ տարիներին ստեղծել է արտառոց վերնագրերով դաշնամուրային պիեսների ժողովածուներ՝ «3 պիես տանձի ձևով», «Ձիու մորթու մեջ», «Սպորտ և զվարճալիք» են։ Ս–ի առաջին թատերական գործը «Շքերթ» բալետն է (1916)։ Աջակցել է «Վեցյակի» նորարարական ձեռնարկումներին։ 1920-ական թթ․ սկզբին նրա շուրջն են համախմբվել, այսպես կոչված, Արկյոյի դպրոցի ֆրանսիացի երաժիշտները։ Ս–ի ստեղծագործական սկզբունքները և գեղագիտական հայացքները եղել են անկայուն, մեկ սատարել է իմպրեսիոնիզմին, մեկ էլ հարձակվել նրա հետևորդների վրա, իմպրեսիոնիզմին հակադրելով գծային գրության պարզությունն ու խստությունը։ Ս–ի լավագույն գործը «Սոկրատ» սիմֆոնիկ դրաման է ձայնի համար (Պլատոնի դիալոգների տեքստով, 1918)։
ՍԱՏԻՐԱ [լաin․ satira -< satura (lan^)– խառը մրգերով (թաս), փոխաբերական իմաստով՝ խառնուրդ, այլևայլ բաներ], տես Երգիծանք։
ՍԱՏԻՐՆԵՐ (հուն, catupoi), պտղաբերության հովանի ոգիներ հին հուն, դիցաբանության մեջ։ Սիլենների հետ մարմնավորել են բնության տարերային ուժերը և կազմել Դիոնիսոսի (Բաքոս) շքախումբը։ Ս․ ներկայացվում են ամբարիշտ, կռվարար, պագշոտ, սիրատենչ, լպիրշ ու գինեմոլ, նիմփաներին (հավերժահարսներ) ու մենադներին (բաքոսուհիներ) հետապնդող։ Պատկերվել են գազանակերպ, կիսամարդ, բրդոտ, մորուքավոր, այծի կամ ձիու կճղակներով, ձիու պոչով ու ականջներով, մարդու իրանով ու գլխով։ Այսպես կոչված, անտիկ սատիրային թատերգություններում (օրինակ, Եվրիպիդեսի «Կիկլոպը», Սոֆոկլեսի «Հետապնդիչը») Ս–ի խմբի մաս– նակցությունը եղել է պարտադիր։
ՍԱՏՈ էյսակու (1901 – 1975), ճապոնիա– յի քաղ․ և պետ․ գործիչ։ 1949-ից ճապոն, պառլամենտի ներկայացուցիչների պալատի անդամ։ 1949–64-ին զբաղեցրել է (ընդհատումներով) մինիստրական տարբեր պաշտոններ։ 1953–54-ին լիբերալ կուսակցության գլխ․ քարտուղար։ 1964– 1972-ին ճ․ապոնիայի պրեմիեր մինիստր և կառավարող լիբերալ–դեմոկրատական կուսակցության պրեզիդենտ։ Արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվել է դեպի ԱՄՆ–ը և նրա դաշնակիցները։ Ս–ի կառավարության օրոք նորմալացել են ճապոնիայի և Հվ․ Կորեայի հարաբերու– թյունները, կնքվել է համաձայնագիր ԱՄՆ–ի հետ, որով ԱՄՆ–ը 1972-ին Ռյուկյու կղզիները վերադարձրեց ճապոնիային։ Միևնույն ժամանակ զգալիորեն զարգա– ցել են սովետա–ճապոն․ հարաբերությունները։
ՍԱՏՐԱՊ (հին պարսկ․ xsatrapan – բառացի՝ մարզի պահապան, հուն, όαιράληε)․ սատրապության կառավարիչ։ Ս–ին նշանակում էր արքայից արքան։ Պատերազմի ժամանակ Ս․ իր զորքով մասնակցում էր արքայից արքայի արշավանքներին, ապահովում էր ամենամյա տուրքերի և հարկերի գանձումը, վարում սատրապության դատական գործերը, իրավունք ուներ հատել արծաթե և պղնձե դրամ։ Ս–ի իշխանությունը աստիճանաբար դարձել է ժառանգական։ Աքեմենյանների տիրապետության ժամանակ Հայաստանում Ս–ի պաշտոնը ժառանգաբար վարել են Երվանդունի տոհմի ներկայացուցիչները։ Ս–ների ինստ–ը պահպանվել է նաև հետագայում՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Սելևկյանների և պարթև Արշակունիների տերություններում։
ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Բյուզ․ կայսրությանը ենթակա հայկ․ ինքնավար իշխանությունների վարչ․ միավոր V–VI դարերում։ Բաղկացած է եղել Եփրատի վտակ Արածանու միջին և ստորին, ինչպես նաև Արմ․ Տիգրիսի վերին հոսանք– ների շրջանների հայկ․ գավառներից (Անձիտ, Անգեղտուն, Հաշտյանք, Փոքր կամ Շահունյաց Ծոփք։ Մեծ Ծոփք, Բալահովիա); Հուսաինիահոս I կայսեր XXXI նովելայում ևՊրոկոպիոս Կեսարացու պաւոմ․ երկում հիշատակվում են հինգը (բացակայում է Անգեղտունը)։ Ս․ Ի–ի տարածքը հայ Արշակունիների ժամանակ եղել է արքունի ոստան կամ էլ ձեռական իշխանության իրավունքով՝ նախարարներին հանձնված տիրույթ։ Հռոմ․ (ավելի ուշ Բյուզ․) կայսրության տիրապետության տակ ընկնելուց հետո տեղի իշխանները կամ նախարարները (սատրապներ) Ժառանգ․ իրավունքով պահպանել են իրենց տիրույթներն ու ինքնավարությունը։ Ս․ Ի․ առաջացել են IV դ․ վերջին քառորդում, իսկ վերջնականորեն ձևավորվել V դ․ սկզբին։ Դեռևս 360-ական թթ․ 2-րդ կեսին, Անձիտի և Մեծ Ծոփքի իշխանությունները, օգտվելով Հայոց թագավոր Արշակ Բ–ի ծանր կացությունից, փորձել են ընդունել հռոմ․ կայսեր գերիշխանությունը (հավանաբար նրանից ստացած լինելով ավելի մեծ ինքնավարության խոստում), սակայն Պապ թագավորը (370– 374) դրանք կրկին միացրել է Մեծ Հայքի թագավորությանը։ Պարսից Շապուհ II արքան 377-ին նվաճելով Մեծ Հայքի թա– գավորությունը, Հռոմ․ կայսրությանն է զիջել Մեծ Ծոփք, Անգեղտուն և Անձիտ