Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սաալինգրադի և Կուրսկի ճակաաա քարտերին, մոաոհեաԱակային գումարտակի հրամանաաար նշանակվելուց հետո՝ Կորսուն–Շևչենկովսկիի շրջանում հակառակորդի խմբավորման շրջապասսանն ու ջախջախմանը (1944), ապա՝ Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչման արժանւսցել է Դնեպրի գետանցման ժամանակ (1943-ի սեպտեմբեր) ցուցաբերած խիզախության և արիության համար։ Զորացրվել է 1946-ին։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

ՍԱՐԳՍՅԱՆՎարդան Սարգսի (2․5․ 892, Կ․ Պոլիս–30․1․1978, Մարսել), հայ սմբավար և երգահան, Կոմիւռասի սանէրից։ 1909-ին ավարտել է Պերպերյան վարժարանը։ 1910–15-ին աշակերտել է Կոմիտասին, երգել նրա երգչախմբերում։ 1911-ին հիմնել է Սկյուտարի «Րաֆֆի» լսարանական միության երգչախումբը։ Հ․ Թումանյանի «Անուշ»-ի բեմակաեացման համար հորինել է մի քանի երգսյին հատվածներ (Ս–ի երգերով «Անուշ>-ը որպես երգախառն դրամա մինչև li՝20-ը մի քանի անգամ բեմադրվել է Կ․ Պոլսում, երեք երգ տպագրվել է Փարիզում, 1937)։ 1920-ից Փարիզում շարունակել է երաժշտ․ ուսումը։ 1923-ին Բրյոաելում հիմնել է «Արմենիա» երաժշտ․ ընկերությունը, շարունակել համերգները։ 1931–39-ին Մարսելում վարել է իր հիմնած «Հայկական երաժշտական ընկերությունը>, 1945-ից մշտապես բնակվել այստեղ, երգչախմբային համերգներ տվել, կատարել Կոմիտասի և սովետահայ կոմպոզիտորների գործեր։ Ս․ հեղինակել է նաև հայ ժող․ երգերի մշակումներ (դրանց թվում՝ «Հոյնար» ընդարձակ պարերգը ձարփ և դաշնամուրի համար), դաշնավորել «Արեվագալի երգերը», կազմել հայ հոգևոր երաժշտության ժողովածուներ։ Աշխատակցել է Փարիզի «Կոմիտասյան հանձնաժողովին», մասնակցել Կոմիտասի անտիպ երգերը և «Պատարագ»-ը տպա դրության պատրաստելու գործին։ Ռ․ Աթայան

ՍԱՐԳՍՅԱՆ Վլադիմիր Սարգսի (ծն․ 25․6․ 1935, Զուլֆա, Նախիջևանի ԻՍՍՀ), հայ սովետական մեխանիկ, ֆիզմաթ, գիտ․ դ–ր (1972), պրոֆ․ (1973)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1981), ՍՍԿԿ անդամ 1960-ից։ Ավարտել է Երևանի պետ․ համալսարանը (1957) և աշխատում է սույն համալսարանում, 1978-ից՝ հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկային, անիզոտրոպ և անհամասեռ մարմնի առաձգականության տեսության ստատիկական և դինամիկական խնդիրներին, անիզոտրոպ սալերի և թաղանթների ամրությանը, տատանումներին և կայունությանը, առաձգական մարմինների օպտիմալ նախագծմանը, վերադիրներով առաձգական մարմինների կոնտակտային խնդիրներին են։ Ալովակիայի ԳԱ մեխանիկների ընկերության պատվավոր անդամ (1980)։

ՍԱՐԳՍՅԱՆ Վրույր Սարգսի (ծն․ 27․12․ 1935, գ․ Սիկոյան, այժմ՝ քտա Եղեգնաձոր, ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում), հայ սովետական ինժեներ–հիդրոտեխնիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1981), պրոֆ․ (1984)։ Ավարտել է Հայկ․ գյուղատնտեսական ինստ–ը (1959)։ 1965–82-ին աշխատել է Սոսկվայում․ 1965–69-ին՝ Ջրատնտեսական շինարարության նախագծահետախուզական և գիտահետազոտական համամիութենական պետ․ ինստ–ում, 1969–1982-ին՝ Ջրամատակարարման, կոյուղու, հիդրոտեխ․ կառույցների և ինժեներական հիդրոերկրաբանության համամիութենական ԳՀԻ–ում (ավագ գիտաշխատող)։ 1982-ից՝ Երևանի պոլիտեխ․ ինստի հիդրոտեխ․ կառույցների ամբիոնի պրոֆ․։ Աշխատությունները վերաբերում են ինժեներական հիդրոերկրաբանությանը, հիդրոտեխ․ կառույցներին, հողերի հիդրոտեխ․ մելիորացիայի, ստորգետնյա ջրերի պաշարների հաշվարկման* ինչպես նաև դրանց օգտագործման և ջերմային ռեժիմի կանխատեսման, աղուտային հողերի յուրացման հարցերին։ Ս․ ձևակերպել է բնական գրունտների մեջ տարբեր խտությամբ և մածուցիկությամբ հեղուկների (գազերի) շարժման հիմնական հավասարումները և սահմանային պայմանները, տվել դրանց լուծումները։

ՍԱՐԳՍՅԱՆ Ֆադեյ Տաճատի (ծն․ 18․9․ 1923, Երևան), սովետական պետ․ գործիչ։ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, տեխ․ գիտ․ դ–ր (1975), ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ (1977), ինժեներական զորքերի գեներալ–մայոր։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Լենինգրադի Ս․ Մ․ Բուդյոննու անվ․ կապի կարմրադրոշ զինվորական ակադեմիան (1946)։ 1946-ից ղեկավար պաշտոններ է վարել ՍՍՀՄ պաշտպանության մինիստրությունում։ 1963-ից աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ–ում, որպես գլխ․ ինժեներ, 1967-ից՝ դիրեկտոր։ 1977-ի հունվարից ՀՍՍՀ ինիստրների խորհրդի նախագահն Է։ Հեղինակ է բազմաթիվ գիտ․ աշխատությունների։ ՍՍՀՄ (1971, 1981) և Ուկր․ ՍՍՀ (1979) պետ․ մրցանակներ։ 1971–76-ին՝ ՀԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1976-ից՝ անդամ, 1977-ից՝ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ։ Եղել է ՍՄԿԿ XXIII– XXVI համագումարների պատգամավոր, ՍՍՀՄ X և XI, ՀՍՍՀ VIIX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1981)։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

ՍԱՐԳՍՅԱՆ Արմենակ Աերգեյի (23․4․ 1872, Շուշի –25․9․1939, Խարկով), հայ սովետական լեռնային ինժեներ։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստը (1897)։ Աշխատել է Ռուսաստանի հավի գործարաններում, 1922-ին՝ Ալավերդու գործարանների ու հանքերի միավորման դիրեկտոր։ 1928-ից աշխատել է 1սարկովում․ մինչև 1931-ը՝ մետալուրգիական գործարանների նախագծման պետ․ ինստ–ում (մետալուրգիական բաժնի պետ), 1931–1936-ը՝ մետաղների ինստ–ում (ավագ գիտաշխատող)։ Ս–ի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ֆեռոմանգանի և ֆեռոսիլիցիումի հալումը (1900–1901), նախագծվել, կառուցվել և վերանորոգվել են դոմնային վառարաններ։ Ստեղծել է դոմնային գազի բաղադրության հաշվարկի մեթոդ, ուսումնասիրել դոմնային վառարանում բովախառնուրդի շարժումը։

ՍԱՐԳՍՅԱՆԵրվանդ Արմենակի (11․6․ 1913, Լիպեցկ –11․1․1972, Մոսկվա), հայ սովետական ինժեներ։ Ա․ Ս․ Սարգսյանցի որդին։ Ավարտել է Խարկովի մեխանիկամեքենաշինական ինստ–ը (1937)։ Աշխատել է իյլսրկովի (1937–41), Վոլգոգրադի (1941–42), Ալթայի (1942-1955, 1948-ից՝ գլխավոր կոնստրուկտոր) տրակտորների գործարաններում։ 1955–1966-ին Վլադիմիրի տրակտորների գործարանի գլխավոր կոնստրուկտորն Էր, 1966–72-ին՝ Տրակտորների և գյուղատնտեսական մեքենաշինության մինիստրության տեխ․ վարչության պետի տեղակալ։ 1958–66-ին դասախոսել է Վլադիմիրի պոլիտեխնիկական ինստ–ում։ Ա–ի ղեկավարությամբ մշակվել և արտադրության մեջ ներդրվել են տրակտորների համար օդային հովացման դիզելային շարժիչներ, վարի տրակտորների մի շարք կոնստրուկցիաներ։ ԴՏ–54 դիզելային գյուղատնտեսական տրակտորի (ԱԱՀՄ–ում առաջին) կոնստրուկցիայի մշակման և արտադրության մեջ ներդրման համար Ս․ 1950-ին արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ՍԱՐԴԱԿԵՐՊԵՐ (Arachnoidea), հոդվածոտանիների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ընդգրկում է մի շարք կարգեր՝ կարիճներ, կեղծ կարիճներ, սոլպուգներ, խոտհարներ, սարդեր, տզեր են։ Չափերը 0,1 – 170 till են։ Ս–ի մեծամասնության մարմինը բաժանված է գլխակրծքի և փորիկի, երբեմն (տզեր) միաձուլված Է։ Գլխակուրծքը կրում է վեց զույգ