Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թյանն ու դավանաբանությանը [«Հայասաանյայց եկեղեցու պատկերահարգությունը», մասն 1, 1904 (շարունակությունը լույս չի տեսել), «Ամուսնական խնդիրներ», 1891, «Քահանայական խնդիր», 1900]։ Թողել է անւոիպ հիշատակարաններ, որոնք կարևոր սկզբնաղբյուր են ժամանակի հայ հասարակական, քաղ․ ու մշակութային կյանքի ուսումնասիրության համար։ Հայերեն է թարգմանել Ա․ Հաքստհաուզենի «Անդրկովկաս» (1872) ուղեգրության՝ Հայաստանին վերաբերող մասերը և Զոն Դրեպերի «Եվրոպայի մտավոր զարգացման պատմությունը» (1880) աշխատությունը՝ կցելով ուշագրավ ծանոթագրություններ։

ՍԵԴՐԱԿՅԱՆ Դավիթ Մհերի (ծն․ 9․12․ 1938, Երևան), հայ սովետական ֆիզիկոս։ ՀԱԱՀ ԳԱ թղթակից անդամ (1982), պրոֆեսոր (1975)։ ԱՄԿԿ անդամ 1977-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1961)։ 1964–77-ին աշխատել է Երևանի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում, 1977-ից՝ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են ճառագայթման տեսությանը և տեսական աստղաֆիզիկային։ Ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը։ Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը՝ առանցքասիմետրիկ լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար։ Այդ տեսության արդյունքները հաստատել են, որ Ա․ Հյուիշի հայտնաբերած պուլսարները պտտվող նեյտրոնային աստղեր են։ Զբաղվել է նաև պուլսարներում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման պրոբլեմով, մասնավորապես, առաջարկել է նեյտրոնների և պրոտոնների գերհոսելիության հատկության վրա հիմնված տեսական մեխանիզմ, որով բացատրվում է գերհզոր մագնիսական դաշտերի գոյությունը պուլսարներում։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ (1970)։

ՍԵԴՐԱԿՅԱՆ Լավրենտի Գրիգորի [ծն․ 1․1․1925, գ․ Ախուրյան (ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում)], հայ սովետական շինարար։ Տեխ․ գիտ․ դ–ր (1971), պրոֆեսոր (1971)։ ԱՄԿԿ անդամ 1949-ից։ Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխ․ ինստ–ը (1946)։ 1960–65-ին եղել է շինանյութերի և կառուցվածքների հայկական ԳՀԻ–ի (այժմ՝ Շինարարության և ճարտյան ԳՀԻ) դիրեկտորը։ 1966–77-ին աշխատել է Դոնի Ռոստովի երկաթուղային ճանապարհների ինժեներների ինստ–ում (մինչև 1971-ը՝ շինարարական մեխանիկայի ամբիոնի դոցենտ, 1971-ից՝ պրոֆեսոր)։ 1977-ից ղեկավարում է շինարարության և ճարտ-յան ԳՀԻ–ի շինարարական կոնստրուկցիաների և երկաթբետոնի դիմադրության լաբորատորիան*․ Աշխատանքները նվիրված են շինարարական կոնստրուկցիաներին և կոնստրուկտիվ նյութերի դիմադրությանը։ Առաջադրել է «իդեալական անհամասեռ» կարծր նյութի մոդելը, որի հիման վրա ստեղծել է փխրուն նյութերի դիմադրության վիճակագրական տեսությունը։ ՍԵԴՐԱԿՅԱՆ Մարգար Աեդրակի [31․3․ 1907, գ․ 1սառակոնիս (Վանի վիլայեթի Արճակ գավառում)–1․10․1973, Երևան], հայ սովետական կոնյակագործ։ ՀԱԱՀ վաստ․ ինժեներ (1961), սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։ ԱՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Երևանի գյուղատնտ․ ինստ–ը (1930)։ 1927-ից աշխատել է կոնրսկի արտադրության բնագավառում, 1940-ից՝ Երևանի կոնյակի գործարանի գլխ․ տեխնոլոգ։ Դասախոսել է գյուղատնտ․ ինստ–ում (1940–48)։ 1935-ից եղել է ՍՍՀՄ համտեսի կենտր․ հանձնաժողովի անդամ։ Ա․ ՄԱՀՄ–ում տեսակավոր կոնյակների, իսկ ՀՍՍՀ–ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրներից է։ Մտեղծել է «Հոբելյանական» (ՍՍՀՄ–ում առաջին տեսակավոր), «Ընտիր», «Դվին», «Երևան», «Տոնական», «Ախթամար», «40 տարի», «Հայաստան», «50 տարի», «Նաիրի», հայկական, «Ուկրաինա» (ուկր․) կոնյակները։ 1966-ին Ս–ին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի» կոչում։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, ֆրանս․ «Քամյու» ֆիրմայի ամենաբարձր պարգևով՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալով։ Ա–ի հիշատակին է նվիրված հայկ․ «Վասպուրական» կոնյակը։ Երևանի կոնյակի գործարանի տարածքում կառուցվել է (1975) Մ–ի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։

ՍԵԴՐԱԿՅԱՆ Մկրտիչ Հովհաննեսի (ծն․ 7․2․1922, Վաղարշապատ), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1967)։ 1938–41-ին սովորել է Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստական ուսումնարանում, 1941-ից՝ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1952-ին ավարտել է Երևանի գեղարվեստական ինստ–ը։ Ս․ բազմաժանր նկարիչ ՜ է․ ստեղծել է պատմ․ («1915 թվական», 1960, «Երեսնի բերդի գրավումը», 1978), պատմա–հեղափոխական («Քսանվեցը», 1956, «Արևածագին», 1967, «Գայ»։ Առջևում է Սիմբիրսկը», 1969) թեմաներով կոմպոզիցիաներ, բնանկարներ («Բջնի», 1965, «Աշտարակի կիրճը», 1969), դիմանկարներ («Ուսանող», 1967, «Վարդանի դիմանկարը», 1967), նատյուրմորտներ («Նասյուրմորտ», 1968)։ Ս–ի կտավներին բնորոշ է կոմպոզիցիայի կառուցիկությունը, պատկերման հավաստիությունը։ 1952-ից մասնակցում է հանրապետական, միութենական և արտասահմանյան ցուցահանդեսների։ 1973-ին Երևանի նկարչի տանը բացվել է Ս–ի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Նրա կտավները գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում, նրա մասնաճյուղերում, Հայաստանի Պատմության, Հեղափոխության և այլ թանգարաններում։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։

ՍԵձ (agropyron), դաշտավլուկազգիների (ւացազգիներ) ընտանիքի բույսերի ցեղ։ ԱԱՀՄ–ում հայտնի է 51 տեսակ։ Հզոր արմատային համակարգով բազմամյա բույսեր են։ Ծաղկաբույլը հասկ է՝ 3-10 ծաղկային նստած հասկիկներով։ Պտուղը երկարավուն, թաղանթապատ հատիկ է։ Մտորաբաժանվում է 2 ենթացեղի՝ Ս․ իսկական (Elytrigia, ՍՍՀՄ–ում՝ 38 տեսակ) և ժիտնյակ (ԱԱՀՄ–ում՝ 13 տեսակ)։ Աճում են տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազաներում, քարքարոտ լանջերում։ Զմեռնադիմացկուն են, երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չեն։ Տարածված են Եվրասիայի և Աֆրիկայի տափաստանսյին, անտառատափաստանային շրջաններում։ ԱԱՀՄ–ում՝ Ուկրսփնայում,