Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կիսագումարին։ Ս–ի մակերեսը հավասար է միջին գծի և բարձրության (հիմքերի հեռավորության) արտադրյալին։

ՍԵՂԱՆԱԿԵՐՊ (կորագիծ սեղան, սեղանարդ), հարթ պատկեր, որը սահմանափակված է երկու զուգահեռ ուղիղներով, դրանց ուղղահայաց ուղղով և որևէ կորով։ Եթե Ս․ սահմանափակված է Ox, առանցքի [a, b] հատվածով, x=a, X=b ուղիներով և y=f(x,) ֆունկցիայի գրաֆիկով, ապա նրա մակերեսն է Տ= b =J |f(x)|dx;։ Ս–ի մակերեսի հաշվումը a այն սկզբնային խնդիրներից է, որոնց լուծումների որոնումները հանգեցրել են ինտեգրալի գաղափարին (տես Ին տե– գրս։ չ հաշիվ)։

ՍԵՂԱՆԱՁԵՎ ԼԵՌՆԵՐ, հարթ գագաթնե– րով, զառիթափ, երբեմն աստիճանաձև լանջեր ունեցող լեռներ։ Ս․ լ–ի հարթ մա– կերևույթը սովորաբար զրահապատ շերտ է՝ բաղկացած կարծր ու դիմացկուն ապար– ներից։ Առաջանում են էրոզիոն մասնա– տումից կամ հարթավայրային զանգված– ների դիֆերենցված տեղաշարժից։ Ս․ լ–ի գերակշռությամբ ընդարձակ տարածքնե– րը կոչվում են սեղանաձև երկրներ (օրինակ, Տուրզայան սարավանդը և Ուսա– յուրտը ՍՍՀՍ–ում, Կառու սարավանդը Հվ․ Աֆրիկայում)։

ՍԵՂԱՆԱՊ ԵՏՈՒԹՅՈՒՆ, արքունի գործա– կալություն Կիլիկյան Հայաստանում։ Հա– մապատասխանում է Արշակունյաց ժամա– նակաշրջանի հազարապետությանը։ Գոր– ծակալը կոչվել է սենեսկալ, սինեջալ, սինեշալ, սեղանավոր կամ սեղանադիր, որը համապատասխանում է արևմտաեվ– րոպ․ երկրների Մեծ դոմեստիկոսի պաշ– տոնին։ Հսկել է արքունական եկամուտ– ներն ու ծախսերը, վարել տնտեսությու– նը, հետևել կարգուկանոնին։ Մ․ սովորա– բար հանձնարարվել է թագավորական տան մերձավոր ավագանու ներկայացուց– չի («հավատարիմ տան արքայի»), որը եղել է թագավորի խորհրդականներից, արքունիքում ունեցել իր պատվավոր տեղը՝ «բարձ ու պատիվը», կրել հատուկ նշան՝ «շուշանգլուխ գավազան»։ Նրան են ենթարկվել շամքռչայը և պալատական այլ աստիճանավորներ։ Մ–յան գործակալ– ներից գրավոր աղբյուրներում հիշատակ– վում են Աիր Ադանը (1210–15-ին), Օշինը (1277-ին), Ռայմոնդը (1307–14-ին), Հե– թումը (1321–31-ին), Ֆրանսիսկոս Միրը (1391-ին)։ Գբկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսուան, Վնա․, 1885։ Րոռնազյան Ա․ Վ․, Սոցիալ–տնտեսա– կան հարաբերությունները Կիլիկյան հայկա– կան պետությունում, Ե․, 1973։

ՍԵՂԱՆԱՍԱՐ (լատ․ Mensa), համաստե– ղություն Հարավային բևեռի շրջակայ– քում։ Գտնվում է Օսկե ձկնիկ, Հարավա– յին հիդրա, Օկտանտ, Քամելեոն և Թըռ– չող ձուկ համաստեղությունների միջև։ ՀԱԱՀ–ի տարածքից չի երևում։

ՍԵՂԱՆԱՎՈՐ, Սարաֆ, XVI–XIX դդ․ հայ մեծահարուստ վաշխառուական խավ Օսմանյան կայսրությունում։ Հիմնակա– նում չելեբիներ (տես Չեւեբիություն) և ամիրաներ էին, որոնք, ստանձնելով հար– կերը հավաքելու և պետ․ գանձարան մուծելու պարտավորություն, կամայական հարկագանձումների միջոցով հարստու– թյուն էին կուտակում։ XIX դ․ կեսին ըս– տ եղծված սարաֆական երկու խոշոր ըն– կերություններ (Անատոլիայում և Ռումե– լիայում) իրենց ձեռքում էին կենտրոնաց– րել օսման, տերության հարկահավաք– ման գործը։ Օգտվելով այն հանգաման– քից, որ մինչև 1856-ը Թուրքիայում պետ․ բանկեր չկային, Ս–ները կատարում էին բանկային գործարքներ, մինչև 20– 25% –ով վարկեր տրամադրում վաճառա– կաններին, առևտր․ ընկերություններին, հաճախ նաև սուլթաններին։ XIX դ․ վեր– ջին Ս–ների դերն ու նշանակությունը նվա– զեց, և նրանք աստիճանաբար դուրս մըղ– վեցին տնտ․ և քաղ․ ասպարեզից։ Գբկ․ Ղազարյան Հ․, Արևմտահայերի սոցիալ–տնտեսական և քաղաքական կացու– թյունը 1800–1870 թթ․, Ե․, 1967։

ՍԵՂԱՆԱՏՈՒՆ, ճաշկերույթների համար նախատեսված սրահ կամ առանձին շի– նություն։ Տարբեր ժողովուրդներ Ս․ կա– ռուցել են դեռևս հնագույն ժամանակնե– րից։ Միջնադարում լայն տարածում է գը– տել պալատական և վանքային համալիր– ներում։ Հայաստանում Ա–եր կառուցվել են Ուրարտուի ժամանակաշրջանից։ Հայկ․ պալատական և վանքային համալիրնե– րում եղել են ինչպես ներկառուցված (էջ– միածին, Տաթևի մեծ անապատ ևն), այն– պես էլ առանձին կանգնած Մ–եր (Քոբայ– րի, Թեղենյաց, Կիրանց վանքեր)։ Որպես կանոն հատակագծում ուղղանկյուն, եր– կարավուն դահլիճներ են մինչև 200 ւԲ մակերեսով։ Հիմնականում եղել են թա– ղածածկ ուժեղացված թաղակիր կամար– ներով (օրինակ, Զվարթնոց, Անի, Տաթև), ավելի սակավ, երդիկավոր վեղարածած– Հաղպատի վանքի սեղանատունը (XIII դ․), կտրվածք և հատակագիծ կով իրականացված երկու զույգ փոխ– հատվող կամարների համակարգով, huijlj․ ժողովրդական տան ծածկի կառուց– վածքային հորինվածքի սկզբունքի ազ– դեցությամբ (Հաղարծին, Հաղպատ)։ Ս–երի հարդարանքում կիրառվել են քան– դակազարդ շրջակալներով որմնախորշեր ու բացվածքներ, որմնասյուներ, զարդա– պատկերներով փորագրազարդումներ, որմնանկարներ (Աղթամար, Կիրանց վա1ք)։ Իրենց ծավալա՜տարածական լու– ծոաներով Ս–երը մեծ դեր են ունեցել ան– սամբլների ճարտ․ կերպարում։ Գրկ․ X а л п а х ч ь я н О․ X․, Граждан– ское зодчество Армении, М․, 1971․ Հ․ Ի՚աւփախչյան

ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ, մարզախաղ գնդակով՝ սեղանի վրա։ Ենթադրվում է, որ առաջա– ցել է Մեծ Բրիտանիայում, XIX դ․ վերջին։ Խա լում են Ս․ Ջախարյանն ու Հ․ Հակոբյանը XX դ․ 20-ական թթ․ տարածում է գաել շատ երկրներում, սկզբում որպես զվար– ճանքի միջոց, ապա՝ մարզախաղ։ Ներկա անվանումը ստացել է 1926-ին, երբ հիմնը– վել է Ս․ թ–ի միջազգային ֆեդերացիան (մինչև այդ հայտնի էր պինգ–պոնգ անու– նով, հավանաբար՝ սեղանին գնդակի հար– վածից առաջացած բնորոշ ձայնից)։ Խա– ղում են ցանկացած ձևի ռակետներով՝ մուգ կանաչ գույնի, 274x152,2 սմ չափ– սերով սեղանին, որի բարձրությունը գետ– նից 76 սմ է։ Սեղանի կենտրոնով ձգվում է 183 սմ երկարությամբ և 15,28 սմ լայ– նությամբ ցանց։ Գնդակը (տրամագիծը՝ 37,2–38,2 մմ, քաշը՝ 2,4–2,53 գ) սպի– տակ ցելյուլոիդից կամ պլաստիկից է։ Պսշտոնական առաջնությունները տեղի են ունենում 6–7 մ լայնություն և 12– 14 մ երկարություն ունեցող խաղահրապա– րակում։ Անցկացվում են անհատական (տղամարդկանց և կանանց) և զույգերի (տղամարդկանց, կանանց և խառը) մրցում– ներ։ Թիմային մրցումներում տեղերը որոշ– վում են անհատական և զուգախաղերի ալդյունքով։ Ա․ թ–ի միջազգային ֆեդե– րսցիան՝ ԻՏՏՖ (հիմնադիրն ու առաջին պրեզիդենտը անգլ․ Ա․ Մոնտեսքյուն է) միավորում է շուրջ 115 երկիր (1982)։ Եվրոպ․ միությունը հիմնվել է 1957-ին։ 19 26–84-ին անցկացվել է աշխարհի 37 չեմպիոնատ, 1956–84-ին՝ Եվրոպայի 14 չեմպիոնատ։ 1957-ից աշխարհի առաջնու– թյուններն անցկացվում են կենտ, իսկ Եվ– րոպայինը՝ զույգ տարիներին։ Այդ մըր– ցումներում խաղարկվում են թիմային և անհատական առաջնություններ։ ՍԱՀՄ–ում Ա․ թ․ ճանաչում է գտել 20-ական թթ․ վերջերին։ 60-ական թթ․