դիրներով։ Անգլ․ սենտիմենտալիստների, հատկապես Ստեռնի ազդեցությամբ այդ ուղղությունը տարածվել է արևմտաեվրոպ․ գրականության մեջ։ Գերմանիայում ե մանավանդ նախահեղափոխական Ֆրան– սիայում Ս–ի դեմոկրատական միտւ ւմ– ներն ստացել են առավել արմատական բնույթ։ Եվրոպ․ Ս–ի բարձրակետն է ժ․ ժ․ Ռուսոյի «Նոր էլոիզ» (1761) վեպը։ J-ի ազդեցությունն զգալի է Դ․ Դիդրոյի և Դ․ Լեսինգի, երիտասարդ Ֆ․ Շիլլերի և 6ո․ Վ․ Գյոթեի վրա։ Ռուս գրականութ;ան մեշ Ս–ի հիմնադիրն է Ն․ Կարամզրնը («Թշվառ Լիզա», 1792)։ Ս–ին հարել են Մ․ Մուրավյովը, Ի․ Բոգ– դանովիչը, երիտասարդ Վ․ ժուկովս յին U ուրիշներ։ Հայ գրականության մեջ Ս․ ամբողջա– կան արտահայտություն չի գտել։ Հայկ․ կլասիցիզմից դեպի Ս․ U ռոմանտիզմ սնց– ման շրջանի բանաստեղծ է համարվում Հ․ Ալամդարյանը։ Ս–ի որոշ տարրեր ն յա– տելի են նաև Մ․ Թաղիադյանի, Ղ․ Ալիշա– նի, ինչպես նաև Խ․ Աբովյանի ստեղծա– գործության մեջ («Վերք Հայաստանի», «Աղասու խաղը»)։ Բախչինյան Բեմարվեստում Ս․ զարգացել է պսլա– տական կլասիցիստական թատրոնի սայ– մանականությունների դեմ պայքարի 1շա– նաբանով։ Ս–ին բնորոշ զգացմունքի պաշ– տամունքը, մարդու ներաշխարհի նկատ– մամբ առավել հետաքրքրությունը հան– գեցրել է կլասիցիստական արձանայեու– թյունից, չափածո խոսքը արտասանելու պայմանական եղանակից հրաժարվել սն։ Նոր խաղացանկը դերասանին պարտա– դրել է անձնավորումների կենցաղայնու– թյուն, կերպարի զարգացման ցուցադր ււմ, կենդանի հուզառատ խոսքի ինտոնացիա– ների արտաբերում։ Փոփոխություննել են կատարվել նաև ներկայացման ձևավոր– ման մեջ՝ «պալատական» միօրինակ դե– կորները փոխարինվել են ավելի իրա– կան միջավայրով, պայմանական զգեստ– ՜ս էրը մոտեցվել են ժամանակակից հա– գոաաեերին, կիրառվել է բնորոշ գրիմ են։ Այս ամենը որոշակի է դարձրել ռեալիս ոա– կան միտումների կուտակումը դերասա– նական արվեստում, որը տարբեր չափով է դրսևորվել XVIII դ․ 2-րդ կեսի նշանավոր դերասաններ Դ․ Գարրիկի (Մեծ Բրի ոա– նիա), Ֆ․ Շրյոդերի և Յո․ Բրոկմանի (Գեր– մանիա) և այլոց ստեղծագործության մեջ։ Ս․ ազդել է տարբեր երկրների թատեյ։ար– վեստի և այլ արվեստների վրա, ունտցել նաև ուշ արձագանքներ։ Գրկ․ Ջրբաշյան է․, Գրականության տեսություն, 5 վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, ։ 980, էջ 418 – 19։ Проблемы Просвещения в Nnpo- вой литературе, М․, 1970; Тройская М․ Л․, Немецкий сентиментально-юмористи– ческий роман эпохи Просвещения, Л․, ։ 965; Елистратова А․ А․, Английский ро– ман эпохи Просвещения, М․, 1966; Истэрия западноевропейского театра, т․ 2, М․, ։957; Асеев Б․ Н-, Русский драматический театр XVII–XVIII веков, М․, 1958․
ՍԵՆՏՕ (CENTO, անգլ․ Central Treaty Organization), տես Կենտրոնական պայ– մանագրի կազմակերպություն։
ՍԵՆՈՒՍԵՐՏ, Եգիպտոսի փարավոններ XlI դինաստիայից (Միջին թագավորու– թյուն)․ Ս․ I, դինաստիայի երկրորդ թագավորը, կառավարել է մ․ թ․ ա․ 1970–1934-ին։ Նվաճողական քաղաքականություն է վա– րել հվ–ում, Հս․ Նուբիայում։ Արշավել է դեպի Լիբիական անապատի մեծ օազիսը։ Ս․ I-ի օրոք վերսկսվել են աշխատանքնե– րը Սինայի թերակղզու պղնձահանքերում, առետր․ և դիվանագիտական կապեր են հաստատվել Ասորիքի եՊաղեստինի հետ։ Ս․ I ձգտել է ուժեղացնել երկրի կենտրո– նացումը, սակայն, միևնույն ժամանակ, պահպանել է իրեն աջակցող նոմարքոս– ների արտոնությունները։ Ս․ II, դինաստիայի չորրորդ թագավորը, կառավարել է մ․ թ․ ա․ 1896–84-ին։ Ս․ III, դինաստիայի հինգերորդ թագա– վորը, Ս․ II-ի որդին, կառավարել է մ․ թ․ ա․ 1884– մոտ 1849-ին։ Ամրապնդել է Եգիպ– տոսի տիրապետությունը Հս․ Նուբիայում և Եգիպտոսի սահմանը հասցրել մինչև Նեղոսի երկրորդ սահանքը, որտեղ, արմ․ և արլ․ ափերին, կառուցել է հզոր ամրոց– ներ։ Միացված տարածքների հետ կապն ապահովելու նպատակով Ա․ III-ի օրոք փորվել է ջրանցք, որով նավերն հնարա– վորություն են ունեցել շրջանցել առաջին սահանքը։ Արշավել է մինչև Նեղոսի եր– րորդ սահանքը։ ՍԵՆ ՈՒՍԻ ՏՆԵՐ, սենուսականներ, մահմեդական կրոնա–քաղ․ Սենուսիյյա օրդենի անդամներ։ Օրդենը 1837-ին հիմ– նադրել է Մուհամմադ իբն Ալի աս–Սե– նուսին (1787 կամ 1791 – 1859)՝ Մեքքա– յում։ 1843-ին Ս․ փոխադրվել են Կիրենսփ– կա (Լիբիա)։ Ա․ կոչ էին անում վերականգ– նել մահմեդականության նախնական «մաքրությունը», «սրբազան պատերազմ» մղել «անհավատների» դեմ։ XIX դ․ կեսից Ս․ գլխավորել են լիբիացիների պայքարն ընդդեմ թուրք, տիրապետության, 1911 – 1931-ին մասնակցել իտալ․ գաղութարար– ների դեմ պայքարին։ 1951–69-ին Ս–ի օրդենի հիմնադրի թոռը՝ Մուհամմադ Իդրիսը, Լիբիայի թագավորն էր (Իդրիս I)։ Ս–ի գաղափարների համախոհներ կան (Լիբիայից բացի) Ալժիրում, Նիգերում, Չաղում, Սուդանում և Աֆրիկայի մի շարք այլ երկրներում։
ՍԵՆՈՒՖՈ, ժողովուրդ։ Բնակվում են Փղոսկրի Ափ Հանրապետության հս–ում, Մալիի հվ–արլ–ում և Վերին Վոլտայի սահմանամերձ շրջաններում։ Ընդհանուր թիվը՝ ավելի քան 2 մլն (1978)։ Լեզուն պատկանում է կենտր․ բանտոիդների գուր խմբին։ Ս–ի մեծ մասը պահպանում է ավանդ, հավատալիքները, մի մասը մահ– մեդականներ են։ ՍԵՇԵ (Sechehaye) Ալբեր (1870–1946), շվեյցարացի լեզվաբան։ Գյոթինգենի հա– մալսարանի վփլիսոփայության դ–ր (1902), ժնևի համալսարանի պրոֆեսոր (1929-ից), ժնևի լեզվաբանական ընկե– րության պրեզիդենտ (1941–46)։ Աշա– կերտել է Ֆ․ դը Սոսյուրին, դարձել նրա ուսմունքի հետևորդ։ Առաջինը Ս․ է շարա– դրել սոցիոլոգիական ուղղության ժնեի դպրոցի հայացքները։ Հատկապես շատ է զբաղվել լեզվի տեսության հարցերով։ Անդրադարձել է նաև նախադասության տրամաբանական կառուցվածքին, լեզվի մեջ արհեստական ու սոցիալական գոր– ծոնների, ինչպես և տրամաբանականի ու քերականականի փոխհարաբերության հարցերին, լեզվական նշանի ըմբռնմանը, համաժամանակյա (սինխրոնիկ) ու տա– րաժամանակյա (դիախրոնիկ) պլանների մեկնաբանությանը։ Ս–ի կարծիքով խո– սակցական լեզուն բաղկացած է քերակա– նական և արտաքերականական տարրե– րից․ ըստ պատմ․ հաջորդականության սը– րանց համապատասխանում են «նախա– քերականական լեզուն» և -«կազմակերպ– ված լեզուն», առաջինի դեպքում ստեղծ– վում են արտահայտման նշանները, որոնք կապված են հուզազգայական (աֆեկտիվ) կողմի հետ և դրսևորվում են անհատական ոլորտում, իսկ երկրորդի դեպքում օգտա– գործվում են այդ նշանները, որոնք արդեն կապված են մտավոր (ինտելեկտուալ) կողմի հետ և դրսևորվում են սոցիալական պլանում։ Ս․ փորձել է նաև ուրվագծել լեզվաբանության առանձին ճյուղերի խըն– դիրները։ Երկ․ Programme et methodes de la linguis- tique theorique, P․–Lpz․ – Geneve, 1908; Essai sur la structure logique de la phrase, P․, 1926; fivolution organique et Solution contingen- tielle, «Melange de linguistique offerts a Ch․ Bally», 1938․ Գրկ․ Ջահուկյան Գ․ P․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 2, Ե․, 1962։ <,․ Պետրոսյան ՍԵՉ ձԱՊՈՐՈԺՅԱՆ « сечь – ամրու– թյուն, Запорожье – սահանքից այն կողմ), ուկր․ կազակության կազմակեր– պություն Դնեպրի ստորին հոսանքում, սահանքներից այն կողմ։ Կազմավորվել է XVI դ․ 1-ին կեսին, փախստական ճորտե– րից և քաղաքային չքավորությունից, որոնք արտաքին հարձակումներից պաշտ– պանվելու նպատակով կառուցել են ամ– րություններ («սեչ»)։ XVI դ․ առաջացել է Ս․ Զ–ի ռազմ, կազմակերպությունը։ Հրա– մանատարները (հետման, հարյուրապետ) ընտրվել են կազակների ժողովում, կա– ռավարման գերագույն մարմինը Սեչի խորհուրդն էր (ռադա)։ Ս․ Զ․ պայքարել է թաթար–թուրք․ ագրեսիայի դեմ, մասնակ– ցել Լեհաստանի դեմ գյուղացիական–կա– զակական ապստամբություններին, 1648– 1654-ի ուկր․ ժողովրդի ազատագր․ պատե– րազմին։ Ուկրաինան Ռուսաստանի հետ միավորվելուց (1654) հետո Ս․ Զ․ պահպա– նել է որոշ ինքնավարություն։ Հետման Մազեպայի և շվեդ, թագավոր Կարլ XII-ի միջև պայմանագրի կնքումից (1708) հետո ռուս, զորքերը զավթել են Ս․ Զ․ և այն վերացրել։ 1734-ին ռուս, կառավարու– թյունը, ցանկանալով օգտագործել կա– զակներին սահմանների պաշտպանության համար, թույլ է տվել նրանց վերադառնալ, որից հետո ստեղծվել է, այսպես կոչված, նոր Սեչը։ Վերջնականապես վերացել է 1775-ին՝ Ե․ Ի․ Պուգաչովի գլխավորած ապստամբության ճնշումից հետո։
ՍԵՉԵՆՈՎ Իվան Միխայլովիչ (1829- 1905), ռուս բնախույզ–մատերիալիստ, ռուսական ֆիզիոլոգիական դպրոցի հիմ– նադիրը և հոգեբանության մեջ բնագիտա– կան ուղղության ստեղծողը։ Պետերբուր– գի ԳԱ պատվավոր ակադեմիկոս (1904)։ Եղել է Պետերբուրգի բժշկա–վիրաբուժա– կան ակադեմիայի (1860–70), Օդեսայի Նովոռոսիյսկյան (1871–76), Պետեր– բուրգի (1876–88) և Մոսկվայի (1891 –