Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Խճուղային հանգույց է Երևան–Դիլիջան և Երևան–Կամո մայրուղիների վրա։ Ունի երկաթուղային կայարան («Սևան»)։ 1965-ից քաղաքի շրջագծի մեջ են մտել նախկին Գոմաձոր և Ցամաքաբերդ գյուղերը։ Հեռավորությունը Երևանից 54 կմ է։

Ս․ գտնվում է Սևան լճի հս–արմ․ափին, Հրազդանի վերին հոսանքի ավագանում։ Ձգվում է Լճաշեն գյուղի մոտից մինչև Սևանի թերակղզին և գրավում Երևան–Դիլիջան, Սևան–Կամո խճուղիների հանգույցում տարածվող եռանկյունաձև հարթավայրն ու դրան կից լեռնալանջերը։ Քաղաքի տարածքում է Սևանի ստորգետնյա ՀԷԿ–ը։ Ս․ 1840-ական թթ․ (հավանորեն 1842-ին) հիմնադրել են Ռուսաստանից աքսորված ռուս աղանղավորները։ Մինչև XIX դ․ վերջը Ելենովկան գերազանցապես ռուս. բնակավայր էր։ Հետագայում այնտեղ են եկել հայ արհեստավորներ ու առևտրականներ։ Ներկայումս քաղաքի բնակչության 93,6%-ը հայեր են։ Բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր և այլք։ Ե․ Լալայանի վկայությամբ դարասկզբին Ելենովկան ուներ «Կանոնավոր, լայն փողոցներ, գեղեցիկ քարաշեն տներ և բավականաչափ խանութներ ու արհեստանոցներ»։

Բնակիչների գլխավոր զբաղմունքը եղել է երկրագործությունը, անասնապահությունը, ձկնորսությունն ու արհեստները։ Նախասովետական շրջանում Ս–ում արդ․ ձեռնարկություն չի եղել։ Գործել են մի քանի արհեստանոց և ձկնային տնտեսություն։ 1922-ից Սևան լճում կա նավագնացություն։ 1924-ին կազմակերպվեց Սևանի «Հայառը», որի մեջ միավորվեցին ձուկբաժինը, նավագնացությունը և «Հայմատառը»։ 1930-ին Ս–ում կազմակերպվեց հանրապետության առաջին պետ․ ձկնարդ․ տնտեսությունը՝ «Հայձուկ» տրեստը (այժմ՝ «Զուկկոմբինատ»)։ Քաղաքի արդյունաբերությունն արագ թափով զարգացավ վերջին տասնամյակներում։ 1958-ին շարք մտավ էլեկտրական գործադիր մեխանիզմների, 1962-ին՝ ապակե էլեկտրամեկուսիչների գործարանները։ Արտադրության ծավալով ամենախոշորը 1978-ին շարք մտած հացամթերքների կոմբինատն է, որն արտադրում է համակցված կերեր և ալյուր։ Ս–ում է գտնվում Սևանի ավազանի «Ձուկկոմբինատ»-ը (ձկան որսը՝ 14,1 հզ․ ց, 1981) և ձկնաբուծական գործարանը։ Գործում են նաև ծխախոտի ֆերմենտացիոն, հացի, կաթի գործարանները, շինարարական իրերի կոմբինատը, կույրերի ուսումնաարտադրական ձեռնարկությունը, տպարան, քարհանքվարչությունը, Արևելյան էլեկտրացանցը, կենցաղսպասարկման արտադրական վարչությունը, ավտոբազան, ավտոտրանսպորտային ձեռնարկությունը, Հայկոոպի ավտոտնտեսությունը։ Քաղաքի կառուցապատման և արդ․ շինարարության աշխատանքներն իրականացնում են «Սևանշին» տրեստը, Հայկոոպի և քաղսովետի գործկոմի շինվերանորոգման վարչությունները և այլ կազմակերպություններ։ 1923-ից Ս–ում գործում է ՀՍՍՀ ԳԱ ջրակենսաբանական կայանը։ 1978-ին ստեղծվել է «Սևան» ազգային պարկը։ Գործում են Երևանի բուսաբանական այգու Սևանի մասնաճյուղը, Մոսկվայի կիրառական երկրաֆիզիկայի ԳՀԻ–ի փորձարարական բազան։ Ներքաղաքային տրանսպորտը ավտոբուսն է։

Քաղաքի արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի, կապի և տնտեսության այլ բնագավառներում աշխատում են բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ 2400 մասնագետ, այդ թվում 400 ինժեներ, 750 տեխնիկ։ Բնակչության առևտրական սպասարկումն իրականացնում են շրջկոոպը և առևտրի մինիստրության առափնյա առևտուրը (հանգստի գոտում)։ Ս–ում է գտնվում Հայկոոպի միջշրջանային առևտրական բազան։ Քաղաքում գործում են շրջանային հիվանդանոց և ծննդատուն (260 մահճակալ), պոլիկլինիկա, հոգեբուժական հիվանդանոց (1000 մահճակալ), արյան փոխներարկման և սանիտարահակահամաճարակային կայաններ, մանկական և կանանց կոնսուլտացիաներ, ստոմատոլոգիական բաժանմունք, 2 դեղատուն։ Քաղաքի բուժհիմնարկներում աշխատում են 105 բժիշկ, 663 միջին և կրտսեր բուժաշխատող։

Լճափին գործում են հանգստյան տուն, տուրիստական հանգրվան, «Ինտուրիստի» ավտոհյուրանոցը, պանսիոնատներ ու առողջարաններ, հանգստի գոտում՝ սննդի օբյեկտներ։ Կառուցվում է 2200 տեղանոց տուրիստական հանգրվան, 240 տեղանոց հյուրանոց։

1982–83 ուս․ տարում Ս–ում կային 6 միջնակարգ (1-ը՝ երեկոյան), 3 ութամյա, երաժշտ․, գեղարվեստի, մարզական, հատուկ օժանդակ դպրոցներ, ինդուստրիալ–տեխնոլոգիական տեխնիկում, պրոֆտեխ․ ոււումնարան, 7 նախադպրոցական հիմնարկ։ Դպրոցներում աշխատում են 241 ուսուցիչ (186-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Գործում են կապի հանգույց, 2 մշակույթի պալատ, 6 ակումբային հիմնարկ, 6 գրադարան, 2 կինոթատրոն։ Ս–ում է կինոպրոկատի միջշրջանային բսժանմունքը։ Քաղաքն ունի ջրմուղ–կոյուղու ցանց, խմելու ջուրը ստանում է Կամոյի շրջանի Հացառատի աղբյուրներից, բնական գազը՝ Ղարադաղ–Երևան գազամուղից։ Բնակիչներն օգտվում են ռադիո–և հեռուստատեսային հաղորդումներից։

Սևանի 1-ին գլխ․ հատակագիծը մշակվել է 1954-ին՝ մինչե 1970–75-ը հեռանկարով (11 հզ․ բնակչության համար), 2-րդը՝ 1967-ին՝ մինչև 1980-ը հեռանկարով։ 1974-ին կազմվել է նոր գլխ․