Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կություն։ Աշխատել են 6,7 հզ․ բժիշկ, 1,5 հզ․ ատամնաբույժ։ Բալնեոլոգիական կուրորտներն են Վրնյաչկա Բանյան, Նիշ– կա Բան յան։ Գրականությունը։ Աերբ․ գրկ–յան ակունքները հասնում են IX դ․ 2-րդ կեսը, Կիրիլի ու Մեֆոդիի և նրանց աշակերտ– ների գործունեության ժամանակները։ Միջնադարյան գրկ․ ունեցել է առավելա– պես եկեղեցական–խրատական բնույթ։ Աերբ․ գրկ–յան առաջին նշանավոր հու– շարձաններն են Միրոսլավի Աստվածա– շունչը (XII դ․),Ատեֆան Պերվովենչաննու (մոտ 1165–1227), Աավվայի (1175– 1235), Դոմենտիանի (մոտ 1210–64-ից հետո) և ուրիշների երկերը։ Ա–ի մասին պատմ․ և աշխարհագր․ արժեքավոր տեղե– կություններ է պարունակում Կոնստան– տին փիլիսոփայի (Կոստենչեսկու, XIV դ․ վերջ –1439-ից հետո) «Բռնակալ Ստեֆան Լազարեիչի վարքագրությունը» (1431 – 1435)։ Աերբ․ գրկ․ զարգացել է եվրոպ․ մյուս գրկ–ների փոխազդեցությամբ։ XV դ․ վերջին տասնամյակում –XVI դ․ սկզբնե– րին սկսվել է սերբերենով գրքի տպագրու– թյունը։ Թուրք, լուծը (XVI –XVII դդ․) կասեցրել է սերբ, գրկ–յան զարգացումը։ XVIII դ․ սերբերի կյանքի հոգևոր կենտրոնը փո– խադրվել է Հվ․ Հունգարիա։ Ռուս, եկեղե– ցական գրքերի ու դասագրքերի ազդեցու– թյամբ կազմավորվել է սլավոնա–սերբ․ լեզուն, որը նկատելի դեր է խաղացել սերբ․ Լուսավորականության գրկ–յան ստեղծման գործում։ XVIII դ․ սերբերի մշակութային վերածնության ընթացքը առավել լրիվ է արտացոլել աշխարհիկ գրկ–յան հիմնադիր, լուսավորիչ Դոսի– տեյ Օբրադովիչը (մոտ 1742–1811)։ XIX դ․ 1-ին կեսին երևան են եկել կուլ– տուր–լուսավորական ու գիտ․ ընկերու– թյուններ, գրական մամուլը։ Այդ շրջանի գրկ–յան մեջ աչքի ընկնող դեր է խաղացել բանասեր, բանագետ և պատմաբան, ազգ․ վերածնության գաղափարախոս Վ․ Կա– րաջիչը (1787–1864), որի գաղափարները որդեգրել են ռոմանտիկները։ Սերբ, ռո– մանտիզմը առավել ցայտուն է արտա– հայտվել 1840–70-ական թթ․։ Գրական կյանքի կենտրոնը դարձել է Նովի Սադը։ 1860-ական թթ․ նկատվել է շրջադարձ դեպի ռեալիզմը, որի ծրագիրը տվել է Ս․ Մարկովիչը (1846–75)։ Սերբ, ռեա– լիզմի կազմավորման մեջ կարևոր է ռուս, ռեալիստ, գրկ–յան փորձը։ Առաջին ռեա– լիստներն են Մ․ Գլիշիչը (1847–1908), Լ․ Լազարևիչը (1851–90), Ցա․ Վեսելինո– վիչը (1862–1905)։ Վեպի առաջացումը կապված է Ցա․ Իգնյատովիչի (1824–89) անվան հետ։ XIX դ․ վերջին Մ․ Մատավու– լի (1852–1908), Ս․ Սրեմցի (1855–1906), Ա․ Ռանկովիչի (1863–99) ստեղծագործու– թյունը ընդլայնում է ռեալիզմի գեղարվես– տական բովանդակության ոլորտը։ Ռեա– լիզմի զարգացման ասպարեզում հայտնի են Ռ․ Դոմանովիչը (1873–1908), Բ․ Նու– շիչը (1864-1938), Վ․ Իլիչը (1860–94)։ Գաղափարա–գեղարվեստական զանազան միտումների փոխազդեցության հետևան– քով գրական պրոցեսը 1890-ական թթ․ վերջերին բարդացել է։ Այս պայմաննե– րում ռեալիզմի սկզբունքներն է պաշտ– պանել նշանավոր գրաքննադատ ու գրկ–յան պատմաբան Ցո․ Սկեռլիչը (1877– 1914)։ Մոդեռնիստական հոսանքը ներ– կայացված է Ցո․ Դուչիչի (1871 – 1943), Մ․ Ռակիչի (1876–1938), Վ․ Պետկովիչ Դիսի (1880–1917) ստեղծագործություն– ներով։ Բանվոր բանաստեղծների մի ամ– բողջ խմբի հետ է կապված պրոլետ, գրկ–յան առաջացումը։ Հարավսլավական պետության ստեղ– ծումը (1918) նոր փուլ է եղել նաև սերբ, գրկ–յան զարգացման մեջ։ Երևան են եկել էքսպրեսիոնիստ բանաստեղծներ (Ի․ Անդ– րիչ, ծն․ 1892, Մ․ Ցռնյանսկի, ծն․ 1893, Մ, Վինավեր, 1891 –1955)։ Սերբ գրկ–յան մեջ աչքի ընկնող տեղ է գրավել պատե– րազմի թեման։ 1920-ական թթ․ վերջին երևան են եկել հեղափոխական գաղափարախոսության վրա հենվող «սոցիալական գրականու– թյունը» և սյուրռեալիզմը։ 30-ական թթ․ սյուրռեալիզմը որպես հոսանք դադարել է գոյություն ունենալուց։ Այդ շրջանի սոցիալ․ պոեզիայի բարձրակետը չեռնո– գորցի բանաստեղծ Ռ․ Զոգովիչի (ծն․ 1907) ստեղծագործությունն է։ Նկատելի հաջո– ղությունների են հասել հեղափոխական գրողներ Ցո․ Պոպովիչը (1905–52), Չ․ Մինդերովիչը (1912–68)։ Ֆաշիստ, օկուպացիայից ազատագրվե– լուց և ժող․ հեղափոխության հաղթանա– կից հետո Ա–ում ստեղծվել է (1945) սերբ գրողների միություն։ 50-ական թթ․ սկըզբ– ներին կենտր․ տեղ է գրավել ժողովրդա– ազատագր․ պատերազմի, հեղավւոխու– թյան և նոր կյանքի թեման։ Իրականու– թյան ռոմանտիկական ընկալումով են աչքի ընկնում երիտասարդ սերնդի բա– նաստեղծների՝ Ա․ Վուկոսավլևիչի (ծն․ 1927), Ա․ Մարկովիչի (ծն․ 1928) գործերը։ Սերբ, արձակում խոշոր իրադարձություն է եղել Ի․ Անդրիչի (ծն․ 1892) «Դրինի կա– մուրջը», «Տրավնիցյան ժամանակագրու– թյուն», «Օրիորդ» վեպերի տպագրությու– նը 1945-ին։ 50-ական թթ․ սկգբներին սերբ, գրկ–յան մեջ տեղի է ունեցել մի կողմից ռեալիզմի, մյուս կողմից մոդեռնիստական զանազան հոսանքների կողմնակիցների խիստ սահ– մանազատում։ Զգալի չափով փոխվել են թեմատիկան, գաղափարական ուղղվա– ծությունը, հուզական երանգը, արտա– հայտչաձևերը։ 50–60-ական թթ․ հասու– նացել և բարձր վարպետության է հասել բանաստեղծուհի Մաքսիմովիչի պոեզիան։ 50–60-ական թթ․ սերբ, արձակը ներ– կայացված է զանազան գեղարվեստական միտումներով ու ստեղծագործական մե– թոդներով։ Կենտր․ տեղ են գրավում հեղափոխության պրոբլեմատիկան և ետ– պատերազմյան կյանքը [Չոպիչ, Լալիչ, Դավիչո, Դ․ Չոսիչ (ծն․ 1921), է․ Կոշ (ծն․ 1913)]։ Ռեալիզմի, էքսպրեսիոնիզմի և նատուրալիզմի յուրատեսակ համադրու– թյուն են ներկայացնում Ցռնյանսկու վե– պերը, ծայրահեղ աբստրակցիոնիզմ՝ Ռ․ Կոնստանտինովիչի (ծն․ 1928) արձակ գործերը։ Սերբ, արդի հայտնի դրամա– տուրգներից են Մ․ Զուրջևիչը (ծն․ 1920), Ջ․ Լեբովիչը (ծն․ 1928), Բ․ Միխայլովիչը (ծն․ 1922)։ ճարտարապետությունը և կերպար– վես ոը։ Ա–ի տարածքում, ուր միահյուս– վել են Միջերկրածովյան, Մերձավոր Արև– ելք}], Եգեյան աշխարհի և Արմ․ Եվրոպա– յի մշակութային ազդեցությունները, առա– ջաց ւլ են հին և միջնադարյան մշակույթ– ներ]! բազմազան շերտանստվածքներ։ Նեոլիթին (մ․ թ․ ա․ V–III հազարամյակ) են պատկանում գետնափոր բնակարաննե– րը, երկրաչափական զարդանախշերով խեցեղենը, մարդկանց և կենդանիների ընդւանրացված ձևերով արձանիկները։ Բրոււզի դարի (մ․ թ․ ա․ II հազարամյակ) մշակույթները, պահպանելով տեղական ավանդույթները, առնչվում են Եգեյան աշխարհին։ Մ․ թ․ ա․ I հազարամյակին են վերսբերում թրակիացիների, իլլիրիացի– ներւ, կելտերի ամրացված բնակավայրե– րը, ոսկերչական իրերն ու բրոնզյա փոք– րաչափ կերտվածքները։ Մ․ թ․ ա․ II դ․– մ․ թ․ IV դ․ հիմնադրվել են հռոմ․ ռազմ, ճամբարներ, որոնք վերաճել են քաղաքնե– րի՝ Սինգիդունում (այժմ՝ Բելգրադ), Նսփսսուս (այժմ4 Նիշ)։ Նույն ժամանա– կաշրջանից պահպանվել են հռոմ․ արձան– ներ, դիմաքանդակներ, կոթողներ։tV– VI ղդ․ կառուցվել են բյուզ․ տիպի քաղաք– ներ (Ցարիչին Գրադ)։ Երևելի են VI – IX ւ]․դ․ բյուզ․ և հին սլավոն, ոսկյա մանրա– րուրք զարդերն ու արծաթյա սպասքը։ IX– X դ*․ սերբ․ ֆեոդ, պետությունների կազ– մաւ որումից և քրիստոնեություն (ուղղա– փաււություն) ընդունելուց հետո Ս–ում կաւ ուցվել են ամրոցներ, կենտրոնակազմ– գմբհթավոր տաճարներ և բազիլիկներ, որոնք որմնանկարազարդվել են։ Քաղաք– ները հիմնականում հատակագծվել են միջնադարյան քաղաքաշինության սկըզ– բունքներով։ Լեռնային վայրերում ամ– րոցների հատակագծումը կատարվել է ըսս ռելիեֆի (Զվեչան, XI –XII դդ․,Մագ– լիչ, XIV դ․), հարթավայրերում՝ կանոնա– վոր (Սմեդերևո, 1428–56)։ Նեմանիչի– ների միասնական պետության (XII դ․ 2-րդ կես–XIV դ․) օրոք կազմավորվել է Ռա; կայի (կենտր․ մարզի անունով) ճարտ․ դպւ ոցը լՍտուդենիցա (Աստվածածնի վե– րասոխման եկեղեցի, 1183–96), ժիչա (12(18–15), Միլեշևա (մոտ 1234–36), Սոպոչանի (1264–65) և Դեչանի (1327 – 1331), ճարտ․ Վիտ Կոտորցի) մենաստան– ների քարաշեն որմնանկարազարդ եկե– ղեց [ւները]։ Այս դպրոցի հուշարձանները իրեԽց ընդհանուր ճարտ․ մտահղացմամբ, կառուցվածքային միջոցներով և դեկորով, չնայած բյուզ․ և ռոմանա–գոթական տար– րերի առկայությանը, մեծապես ամբող– ջանան ու յուրահատուկ են, օրգանապես ներդաշնակ Ա–ի բնաշխարհին։tXIV դ․ 1-ին կեսին ուժեղացած բյուզ․ մշակույթի ազդեցությունը դրսևորվել է կոսովո–մե– տոխիական դպրոցի՝ քարից և աղյուսից կաւ լուցված խաչաձև–գմբեթավոր տաճար– ների (Պեչի Ս․ Դմիտրիի եկեղեցին, 1321 – 1324, Գրաչանիցա մենաստանի հնգա– գմբեթ եկեղեցին, 1315–21) ճարտարա– պետության, Ստուդենիցա մենաստանի Հու ւսկիմի և Աննայի եկեղեցու (1314-ից հետո), Գրաչանիցայի (1321–22) ճոխ որւնանկարների մեջ։ XIV դ․ 2-րդ կեսին Ս–ի հս–ում կազմավորվել է մորավական ճարտ․ դպրոց, որին բնորոշ են ձևերի