Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղրիմի պատերազմի ժամանակ (1853– 1856) Ս․ հրամանատար, բարձր պաշտոն– ներ է վարել նախ Կովկասյան առափնյա գծում, ապա՝ Կերչում։ 1853-ի նոյեմբ․ 7-ին Ս–ի գլխավորած նավատորմիղը (7 ռազ– մանավ և 8 նավակ) ռմբակոծել է թուրքե– րի գրաված Ս․ Նիկոլայի ամրոցը, ապա, ռազմածովային երթ ձեռնարկելով ՍԱ ծովի անատոլիական ափի երկայնքով, հին Տրապիզոնի մոտ խորտակել է թուրք, հինգ նավ, գերել մեկը։ Նույն թվականի դեկտեմբերին Ս․ նոր ռազմերթ է իրակա– նացրել Բաթում–Ռիզե քաղաքների միջև ընկած տարածքում։ 1854-ին եղել է Սե ծո– վի հս–արլ․ և Կովկասյան մասի ռազմա– նավերի հրամանատարը։ Անգլո–ֆրանս․ և թուրք, զորքերի հարձակման պայման– ներում նրան հաջողվել է փրկել Անապա– յի, Նովոռոսիյսկի, Կերչի կայազորներն ու բնակչությանը։ Ղրիմի պատերազմից հետո Ս․ տեղա– փոխվել է Պետերբուրգ և նշանակվել ծովակալության խորհրդի անդամ։ Թաղվել է Ղարասուբագարի հայկ․ գերեզմանո– ցում։ 1955-ին նրա աճյունը տեղափոխվել է ՍԱաստոպոլ U ամփոփվել Եղբայրական գերեզմանոցում։ Ս–ի անունով է կոչվում Նովոռոսիյսկի կենտր․ փողոցներից մեկը։ Գրկ․ Միքայելյան Վ․ Ա․, Ծովակալ Լ․ Մ․ Սերեբրյակով (Ղազար Մարկոսի Ար– ծաթագործյան), Ե․, 1979։ Վ․ Միքայեւրսն

ՍԷՐԵԲՐՅԱԿՈՎ Կոնստանտին Բագրատի (ծն․ 11․10․1914, Թիֆլիս), սովետական գրող, հրապարակախոս, թարգմանիչ։ ՈՄԿԿ անդամ 1942-ից։ ՌՍՖՍՀ կուլտու– րայի վաստ․ գործիչ (1975)։ Ավարտել է (էքստեռն) Երեանի մանկ, ինստ–ի պատմ․ ֆակ–ը (1951)։ Աշխատել է Թիֆլիսի և Մոսկվայի թերթերի խմբագրություննե– րում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է ճակատային U զինվո– րական թերթերի թղթակից, խմբագիր։ 1953–58-ին աշխատել է Երեանի «Կո– մունիստ» թերթում (պատասխանատու քարտուղար)։ 1958–66-ին «Լիտերատուր– նայա գազե տա» («Литературная газе- tj») թերթի սեփական թղթակիցն էր Հայաստանում, այնուհետև՝ Անդրկովկա– սում, 1966–74-ին՝ նույն թերթի բաժնի վարիչ, 1974-ից թերթի տեսաբան է։ Լույս են տեսել Ս–ի «Եվրոպայի քաղաքներով» (1959), «Շարժման իմաստությունը» (1977), «Կյանքի դասերը» (1977, ռուս․), «ճա– նապարհներ և մարդիկ» (1982, ռուս․) ակ– նարկների, Էսսեների, գրական դիմանկար– ների գրքերը։ Նրա սցենարով նկարահան– վել են «Մարիետա Շահինյան» (1969) և «ճանապարհորդություն դեպի Արզրում» (1979) վավերագրական կինոնկարները։ Թարգմանել է Ն․ Զարյանի, Ս․ Խանգադ– յանի, Վ․ Արամյանի և ուրիշների երկե– րիցդ

ՍԵՐԵԲՐՈՎ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (ծն․ 1944), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու։ Սովետական Միության հերոս (1982), տեխ․ գիտ․ թեկնածու (1976)։ ՍՄԿԿ ան– դամ 1976-ից։ Ավարտել է Մոսկվայի ֆիզի– կատեխնիկական ինստ–ը (1976)։ 1982-ի օգոստ․ 19–27-ին, Լ․ Ի․ Պոպովի և Ս․ Ե․ Մավիցկայայի հետ, որպես բորտինժեներ, թռԻ*Ք է կատարել «Սոյուզ Տ–7» տիեզե– րանավով։ Օգոստ․ 20-ին տիեզերանավը Ա․ Ա․ Սերեբրով կցվել է «Սալյուտ–7»–«ՍոյՈւզ Տ–5» ուղե– ծրային համալիրին (տիեզերքում էր 1982-ի մայիսի 14-ից, տիեզերագնացներ Ա․ Ն․ Բերեզովոյ, Վ․ Վ․ Լեբեդև)։ Պարգե– վատրվել է Լենինի շքանշանով։

ՍԵՐԵՆԱԴ (ֆրանս․ serenade, < իտալ․ serenata, < sera – երեկո), 1․ կնոջն ուղղված սիրային երգ, սովորաբար՝ տե– սակցության հրավիրող մոտիվով։ Ծա– գում է պրովանսյան տրուբադուրների «իրիկնային երգ»-ից (serena)։ Տարածված է եղել հվ․ ռոմանական ժողովուրդների կենցաղում։ Ս․, սովորաբար, կատարել են սիրեցյալի պատուհանի տակ՝ լյուտ– նյայի, մանդոլինի կամ կիթառի նվագակ– ցությամբ։ ժամանակի ընթացքում Ս․ մուտք է գործել օպերա (Մոցարտի «Դոն ժուան», Ռոսսինիի «ՍԱիլյան սափրիչ» են), դարձել կամերային–վոկալ երաժըշ– տության ժանր (օրինակներ կան Ֆ․ Շու– բերտի,Ռ․ Շումանի, 6ո․ Բրամսի, է․ Գրի– գի, Մ․ Ի․ Դլինկայի, Պ․ Ի․ Չայկովսկու U այլոց մոտ)։ 2․ Մենակատարային, հազ– վադեպ՝ անսամբլային, գործիքային պիես, վոկալ Ս–ի հատկանիշների վերարտադըր– մամբ (օրինակները՝ Ֆ․ Մենդելսոնի, Ա․ Դվորժակի U այլոց մոտ)։ 3․ Անսամբլա– յին–գործիքային ցիկլիկ ստեղծագործու– թյուն, նման՝ դիվերտիսմենտին, նոկտ– յուրնին։ Բաղկացած է 7–8 և ավելի մա– սերից։ Այդպիսի Ս–ներ ստեղծել են 6ո․ Հայդնը, Վ․ Ա․ Մոցարտը, Լ․ Բեթհո– վենը, Ցո․ Բրամսը, Հ․ Վոլֆը, 6ա․ Սիբե– լիուսը, Պ․ Ի․ Չայկովսկին և ուրիշներ։ 4․ XVII –XVIII դդ․ Արմ․ Եվրոպայում որևէ պալատական հանդիսության առթիվ գըր– ված երկ՝ երգեցողության և գործիքային (մեծ մասամբ՝ նվագախմբային) նվագակ– ցության համար։

ՍԵՐԺԱՆՏ (ֆրանս․ sergent,< լատ․ ser- viens – ծառայող), զինվորական կոչում ՍՍՀՄ և այլ երկրների զինված ուժերում։ ՍՍՀՄ–ում կան (1940-ից) կրտսեր Ս–ի, Ս–ի և ավագ Ս–ի կոչումները։ Տես նաև Կոչումներ զինվորական։

ՍԵՐԺԻՊԻ (Sergipe), նահանգ Բրազիլիա– յի հս–արլ–ում, Ատլանտյան օվկիանոսի ափին և Բրազիլական սարահարթի լան– ջերին։ Տարածությունը 22 հզ․ կմ2 է, բն․ 1031 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը՝ Արաքաժու։ Ս․ ագրարային նահանգ է։ Տիրապետում է խոշոր հողատիրությունը։ Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, բրինձ, ագա– վա, ծխախոտ, հացարմատ։ Չորային շրջաններում զբաղվում են էքստենսիվ անասնապահությամբ։ Արդյունահանում են նավթ, գազ, կերակրի աղ։ Կան տեքս– տիլ, սննդի, կաշվի արդյունաբերության ձեռնարկություններ։

ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, արտա– դրության կազմակերպման ձև․ բնորոշ– վում է ձեռնարկությունում լայն անվանա– ցանկի համասեռ արտադրանքի թողարկ– մամբ, որը կրկնվում է երկար ժամանա– կաընթացքում։ Տարբերում են խոշոր, միջիե և փոքր Ս․ ա․։ Խոշոր սերիա– կան արտադրության դեպքում արտա– դրանքը պատրաստվում է անընդհատ մեծ ծավալով, որպես կանոն, երկար (տարուց ավեփ) ժամանակահատվածում։ Զեռնար– կ ութ քունը մասնագիտանում է լրիվ մշակ– ված արտադրատեսակների կամ հանգույց– ների ու դետալների թողարկման մեջ, արտադրամասերը՝ ըստ առարկայական հատկանիշի, իսկ աշխատատեղերը՝ ըստ համասեռ օպերացիաների։ Միջին սերիական արտադրության ժամա– նակ մասնագիտացումը սահմանափակ– վում է առավել նեղ անվանացանկով, իսկ արտադրական գծերն ու արտադրամա– սերէ ունեն առարկայական և տեխնոլո– գիա! լան մասնագիտացում։ Փոքր սե– րիական արտադրության պայմաննե– րում իրերի կամ առանձին դետալների պատրաստումը, որպես կանոն, չի կրկըն– վում, սերիայի չափն անկայուն Է, իսկ իրա յումը սահմանափակվում է ունեցած պաավերներով կամ պայմանագրերով։ Ս․ ui-յան շնորհիվ կրճատվում է արտա– դրալան ցիկլը, բարելավվում արտադը– րանյփ որակը, աճում աշխատանքի ար– տադրողականությունը և իջնում ինքնար– ժեքւ։ ՍէՐԻԱԿԱՆ trUtfCSHMtanMi, երաժըշ– տություն, որի հորինումը հիմնված է տասներկու խրոմատիկ հնչյունների շար– քի՝ սերիայի տարբերակման վրա։ Դո– դեկաֆոնիայից սերող հնչյունները չը– կրկնելու սկզբունքը Ս․ ե–յան մեջ տարած– վեց բոլոր արտահայտչամիջոցների վրա՝ ռիթմ, տեմբր, դինամիկա, տեմպ են, հան– գեցէ ելով համապարփակ՝ տոտալ ս ե–

  • ր ի ա լ ի գ մ ի, որի գաղափարը պատկա–

նում է Ա․ Վեբեռնին։ Ս․ ե․ տարածվեց երկ– րորդ համաշխարհային պատերազմից հետւ, տեսական և ստեղծագործական զարգացում ստացավ արևմտաեվրոպ․ մի շարյ* կոմպոզիտորների կողմից (Օ․ Մես– սիա ն,Պ․ Բուլեզ, Կ․ Շաոկհաուզեն և ուրիշ– ներ)։ Գրկ․ Պավլիշին Ս․, Արևմտյան ժա– մանակակից երաժշտության զարգացման ուղի– ների մասին, Ե․, 1981։ Когоутек Ц․, Техника композиции в музыке XX века, [пер․ с чеш․], М․, 1976․ Ա․ Արևշատյան

ՍԵՐԻՆ, օէ–ամինա–|3-օքսիպրոպիոնաթթու, HOCH2CH(NH2)COOH, բնական ամինա– թթու։ Գոյություն ունի օպտիկապես ակ– տիվ D, Լ և ռացեմիկ DL ձևերով։ Ս․ փո– խարինելի ամինաթթու է (կենդանի օր– գան [ւզմներում սինթեզվում է D–3-ֆոս– ֆոգւիցերինաթթվից)։ Պարունակվում Է համարյա բոլոր սպիտակուցներում և որոշ լիպիդներում։ Օրգանիզմում քայքայվում է ւց^քւոխաղողաթթվի։ Մասնակցում է մի շարյ» կարևոր կենսաբանական նյութերի սինթեզին։ Ս–ի որոշ ածանցյալներ ան– տիբիոտիկներ են։

ՍԵՐԻՆ է (Ավագյան Սերինե Մովսեսի) [15․1․1896, գ․ Արճակ (Վանի վիլայե– թոււ)–25․12․1971, Երևան], հայ սովե–