Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

արդյունաբերության մի շարք կարևորագույն ճյուղերում, իսկ ինֆրակառուցվածքի ճյուղերը (տրանսպորտ, կապ, ջրամատակարարում, օդանավակայաններ ևն) գրեթե լրիվ պետականացված են։

Կապիտալիստական պետականացման պրոցեսի արագ զարգացումը պետ․–մոնոպոլիստական կապիտալիզմի բնորոշ գիծն է։ Ուժեղացնելով արտադրության հանրայնացումը, այդ պրոցեսը միաժամանակ նեղացնում է մոնոպոլիաների տիրապետման ոլորտը, ստեղծում սոցիալիզմին անցնելու նյութական նախադըրյալներ։ Սոցիալիստական հեղափոխության ընթացքում առաջանում է Ս–յան բարձրագույն հասարակական ձևը՝ սոցիալիստական սեփականությունը։

Բուրժ․ տեսաբանները սովորաբար Ս–յան հարաբերությունները հանգեցնում են իրավական, գույքի նկատմամբ մարդկանց կամային հարաբերությունների և աղճատում Ս–յան սոցիալ․-տնտ․ բովանդակությունը։ Մասնավոր սեփականությունը ազդարարելով մարդու բնական իրավունք, համարում են այն սրբազան ու անձեռնմխելի։ Ռևիզիոնիստները Ս․ դիտում են միայն որպես արտադրական հարաբերությունների որոշակի տիպի արտաքին, իրավական արտահայտություն, այլ ոչ թե որպես դրանց էություն։ Քննարկելով Ս–յան հարաբերությունները, Կ․ Սարքսը և Ֆ․ էնգելսը բազմիցս ընդգծել են, որ իրավական հարաբերություններն այն տնտ․ օբյեկտիվ հարաբերությունների արտացոլումն են միայն, որոնք հատուկ են արտադրության ամեն մի տվյալ եղանակի։

ՍԵՔՍ (ֆրանս․ sexe, < լատ․ sexus – սեռ), տերմին, որով նշվում են սեռական գրգռմանն ու բավարարմանն ուղղված մարդու սեռական վարքի հետ կապված երևույթներն ու պրոցեսները։ Մի շարք լեզուներում, այդ թվում և հայերենում, «Ս․» տերմինը ներմուծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ գործնականում կիրառվող բազմիմաստ «սեռ» բառը և նրա ածանցյալները չեն տարբերակում սեքսոլոգիա, սեքսոպաթոլոգիա և հարակից գիտությունների համար անհրաժեշտ նշված նեղ իմաստը։ՍԵՔՍՈԼՈԳԻԱ (սեքս և ․․․լոգիա), սեռաբանություն, սեռական կյանքի մասին գիտ․ հետազոտությունների և գիտելիքների բնագավառ։ Ս․ միջգիտակարգային բնույթ ունի, գտնվում է ինքնուրույն գիտակարգի վերածվելու փուլում։ Օգտագործում է կենսաբանության, հոգեբանության, սոցիոլոգիայի, ազգագրության, բժշկագիտության և հարակից այլ գիտությունների մեթոդները։ Սեռական կյանքի մասին այդ գիտությունների տվյալները կարող են ամբողջական ըմբռնվել միայն միասնական հասկացական համակարգի շրջանակում։ Սեռի և սեռական վարքի հարցերի գիտ․ ուսումնասիրությունը սկըսվել է XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին (Մ․ Հիրշֆելդ, Հ․ էլիս, Վ․ Մ․ Բեխտերև, Զ․ Ֆրեյդ և ուրիշներ)։ Սեքսոլոգիական հետազոտությունները աշխուժացել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (Ա․ Կինզի, Բ․ Մալինովսկի, Ջ․ Ման, Ու․ Մաստերս, Վ․ Ջոնսոն և ուրիշներ)։ Մեքսոլոգիական խոշոր կենտրոններ կան ԱՄՆ–ում, ԳՖՀ–ում, Շվեդիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, լույս են տեսնում գիտ․ ամսագրեր: ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳԻԱ, կլինիկական բժշկության ճյուղ. զբաղվում է մարդու սեռական ֆունկցիայի խանգարումների (տես Սեռական խանգարումներ, Սեռական աղավաղումներ) ուսումնասիրությամբ, դրանց բուժման, ախտորոշման և կանխարգելման, ինչպես նաև անպտղության հարցերով։ Ս․, որպես գիտության առանձին ճյուղ, ձևավորվել է XX դ․ 2-րդ կեսին։ Իր զարգացման ընթացքում Ս․ անցել է մի քանի փուլեր՝ սկսած «ռեդուկցիոնիստականից», երբ Ս․ տարրալուծված էր հարակից բժշկ․ մասնագիտությունների մեջ, մինչև «համակարգայինը», երբ վերջնականապես անջատվում է որպես ինքնուրույն բժշկ․ մասնագիտություն։ Ներկայումս Ս․ ունի ձևավորված հասկացությունների համակարգ և սեփական ախտորոշման ու բուժման մեթոդներ, որոնք հիմնված են հարակից գիտությունների (ուրոլոգիայի, գինեկոլոգիայի, նյարդախտաբանության, հոգեբուժության և էնդոկրինոլոգիայի) համապատասխան մեթոդների վրա։ Լայնորեն օգտագործվում են նաև ֆիզիոլոգիական և, հատկապես, հոգեբանական մեթոդները, տարվում է անհատական և խմբային պսիխոթերապիա։ ՍՍՀՄ–ում մշակված է սեռական խանգարումների կառուցվածքային վերլուծության մեթոդ (Գ․ Ս․ Վասիլչենկոյի ղեկավարությամբ), որը հնարավորություն է տալիս գնահատել սեռական ոլորտի այս կամ այն բաղկացուցիչ մասի վիճակը, որոշել առաջնային ախտահարման օջախը՝ այն տարբերակելով երկրորդական սինդրոմներից ևն։ ՍՍՀՄ–ում սեքսոպաթոլոգները պատրաստվում են հիմնականում բժիշկների կատարելագործման դասընթացներում։ Բնակչությանը օգնություն ցույց տալու համար կազմակերպվել են Ս–ի հատուկ կենտրոններ և կաբինետներ։ ՀՍՍՀ–ում գործում է ամուսնության, ընտանիքի և սեքսոպաթոլոգիայի հանրապետական կենտրոն։ Տես նաև Սեռական կյանք։

ՍԵՔՍՏԱ, (լատ․ sexus – վեցերորդ), դիատոնիկ շարքում (տես Դիատոնիկ ա) որևէ աստիճանի և նրանից հաշված վեցերորդ աստիճանի հարաբերակցությունը։ Տես նաև Ինտերվալ։


ՍԵՔՍՏԱՆՏ (լատ․ Sextans), հասարակածային համաստեղություն։ Գտնվում է Առյուծ, Հիդրա և Թաս համաստեղությունների միջև։ ՍՍՀՍ միջին լայնություններում երևում է ձմռանն ու գարնանը։


ՍԵՔՍՏԱՆՏ(< լատ․ sextans–մեկ վեցերորդ), ծովագնացությունում, սեքստան աստղադիտական անկյունաչափ սարք։ Օգտագործվում է հորիզոնի նկատմամբ երկնային լուսատուների, մասնավորապես Արեգակի անկյունային բարձրությունը որոշելու համար։

Ս–ով դիտումներ կատարելիս համատեղում են խողովակի միջով երևացող այն երկու օբյեկտները (երկու լուսատուները, լուսատուն և հորիզոնը), որոնց միջև չափվում է անկյունային հեռավորությունը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ չի Ս․ ամրացնել անշարժ հենարանին, այն կարելի է բռնել ձեռքով։ Ս․ մեծ կիրառություն է ստացել ծովագնացությունում և ավիացիոն աստղագիտությունում։ Ս–ի գաղափարը տվել է Ի․ Նյուտոնը (1699), առաջինը կառուցել է Ջ․ Հեդլին (1730–31, Անգլիա) և նրանից անկախ Թ․ Գոդֆրին (ԱՍՆ)։ Սկզբում սարքն ուներ շրջանի 1/8 մասին հավասար չափիչ աղեղ և կոչվում էր о կ տ ա ն տ․ հետագայում այդ աղեղն աճել և հավասարվել է շրջանի 1/6 մասին, որի հետ և կապված է սարքի Ս․ անվանումը։ ժամանակակից Ս–ի չափիչ աղեղը հավասար է շրջանի 1/5 մասին, սակայն սարքի անվանումը չի փոխվել։

ՍԵՔՍՏԵՏ (գերմ․ Sex;tett, < լատ․ septus – վեցերորդ), վեցյակ, 1․ վեց երաժիշտ–կատարողներից (նվագողներ կամ երգիչներ) բաղկացած անսամբչ։ Տարածված են լարային, փայտե–փողային և խառը կազմի (լարային և փողային, հազվադեպ՝ դաշնամուրով) Ս–ներ։ 2․ Երաժշտ․ ստեղծագործություն վեց գործիքի կամ ձայնի համար։

ՍԵՔՍՏԻԼԻՈՆ (ֆրանս․ sextillion,<Luiin․ sextus – վեցերորդ), միլիոնից հետո վեցերորդ դասի թիվ, որը գրվում է 1-ով և 21 զրոներով, այսինքն 10²¹-ը։ Որոշ երկարներում Ս․ անվանում են 10^{3^{6}} թիվը, որը միլիոնի 6-րդ աստիճանն է։

ՍԵՔՍՏՈՍ ԷՄՊԻՐԻԿՈՍ (Sex․tus Empiricus) (II դ․ վերջ –III դ․ սկիզբ), հին հուն, փիլիսոփա և գիտնական, սկեպտիցիզմի ներկայացուցիչ։ «Ընդդեմ մաթեմատիկոսների» («մաթեմատիկոս» տերմինը նշանակել է ընդհանրապես գիտնական) և «Պիհռոնյան դրույթներ» երկերի հեղինակը։ Ըստ Ս․ է–ի, սկեպտիկը անառարկելիորեն ոչինչ չի հաստատում և ոչինչ չի ժխտում, նա «որոնող» է։ Փիլ-յան նպատակը հոգու հանգստություն ձեռք բերելն է, որին կարելի է հասնել ամեն ինչի նկատմամբ սկեպտիկական վերաբերմունք դրսևորելով։ Ս․ է․ տրամաբանության, ֆիզիկայի, բարոյագիտության և այլ գիտությունների առաջին պատմաբաններից է; Նրան է պատկանում ապացուցման անվերջության մասին փաստարկը, ամեն մի ապացուցում ելնում է ինչ–որ նախադրյալներից, որոնք, իրենց հերթին, ապա–