Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ։ Թողարկվում է քաղցր (պարունակում է 10 գ/ւ շաքար), կիսաանապակ (պարու– նակում է 5 գ/ւ շաքար), անապակ (առանց շաքարի) Ս․։ Ոգելից Մ․ պարունակում է 5–7 ծավ․ % սպիրա, 5–8 գ/չ թթուներ։ Ս–ի հայրենիքը Հս․ Ֆրանսիան է, որտեղ Ս․ են անվանում խնձորից ստացվող ցան– կացած ալկոհոլային ըմպելիք։ Լայնո– րեն տարածված է Ավստրիայում, Շվեյ– ցարիայում, Սեծ Բրիտանիայում և այ– լուր։ ԱՍՆ–ում Ս․ են անվանում պաստե– րացված խնձորահյութը։ ՍՍՀՍ–ում Ս․ մշակվում է ՌՍՖՍՀ–ում, Բելոռուսիայում, Ուկրաինայում և Ղազախ ստանում։ Ս․ Սահրադյան

ՍԻԵՆԱՅհ ԴՊՐՈՑ, Իտալիայի գեղանկար– չության դպրոցներից։ Կազմավորվել է XIII դ․ (Գվիդո դա Սիենա և ուրիշներ), հիմնվելով իտալա–բյուզ․ սրբանկարչու– թյան, ինչպես և Սիենայի շրջակա բենե– դիկտյան աբբայություններում զարգա– ցած գրքի մանրանկարչության արվեստի վրա։ Ծաղկման շրջանում (XIII դ․–XIV դ․ 1-ին կես) նրա վարպետները (Դուչչո դի Բուոնինսենյա, Սիմոնե Սարտինի, Լիպ– պո Սեմմի) ստեղծել են կերպարային կառուցվածքի սպիրիտուալիզմով, կոլո– րիտի հագեցվածությամբ, գծային ռիթմի նրբագեղությամբ, երբեմն պատումի կեն– սական հավաստիության ձգտումով առանձնացող գործեր։ Պրուոոռենեասնսի հետ (այդ թվում՝ Զոտտոյի արվեստի) սեր– տորեն կապված էր Պիետրո և Ամբրոջո Լորենցետտի եղբայրների ստեղծագոր– ծությունը։ XV դ․ Ս․ դ՜ի մի շարք վարպետ– ներ ձգտել են հաղթահարել գոթական արվեստի միտումները և յուրացնել Ֆչո– րենցիայի դպրոցի նորույթները, սա– կայն հիմնականում մնացել են XIV դ․ ար– վեստի (Տրեչենաո) դիրքերում․ Ս․ դ–ի կարևորագույն գիծը եղել է կոլորիտի և կոմպոզիցիայի նրբագեղ դեկորատիվու– թյունը, ինչպես և կերպարային կառուց– վածքի բանաստեոծական հայհ օգնակա– նությունը, որը շատերի (Սասետտա, Ջո– փսննի դի Պաոլո) աշխատանքներին հա– ղորղել է հեքիաթային տրամադրություն։ XVI դ․ Ս․ դ․ ունեցել է մի շարք ինքնատիպ վարպետներ (Սոդոմա, մանիերիստ Դ․ Բեկկաֆումի և ուրիշներ), սակայն հիմ– նականում կորցրել է իր նշանակությունը։ Գրկ․ Лазарев В․ Н․, Происхождение итальянского Возрождения, т․ 1–2, М․, 1956-59․

ՍԻԵՆԻՏ (< 2uf|vr|–Սիենե, հին եգիպտա– կան Սուն, այժմ Ասուան քաղաքի հուն, անվանումը), լրիվ բյուրեղային հրային ապար, բաղկացած հիմնականում կալիու– մային դաշտային սպաթից, պլագիոկլազ– ներից, գունավոր միներալների (եղջերա– խաբ, բիոտիտ, պիրոքսեն, հազվադեպ օլիվին) խառնուրդից։ Երբեմն պարունա– կում է քվարց։ Սիլիկահողի պարունակու– թյունը 55–65% է։ Ըստ ալկալիների պա– րունակության բաժանվում է նորմալ և ալկալային տարբերակների։ ՍՍՀՍ–ում տարածված են Ուկրաինայում, Ուրալում, Կովկասում (այդ թվում՝ ՀՍՍՀ–ում)։ ՍԻ ԵՌԱ ԼԵՌՆԵ (Sierra Leone), Ս ի և ռ ա Լ և ո ն հի Հանրապետությ ու ն (Republic of Sierra Leone), պետություն Արմ, Աֆրիկայում, Ատլանտյան օվկիանո– սի ափին։ Ստնում է Բրիտ․ համագործակ– ցության մեջ։ Աահմանակից է Գվինեային և Լիբերիային։ Տարածությունը 72,3 հզ․ կմ2 է, բն․՝ 3,62 մլն (1982)։ Սայրաքա– ղաքը՝ Ֆրիթաուն։ Վարչականորեն բա– ժանված է 3 նահանգի։ Պետական կարգը։ Ա․ հանրապետու– թյուն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1971-ից։ Պետության գլուխը պրեցիդենտն է։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխ․ հրամանատարն է ու պաշտպանության մինիստրը։ Օրենսդիր բարձրագույն մարմինը միապալատ պառ– լամենտն է (ներկայացուցիչների պալատ)։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած քաղաքացիները։ Գոր– ծադիր իշխանությունն իրականացնում են պրեզիդենտը և կառավարությունը։ Ինք– նավարության տեղական մարմինները օկ– րուգային, քաղաքային և մունիցիպալա– յին ընտրովի խորհուրդներն են։ Տեղա– կան կառավարման մեջ զգալի հեղինա– կություն ունեն ավանդական իշխանու– թյունները՝ առաջնորդներն ու առաջնորդ– ների խորհուրդները։ Դատական համակարգը կազմում են ապելյացիոն դատարանը (բարձրագույն դատական ատյան), գերագույն դատարա– նը, մագիստրատների դատարաններն ու ավանդական դատարանները, որոնք գոր– ծերը քննում են սովորութային իրավունքի նորմերի հիման վրա։ Բնությունը։ Տարածքի մեծ մասն զբա– ղեցնում է Լեոնա–Լիբերական բարձրու– թյունը (Բինտիմանի լեռ, 1948 մ)։ Հս–ում Ֆուտա Զալոն զանգվածի ճյուղավորումներն են։ Երկրի արմ․ և հվ․ մասերը ցածրադիր ալյուվիալ հար– թավայրեր են։ Կլիման հա– սարակածային է։ Սիջին ամսական ջերմաստիճան– ները 24–27°C են, տարե– կան տեղումները՝ ՉՕՕՕ– 2500 ճճ Գետերը (Կաբա, Ռոկելե, Զոնգ, Աևա, Մոա) ջրառատ են, բայց սահան– քավոր և նավարկելի են միայն ստորին հոսանք– ներում։ Հողերն առավելա– պես կարմրադեղին ֆե– րալիթային են։ Գերակըշ– ռում է բարձրախոտային սա վաննան։ Կենդանական աշխարհը բազմազան է։ Կան կապիկներ, այծքաղ– ներ, ընձառյուծներ։ Շատ են թռչուններն ու միջատ– ները (այդ թվում ցեցե ճանճը)։ Բնակչությունը կազմված է հիմնականում տեմնե, բուլլոմ, ֆուլբե, մենդե ժողովուրդներից։ Բնակչության ավելի քան 50% –ը մահմեդականներ են, 20% –ը՝ քրիստոնյա– ներ, մնացած մասը հետե– վում է տեղական հավա– տալիքների։ Պետ․ լեզուն անգլերենն է, պաշտոնա– կան տոմարը՝ գրիգորյա– նը։ Սիջին խտությունը 1 կէՐ վրա 50 մարդ է (1982)։ Բնակչության մոտ 17% –ն ապ– րում է քաղաքներում, որոնցից խոշորներն են՝ Ֆրիթաունը, Բոն, Կենեման, Սակե– նին։ Պատմական տեղեկանք։ Ս․ Լ–ի տա– րածքում մարդու հնագույն բնակավայ– րերը քարի դարի ժամանակաշրջանից են։ XV դ․ Ս․ Լ–ի տարածքում սկսել են ձևավորվել ֆեոդ, հարաբերությունները։ 1462-ին պորտուգալացիները երկիրն ան– վանել են Սեռա Լեան (Serra Leao – առ– յուծի լեռներ)։ XIX դ․ ընթացքում Ս․ Լ–ի տարածքը նվաճել է Սեծ Բրիտանիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ և հետո Ս․ Լ–ում կապիտալիստ․ հարաբերությունների զարգացումը նպաստել է բանվորների և ծառայողների քանակի աճին, սաղմնա– վորվել է ազգ․ բուրժուազիան։ 1961-ին Ա․ Լ․ հռչակվեց անկախ պետություն։ 1968-ին Համաժողովրդական կոնգրես կու– սակցությունը (կազմվել է 1960-ին) կազ– մեց կոալիցիոն, 1969-ից միակոաակցա– կան կառավարություն, որը ներքին քա– ղաքականության բնագավառում հռչա– կեց պետ․ ապարատի «աֆրիկանացում», բազմաճյուղ տնտեսության ստեղծում, ար– տաքին քաղաքականության մեջ՝ չմիանա– լու սկզբունք։ 1962-ին դիվանագիտական հարաբե– րություններ են հաստատվել Ս․ Լ–ի և ՍԱՀՍ–ի միջև, կնքվել են (1965) առևտր․, մշակութային և գիտ․ համագործակցու– թյան համաձայնագրեր։