Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԻՄԵՈՆ ԼԵՀԱՑԻ, Սիմևոն–Զամոսծացի, Սիմոն Միկոլայովիչ (1584, Զամոսծ–1637, Լվով), հայ ճանապարհորդ–ուղեգրող, գրիչ, բանաստեղծ, հաս․-եկեղեց․ գործիչ։ Ծնվել է Կաֆայից (Թեոդոսիա) Լեհաստան գաղթած մահտեսի Մարտիրոսի և Դովլաթ խաթունի ընտանիքում։ Զամոսծի հայկ․ վարժարանում աշակերտել է բանաստեղծ և ԳՐԻչ Հակոբ Թոխաթցուն, ստացել դպրի աստիճան։ 1608–19-ին ճանապարհորդել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հս․ Աֆրիկայի երկրներում (Լեհաստան, Ռումինիա, Րուլղարիա, Բոսնիա, Թուրքիա, Հունաստան, Իտալիա, Հայաստան, Սիրիա, Պաղեստին, Եգիպտոս ևն)։ Այնուհետև հաստատվել է Լվովում, տեղի հայկ․ դպրոցում եղել ուսուցիչ (1624–27), զբաղվել գրական աշխատանքով և գրչությամբ։

Ա․ Լ–ու երկասիրություններից արժեքավոր է հատկապես «Օւղեգրութիւնը», որն ըստ ճամփորդական գրառումների, տեսածի ու լսածի, շարադրել է 1619–25-ին։ Այն ձևով և բովանդակությամբ եզակի երևույթ է հայ միջնադարյան գրականության մեջ։ Մեծ տեղ է տրված ժողովուրդների սովորությունների, կենցաղի, բարքերի, կրոն, ծեսերի, ճարտ․ հուշարձանների նկարագրությանը, արժեքավոր տեղեկություններ կան արհեստների, առևտրի, հողագործության, հաս․ հարաբերությունների վերաբերյալ։ Օսմանյան Թուրքիային վերաբերող հատվածում վեր են հանված իշխանությունների կամայականությունները սուլթանության իրավազուրկ ժողովուրդների՝ հայերի, հույների, արաբների նկատմամբ։ «Ոսլեգրութիւնը» ճշմարտապատում սկզբնաղբյուր է Մերձավոր Արևելքի, Արմ․ Եվրոպայի երկրների, Հայաստանի քաղ․, սոցիալ–տնտ․ և մշակութային պատմության ուսումնասիրության համար։ Վերջինիս շարունակությունն ու լրացումն է «Տարեգրութիւնը», որտեղ շարադրված են 1623–35-ի կարևոր իրադարձությունները։ Ռուս–լեհ․, լեհշվեդ․, լեհ–թուրք․, թուրքպարսկ․ պատերազմների պատմության հետ մեծ տեղ է տրված հայկ․ գաղթավայրերի ներքին կյանքի՝ զբաղմունքի, ապրելակերպի, բնակչության թվի, դպրոցների, մշակութային և գրչության կենտրոնների, եկեղեցիների նկարագրությանը։ Այս երկու երկերի ինքնագիր օրինակը մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը գտնվել է Լվովի համալսարանի գրադարանում (կորել է ֆաշիստ, օկուպացիայի ժամանակաշրջանում)։ Պատմ․ մեծ արժեք ունեն նաև Ս․ Լ–ու հիշատակարանները։ 1636-ին ընդօրինակված Վարդանի «Մեկնութիւն Հնգամատենին» ձեռագրի ընդարձակ հիշատակարանում հարուստ նյութ կա 1630–36-ի քաղ․ իրադարձությունների, Լեհաստանի հայերի բռնի դավանափոխության վերաբերյալ։ Մոտ 1634-ին Ս․ Լ․ գրել է «Վիպասանութիւն Նիկոլական» (հրատարակվել է Ղ․ Ալիշանի «Կամենից․ Տարեգիրք․․․» գրքում, 1896-ին) երգիծական–քաղ․ պոեմը՝ ընդդեմ կաթոլիցիզմի գաղափարախոսության և Լեհաստանի հայկ․ համայնքի հոգևոր առաջնորդ Նիկոչ Թորոսովիչի շահատակությունների։ Ս․ Լ․ հանգել է իր ժամանակի համար ուշագրավ եզրակացության, որ սեփական քաղ․ իշխանության բացակայության պայմաններում հայերի գլխ․ խնդիրն է գոյատևումը՝ մայրենի լեզվի, դպրոցի, լուսավորչական կրոնի և եկեղեցու պահպանմամբ։ Այս և այլ հակակաթոլիկական պամֆլետների և հակապապական պրոպագանդայի համար Ա․ Լ․ հալածվել է, բանտարկվել։ Ս․ Լ․ հեղինակ է նաև պանդխտության երգերի («Ցաշխարհս ես շուրջ եկի» ևն), որոնք ներշնչված են ժանրին հատուկ հայրենասիրությամբ։ Ս․ Լ–ու լեզուն գրաբարախառն աշխարհաբարն է։

Ս․ Լ․ իր ժամանակի ամենաբեղուն գրիչներից է։ Ընդօրինակել է մի քանի տասնյակ ձեռագրեր, որոնցից պահպանվել են 12-ը։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում են՝ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը (ձեռ․ № 6333), «Լուծմունք առ որս Գրիգորի Աստվածաբանի»-ն (ձեռ․ № 100), «Աղոթամատոյց»-ը (ձեռ․ № 4678), «ժողովածու» (ձեռ․ № 7100), Վարդանի «Մեկնութիւն Հնգամատենին»-ը (ձեռ․ № 1004), արտասահմանյան հավաքածուներում՝ «Կանոնագիրք»-ը, Մատթեոսի ավետարանի «Մեկնութիւն»-ը, «Շարակնոց»-ը, «Առակք Սողոմոնի»-ն, «Ոսկեփորիկ»-ը ևն։ 

ՍԻՄԵՈՆ ԿԱՖԱՑԻ, Կաֆայեցի (ծն․ XYII դ․ 20-ական թթ․–մահ․ թ․ անհտ․), հայ տաղերգու։ Ծնվել, ապրել է Կաֆա քաղաքում։ Տաղերից երևում է, որ կանոնավոր հոգևոր կրթություն է ստացել, սակայն եղել է աշխարհական (արհեստա– վոր)։ «Սիրուն է վարդն ի մէջ ծաղկանց ամենէ» սկսվածքով տաղում ինքն իր մա– սին ասել է․ «Ձգե կօշիկ կարելն»։

Գրել է Մարիամ Աստվածածնին ձոնված տաղ և կրոն, բնույթի (ապաշխարության) տաղեր։ Մարդկային կյանքի չարյաց պատճառն է համարել մամոնային ծառայելը։ Նրա ստեղծագործության մեջ առավել ուշագրավը «էանց ցուրտ ձմեռն և վիշտն աշխարհի» (գրված 1685-ին՝ ոմն վաճառական Հարությունի պատվերով) և «Եկ պիւլպիւլ իմ գարնանային» սկսվածքներով տաղերն են, որոնցում զուգորդվել են սիրո ու բնության մոտիվները։ Ունի խառը տաղ՝ գրված հայերեն ու թուրք․։ Ս․ Կ․ բանաստեղծական արվեստով մի կողմից հարում է միջնադարի հայ տաղերգությանը, մյուս կողմից ժողովրդականաշուղական երգերին։

ՍԻՄԵՈՆ ՄԵՏԱՖՐԱՍՏԵՍ (Συμεν ό Μεταστἠς) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), բյուզ․ վարքագիր։ Ստեղծագործել է X դ․ 2-րդ կեսին։ Եղել է պետ․ գանձապահ (լոգոթետ)։ Կոստանդին VII Ծիրանածին կայսեր կարգադրությամբ կազմել է «Վարք սրբոց» («Սինաքսար») մեծածավալ ժողովածուն, որը բովանդակում է 148 սրբի կենսագրություն։ «Սինաքսար»-ը պարունակում է նաև Գրիգոր Լուսավորչի վարքը, որը, փաստորեն, Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ի հուն, թարգմանության համառոտությունն է։ Ս․ Մ–ին են վերագրում նաև բարոյախոսական ասույթների երեք ժողովածու (քաղված Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի և Մակարիոսի երկերից), իմացաբանական ճառեր, թղթեր, աղոթքներ և հոգևոր երգեր։ Բյուզ․ նշանավոր փիլիսոփա Միքայել Պսելլոսը XI դ․ կեսին գրել ,է ներբողյան Ս․ Մ–ին։

Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը սրբերի կենսագրությունները կազմելիս օգտվել է հուն, բազմաթիվ վկայաբանություններից, այդ թվում նաև Ս․ Մ–ի աշխատությունից։

ՍԻՄԵՈՆ ՔՈՒՂԱՏԵՑԻ (XVI դ․ վերջ, Զուղա–27․2․1657, Եվդոկիա), հայ փիլիսոփա, տրամաբան, քերական և հաս․ գործիչ։ 1605-ի «մեծ բռնագաղթի» ժամանակ տարվել է Նոր Ջուղա (Իրան), որտեղ էլ ստացել է սկզբնական կրթությունը։ 1620-ից աշակերտել է խաչատուր Կեսարացուն։ 1630-ին էջմիածնի նվիրակ Խաչա–