Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


բոլոր պահերը հավասարազոր են)։ Թվարկված հատկություններից յուրաքան– չյուրին համապատասխանում են որոշակի ձևափոխություններ (տարածության հա– մասեռությանը՝ տարածական տեղափո– խությունը, իզոտրոպությանը՝ տարածա– կան պտույտը, ժամանակի համասեռու– թյանը՝ ժամանակի հաշվարկման սկզբի փոփոխությունը), որոնց նկատմամբ ֆի– զիկայի օրենքները մնում են անփոփոխ (ինվարիանտ), այսինքն՝ ֆիզիկայի օրենքները ևս սիմետրիկ են։ Ֆիզիկայի օրենքները սիմետրիկ են նաև հաշվարկ– ման իներցիալ համակարգերի կամ, այլ կերպ ասած, ուղղագիծ–հավասարաչափ շարժման նկատմամբ (տես Հարաբերա– կանության սկզբունք)։ Ֆիզիկայի օրենք– ներին բնորոշ է նաև հայելային Ս․, որը նշանակում է կոորդինատների ձախ և աջ համակարգերի համազորություն։ Քվանտային մեխանիկայում բացա– հայտվեցին Ս–ի նոր տեսակներ, մասնա– վորապես, տարածական ինվերսիան (P), լիցքի համալուծությունը (C), Т-ինվեր– սիան և դրանց համակցությունը (CPT-U․, տես Լյուդերս–Պաոււքւի թեորեմ)։ Արդի ֆիզիկայում մեծ տեղ է հատկաց– վում տրամաչափված Ս–ին (դաշտի քվան– տային տեսության շարժման հավասա– րումների Ս–ների ընդհանուր դասի ան– վանումը), որը հնարավորություն է տա– լիս միավորելու թույլ և էլեկտրամագնի– սական փոխազդեցությունները։ Ս–ի այս տեսակի ընդհանրացումը՝ գեր տրամա– չափված Ս․ կամ ուղղակի՝ գերսիմետրիան, հույս է ներշնչում այդ սխեմայում ներառ– նել նաև ուժեղ և գրավիտացիոն փոխազ– դեցությունները։ Ֆիզիկ, համակարգում Ս–ի առկայու– թյունը պայմանավորում է ֆիզիկ, մեծու– թյան պահպանումը (Նյոթերի թեորեմ)։ Անընդհատ ձևափոխությունները դասա– կան մեխանիկայում հանգեցնում են ւցահ– ւցանման օրենքների, իսկ ընդհատուն ձևափոխությունները, պահպանման հայտ– նի օրենքներից բացի, քվանտային մեխա– նիկայում հանգեցնում են պահպանման նոր օրենքների (օրինակ, CPT-U․), որոնք, սակայն, դասական նմանակը չունեն։ Բնության մեջ Ս․ ամենուր հանդես է գալիս միայն ասիմեարիայի հետ համա– տեղ։ Ս–ի և ասիմետրիայի հարաբերակ– ցությունը տարբեր է մատերիայի կառուց– վածքային տարբեր մակարդակներում, այսպես, անօրգ․ աշխարհում գերակշռում է Ս․, իսկ մատերիայի կազմակերպման ավելի բարդ ձևերում (օրինակ, կենսա– մոլեկուլներում) գերակշռում է ասիմետ– րիան։ Իմացության պրոցեսում բացա– հայտվում են Ս–ի ավելի ընդհանուր տե– սակներ, և արդի բնագիտությունն ավելի հաճախ է դիմում Ս–ի սկզբունքին՝ նոր օրինաչափություններ հայտնաբերելու նը– պատակով։ Գրկ․ Вейль Г․, Симметрия, пер․ с англ․, М․, 1968; Вигнер Е․, Этюды о симме– трии, пер․ с англ․, М․, 1971։ Шубников А․ В․, К о п ц и к В․ А․, Симметрия в науке и искусстве, 2 изд․, М․, 1972; Урманцев Ю․ А․, Симметрия природы и природа сим– метрии, М․, 1974; Акопян И․ Д․, Симме– трия и асимметрия в познании, Е․, 1980; Узоры симметрии, пер․ с англ․, М․, 1980; Эллиот Дж․, Добер П․, Симметрия в физике, т․ 1–2, пер․ с англ․, М․, 1983․ Վ․ Պողոսյան

ՍԻՄԵՏՐԻԿ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ, մի քանի փո– փոխականների ֆունկցիաներ, որոնք չեն փոխվում այդ փոփոխականների ցանկա– ցած տեղափոխությունների դեպքում։ Օրինակ4 Ս․ ֆ․ են g(xi, x2)=x?+x2– 2 –3xiX2, ք(ՀէՀշ, Хз)= VՀ -fxj +X Յ2, քա– նի որ g(xi, X2>=g(X2, Xi), f(Xb X2, Хз)= =f(X2, Хь Xa)=f(X3, X2, Xi) ևն։ Հանրա– հաշվում կարևոր նշանակություն ունեն սիմետրիկ բազմանդամները, հատկապես տարրական սիմետրիկ բազմանդամները՝ ո fi = Xl + X2–f • -*+Xn, f2=£XkXl, k,l=l k=£l fn = xix2* • *xn։ ՍԻՄ–ՀԱՃ․Ի ԳԵՂ, ավան Արևմտյան Հա– յաստանում, Սեբաստիայի վիլայեթի Ամա– սիա գավառում, Մարզվանի մոտ։ XX դ․ սկզբին ուներ մոտ 3 հզ․ հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, գինե– գործությամբ, հացահատիկի մշակու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով։ Ավանում կար եկեղեցի (Ս․ Հա– կոբ), արական և իգական վարժարաններ (Պարթևյան և Հռիփսիմյան)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակա– վաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում և այլուր։

ՍԻՄՈՆՅԱՆ Աբել Պողռսի [ծն․ 15․8․1922, գ․ իյնձորեսկ (ՀՍՍՀ Գորիսի շրջանում)], հայ սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1969), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Երևանի հա– մալսարանի միջազգային հարաբերու– թյունների ֆակուլտետը (1950)։ 1939– 1946-ին ծառայել է սովետական բանա– կում, մասնակցել Հայրենական մեծ պա– տերազմին։ Եղել է Երևանի համալսարա– նի կուսկոմիտեի քարտուղար (1950–53), ՍՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ (1961–64), Հայկական սովետական հան– րագիտարանի գլխ․ խմբագրի տեղակալ (1965–74), գլխ․ խմբագիր (1974–79)։ 1983-ից ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի Սովետական Հայաստանի քաղաքների և գյուղերի պատմության բաժնի վարիչն է։ Գիտ․ աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի սովետական ժամանակա– շրջանի պատմությանը։ Երկ․ Երևան, 1920–1967, Ե․, 1968։ Երևան 2750 (համահեղինակ՝ Թ․Խ․ ’՝տակոբյան), Ե․, 1968։ Ереван, 2 доп․ изд․, Е․, 1965․

ՍԻՄՈՆՅԱՆ Գարեգին Հարությունի (ծն․ 10․3․1904, գ․ Քյուրակդարա, Կարսի մարզ), հայ սովետական փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1963), պրոֆեսոր (1965)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Մոսկվայի Վ․ Ի․ Լենինի անվ․ մանկավարժական ինստ–ի փիլ–յան ֆակուլտետը (1932)։ Եղել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ դասա– խոսական խմբի ղեկավար (1944–46)։ 1943–46-ին և 1950–66-ին Բաքվի Վ․ Ի․ Լենինի անվ․ մանկավարժական ինստ–ի, 1946–50-ին Բաքվի ժող․ տնտեսության ինստ–ի փիլ–յան ամբիոնի վարիչ։ 1949– 1952-ին Ադրբ․ ՍՍՀ լուսավորության մի– նիստրի տեղակալ։ 1970–74-ին Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի վւիլ–յան ամբիոնի վարիչ։ 1974-ից դասավանդում է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ում։ Զբաղ– վում է մտավոր և ֆիզիկ, աշխատանքի փոխհարաբերության, անձի բազմակող– մանի զարգացման պրոբլեմներով։ Երկ․ Մասնագիտական խորացման և հան– րագիտացման միասնությունը, Ե․, 1969։ Со– держание и сущность антагонизма между физическим и умственным трудом, Баку, 1958; Особенности антагонизма между ум– ственным и физическим трудом в условиях современного капитализма, Баку, 1961․

ՍԻՄՈՆՅԱՆ (Զոլոտնիկովա) Զինաիդա Ստեպանովնա (ծն․ 25․5․1950, Երևան), սովետական մարզիկ (հրաձգային սպորտ), ՍՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ (1975)։ Ավարտել է Երևանի անասնաբու– ծական–անասնաբուժական ինստ–ը (1972)։ Աշխարհի (1974 և 1981), Եվրոպայի (1973– 1981), ՍՍՀՄ (1965-82) և ՀՍՍՀ (1965– 1982) չեմպիոն, ԳՕՍԱԱՖ–ի և արհմիու– թյունների ՍՍՀՄ հավաքականի ավագ (1973-ից), ՍՍՀՄ կանանց հավաքականի անդամ (1965-ից)։ Աշխատում է ՀՍՍՀ

ԳՕՍԱԱՖ–ի Կենտկոմում։

ՍԻՄՈՆՅԱՆ Կարապետ Սիմոնի (ծն․ 1918, Թիֆլիս), Սովետական Միության հերոս (15․1․1940), մայոր։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Թբիլիսիի հրետանա– յին ուսումնարանը (1942)։ 1938-ին զորա– կոչվել է կարմիր բանակ, 1939–40-ին մասնակցել սպիտակ ֆինների դեմ մղված պատերազմին։ Եղեւ է տանկի հրաձիգ– ռադիստ։ Հերոսի կոչման արժանացել է Մաններհայմի գծի ամրությունների ճեղք– ման ժամանակ (1939-ի դեկտեմբեր) ցու– ցաբերած խիզախության և արիության համար։ Հայրենական պատերազմի ժա– մանակ կռվել է Հս․ Կովկասի պաշտպան– ների շարքերում, ապա ծառայել հրամա– նատարական կադրեր պատրաստող զո– րամասերից մեկում։

ՍԻՄՈՆՅԱՆ Կարեն Արամի (ծն․ 17․3․ 1936, Երևան), հայ սովետական գրող, ԱՄԿԿ անդամ 1962-ից։ Ավարտել է Երևա– նի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկ, ինստ–ի մեքենագիտության ֆակ–ը (1958)։ Աշխա– տել է «Հայաստան» հրատարակչությու– նում որպես խմբագրության վարիչ (1960– 1968), եղել է «Պիոներ» ամսագրի գլխ․ խմբագրի տեղակալ (1968–71), «Լիտե– րատուրնայա Արմենիա» ամսագրի գլխ․ խմբագիր (1975–82)։ 1982-ից՝ «Սովե– տական Հայաստան» ամսագրի գլխ․ խ Ամ– րագրի տեղակալ։ Ս–ի ստեղծագործություններն ուշագրավ երևույթ են հայ գիտաֆանտաստիկ գրա– կանության մեջ։ «Մարսեցիները» (1957) պատմվածքների ժողովածուում, «Կապա– րե մարդկանց գաղտնիքը» (1959) վեպում, «Երկրորդ արևը, Փոքր Առյուծի Ադամը, Վալտեր Բուշ» (1962) վիպակաշարում գրողը շոշափում է տեխ․ առաջընթացի հետ կապված հոգեբանական ու բարոյա– հասարակական խնդիրներ։ «Մենք խա– ղալ էինք ուզում» (1963), «ժպիտը» (1964), «Մարգագետին» (1967), «Մոգական պատ–