Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

9-^․Струве В․ В․, История ․Древнего Востока, М․, 1941; С а д а е в Д․ Ч , Исто рия Древней Ассирии, М․, 1979․ Հ․ Կարա դյոզյան


ՍԻՆԳ (Synge) Ռիչարդ Լորենս Միլինգ– թոն (ծն․ 1914), անգլ․ կենսաքիմիկոս, Լոնդոնի թագավորական ընկեր ության անդամ (1950)։ Ավարտել է Քե/բրիջի համալսարանը (1936)։ 1941–43-ին աշ խատել է բրդի արդյունաբերութրւն ըն կերությունում, 1943-ից՝ Լոնդոնի Լւստեր– յան կանխարգելիչ բժշկագիտ ււթյան ինստ–ում, 1948-ից եղել է Ռոուետյ սն հե տազոտական ինստ–ի (Աբերդին) այիտա– կուցների կենսաքիմիայի և քիմիար բաժ նի վարիչ։ 1967-ից աշխատում է ^որիջի սննդանյութերի ինստ–ում։ Աշխատանք ները հիմնականում վերաբերում ե՚ւ սպի տակուցների վերլուծական քիմիային։ Մշակել է (1941, Ա․ Մարւռինի հեւււ միա սին) բաժանող քրոմատոգրաֆիայի տե սական հիմունքները և ներդրել գործնա կանում։ Նոբելյան մրցանակ (Ա․ Մարտի– նի հետ համատեղ, 1952)։


ՍԻՆԳԱՊՈՒՐ (Singapore), Ս ի ն գ ա– պուրի Հանրապետություն (Republic of Singapore), պետություն Հվ– Արլ․ Ասիայում, Մալակկա թերակղզու հվ․ ծայրի մոտ, Աինգապուր կղզու և հսրակից փոքր կղզիների վրա։ Ազգերի Բրիտ․ Համագործակցության անդամ է։ Տարա ծությունը 619 կէՐ է, բն․՝ 2,5 մլն (1982), մայրաքաղաքը՝ Աինգապուր (1,6 մա բն․)։ Պետական կարգը։ Ա․ հանրապետու թյուն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1965-ից (հե տագա Փոփոխություննե րով)։ Պետության գլուխը պրեզիդենտն է, որին հաս տատում է պառլամենտը։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում է միապա լատ պառլամենտը։ Ընտ րական իրավունքից օգտ վում են 21 տարին լրաց րած բոլոր քաղաքացինե րը։ Գործադիր իշխանու թյունը վերապահված է մինիստրների կաբինետին։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, օկրուգային 7 և մագիստրատային 10 դա տարանները, անչափա հասների գործերով հա տուկ դատարանը։ Բնությունը։ Աինգապուր կղզին Մալակկա թերակըղ– զուց բաժանվում է Զոհոր, Ինդոնեզիայից՝ Մալակկայի և Մինգա– պուրի նեղուցներով։ Արհեստական պատ նեշով միանում է Մալակկա թերակղզուն։ Ափերը ցածրադիր են, ճահճապատ և էս– տուարային։ Հվ–արմ․ ափերի մոտ կան կորալային խութեր։ Ռելիեֆը հարթավայ րային է, առավելագույն բարձրությունը՝ մինչե 176 մ Կլիման արևադարձային մուսսոնային է։ Հունվարի միջին ջերմաս տիճանը 26,2°C է, հուլիսինը՝ 27,4°C։ Տարեկան տեղումները մոտ 2500 ittl են։ Տեղ–տեղ կան արևադարձային անտառ ներ, ափերի մոտ՝ մանգրովային մացա ռուտներ։ Բնակչությունը։ Ավելի քան 76% –ը չինացիներ են, 15% –ը՝ ւէաչայացիներ։ Բնակվում են նաև Հնդկաստանից, Բանգ– լադեշից, Պակիստանից և Շրի Լանկա– յից եկածներ, ինչպես նաև եվրոպացիներ, խառնածիններ, արաբներ և այլք։ Պետ․ լեզուն մալայերենն է։ Պաշտոնական լե զուներն են չինարենը, թամիլերենը և անգ լերենը, կրոնը՝ մահմեդա կանությունը, բուդդայակա նությունը, կոնֆուցիակա– նությունը, հինդուիզմը, տոմարը՝ գրիգորյանը (օգ տագործվում է նաև լուս նային հիջրան)։ Բնակչու թյան խտությունը 1 կւէ2 վրա 4040 մարդ է։ Պատմական տեղեկանք։ Մ–ի վաղ ժամանակաշրջա նի պատմությունը հայտնի չէ։ Միջնադարում գտնվել է տարբեր պետություննե րի և պետ․ միավորում ների կազմում։ 1819-ին կղզին անցել է անգլ․ Արե– վելահնդկական ընկերու թյանը։ 1826-ին Ա․ մտել է անգլ․ Աթրեյթս Աեթըլմեն– տըս գաղութի կազմի մեջ։ XX դ․ սկզբից Ա․ Հվ–Արլ․ Ասիայի հակաիմպերիա– լիստական շարժման կենտ րոններից էր։ Երկրորդ հա մաշխարհային պատերազ– մի (1939–45) Ժամանակ կղզին զավթել են (1942–45-ին)ճապոն․ զորքերը։ Պատերազ մից հետո հակաիմպերիալիստական պայ քարն ուժեղացել է։ 1956–58-ի անգլո–սին– գապուրյան բանակցություններից հետո Ս․ դարձել է (1959) «ինքնակառավարվող պետություն» Բրիտ․ Համագործակցության կազմում։ 1959-ին կազմվել է Ս–ի կառա վարություն։ 1963-ին Ս․մտել է Մալայզիա– յի ֆեդերացիայի մեջ։ 1965-ին, ֆեդերալ կառավարության հետ ունեցած տարաձայ նությունների պատճառով, դուրս է եկել ֆեդերացիայից։ 1965-ից ՄԱԿ–ի անդամ է։ 1965-ի դեկտ․ 22-ին Ս․ հռչակվել է հանրա պետություն։ 1970-ական թթ․–1980-ական թթ․ սկզբին Ս–ի կառավարությունը վարել է հիմնականում չեզոքության և չմիանա լու քաղաքականություն։ Ս–ի և ՍՍՀՄ–ի միջե դիվանագիտական հարաբերություններ հասաաավել են 1968-ին, կնքվել է (1974) մշակութային ե գիտ․ համագործակցության համաձայնա գիր։ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ ժողովրդա կան գործող ու թյան կուսակ– ց ու թյուն (ԺԳԿ)։ Կառավարող կու սակցությունն է։ Հիմն, է 1954-ին։ Արտա հայտում է խոշոր և միջին բուրժուազիայի շահերը։ Սինգապուրի սոցիա լիստական ճակատ։ Հիմն, է 1961-ին։ Բանվորական կուսակ– ց ու թ յ ու ն։ Հիմն, է 1952-ին։ Միաց յալ ժողովրդական ճակատ։ Սինգապուրի նավահանգիստը