Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կողոպտելով քաղաքը՝ թշնամին այնուամենայնիվ, հարկադրված է եղել թողնել բերդի գրավումը և նահանջել։ Օգտվելով Կիլիկյան Հայաստանում պետ․ իշխանության թուլացումից ու ներքին երկպառակություններից՝ Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը 1375-ին պաշարել և գրավել է բերդը, ձերբակալել է թագավորին ու մի շարք իշխանների, գերեվարել բնակիչներին։ Ս–ի անկումը հայ պատմիչները գնահաաել են որպես հայկ․ պետականության կորուստ։ Սաստկացող բռնությունների պայմաններում շատ սսեցիներ գաղթել են օտար երկրներ։

XV դ․ Ս․ քանիցս ենթարկվել է թուրքմեն․ թափառաշրջիկ ցեղերի ավերիչ հարձակումներին։ 1487-ին Ս․ նվաճել են օսմանյան թուրքերը, որոնց անկայուն տիրապետության օրով Ս․ բազմիցս (1527, 1598, 1605 են) ենթարկվել է զանազան մահմեդական ցեղերի ավարառու հարձակումներին։ Անիշխանության և կամայականությունների պայմաններում Ս–ի հայերը քաղաքի կառավարումը կենտրոնացրել են իրենց ձեռքում, պաշտպանել իրենց ներքին ինքնավարությունը։

XVIII–XIX դդ․ Դաշտային Կիլիկիայում գրեթե ինքնագլուխ իշխել են կոգանյան ցեղերը, որոնց կամայականությունները ծայրահեղ անկման են հասցրել նաե Ս․։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Ս․ Ադանայի վիլայեթի Կոզանի գավառի կենտրոնն էր, որն ուներ մոտ 10 հզ․ հայ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով, սանտրով և երկրագործությամբ։ Ունեին 6 եկեղեցի (չորսը՝ առաքելական, մեկը՝ կաթոլիկական, մյուսը՝ ավետարանական) և 5 դպրոց։ XIX դ․ 2-րդ կեսից կաթողիկոսարանին կից գործում էր ժառանգավորաց վարժարան։

Ս–ի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, փրկվածներն ապաստանել են հարեան արաբ, երկրներում։ 1918–19-ին մոտ 500 սսեցիներ վերադարձել են իրենց հայրենի տները և ձեռնարկել ավերակ քաղաքի վերաշինությունը։ Սակայն 1920-ի մայիսի 30-ին ստորագըրված թուրք–ֆրանս․ զինադադարից հետո Ս․ հանձնվել է քեմալական Թուրքիային։ Հայ բնակիչները, նոր կոտորածից խուսափելու համար, նահանջող ֆրանս․ զորքերի հետ թողել են իրենց քաղաքը և ապաստանել տարբեր երկրներում։

Պատկերազարդումը տես 5-րդ հատորի 432-րդ էջից հետո՝ ներդիրի X աղյուսակում (նկ․ 1, 12)։

ՍԻՍ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսար գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 1600 հայ բնակիչ (200 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԻՍ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսաբ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 700 հայ բնակիչ (80 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, արհեստներով, սանտրով։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԻՍԱԿ, Մեծ Հայքի Սյունիք կամ Սիսական նահանգի ավանդական անվանադիր նախնին, Հայկի թոռը, Գեղամի որդին։ Ըստ ավանդության՝ Սևան (Գեղամա) լճի ավազանում հաստատված Գեղամը իր «սեգ ու թիկնավետ, վայելչակազմ, կորովախոս, գեղեցիկ աղեղնավոր» որդի Ս–ին ժառանգություն է թողել Գեղամա ծովակից մինչե Երասխ ընկած երկրամասը, որն այնուհետև կոչվել է նրա անունով։ Իսկ հետագայում Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը Մեծ Հայքի թագավորության հս–արլ–ում բյուրապետ կուսակալ է նշանակել Ս–ի շառավիղ Առանին, որից իբր սերել են Ուտեացիների, Գարդմանցիների, Ծավդեացիների, Գարգարացիների իշխանական տները, և երկրամասն էլ նրա անունով կոչվել է Առանք։ ՍԻՍԱԿԱՆ, տես Սյունիք։

ՍԻՍԱԿԱՆ Ալեքսեյ Նորայրի (ծն․ 14․10․ 1944, Մոսկվա), հայ սովետական ֆիզիկոս–տեսաբան։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1980)։ ՍՄԿԿ անդամ 1973-ից։ Ն․ Մ․ Սիսակյանի որդին։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1968)։ 1968-ից աշխատում է միջուկային հետազոտությունների միացյալ ինստ–ի (Դուբնա) տեսական ֆիզիկայի լաբորատորիայում՝ Ն․ Ն․ ԲոգոԱուբովի ղեկավարությամբ։ 1979-ից այդ ինստ–ի գլխավոր գիտնական քարտուղարն է։ Աշխատանքները վերաբերում են բարձր էներգիայի միջուկային ֆիզիկայի տեսական խնդիրներին։ Ուսումնասիրել և զարգացրել է դաշտի քվանտային տեսության մոտավոր մեթոդները, հետազոտել տարրական մասնիկների բազմակի ծնման մեխանիզմները և հադրոնների փոխազդեցության մոդելները բարձր էներգիաների դեպքում։ Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1973)։

ՍԻՍԱԿՅՍՆ Նորայր Մարտիրոսի (25․1․ 1907, Աշտարակ –2․3․1966, Մոսկվա), հայ սովետական կենսաքիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ (1960), ՀՍՍՀ ԳԱ (1965) ակադեմիկոս։ ՍՄԿԿ անդամ 1937-ից։ 1928-ին ընդունվել է Երևանի համալսարան, 1929-ին գործուղվել Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիա, որն ավարտել է 1932-ին։ Աշակերտել է Ա․ Բախին և Ա․ Օպարինին։ 1935-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Ա․ Բախի անվ․ կենսաքիմիայի ինստ–ում (միաժամանակ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր), 1942–66-ին՝ լաբորատորիայի վարիչ, 1946–59-ին՝ դիրեկտորի տեղակալ։ 1949–50-ին ֆերմենտաբան սթյան հատուկ կուրս է կարդացել Երևանի համալսարանում։ 1949– 1959-ին Ս․ ՍՍՀՄ ԳԱ Նախագահության գլխավոր գիտնական քարտուղարի տեղակալն Էւ , 1963–66-ին՝ ՍՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ և գլխավոր գիտնական քարտուղար, 1959–63-ին՝ ՍՍՀՄ ԳԱ կեն– սաբանական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1959–64-ին Ս․ ՅՈԻՆԵՍ– ԿՕ–ի գործադիր խորհրդի (Փարիզ) անդամ էր, 1964-66-ին՝ ՅՈԻՆԵՍԿՕ–Ի գլխավոր կոնֆերանսի 13-րդ նստաշրջանի պրեզիդենտ, 1965-ից՝ աստղագնացության Միջազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բույսերի նյութափոխանակության պրոցեսներում ֆերմենտների ազդեցության օրինաչափություններին, տեխ․ կենսաքիմիայի և տիեզերական կենսաբանության հարցերին։ Ս․ զբաղվել է բույսերի երաշտակայունության կենսաքիմիական հարցերով և պարզել երաշտսսկայունության կախումը բուս, օրգանիզմի ֆերմենտային կազմի առանձնահատկություններից։ Ուսումնասիրել է բույսեյփ պլաստիդների քիմ․ կառուցվածքը և բաղադրությունը, առաջինը հայտնաբերել քլորոպլաստներում պարունակվող ֆերմենտներից 7-ը։ Հետազոտել է ռադիոակտիվ ճառագայթների ազդեցությունը բույսերի նյութափոխանակության վրա։ Կարևոր են Ս–ի ծառայությունները տեխ․ կենսաքիմիայի բնագավառում։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին զբաղվել է չոր բանջարեղենի և կարտոֆիլի մեջ վիտամինների պահպանման պրոբլեմով, որի համար արժանացել է «Պատվո նշան» շքանշանի (1944)։ Ս․ ՍՍՀՄ–ում առաջիններից է զբաղվել բջջային կառուցվածքների ֆունկցիոնալ կենսաքիմիայով (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952)։ Ս–ի մի շարք աշխատանքներ նվիրված են ՀՍՍՀ–ում ցորենի, խաղողի առանձին սորտերի ֆիզիոլոգիակենսաքիմիական առանձնահատկությունների պարզաբանման, գինեգործության և կոնյակագործության հարցերին։ Մեծ են Ս–ի ծառայությունները տիեզերական կենսաբանության բնագավառում, որտեղ նա հիմնականում առանձնացրել է հետևյալ հիմնական պրոբլեմները․ 1․ տիեզերական տարածության Էքստրեմալ գործոնների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա, կյանքի երկրային ձևերի գոյության հնարավորությունները և առանձնահատկությունները տիեզերքում։ 2․ Երկարատև թռիչքի ազդեցությունը մարդու