Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թից՝ նախապատրաստուկներ ստանալու նպատակով։ Տարբերում են Ս–ման հե– տնյալ եղանակները, փայտաթելքերի ուղ– ղության համեմատ՝ երկայնակի և լայ– նակի, տարեկան շերտերի համեմատ՝ շոշափողային (տարեկան շերտերին հըպ– վելով) և շառավղային։ Գերաններից չոր– սուներ և տախտակներ ստանալու դեպ– քում տարբերում են․ լրիվ ընթացքով Ս․, երբ սկզբում ձևավորվում է կողահատված տախտակների հաստությունը, իսկ այնու– հետև՝ նրանց լայնությունը, քառակող տաշումով Ս․, որի դեպքում գերանը երկու կողմից տաշվում է և վերածվում կողահատ– ված տախտակների բարձրության երկկող– մանի չորսուների և տրված հաստության կողատախտակների, այնուհետև չորսու– ները կողահատվում են անհրաժեշտ հաս– տության տախտակների, իսկ կողատախ– տակները կտրվում են ըստ լայնության։ Շոշափողային և շառավղային սղոցված– քով տախտակներ արտադրելու համար Ս․ կատարում են հատուկ եղանակներով (չորսու բացահատային, արտահատային ևն)։ 2․ Ս․ կաշվի արտադր ու– թ յ ա ն մեշ, հում կաշվի կամ մորթու հարթումը կամ երկու շերտի բաժանումը։ Կատարվում է սղոցման մեքենաներով։ 3․ Ս․ հատաքարի, բացահանքից հան– ված բնական քարաբլոկների մշակումը՝ 20 մմ և ավել հաստության զարդասալեր ստանալու համար։ Կատարվում է սղոցման հաստոցներով։

ՍՂՐՃԻ, գյուղ Արմ․ Հայաստանում, էրզ– րումի վիլայեթի Բաբերդ (Բայբուրդ) գա– վառում։ 1909-ին ուներ 25 տուն հայ բնա– կիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշա– կությամբ, այգեգործությամբ, անասնա– պահությամբ, մեղվաբուծությամբ, շերա– մապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՍԴՈհՄ, հնչյունափոխության տեսակ, որի դեպքում ձայնավոր հնչյունը, զրկվելով շեշտից, ընկնում է։ Սովորաբար Ս–ման են ենթարկվում բազմավանկ բառերի ի, ու ձայնավորները հոլովման, ածանցման կամ բարդման ժամանակ (ամուր–ամրա– նալ, երկիր–երկրային, նկարիչ–նկարչու– թյուն)։ Հազվադեպ լինում են նաև այլ ձայնավորների Ս–ման դեպքեր [ա՝ ամառ– ամռան, քաղաք–քաղքենիՀ օ՝ օրոր–օր– րան, ը՝ սան (ը) ր–սանրել, ծան (ը) ր– ծանրություն]։ Հայերենում Ս․ ունի պատմ․ հիմք, այ– սինքն՝ հասել է մեզ ավանդությամբ և որպես գործուն հնչյունափոխական երե– վույթ նորակերտ ու փոխառյալ բառերում այլևս տեղի չի ունենում (կիսահաղորդիչ– կիսահաղորդիչներ, հրթիռ–հրթիռային, շարժուն–շարժունություն, չուգուն–չուգու– նապատ)։ Ա․ Խաչատրյան

ՍՄԱԼՏԱ (գերմ․ Smalte կամ Schmalte, < schmelzen – հալել), գ ու ն ա խ ի ճ, գունավոր (այդ թվում ոսկեգույն, արծա– թավուն), խորանարդիկների կամ թերթերի տեսքով անթափանցիկ ապակի՝ խճա– նկարներ ստեղծելու համար։ Տես Խճա– նկարչություն։ ՍՄԱՒ» (Rhus), աղտոր, աղտորագգի– ների ընտանիքի մշտադալար կամ տերևա– թափ ծառերի, թփերի, կիսաթփերի, հազ– վադեպ ծառանման լիանների ցեղ։ Միա– տուն կամ երկտուն, 0,5–12 (մինչև 20) մ բարձրությամբ բույսեր են։ Տերևները հեր– թադիր են, եռամաս կամ կենտ փետրաձև։ Դաբաղային սմախ, ա․ վարսանդային ծաղիկներ, բ․ առէջ– քային ծաղիկներ, գ․ պտուղը Ծաղիկները մանր են, բազմաթիվ, միա– կամ երկսեռ ծաղկաբույլերով։ Պսակա– թերթիկները և բաժակաթերթիկները 5-ական են, պտուղը ոչ մեծ կորիզապտուղ է։ Հայտնի է Ս–ի 60 (այլ տվյալներով՝ 250, ՍՍՀՄ–ում՝ 1) տեսակ՝ տարածված գլխավորապես Հս․ Ամերիկայում, Առա– ջավոր և Արլ․ Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում։ ՀՍՍՀ անտառային շրջան– ներում (վայրի վիճակում) աճում է դ ա - բ ա ղ ա յ ի ն Ս․ (Rh․ coriarria), իսկ բու– սաբանական այգիներում, դենդրոպար– կերում և կանաչ գոտիներում՝ նաև բ ու– ր ա վ և տ Ս․ (Rh․ aromatica) և թ ա վ ա– մ ա զ Ս․ (Rh․ typnina)։ Դաբաղային կամ սովորական Ս․ մինչև 3 մ բարձրությամբ, թավոտ ընձյուղներով և ճյուղերով ծառ կամ թուփ է։ Տերևները պարունակում են դաբաղանյութեր (մինչև 13 %)։ Գինեթթու պարունակող պտուղներն օգտագործվում են բժշկության մեջ, պտղապատյանը՝ որ– պես համեմունք, տերևներն ու ընձյուղ– ները՝ կաշվի դաբաղման և ներկերի ստաց– ման համար։ Առաջացնում է խիտ արմա– տային մացառներ, երաշտակայուն է և պիտանի էռոզացված քարքարոտ զառի– թափերի ու ձորերի անտառապատման համար։ Ա․ Բարսեղյան

ՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ (Ungulata), կաթնասուն կենդանիների վերնակարգ։ Ընդգրկում է 5 կարգ՝ 1․ միասմբակավորներ, 2․ երկ– սմբակավորներ, 3․ կնճիթավորներ, 4․ սի– րեններ, 5․ դամաններ։ Ս–ի մեծամասնու– թյունն ունեն սմբակներ։ Մարմնի չափերը տատանվում են նապաստակի մեծությու– նից (դամաններ) մինչև փղերը։ Բուսակեր են, հազվադեպ՝ ամենակեր։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Ան– տարկտիդայից (Ավստրալիա տարվել են), ինչպես նաև որոշ ծովերի առափնյա ջրե– րում (սիրեններ)։ Ծագել են նախնադար– յան սմբակավոր կոնդիլարթրներից։ Բազ– մաթիվ Ս․ արդյունագործության օբյեկտ են։ Ս–ի վերնակարգին են պատկանում ամենաարժեքավոր ընտանի կենդանինե– րը՝ ձիերը, եղջերավոր անասունները, խո– զերը, ուղտերը ևն։

ՍՄԲԱՏ (1276–1311), Հայոց թագավոր Կիլիկիււյում 1296–98-ին։ Հեթումյաննե– րի արքայատոհմից։ Լեոն Գ թագավորի և Կիո Աննայի (Կեռան) որդին։ Ավագ եղ– բայրների՝ Հեթում Բ թագավորի և Թորո– սի ա ղաշնորհ քաղաքականությունից դժգոհ J․, օգտվելով նրանց ժամանակա– վոր բացակայությունից (մեկնել էին Կ․ Պո– լիս՝ բսնակցությունների), խլել է գահը և օծվել թագավոր։ Հայրենիք ժամանած եղբայրները Ս–ի հրամանով ձերբակալվել և բանսարկվել են Բարձրբերդում, որ– տեղ Թորոսն սպանվել է, իսկ Հեթում Բ կուրացվել։ Ս–ի գահակալությունը ճանաչել է Կիլիկյան Հայաստանի դաշ– նակից Մոնղոլիայի Ղազան խանը՝ իր տոհմի դուստրերից մեկին կնության ուղարկելով նրան։ Ս․ նամակագր․ և դի– վանսպիտ․ սերտ կապեր է հաստատել Հռոմի պապի, Անգլիայի, Ֆրանսիայի և եվրոպ․ այլ երկրների թագավորների հետ՝ փորձեով նրանց օգնությամբ դիմակայել Եգիպտոսի արաբ, սուլթանությանը։ Սա– կայն շուտով Ս–ին տապալել U գահը նը– րանից խլել է մյուս եղբայրը՝ Կոսաան– ղին Բ–ն։ 1299-ին խաչակիր ասպետների օգնությամբ գահին վերահաստատված Հեթույք Բ ձերբակալել և երկրից արտա– քսել է թե՝ Ս–ին, թե՝ Կոստանդին Բ–ին։ 1309-ի|ն հայրենիք վերադարձած Ս․, գահը վերսս^ին գրավելու ապարդյուն փորձից հետո, դարձյալ արտաքսվել է երկրից՝ մահասել էվբեա կղզում։ UlTPUS U (ծն․ թ․ անհտ․–914), Հայոց Բագրւրտունի թագավոր 890-ից։ Հաջորդել է հորը՝ Աշուո [X-ին։ 885-ից՝ Իշխանաց իշ– խան։ 890-ին Հայոց Դուգարք և Ուտիք նա– հանգներում զսպել է տեղի իշխանների երկպպռակտչությունները։ Հոր մահից հետո Դեորգ Բ Դառնեցի կաթողիկոսի և վրաց Ատրներսեհ գահերեց իշխանի ձեռ– քով Շիրակավանում օծվել է թագավոր։ Դի– մակայել է հորեղբոր՝ սպարապետ Ա– բասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին։ 892-ին Արաբ, խալիֆայու– թյունը, իսկ 893-ին Բյուզ․ կայսրությունը ճանաչել են նրա թագավորությունը։ Ա․ Ա 893-իս Բյուզանդիայի Լեոն YI կայսեր հետ կնքել է առետր․ շահավետ համաձայ– նագիր (Հայաստանը դառնում էր Արմ․ և Արլ․ երկրների միջև տարանցիկ առևտրի գլխ․ կենտրոն)։ Ս․ Ա վարել է կենտրոնաց– ված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտում– ները ճնշելու քաղաքականություն։ Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը (ըստ[ Հովհաննես Դրասխանակերտցու, սահմանները արլ–ում հասել են Շամքոր, արմ–ևւմ՝ Կարին և Սև ծով, հս–ում՝ Ալանաց դուռ> հ վ–ում՝ Հս․ Միջագետք)։ Ս․ Ա–ի Գերիշխանությունը ճանաչել են Սյունիքի իշխանները, Վասպուրականի Արծրունի– ներ]], Հայոց Աղվանքի թագավոր Համամ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներ– սեհլ ։ Ս․ Ա արաբ, ամիրաներից ազա– տագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արսբ․ ամիրայությունները (Ապահունի– քի Կայսիկներին, Բերկրիի Ութմանիկնե– րին, Կարինի, Հերի և Սալմաստի ամիրա– ներին), նրանց ստիպել հարկ վճարել և