Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րհ ընթացքում թույլ տրված սուբյեկտիվիստական սխալները։

Համագումարը մեծ ուշադրություն դարձրեց կուսակցության գաղափարաքաւլ․ աշխատանքին՝ մարքսիզմ–լենինիզմի ւտեղծագործական զարգացմանը։ Նշվեց, որ կուսակցության գաղափարաքաղ․ Աշխատանքի կենտրոնում պետք է լինեն աշխատավորների դաստիարակությունը քաղ․ գիտակցականության և աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի ոգով կուսակցության քաղաքականության պարզաբանումը։ Անհրաժեշտ է հետևողական պայքար մղել ապաքաղաքականության, մասնավոր սեփականատիրական վերապրուկների, քաղքենիական տրամադրությունների, սոցիալիզմի գաղափարների և նվաճումների նկաս մամբ նիհիլիստական վերաբերմունքի դրսևորումների դեմ։ Գաղափարական պա քարը սրվում է հատկապես միջազգային ասպարեզում։ Բուրժ․ պրոպագանդան փորձում է սքողել կապիտալիզմի սոցիալ․ հակասությունները, սևացնել սոցիալիստական երկրների հաջողությունները, վարկաբեկել կոմունիզմի պայծաո իդեալները։ Բուրժ․ գաղափարախոսության դեմ պայքարը պետք է լինի անհաշտ։ Գաղափարախոսության հարցերում ոչ մի օիջում հանդուրժելի չէ։

Համագումարը հաստատեց ՍՍՀՍ ժող․ տնտեսության զարգացման 1966–1970 թթ․ հնգամյա պլանի դիրեկտիվները, շեշտը դրեց տեխ․ առաջընթացի, աշխատանքի և արտադրության կազմակերպման կատարելագործման, խնայողության ռտժիմի խստիվ կիրառման վրա։ Նախատեսվեց արտադրության բոլոր ճյուղերի ինտենսիվացում և աշխատանքի արտադրողականության աճի արագացում։ Հնգամյա պլանի իրականացման կարևոր պա մանն էր կուսակցության կողմից մշակված տնտեսավարման նոր մեթոդների հիման վրա հրկրի էկոնոմիկայի ղեկավարման շարելավումը։ Համագումարը մասնակք փոփոխություններ մտցրեց ՍՄԿԿ կանոնադրության մեջ։ ՍՄԿԿ ԿԿ նախագահությունը վերակառուցվեց ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի։ Սահմանվեց, որ ՍՄԿԿ ԿԿ ընտրում է ՍՄԿԿ ԿԿ գլխ․ քարտուղար Համագումարն ընտրեց ՍՄԿԿ Կենտկոմ (195 անդամ և 165 անդամության թեկնածու), Կենտր․ վերստուգիչ հանձնաժողով (79 անդամ)։

ՍՄԿԿ ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել Մոսկվայում 961-ի հոկտ․ 17–31-ը։ Մասնակցել է 4394 պատգամավոր՝ վճռական, և 405-ը՝ խորհըրդակցական ձայնի իրավունքով, ւրոնք ներկայացնում էին կուսակցության 8872516 անդամի և 843489 անդամության թեկնածուի։ Համագումարին ներկա էին արտասահմանյան 80 երկրների կոմունիստական, բանվորական, ազգային–դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Օրակարգ․ ՍՄԿԿ Կենտկոմի հաշվետու զեկուցումը (զեկ․ Ն․ Ս․ Խրուշչով), ՍՄԿԿ Կենտր․ վերսս ուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը (Ա. Ֆ․ Գորկին), ՍՄԿԿ ծրագրի նախագիծը (Ն․ Ս․ Խրուշչով), ՍՄԿԿ կանոնադրության փոփոխությունների մասին (Ֆ․ Ռ․ Կոզլով), Կուսակցության կենտր․ մարմինների ընտրություններ։ Համագումարին նախորդել են ՍՄԿԿ Կենտկոմի կողմից նախապատրաստված ՍՍԿԿ նոր ծրագրի և կանոնադրության նախագծերի համակուսակցական և համաժող․ քննարկումները։ 

XXII համագումարը հավանություն տվեց ՍՄԿԿ Կենտկոմի քաղ․ գծին և պրակտիկ գործունեությանը, հանրագումարի բերեց ՍՄԿԿ քսաներորդ համագումարից (1956) հետո անցած ժամանակաշրջանում կոմունիստական կուսակցության առաջնորդությամբ սովետական ժողովրդի կատարած աշխատանքն ու պայքարի արդյունքները։ Համագումարն ընդունեց նոր՝ Սովետական Միության կոմունիստական կուսակցության ծրագիր, որտեղ նախանշված էին սովետական ժողովրդի դեպի կոմունիզմ հետագա առաջընթացի հեռանկարները, փոփոխություններ մտցրեց ՍՄԿԿ կանոնադրության մեջ։ ՍՄԿԿ XX համագումարի կողմից մշակված գծի իրականացման շնորհիվ երկրի և կուսակցության կյանքում տեղի ունեցան էական փոփոխություններ։

Կենտկոմի հաշվետու զեկուցման առթիվ համագումարի ընդունած բանաձևում նշվեց, որ Սովետական Միության հզորությունն էլ ավելի է ամրապնդվել, անսահմանորեն աճել է նրա՝ իբրև խաղաղության ու առաջընթացի մարտիկի միջազգային հեղինակությունը։ Համագումարը նշեց, որ արդի միջազգային դրության բնորոշ հատկանիշը ամբողջ աշխարհում սոցիալիզմի, դեմոկրատիայի և խաղաղության ուժերի հետագա աճն է։ Համաշխարհային սոցիալիստական սիստեմը հաջողությամբ զարգանում, ամրապնդվում և դառնում է մարդկային հասարակության առաջընթացի շարժիչ ուժը։ ՍՍՀՍ և սոցիալիզմի մյուս երկրները գնալով ավելի վճռական ագդեցություն են գործում արդի միջազգային կյանքում։ Համաշխարհային սոցիալ․ երկու սիստեմների պայքարում, որն արդի դարաշրջանի գլխ․ բովանդակությունն է, սոցիալիզմը դառնում է հասարակական զարգացման վճռական գործոն։ Այսօր արդեն, ընդգծված էր համագումարի բանաձևում, ոչ թե կապիտալիզմը, այլ սոցիալիզմն է որոշում համաշխարհային զարգացման արդի գլխ․ ուղղությունը։

Համագումարը նշեց Կենտկոմի դրական աշխատանքը եղբայրական մարքս–լենինյան կուսակցությունների հետ ՍՍԿԿ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Ընդգծվեց, որ ՍՄԿԿ ինտերնացիոնալ պարտքն է ամեն կերպ ամրապնդել սոցիալիստական երկրների, համաշխարհային կոմունիստական շարժման միասնությունը։ Սոցիալիստական լագերի միասնության հետագա ամրապնդումը, նրա հզորության և պաշտպանունակության բարձրացումը մնում է որպես ամենակարևոր խնդիրներից մեկը։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի խորացման անխուսափելիության թեզը արժանացավ համագումարի միասնական հավանությանը։ Պրոլետարիատի դասակարգային պայքարը խարխլում է իմպերիալիզմի դիրքերը ինչպես իր միջնաբերդում՝ կապիտալիստական երկրներում, այնպես էլ նրա գաղութային տիրապետություններում, որտեղ դրա, ինչպես նաև ազգային–ազատագր․ շարժման հզոր հարվածների հետևանքով փաստորեն փլուզվեց գաղութային համակարգը։ Հասարակական զարգացման ամբողջ ընթացքը ցույց տվեց տարբեր երկրների սոցիալիզմին անցնելու տարբեր ձևերի (խաղաղ և ոչ խաղաղ) մասին հետևության ճշմարտացիությունը։ Նշելով կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1957 և 1960 թթ․ խորհրդակցությունների հսկայական նշանակությունը, համագումարը միջազգային կոմունիստական ու բանվորական շարժման մեջ երկու ճակատով՝ ռևիզիոնիզմի դեմ և դոգմատիզմի ու աղանդավորության դեմ անհաշտ, հետևողական պայքարի կոչ արեց։ Համագումարը կոչ արեց ամեն կերպ ամրապնդել միջազգային կոմունիստական շարժումը, պայքարել բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն թուլացնել բոլոր երկրների կոմունիստների միասնությունը։ Հավանություն տալով Կենտկոմի և Սովետական կառավարության արտաքին քաղաքականության գծին՝ համագումարն անհրաժեշտ համարեց այսուհետև նույնպես հետևողականորեն իրականացնել սոցիալ․ տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքը, մերկացնել պատերազմի իմպերիալիստական հրձիգների մեքենայությունները, ամրապնդել խաղաղությունն ամբողջ աշխարհում։

Բնութագրելով ներքին կյանքում երկրի ձեռք բերած հաջողությունները, համագումարն արձանագրեց, որ 1956–61-ին մեծ աշխատանք է կատարվել նյութական արտադրության բոլոր ճյուղերի տեխ․ վերազինման ուղղությամբ․ ՍՍՀՄ արդյունաբերության արտադրանքն ավելացել է 80% –ով, չտեսնված մասշտաբներով ծավալվել է կապիտալ շինարարությունը, հաջողությամբ իրականացվում է երկրի արլ․ շրջանների արտադրողական ուժերի արագ զարգացման գիծը, ամրապնդվել է կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների նյութատեխ․ բազան, գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1956–60-ին, նախորդ հինգ տարիների համեմատությամբ աճել է 43%–ով։ Համագումարը նշեց նաև սովետական գիտության ու մշակույթի ակնառու նվաճումները, որոնց կարևոր դրսևորումներից էին պատմության մեջ առաջինը սովետական տիեզերագնացների և տիեզերքի ուսումնասիրման նպատակով արձակված ավտոմատ տիեզերանավերի թռիչքները։

Համագումարի աշխատանքում զգալի տեղ հատկացվեց սոցիալիզմից կոմունիզմին անցման շրջանում ՍՍՀՍ–ում սոցիալիստական հասարակական հարաբերությունների զարգացման և կատարելագործման հարցերին։ Կուսակցության ներքին կյանքում համագումարը հաստատեց կուսակցական և պետ․ կյանքի, կոլեկտիվ ղեկավարության լենինյան նորմերը վերականգնելու և էլ ավելի զարգացնելու, կուսակցության ղեկավար դերը բարձրացնելու և նրա շարքերի միասնությունն ամրապնդելու, ժող․ զանգվածների ստեղծագործական ակտիվությունը զարգացնելու,