Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պետական կարգը։ Գերագույն իշխանությունը տնօրինում է Սոմալիի հեղափոխական սոցիալիստական կուսակցությունը (ՍՀՍԿ)։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, օրենսդիր մարմինը՝ միասյալաա ժուլ․ ժողովդ։

Բնությունը։ Ս–ի տարածքը զբաղեցնում է Սոմալի թերակղզու հս․ և արլ․ մասը։ Հվ–արլ–ում առափնյա նեղ (մինչն 100 կմ) բլրավոր դաշտավայրն է։ Երկրի կենտր․ մասը 500–1500 մ բարձրությամբ սարահարթ է, որը սանդդափուլերով իջնում է Ադենի ծոց։ Առավելագույն բարձրությունը 2416 մ է (Շիմբիրիս լեռ)։ Ս․ գտնվում է Աֆրիկական պլատֆորմի հս–արլ․ մասում։ Կազմված է յուլայի, կավճի ու պալեոգենի ծովային և ծովալճակային մինչե 7–8 կմ հզորությամբ նստվածքներից։ Հիմքի ապարների հետ են կապված պիեզոքվարցի հանքավայրերը, բերիլիումի, տանտալի, նիոբիումի, անագի և այլ հանքանյութերի երևակումները։ Կան ուրան–վանադիումի հաւնքավայրեր, մերձափնյա ծովային ցրոններում՝ իլմենիտ։ Կլիման հասարակածային մուսսոնային, չորային է, հս–ում՝ արեվադարձային, անապատային և կիսաանապատային։ Բնորոշ է ջերմաստիճանի տարեկան հավասար ընթացքը։ Միջին ամսական ջերմաստիճանը 25–32°C է, տարեկան տեղումները 100–600 մմ են։ Գլխ․ գետերն են Ջուբան և Վեբի Շեբելին։ Գերակշռում են «տուգի» չոր հուները։ Տարածված են կարմրավուն գորշ և կարմրագորշ հողերը։ Բուսածածկույթում գերակշռում են անապատացած՝ ակացիաներով սավաննաները։ Հնդկական օվկիանոսի ափին և hu-ում տիրապետում են խոտաթփուտային կիսաանապատներն ու անապատները։ Օազիսներում աճում են արմավենիներ։ Շատ են եթերատու թփուտները։ Ջուբայի և Վեբի Շեբելիի հովիտներում խիտ արևադարձային անտառներ են։ Տարածված կենդանիներն են այծքաղը, վագրաձին, գոմեշը, ընձուղտը, առյուծը, ընձառյուծը, բորենին, շնագայլը, փիղը, ռնգեղջյուրը ևն։ Շատ են կապիկները, սողուններն ու միջատները։ Գետերում հանդիպում են կոկորդիլոսներ, գետաձիեր։ Հարուստ է թռչնաշխարհը։

Բնակչությունը։ 95% –ը սոմալի ժողովուրդն է (տես Սոմալներ)։ Հվ․ շրջաններում բնակվում են բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, մերձափնյա քաղաքներում՝ արաբներ, ամհարներ, հնդիկներ և եվրոպացիներ։ Պաշտոն, լեզուներն են սոմալին և արաբերենը։ Տիրապետող կրոնը մահմեդականությունն Է, պաշտոն, օրացույցը՝ գրիգորյանը։

Տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը զբաղված է քոչվոր և կիսաքոչվոր անասնապահությամբ։ Միջին խտությունը 1 կմ²–ի վրա 8 մարդ Է։ Առավել խիտ են բնակեցված Ջուբայի և Վեբի Շեբելիի հովիտները (1 կմ²–ի վրա՝ 50 մարդ)։ Գլխ․ քաղաքներն են Մոգադիշոն, Բերբերան, Հարգեյսան, Կիսմայոն։

Պատմական ակնարկ։ ժամանակակից Ս–ի տարածքում առաջին բնակավայրերը գոյություն են ունեցել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Մ․ թ․ առաջին դարերում Ս–ի տարածքում սկսել են առաջանալ բավական խոշոր բնակավայրեր ու քաղաքներ, լայն առևտուր է արվել արաբների, հույների և հնդիկների հետ։ VII-VI11 դդ․ թերակղզում հաստատվել են մեծ թվով արաբներ, որոնք ազդել են Ս–ի բնակիչների կրոնի, լեզվի և մշակույթի ձևավորման վրա։ XII –XVI դդ․ Ս–ի տարածքում գոյություն են ունեցել մահմեդական սուլթանություններ։ XIX դ․ սկսվել է եվրոպ․ տերությունների պայքարը Սոմալի թերակղզու համար։ XX դ․ սկզբին թերակղզին բաժանվեց երեք գաղութի՝ Բրիտ․ Սոմալիլենդ, Ֆրանս․ Սոմալիի Ափ և Իտալ․ Ս․։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ Ս․ ռազմ, գործողությունների ասպարեզ Էր։ Պատերազմից հետո պայքար ծավալվեց Ս–ի անկախության և միավորման համար։ 1960-ի հունիսի 26-ին Բրիտ․ Սոմալիլենդը հռչակվեց անկախ։ 1960-ի հուլիսի 1-ին նախկին Բրիտ․ Սոմալիլենդը և Իտալ․ Ս․ միավորվեցին անկախ Սոմալի Հանրապետության մեջ, որը նույն թվականին էլ ընդունվեց ՄԱԿ։ Ֆրանս․ Ս․ 1977-ի հունիսին դարձավ անկախ պետություն՝ Ջիբութի։ 1969-ին Ս–ում պետ․ հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ Գերագույն հեղափոխական խորհուրդը (ԳՀԽ) Ս․ հռչակվեց Սոմալիի Դեմոկրատական Հանրապետություն (ՍԴՀ)։ 1970-ին Ս–ի գաղափարախոսություն հռչակվեց գիտ․ սոցիալիզմը, արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները՝ դրական չեզոքությունը, չմիանալու քաղաքականությունը, հակա իմպերիալիստական, հակառա սիս տական, հակագաղութատիրական պայքարը։ Իրականացվեցին առաջադիմական բարեփոխումներ։ ՍՍՀՄ–ի օգնությամբ կառուցվեցին արդ․ ձեռնարկություններ, որոնք դարձան ՍԴՀ–յան ժող․ տնտեսության պետ․ սեկտորի հիմքը։

1977-ի հուլիսին Ս․, այսպես կոչված Արևմտյան Սոմալիի «ազատագրության ճակատին» օգնելու պատրվակով, ագրեսիա սանձազերծեց Եթովպիայի դեմ և պարտություն կրեց (1978)։ Պատրվակ դարձնելով այն, որ ՍՍՀՄ չճանաչեց Ս–ի տերիտորիալ հավակնությունները Եթովպիայի նկատմամբ, Ս–ի ղեկավարությունը հեռացավ առաջադիմական արտաքին քաղ․ դիրքերից, սկսեց վարել հակասովետական և հակակուբայական (Կուբան օգնում էր Եթովպիային) քաղաքականություն, սերտ հարաբերություններ հաստատեց արաբ, հետադիմական վարչակարգերի, ՉԺՀ–ի և արմ․ տերությունների հետ։ 1970-ական թթ․ վերջին և 1980-ական թթ․ սկզբին Ս–ում ակտիվացել են ընդդիմադիր ուժերը։