Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բոլոր պայմանագրերը (հոդ․ 6․)** Թուր– քիայի համար կարևոր նշանակություն ուներ կապիտուլյացիաների ռեժիմի վե– րացումը (հոդ․ 7)։ Միաժամանակ ՌՍՖՍՀ–ի և Թուրքիայի ներկայացուցիչները համաձայնությպն եկան այն մասին, որ Թուրքիային կտրա– մադրվի դրամական օգնություն 1 [) մլն ռուբլու (ոսկով) չափով, ինչպես նաև ւազմ․ օգնություն, հանդերձանք, սպառազինու– թյուն։ 1921-ի պայմանագիրը Թուրքիայի համար ուներ մեծ նշանակություն։ Այն Անկարայի կառավարությանը հնարավո– րություն տվեց նույնանման բարենպաստ պայմանների հասնել այլ պետություննե– րի հետ բանակցություններում։ 1925-ի պայմանագիր բարե– կամ ու թյան և չեզոք ու թյան մասին ՍՍՀՄ–ի և Թուրքիայի միջև, կնքվել է դեկտ․ 17-ին, Փարիզում։ Բսղկա– ցած էր երեք հոդվածից և դրանց կցված երեք արձանագրությունից։ Ըստ պ սյմա– նագրի, պայմանավորվող կողմերից մեկի դեմ մեկ կամ մի քանի տերությունների ռազմ, ելույթի դեպքում մյուս կողմը պար– տավորվում էր պահպանել չեզոքություն առաջինի նկատմամբ (հոդ․ 1), պայմանա– վորվող կողմերից յուրաքանչյուրը պար– տավորվում էր ձեռնպահ մնալ մյուսի վրա ամեն մի հարձակումից, ինչպես նաև մաս– նակցություն չունենալ քաղ․ բնույթի ոչ մի դաշինքի կամ համաձայնության մեն կամ մի քանի այլ երկրների հետ, որն ոււլղված լիներ պայմանավորվող մյուս կողմի դեմ, ինչպես նաև ոչ մի դաշինքի կամ համաձայ– նության մեկ կամ մի քանի այլ տերու– թյունների հետ, որն ուղղված լիներ պայ– մանավորվող մյուս կողմի ռազմ, կամ ծովային անվտանգության դեմ։ Բացի դրա– նից, պայմանավորվող երկու կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում էր մաս– նակցել մեկ կամ մի քանի այլ տերություն– ների թշնամական ոչ մի գործողության, որն ուղղված ւհներ աայմանավւ րվուլ մյուս կողմի դեմ (հոդ․ 2)։ Երրորդ իսդվա– ծի համաձայն պայմանագիրը գործողու– թյան մեջ էր մտնում նրա վավերացման պահից և ուժի մեջ էր երեք տարի։ Դրանից հետո պայմանագիրն ինքնաբերաբար հա– մարվում էր երկարաձգված մեկ տււրով, եթե կողմերից որևէ մեկը վեց ամիս առաջ չհայտարարեր պայմանագրի գործողու– թյան ժամկետը դադարեցնելու իր ցանկու– թյան մասին։ Պայմանագրին կից արձւսնա– գրությունները վերաբերում էին կումերի ազատությանը այլ տերությունների հետ նրանց վւոխհարաբերություններում՝ պայ– մանագրի պարտավորություններից դուրս, իրար միջև ծագած տարաձայնություն ները բանակցությունների միջոցով կարգավո– րելուն ևն։ Այդ պայմանագիրը լրջորեն բարելավելու կարիք ունենալու կապակ– ցությամբ, 1945-ի մարտի 19-ին չեղ ալ է հայտարարվել ՍՍՀՄ կառավարության կողմից։ ՍՍՀՄ–ի և Թուրքիայի միջև կնքվել են նաև կոնվենցիա սահմանային միջադեպե– րի և բախումների քննարկման ու լուծման կարգի մասին (1937), պայմանագիր առևտրի և ծովագնացության մասին (1937), առևտր․ և վճարումների համա– ձայնագիր (1937), համաձայնագրեււ եր– կաթուղային ուղղակի հաղորդակցության (1961), հեռախոսային կապի և ռադիոհե– ռագրական ծառայության (1962), մի քա– նի արդ․ ձեռնարկություններ կառուցելու համար Թուրքիային սարքավորումներ, նյութեր մատակարարելու և նրանց վճար– ման պայմանների (1967), օդային հաղոր– դակցության (1967) մասին ևն։ Գրկ․ Документы внешней политики СССР, т․ 3, 8, М․, 1959–63; Саакян Р․ Г․, К вопросу о советско-турецком договоре 1925 года, «Արևելագիտական ժողովածու, 1»-, Ե․, 1960, էշ 76–103։ История внешней политики СССР, 1917-1966, ч․ 1, 1917–1945, М․, 1966․ Ռ․ Սահակյան․

ՍՈՎԵՏԱ–ԻՆԴՈՆԵՋԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱ– ԳՐԵՐ։ Դիվանագիտ․ հարաբերություննե– րը հաստատվել են 1950-ի փետրվարին։ Կնքվել են առևտր․ (1956), տնտ․ և տեխ․ համագործակցության առաջին (1956) և երկրորդ (1960) գլխ․ համաձայնագրերը, օդային հաղորդակցության (1961), ռա– դիոհաղորդումների և հեռուստատեսու– թյան ասպարեզում համագործակցության (1962), ձկնորսության (1964) վերաբերյալ համաձայնագրեր, 1970-ական թթ․՝ տնտ․ առևտր․, տեխնիկական համագործակցու– թյան համաձայնագրեր ու արձանագրու– թյուններ։

ՍՈՎԵՏՍ–ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ։ Դիվանագիտ․ հարաբերությունները հաս– տատվել են 1924-ի փետրվարին, միաժա– մանակ ստորագրվել է առևտրի և ծովա– գնացության վեաբերյալ պայմանագիր [դրան նախորդել է նախնական համաձայ– նագիր (1921), որը նշանակում էր Սովետա– կան Ռուսաստանի ճանաչումը դե–ֆակտո]։ 1933-ի բարեկամության, չհարձակման և չեզոքության պայմանագիրը ձևականո– րեն ուժի մեջ մնաց մինչև 1941-ի հունիսի 22-ը, երբ ֆաշիստ․ Իտալիան պատերազմ հայտարարեց ՍՍՀՄ–ին։ Իտալիայի կա– պիտուլյացիայից (1943-ի սեպտ․ 29) հետո երեք տերությունների ներկայացուցիչնե– րի Մոսկովյան խորհրդակցությունում (1943-ի հոկտեմբեր) ընդունվեց «Իտա– լիայի մասին դեկլարացիա», որտեղ շա– րադրված էին Իտալիայի նկատմամբ քա– ղաքականության հիմնական սկզբունք– ները։ 1944-ի հոկտեմբերին ՍՍՀՄ, մեծ տերություններից առաջինը, վերականգ– նեց դիվանագիտ․ հարաբերություննե– րը Իտալիայի հետ։ Հաշտության պայմա– նագրի կնքումից (1947-ի փետր․ 2) հետո ստորագրվեցին առևտր․ և ծովագնացու– թյան պայմանագիր (1948), մշակութային (1960), ատոմային էներգիայի խաղաղ օգ– տագործման (1965), տնտ․ և գիտատեխ․ համագործակցության (1966), ՍՍՀՄ–ում մարդատար ավտոմոբիլների գործարան կառուցելու (1966), հյուպատոսական (1967), Իտալիային սովետական բնական գազ և ՍՍՀՄ–ին գազարդյունաբերության համար իտալ․ խողովակներ մատակարա– րելու (1969) համաձայնագրեր ևն։ 1970-ական թթ․ կնքվեցին նոր պայմանա– գրեր ու համաձայնագրեր երկարաժամ– կետ առևտրի (1970), առևտր․ նավագնա– ցության (1972), գիտատեխ․ համագոր– ծակցության (1974), 1975–79-ի և 1980– 1985-ի տնտ․ համագործակցության վերա– բերյալ։

ՍՈՎԵՏԱ–ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԱԳԸ– ՐԵՐ։ Դիվանագիտ․ հարաբերությունները հաստատվել են 1920-ի մայիսին։ 1921-ի փետր․ 26-ի պայմանագիրը չեղյալ էր համարում Պարսկաստանի (Իրանի) և երրորդ տերությունների հետ նրա վերա– բերյալ ցարական կառավարության կըն– քած բոլոր պայմանագրերն ու համաձայ– նագրերը։ Կողմերը պայմանավորվում էին իրենց տարածքում թույլ չտալ երրորդ պետությունների զորքերի առկայությունը, որը կսպառնար մյուս կողմի սահմաննե– րին, շահերին ու անվտանգությանը։ Սո– վետական կառավարությունը հրաժարվում էր ցարական փոխառություններից, ան– հատույց Իրանին էր հանձնում խճուղինե– րըն ու երկաթուղիները, հեռագրի և հե– ռախոսի գծերը, Էնգելի նավահանգիստը ևն։ 1927-ի հոկտ․ 1-ի երաշխիքի և չեզոքու– թյան պայմանագրով կողմերը պարտա– վորվում էին չմասնակցել միմյանց դեմ ուղղված քաղ․ դաշինքներին ու համաձայ– նություններին, հրաժարվել տնտ․ շրջա– փակումից, վիճելի հարցերը լուծել խա– ղաղ միջոցներով։ 1930-ական թթ․ ՍՍՀՄ ու Իրանը ստորագրեցին մի շարք ակտեր, այդ թվում4 այժմ գործող կոնվենցիաները մորեխի և բույսերի վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի մասին ևն, 1940-ին՝ առևտրի և ծովագնացության պայմանագիրը։ 1942-ի անգլո–սովետա– իրանական պայմանագիրը ապահովում էր Իրանի համագործակցությունը հակա– հիտլերյան կոալիցիայի հետ 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազ– մում։ 1943-ի Թեհրանի կոնֆերանսում ստորագրվեց ՄՍՀՄ–ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի դեկլարացիան, որը երաշխավո– րում էր Իրանի անկախությունը, սուվերե– նությունն ու տերիտորիալ անձեռնմխե– լիությունը։ Ետպատերազմյան տարիներին ստորա– գրվել են համաձայնագրեր սահմանային և ֆինանս․ Ոարցսրի կարգավորման (1954), տրանզիտային հարցերի (1957) վերաբերյալ, նոտաներ են փոխանակվել (1962) Իրանի տարածքում օտարերկրյա պետություններին բոլոր տեսակի հրթի– ռային բազաներ չտրամադրելու մասին։ Կնքվել են տնտ․ և տեխ․ համագործակ– ցության, Արաքսի հիդրոհանգույցի (1963), արդ․ և այլ օբյեկտների շինարարության գործում Իրանին աջակցություն ցույց տա– լու (1966), 1970–85-ին Իրանից ՍՍՀՄ բնական գազ և ԱԱՀՄ–ից Իրան սարքա– վորում մատակարարելու (1966), մշա– կութ․ (1970) և գիտատեխ․ (1971) համա– գործակցության, Սպահանի մետալուր– գիական գործարանի ընդլայնման (1973), տրանզիտային (1980) համաձայնագրեր։

ՍՈՎԵՏԱ–ԻՐԱՔՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ։ Դիվանագիտ․ հարաբերությունները հաս– տատվել են 1941-ի մայիսին, խզվել են 1955-ին և վերականգնվել 1958-ի հուլի– սին՝ Իրաքի Հանրապետության հռչակու– մից հետո։ Ստորագրվել են առևտր․ (1958), տնտ․ և տեխ․, մշակութ․ համագոր– ծակցության (1959), օդային հաղորդակ– ցության (1962), Իրաքին մեքենաներ ու սարքավորում մատակարարելու (1966-ի և 1967-ի արձանագրություններ), Իրաքի նավթարդյունահանման արդ․ զարգաց–