ների շնորհիվ, հավաքեց և ՍՍՏՄ պաշտ– պանության ֆոնդ փոխանցեց 7 մլն ֆրանկ։ Ֆրանսիայի ազատագրման գործին մա– տուցած մարտական ծառայությունների համար ամբողջ գունդը ֆրանս․ կառավա– րության հրամանագրով պարգևատրվեց Արծաթե աստղակիր մարտական խաչով և մարտական դրոշով։ Գնդի ավելի քան 600 զինվորներ ու սպաներ արժանացան ֆրանս․ մարտական պարգևների և գէնե– րալ դը Գոլի շնորհակալագրերի։ Գրկ․ Դրամփյան Տ․ Ս․, Ֆրանսս հայ կոմունիստները դիմադրության տարիներին․ 1941 –1944, Ե․, 1967։ Ն ու յ ն ի, Они срг жа- лись за Францию, Е․, 1981․ Տ․ Դրամփյան
ՍՈՎԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ», գիտատեււա– կան, քննադատական և գեղարվեստական պատկերազարդ ամսագիր։ ՏՍՍՏ կուլ– տուրայի մինիստրության և կինեմատո– գրաֆիայի պետ․ կոմիտեի հրատարակու– թյուն։ Լույս է տեսնում 1932-ից (1932- 38, 1940–41-ին՝ «Խորհրդային արվեստ», 1943–55-ին՝ «Սովետական գրականու– թյուն և արվեստ»), Երևանում։ Խմբս^իր– ներ՝ Ա․ Վշտունի, Ս․ Մելիքսեթրսն, «Սովետական ար– վեստ*- ամսագրի անվանաթերթը Գ․ ՝՝տովնան, Ս․ Բայանդուր (1940–41, 1955-ից)։ 30-ական թթ․ կարևոր դեր է կա– տարել հայ սովետական արվեստի (թատ– րոն, կինո, երաժշտություն, կերպարվեււտ․ ձարւո․ ևն) ձևավորման ու զարգացւ՜ան գործում, անդրադարձել հանրապետու– թյունում կուլտուրական շինարարության հարցերին, օժանդակել ժող․ ինքնագոր– ծունեության ծավալմանը։ Տարբեր բնււյ– թի և ժանրի հոդվածներով հանդեսին թղթակցել են անվանի արվեստագետներ, արվեստաբաններ, գրողներ (Մ․ Սարյան, Փ․ Թերլեմեզյան, Տ, Օրբելի, Գ․ Լևոնյան, Տ․ Բեկնազարյան, Տ․ Գյուլիքևխյան, Դ․ Դեմիրճյան,Վ․ Թոթովենց, Գ․Մահալի, Ցո․ Ցուզովսկի, Բ․ Ալպերս, Մ․ Շտսյն– բերգ և ուրիշներ)։ 1955-ից (ինքնուրույն հանդես դառնալուց հետո) «Ս․ ա․» հիմնա– կանում նվիրվել է հանրապետության մշակութային կյանքի զարգացման հար– ցերի ու հեռանկարների լուսաբանմանը «Արվեստը և ժամանակը», «Արվեսոը՝ բարեկամության կամուրջ», «Ցուցահսն– դեսի սրահում», «Զրույցներ արվեսսա– գետների հետ», «Տուշեր, խոհեր, տպա խ– րություններ» և այլ մշտական բաժիննե– րով պարզաբանում է հայ սովետական արվեստի ժամանակակից խնդիրնե ւը, հանդես գալիս մարքս–լենինյան գեղա– գիտության և արվեստի տեսության հար– ցերի շուրջ, ծանուցում սովետական և արտասահմանյան (նաև սփյուռքի) մշա– կույթի նորությունները։ Կազմակերպում է բանավեճեր ժամանակակից հայկ․ երգի, ժող․ երգարվեստի ու պարարվեստի, քա– ղաքային շինարարության հարցերի շուրջ։ Տպագրում է գրական–գեղարվեստական, տեսական–քննադաաական գործեր, պիես– ներ, սցենարներ, գրախոսականներ, ծա– նոթացնում հանրապետության մշակու– թային կյանքի իրադարձություններին։ Խ․ Ավագյան
ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿ (մինչև 1946-ի փե– տըրվարը՝ կարմիր բանակ), ՄՍՀՄ զին– ված ուժերի բոլոր տեսակների (բացի ռազմածովային նավատորմից) անվանու– մը։ Մ․ բ–ի պատմությունը տես Սովետա– կան․ Սոցիաչիստական Հանրապետու– թյունների Սիություն հոդվածի Զինված ուժերը մասում։
ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՌԱձՄԱԾՈՎԱ– ՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՕՐ, փետր․ 23-ին ՍՍՀՄ–ում նշվող ամենամյա տոն։ 1918-ի հունվ․ 15(28)-ին և հունվ․ 29 (փետր․ 11)- ին Վ․ Ի․ Լենինը ստորագրեց ԺԿԽ–ի դեկ– րետներ՝ բանվորագյուղացիական կարմիր բանակ և բանվորագյուղացիական կարմիր նավատորմ կազմակերպելու մասին։1918-ի փետր․ 22-ին Սովետական Ռուսաստանի վրա գերմ․ զորքերի հարձակման պայման– ներում հրատարակվեց ԺԿԽ–ի փետր․ 21-ի «Սոցիալիստական Հայրենիքը վտանգի մեջ է» դեկրետ–կոչը։ 1918-ի փետր․ 23-ին Մոսկվայում, Պետրոգրադում և երկրի այլ քաղաքներում տեղի ունեցան զանգվածա– յին ցույցեր, որոնցում աշխատավորությա– նը կոչ էր արվում ոտքի կանգնել ի պաշտ– պանություն սոցիալիստ, հայրենիքի։ Այդ օրը բազմաթիվ կամավորներ համալրե– ցին կարմիր բանակի շարքերը, սկսվեց բանակի զորամասերի և ջոկատների կազ– մակերպումը։ Ի նշանավորումն սոցիա– լիստ․ հայրենիքի համաժող․ պաշտպանու– թյան և գերմ․ զավթիչներին կարմիր բա– նակի ջոկատների ցուցաբերած քաջարի դիմադրության փեար․ ՉՅ–ը ամեն տարի նշվում է որպես սովետական բանակի (մինչև 1946-ը՝ կարմիր բանակի) և ռազ– մածովային նավատորմի օր։ ՍՍՀՄ պաշտ– պանության մինիստրի հրամանով այդ օրը Մոսկվայում, միութենական հանրա– պետությունների մայրաքաղաքներում, հերոս–քաղաքներում և հերոս–ամրոց Բրեստում տրվում է հրետանային համա– զարկ։
ՍՈՎԵՏԱԿԱՆ ԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», գրա– կան–գեղարվեստական, տեսական–քննա– դատական ամսագիր։ Հայաստանի գրող– ների միության վարչության օրգան։ Լույս է տեսնում 1934-ից, Երևանում։ Մինչև 1940-ը՝ «Խորհրդային գրականություն», 1940–43-ին՝ «Մովետական գրականու– թյուն», 1943–55-ին՝ «Մովետական գրա– կանություն և արվեստ»։ <Վերեչք> (Երե– վան) և <Նոր ուղի> (Երևան) գրական հան– դեսների օրգ․ շարունակությունն է։ Խըմ– բագիրներ՝ Հ․ Մկրտչյան, Ն․ Դաբաղյան, Հ․ Միրաս,Ռ․ Զարյան, է․ Թոփչյան, Հ․Մե– լիքյան, Մ․ Աողոմոնյան, Հ․ Քոչար, Վ․ Մնացականյան, է․ Ջրբաշյան, Մ․ Կուր– աիկյան, Հ․ Հովհաննիսյան (1982-ից)։ Ուղեցույց ունենալով ՄՄԿԿ և ՀԿԿ Կենտ– կոմների գրականության հետագա զար– գացման և գրա– կան կազմակեր– պ ու թյ ու նն երի վերակառուցման մասին որոշում– ները (1932)՝ ամ– սագիրը գրակա– նության կուսակ– ց ա կ ա ն ության դիրքերից նպաս– տել է խմբակայ– նության ու անց– յալի գրական ժ ա ռ անգության թ եր ագն ահ ատ– ման դրսևորում– ների վերացմանը, Հայաստանի գրական կազմակերպությունների աշխատանքնե– րը ժամանակի ոգով վերակառուցելուն, սովետահայ գրականության մեջ սոցիա– լիստ․ ռեալիզմի ուղղության հաստատ– մանը, հայ ժողովրդի կյանքի վերափո– խումները գեղարվեստական պատշաճ մակարդակով ներկայացնելուն։ Ելնելով գեղագիտության մասին մարքս–լենինյան տեսական դրույթներից՝ գրականագիտա– կան, տեսական հոդվածներով բարձրաց– րել է գրականության, արվեստի ու կյան– քի սերտ կապի, նոր ժամանակների մար– դու կերպարի բազմակողմանի բացա– հայտման, գրական ժանրերի բազմազա– նության ու կատարելագործման հարցե– րը։ Այս շրջանում ամսագիրը շոշափել է նաև հայ ժողովրդի պատմության և գրա– կանության, գրական լեզվի մաքրության, հին շրջանի գրականության արժեքավոր– ման խնդիրներ, ներկայացրել ռուս և սո– վետական մյուս ժողովուրդների գրակա– նության ընտիր էջերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ամսագրում տպագրվող ակնարկների, պատմվածքնե– րի, նովելների, չափածո գործերի, հրա– պարակախոսական հոդվածների հիմնա– կան թեման դարձել են հայրենիքի պաշտ– պանությունը, թիկունքի Ոնրոսական աշ– խատանքը, ՍՍՀՄ , ժողովուրդների ան– խախտ բարեկամությունն ու եղբայրու– թյունը, հայ ռազմիկների սխրանքը։ Ամ– սագրի էջերում լայն տեղ է հատկացվել պատմահայրենասիրական գործերին («Վարդանանք», «Պապ թագավոր» ևն)։ Ա․ Իսահակյանի, Դ․ Դեմիրճյանի, Մ․ Զոր– յանի, Մ․ Շահինյանի, Ն․ Զարյանի, Դ․ Մարյանի, Հ․ Շիրազի, Հ․ Քոչարի և ուրիշների բոցաշունչ խոսքը ոգևորել ու համախմբել է հայ աշխատավորությանը, նրա մեջ ամրապնդել խոր հավատ վերջ– նական հաղթանակի նկատմամբ։ 1943–55-ին «Սովետական գրականու– թյուն և արվեստ»-ը լուսաբանել է կերպ– արվեստի, երաժշտության, թատրոնի, ճարտ–յան հարցերը, կուլտուր–լուսավո– րական հիմնարկների աշխատանքը։ Հանդիսանալով հանրապետության ա– մենախոշոր գրական հանդեսը, «Ս․ գ․» զգալի դեր է կատարում սովետահայ գրա– կանության զարգացման, նրա գաղափա– րական–գեղարվեստական բարձր մակար– դակը ապահովելու գործում։ ժամանակա– կից արձակին, դրամատուրգիային, պոե– զիային, հայ գրաքննադատությանը, գրա– կան լեզվին, երիտասարդական պոեզիա–