Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րական ինտերնացիոնալիզմ, կոլեկտիվ ղեկավարություն, կուսակցության բոլոր անդամների գիտակցական կարգապահու– թյուն են)։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՌԿ(բ)Կ հա– մառո լա սատան յան 8-րդ կոնֆերանսի (1919), ՌԿ(բ)Կ XI համագումարի (1922), ՌԿ(բ)Կ XII համառուսաստանյան կոն– ֆերանսի (1922), ՀամԿ(բ)Կ XIV (1925), XVII (1934), XVIII (1939), ՍՄԿԿ XIX (1952), XX (1956), XXII (1961) համագու– մարների որոշումներով։ Մասնակի փո– փոխություններ են մտցրել նաև ՍՄԿԿ XXIII (1966) և XXIV (1971) համագումար– ները։ Այդ փոփոխություններում և լրա– ցումներում արտացոլված են կուսակցու– թյան կազմակերպական ձեերի կատարե– լագործման ընթացքը և աշխատանքի մե– թոդները։ Եթե առաշին կանոնադրության մեշ կար ընդամենը 13 հոդված, ապա ներ– կա գործող կանոնադրության մեշ, որն ընդունել է ՍՄԿԿ XXII համագումարը և լրացումն էլ կատարել XXIII ու XXIV հա– մագումարները, կա 10 բաժին և 72 հոդ– ված։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո կանոնա– դրության մեջ կատարված փոփոխություն– ներն ու լրացումները նպատակամղվել են ներկուսակցական դեմոկրատիայի հե– տևողական զարգացմանը, կազմակերպա– կան կառուցվածքի բարելավմանը, կու– սակցության մեջ ընդունվողների նկատ– մամբ պահանշկոտության բարձրացմանը և նրա շարքերը սողոսկող անկայուն, մանրբուրժ․ ու թշնամական տարրերից անաղարտ պահելուն։ Կանոնադրության նախաբանում նշված է, որ ՄՄԿԿ հասարակական քաղ․ կազ– մակերպության բարձրագույն ձև է և, որպես սովետական ժողովրդի մարտա– կան ու փորձված ավանգարդ, կամավոր հիմունքներով միավորում է ՍՍՀՄ բան– վոր դասակարգի, կոլտնտեսային գյու– ղացիության և մտավորականության առա– ծավոր, առավել գիտակից մասերին։ Այն սովետական հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժն է։ ՄՄԿԿ իր աշ– խատանքները կառուցում է կուսակցական կյանքի լենինյան նորմաների, ղեկավար– ման կոլեկտիվության անշեղ պահպան– ման, ներկուսակցական դեմոկրատիայի, կոմունիստների ակտիվության, քննադա– տության և ինքնաքննադատության համա– կողմանի զարգացման հիման վրա։ Կու– սակցությունն ազատվում է ՄՄԿԿ ծրա– գիրն ու կանոնադրությունը խախտող և իրենց վարքագծով կոմունիստի բարձր կոչումը արատավորող անձանցից։ Կանո– նադրության մեջ նշված է, որ ՄՄԿԿ մի– ջազգային կոմունիստական և բանվորա– կան շարժման անկապտելի ու բաղկացու– ցիչ մասն է։ Նա ակտիվորեն նպաստում է բոլոր երկրների կոմունիստների հետ եղ– բայրական կապերի ամրապնդմանը, վճռական պայքար մղում ռևիզիոնիզմի և դոգմատիզմի ամեն մի դրսևորման դեմ։ Կանոնադրության մեջ հստակորեն նշված են կուսակցության անդամների իրավունք– ներն ու պարտականությունները։ Այնտեղ ասված է, որ կուսակցության անդամ կա– րող է լինել ՍՍՀՄ յուրաքանչյուր քաղաքա– ցի, ով ընդունում է կուսակցության ծրա– գիրն ու կանոնադրությունը, ակտիվորեն մասնակցում կոմունիզմի կառուցմանը, աշխատում նրա կազմակերպություններից մեկում, կատարում կուսակցության որո– շումները և մուծում անդամավճար։ Կու– սակցության անդամը պարտավոր է պայ– քարել կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման համար, լինել աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբեր– մունքի օրինակ, զգայուն և ուշադիր վերա– բերմունք հանդես բերել մարդկանց նը– կատմամբ, ակտիվորեն մասնակցել երկ– րի քաղ․ կյանքին, տիրապետել մարքս– լենինյան ուսմունքին, լինել սոցիալիստ, ինտերնացիոնալիզմի ն․ սովետական հայ– րենասիրության ակտիվ տարածող։ Հա– մաձայն կանոնադրության, կուսակցու– թյան շարքերի ընդունումը կատարվում է բացառապես անհատական կարգով։ Կու– սակցության անդամ ընդունվում են 18 տարին լրացած գիտակից, ակտիվ, կո– մունիզմի գործին նվիրված բանվորներ, գյուղացիներ և մտավորականության ներ– կայացուցիչներ։ Նոր անդամներ ընդուն– վում են այն թեկնածուների թվից, որոնք անցել են սահմանված թեկնածուական ստաժը։ Կուսակցության մեջ ընդունվող– ները պետք է ներկայացնեն առնվազն 5 տարվա կուսակցական ստաժ ունեցող ՍՄԿԿ 3 անդամի երաշխավորություններ։ Ընդունելությունը կատարում է սկզբնա– կան կուսկազմակերպության ժողովը, որի որոշումը ընդունված է համարվում, եթե ընդունվողի օգտին քվեարկել է ժողովին ներկա գտնված կուսանդամների առնվազն երկու երրորդը և ուժի մեջ է մտնում կու– սակցության շրջկոմի կամ քաղկոմի հաս– տատումից հետո։ Այնուհետև կանոնադրության մեջ շա– րադրված են կուսակցական շինարարու– թյան հարցերը։ Մասնավորապես նշված է, որ առաջնորդվելով դեմոկրատական ցենտրաւիզմի սկզբունքով ՍՄԿԿ իր բո– լոր ղեկավար մարմինների ընտրությունը կատարում է ներքևից վերև։ Այն կառուց– վում է տերիտորիալ–արտադրական սկըզ– բունքով։ Կուսակցական մարմինները պարտավոր են պարբերաբար հաշվե– տվություն տալ իրենց կուսկազմակերպու– թյուններին և վերադաս մարմիններին, պահպանել կուսակցական խստագույն կարգապահություն։ Փոքրամասնության ենթարկվելը մեծամասնությանը պարտա– դիր է։ Վերադաս մարմինների որոշում– ներն օրենք են ստորին օղակների հա– մար։ Շարադրելով կուսանդամի իրա– վունքները՝ կանոնադրությունը նշում է, որ կոմունիստն իրավունք ունի ազատ և գործնական քննարկել կուսակցության քաղաքականությունը մինչև այդ առթիվ որոշման ընդունումը։ Դրանից հետո քննարկումը կամ քննա դատումն արգել– վում է։ Արգելված է նաև կուսակցության ներսում խմբավորումների ստեղծումը։ Սկզբնական կուսակցական կազմակերպու– թյան բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է։ Շրջկոմների, քաղկոմների, օկ– րուգային, մարզային և երկրային կոմի– տեների բարձրագույն մարմինը կոնֆե– րանսն է։ Միութենական հանրապետու– թյան կ ւմկուսինը և ՍՄԿԿ–ինը՝ համագու– մարը։ Ընդհանուր ժողովը, կոնֆերանսը և համււգումարը ընտրում են բյուրո կամ կոմիտե, որոնք գործադիր մարմիններ են և ղեկս։վարում են կուսակցական կազմա– կերպությունների ընթացիկ աշխատանք– ները։ Կուսակցական մարմինների ընտ– րությունները կատարվում են փակ (գաղտ– նի) քւ[եարկությամբ։ Կանոնադրությամբ սահմանված են կուսակցության հանրա– պետական, երկրային, մարզային, օկրու– գային, քաղաքային, շրջանային, սկըզբ– նական կազմակերպությունների և նրանց ղեկավար մարմինների իրավունքներն ու պարտականությունները, ՍՄԿԿ և ՀամԼԿԵՄ փոխհարաբերությունները, սո– վետական բանակում կուսկազմակերպու– թյուն1երի խնդիրները, ինչպես նաև կու– սակցության դրամական միջոցների աղբ– յուրները, կուսանդամավճարների չա– փերն ու գանձման կարգը։ Գրկ Ленин В-И․, КПСС об Уставе партиь։․ [сб․], М․, 1981; ՍՄԿԿ Կանոնադրու– թյունը, Ե․, 1979։ Շաավորյան

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱ– ԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ԳԼԻԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ, ընտ– րում է ՍՄԿԿ Կենտկոմը։ Դլխ․ քարտու– ղարի պաշտոնն առաջին անգամ սահմա– նել է ՌԿ(բ)Կ XI համագումարում (1922) ընտրված Կենտկոմի պլենումը։ ՍՄԿԿ ԿԿ 1953-ի սեպտեմբերյան պլենումը վերաց– րեց ՍՄԿԿ ԿԿ գլխ․ քարտուղարի պաշտո– նը և ընտրեց ՍՄԿԿ ԿԿ առաջին քարտու– ղար։ ՍՄԿԿ XXIII համագումարը (1966-ի մարտ–ապրիլ) վերականգնեց ՍՄԿԿ ԿԿ գլխ․ քարտուղարի պաշտոնը։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱ– ԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԿՎՀ), ՍՄԿԿ համագումարի կողմից ընտրվող կուսակցական մարմին։ Ստուգում է կու– սակցության կենտր․ մարմիններում գոր– ծերի ընթացքի արագությունն ու ճշտու– թյունը, ՍՄԿԿ Կենտկոմի դրամարկղն ու ձեռնարկությունները (կուսակցական դըպ– րոցներ, հրատարակչություններ ևն)։ ԿՎՀ ստեղծելու հարցն առաջին անգամ դրվել է կուսակցության YI համագումարում (1917) և արտահայտվել է նրա ընդունած կանոնադրությամբ։ Չնայած այդ համա– գումարում ԿՎՀ չի ընտրվել, սակայն հա– մագումարը հանձնարարել է այն կազմել Մոսկվայի մարզային կազմակերպության 3 և Պետրոգրադի քաղաքային կազմա– կերպության 2 ներկայացուցիչներից։ ԿՎՀ–ի հաշվետվություն առաջին անգամ լսվել է ՌԿ(բ)Կ VIII համագումարում (1919), որտեղ ընտրվել է 3 հոգուց բաղ– կացած նոր կազմ։ Կուսակցության IX– XI համագումարների նիստերում ԿՎՀ–ի հաշվետվություններ չեն լսվել և կազմի ըն որություններ չեն կատարվել։ Մակայն այ դ տարիներին ԿՎՀ իրագործել է վերա– հսկողության իր ֆունկցիան կուսակցու– թյ սն Կենտկոմում միջոցների ստացման և ծսխսման նկատմամբ, որի մասին կանո– նավոր ներկայացվել են գրավոր հաշվե– տվություններ։ ՌԿ(բ)Կ XI համագումարը (1)22) հաստատել է ԿՎՀ–ի կանոնադրու– թյուն, որում նախատեսվում էր, որ կոլ–