1940 | 1970 | 1980 | |
---|---|---|---|
ՌՍՖՍՀ | 12,4 | ||
ՈՒՍՍՀ | 13,0 | ||
ԲՍՍՀ | 13,7 | ||
Ուզբեկական ՍՍՀ | 20,6 | ||
Ղազախական ՍՍՀ | 19,4 | ||
Վրացական ՍՍՀ | 18,6 | ||
Ադրբեջանական ՍՍՀ | 14,7 | ||
Լիտվական ՍՍՀ | 10,0 | ||
Մոլդավական ՍՍՀ | 9,7 | ||
Լատվիական ՍՍՀ | 3,6 | ||
Կիրգիզական ՍՍՀ | 16,7 | ||
Տաջիկական | 16,5 | ||
Հայկական ՍՍՀ | 27,4 | ||
Թուրքմենական ՍՍՀ | 17,4 | ||
Էստոնական ՍՍՀ | 0,9 |
<article><section> Մինչե 50 տարեկան կանանց և տղամարդկանց թիվը մոտավորապես հավասար է, 50-ից բարձր հասակի կանայք կազմում են նույն հասակի բնակչության ավելի քան 2/3-ը (դա հետևանք է ոչ միայն պատերազմի, այլև կանանց երկարակեցության)։
Տղամարդիկ | Կանայք | |
---|---|---|
1913 | 49,7 | 50,3 |
1939 | 47,9 | 52,1 |
1951 | 44,0 | 56,0 |
1959 | 45,0 | 55,0 |
1970 | 46,1 | 53,9 |
1979 | 46,6 | 53,4 |
1981 | 46,7 | 53,3 |
1983 | 46,8 | 53,2 |
1984 | 46,9 | 53,1 |
Միջին Ասիայում և Անդրկովկասում (բացառությամբ Վրաստանի) սեռերի այդ անհամամասնությունը դրսևորվում է ոչ այնպես կտրուկ, ինչպես այլ շրջաններում․ 1980-ին ՌՍՖՍՀ–ում, ՈԻՍՍՀ–ում, Լատվ․ ԱՍՀ–ում, էստոն․ ՍՍՀ–ում կանայք կազմել են 54, Վրաց․ ԱԱՀ–ում՝ ԲԱՍՀ–ում, Լիտվ․ ՍՍՀ–ում, Մոլդավ․ ՍՍՀ–ում՝ 53, Ղազախական ՍՍՀ–ում՝ 52, Ադրբ․ ՍՍՀ–ում, ՀՍՍՀ–ում, Ուզբ․ ՍՍՀ–ում, Կիրգ․ ՍՍՀ–ում, Տաջ․ ՍԱՀ–ում, Թուրքմ․ ԱԱՀ–ում՝ 51%։ ԱԱՀՄ–ում կան շրջաններ, ուր ավելի շատ տղամարդ կա, քան կին՝ Կոմի ԻԱԱՀ–ում, Յակուտական ԻՍՍՀ–ում, ինչպես նաև Կամչատկայի և Մագադանի մարզերում, ուր արագ են զարգանում ծանր արդյունաբերության ճյուղերը, և բնորոշ է խստաշունչ կլիման։
Բնակչության սոցիալական կազմը։ Սովետական հասարակությունը բաղկացած է բանվոր դասակարգից, կոլտնտեսային գյուղացիությունից, ժող․ մտավորականությունից։ Բնակչության դասակարգային կառուցվածքի փոփոխությունները տես 6-րդ աղյուսակում։ 1981-ի սկզբին մտավոր աշխատանքով զբաղվածների թիվը կազմել է ավելի քան 40 մլն մարդ (1939-ին՝ մոտ 13 մլն մարդ)։
1913 | 1939 | 1984 | |
---|---|---|---|
Ամբողջ բնակչությունը (ներառյալ ընտանիքի չաշխատող անդամները) | 100 | 100 | 100 |
այդ թվում՝ | |||
Բանվորներ և ծառայողներ | 17,0 | 50,2 | 87,1 |
դրանից բանվորներ | 14,6 | 33,7 | 61,2 |
Կոլտնտեսական գյուղացիներ և կոոպերացված տավորներ | - | 47,2 | 12,9 |
Մենատնտես գյուղացիներ և չկոոպերացված արհեստավորներ | 66,7 | 2,6 | 0,0 |
Բուրժուազիա, կալվածատերեր, առևտրականներ և կուլակներ | 16,3 | - | 0,0 |
<article></article>
ՌՍՖՍՀ | 8,3 |
---|---|
ՈՒՍՍՀ | 83,9 |
ԲՍՍՀ | 47,5 |
Ուզբեկական ՍՍՀ | 39,1 |
Ղազախական ՍՍՀ | 5,7 |
Վրացական ՍՍՀ | 74,2 |
Ադրբեջանական ՍՍՀ | 75,0 |
Լիտվական ՍՍՀ | 54,2 |
Մոլդավական ՍՍՀ | 121,1 |
Լատվիական ՍՍՀ | 40,6 |
Կիրգիզական ՍՍՀ | 20,0 |
Տաջիկական ՍՍՀ | 30,5 |
Հայկական ՍՍՀ | 109,5 |
Թուրքմենական ՍՍՀ | 6,3 |
Էստոնական ՍՍՀ | 32,9 |
<article><section>
Առավել խիտ են բնակեցված ԱՍՀՄ եվրոպ․ մասի կենտր. շրջանները, հատկապես Օկայի և Վոլգայի միջագետքը, ինչպես նաև Դոնբասը և Աջափնյա Ուկրաինան, Մոլդ․ ՍՍՀ, Անդրկովկասի և Միջին Ասիայի շատ շրջաններ։ Առավել նոսր են բնակեցված երկրի հս․ շրջանները՝ Էվենկների ԻՕ՝ 1 կմ² վրա 0,02 մարդ, Թայմիրի (Դոլգանա–Նենեցական) ԻՕ՝ 0,06, Կորյակական ԻՕ՝ 0,1, Չուկոտի ԻՕ՝ 0,2։ Ցածր է խտությունը նաև Յակուտական ԻՍՍՀ–ում, Յամալա–Նենեցական և Նենեցական ԻՕ–ներում 1 կմ² վրա՝ 0,3 մարդ, Մագադանի և Կամչատկայի մարզերում և Խանտի–Մանսիական ԻՕ–ում 1 կմ² վրա համապատասխանաբար՝ 0,4, 0,8 և 1,3։
Քաղաքային բնակչությունը։ ՍՍՀՄ գերազանցապես քաղաքային բնակչության երկիր է։ Քաղաքային բնակչության չափազանց արագ աճը հետամնաց ագրարայինից ՍՍՀՄ–ի ինդուստրիալ երկրի վերածվելու արդյունք է (տես աղյուսակ 8)։
Առավել բարձր է քաղաքային բնակչության տոկոսը (1981) մի կողմից արդ. հին շրջաններում (Լենինգրադի մարզ Լենինգրադի հետ՝ 91, Դոնեցկի մարզ՝ 90, Մոսկվայի մարզ Մոսկվայի հետ՝ 89, Սվերդլովսկի մարզ՝ 86, Չելյաբինսկի մարզ՝ 82%), մյուս կողմից՝ ՍՍՀՄ հս․ և ասիական մասի անբարենպաստ պայմաններ ունեցող գյուղատնտ. շրջաններում, որոնց արդ․ զարգացումը սկսվել է սովետական իշխանության տարիներին (Մուրմանսկի մարզ՝ 91, Կեմերովոյի մարզ՝ 87, Կարագանդայի մարզ՝ 86, Կամչատկայի մարզ՝ 83, Մագադանի մարզ՝ 79%)։ Այն մարզերում, որտեղ գերակշռում է գյուղատնտեսությունը, քաղաքային բնակչությունը չի անցնում 40%–ից։ 1939-ին ՍՍՀՄ–ում կար 1 մլն–ից ավելի բնակչությամբ 2 քաղաք, 1959-ին՝ 3, 1979-ին՝ 18, 1982-ին՝ 22, Մոսկվա (8,3 մլն բն․), Լենինգրադ (4,7), Կիե (2,3), Տաշքենդ (1,9), Բաքու (1,6), հարկով (1,5), Գորկի (1,4), Նովոսիբիրսկ, Մինսկ (1,3), Կույբիշե, Սվերդլովսկ (1,2), Դնեպրոպեարովսկ, Թբիլիսի, Օդեսա, Երեան, Չելյաբինսկ (1,1), Դոնեցկ, Օմսկ, Պերմ, Կազան, ուֆա, Ալմա Աթա (1,0)։ 500 հզ–ից մինչև 1 մլն բն․ ունեցող քաղաքները 27 են, 100–500 հզ․՝ 226,50–100 հզ․՝ 227, 50 հ զարից պակաս՝ 1588 քաղաք, բացի այդ կա 3963 քաղաքատիպ ավան (1983):