Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՍՍՀՄ բնակչության ազգային կազմը (1979-ի մարդահամար), հզ. մարդու
ՍՍՀՄ ողջ բնակչությունը 262085
Ռուսներ 137397
Ուկրաինացիներ 42347
Ուզբեկներ 12456
Բելոռուսներ 9463
Ղազախներ 6556
Թաթարներ 6317
Ադրբեջանցիներ 5477
Հայեր 4151
Վրացիներ 3571
Մոլդավացիներ 2968
Տաջիկներ 2898
Լիտվացիներ 2851
Թուրքմեններ 2028
Գերմանացիներ 1936
Կիրգնզներ 1906
Հրեաներ 1811
Ձուվաշներ 1751
Դաղստանի ժողովուրդներ որոնցից՝ 1657
ավարներ 483
լեզգիներ 383
դարգիններ 287
կումիկներ 228
լակեր 100
թաբասարներ 75
նողայներ 60
ռութուլներ 15
ցախուրներ 14
ագուլներ 12
Լատիշներ 1439
Բաշկիրներ 1371
Մորդվաներ 1192
Լեհեր 1151
Էստոնացիներ 1020
Չեչեններ 756
Ուդմուրտներ 714
Մարիներ 622
Օսեր 542
Կոմեր և պերմյակներ որոնցից՝ 478
կոմեր 327
կոմի-պերմյակներ 151
Կորեացիներ 389
Բուլղարներ 361
Բուրյաթներ 353
Հույներ 344
Յակուտներ 328
Կաբարդիններ 322
Կարակալպակներ 303
Ույգուրներ 211
Գնչուներ 209
Ինգուշներ 186
Գագաուզներ 173
Հունգարներ 171
Տուվիններ 166
Հյուսիս ժողովուրդներ որոնցից՝ 158
նենեցներ 30
էվենկներ 28
խանտեր 21
չուկչիներ 14
էվեններ 12
նանայներ 10,5
կորյակներ 7,9
մանսեր 7,6
դոլգաններ 5,1
նիվխեր 4,4
սելկուպներ 3,6
ուլյչներ 2,6
սաամներ 1,9
ուդեհեյներ 1,6
էսկիմոսներ 1,5
իտելմեններ 1,4
օրոչներ 1,2
կետեր 1,1
նգանասաններ 0,9
յուկագիրներ 0,8
թոֆալարներ 0,8
ալեութներ 0,5
նեգիդալներ 0,5
Կալմիկներ 147
Կարելներ 138
Կարաչայներ 131
Ռումիններ 129
Քրդեր 116
Ադըղեներ 109
Թուրքեր 93
Ադըղեներ 91
Ֆիններ 77
Խակասներ 71
Բալկարներ 66
Ալթայցիներ 60
Դունգաններ 52
Չերքեզներ 46
Պարսիկներ 31
Աբազիներ 29
Ասորիներ 25
Թաթեր 22
Բելուջներ 19
Չեխեր 17,8
Շորեր 16
Սլովակներ 9,4
Վեպսեր 8,1
Ուդիներ 6,9
Կարաիմներ 3,3
Խալխա-մողոլներ 3,2
Իժորցիներ 0,7
այլ ազգություններ 66,4

պատկանում են ՍՍՀՄ եվրոպ․ մասի հս․ և Արմ․ Սիբիրի բնիկ (նենեցներ, խանտեր ևն) ժողովուրդները։ ԱՍՀՄ–ում առավել մեծաթիվ ժողովուրդը ռուսներն են (ողջ բնակչության 52,12%, 1979)։ Նրանք բացարձակ մեծամասնություն են կազմում ՌՍՖԱՀ–ում և զգալի տոկոս՝ մյուս հանրապետություններում։ Ռուսներին ազգակից մյուս երկու արևելա–սլավոն․ ժողովուրդները՝ ուկրաինացիներն ու բելոռուսները, կազմում են ՈԻՍՍՀ և ԲՍԱՀ հիմնական բնակչությունը, ապրում նաե երկրի այլ շրջաններում։ Ուկրաինացիները զանգվածաբար բնակվում են ՈԻՍՍՀ–ին կից մարզերում, Հս․ Կովկասում, Ուրալի, Սիբիրի հվ․ մարզերում, Ղազախստանում, բելոռուսները՝ Կարելական ԻՍՍՀ–ում և Կալինինգրադի մարզում։ ՍՍՀՄ եվրոպ․ մասի ոչ սլավոն, ժողովուրդներն զբաղեցնում են առավելապես դրա ծայրամասերը։ Լինելով արլ․ սլավոնների հարեանները, նրանք մշակութային բազմադարյան շփման շնորհիվ մերձեցել են իրենց տնտ․ և մշակութա՜կենցաղային կերտվածքով։ Մերձբալթիկայում բնակվող լիտվացիներն ու լատվիացիները լեզվով պատկանում են բալկանյան խմբին, որը ծագումով կապված է սլավոնականին։ ՍՍՀՄ եվրոպ․ մասի հս–արմ–ում, հս–արլ–ում և Միջին Պովոլժիեում բնակվում են լեզվով ուգրաֆիննական խմբին պատկանող ժողովուրդները՝ էստոնացիները, կտրելները, վեպսերը, սաամները (լոպարներ), կոմերը, ուդմուրտները, մարիացիները, մորդվաները։ Միջին Պովոլժիեի այլ շրջաններում և Հվ․ Ուրալում բնակվում են թյուրքալեզու չուվաշները, բաշկիրները և թաթարները, Ստորին Վոլգայի աջ ափին՝ մոնղոլալեզու կալմիկները։ ՍՍՀՄ–ի ծայր հվ–արմ–ում բնակվում են մշակույթով ուկրաինացիներին մոտիկ մոլդավացիները, որոնց լեզուն պատկանում է ռոմանական խմբին։ Մոլդավ․ ՍՍՀ հվ–ում ապրում են թյուրքալեզու գագաուզները։ ՍՍՀՄ–ի հվ– արմ–ում, ինչպես նաև շատ այլ շրջաններում բնակվում են գերմանացիներ, կորեացիներ, բուլղարներ, հույներ, հունգարներ, ռումիններ, ֆիններ, իրանցիներ (պարսիկներ), չեխեր, սլովակներ, աֆղանցիներ, ֆրանսիացիներ են։ ՍՍՀՄ–ում առավել բազմազգ շրջան է Կովկասը։ Այստեղ ստեղծված են միութենական 3 հանրապետություն և 11 ինքնավար հանրապետություն ու մարզ։ Կովկասի ժողովուրդների մեծ մասը խոսում է կովկասյան (իբերա-կովկասյան) ընտանիքի, այդ թվում՝ քարթվելական խմբի (վրացիներ), աբխազա–ադըղեական (աբխազներ, աբազիներ, ադըղեներ), նախական (չեչեններ և ինգուշներ), դաղստանյան (ավարներ, դարգիններ, լեզգիներ) լեզուներով։ Թյուրք, խմբի լեզուներով խոսում են ադրբեջանցիները, կարաչաեները, բալկարները, կումիկները և նողայները։ Հայերի լեզուն յուրահատուկ տեղ ունի հնդեվրոպական ընտանիքում։ Իրան, խմբի լեզուներով խոսող ժողովուրդներից Կովկասում բնակվում են օսերը, քրդերը, թաթերն ու թալիշները (վերջինները գրեթե ամբողջովին ձուլվել են ադրբեջանցիներին)։ Միջին Ասիայում և Ղազախստանում 6 ժողովուրդ (ուզբեկներ, ղազախներ, տաջիկներ, կիրգիգներ, թուրքմեններ, կարակալպակներ) ունեն ազգային–տերիտորիալ կազմավորում, դրանցից տաջիկներն իրանալեզու են, մնացածները՝ թյուրքալեգու։ Տաջիկներին են ձուլվում յագնոբցիներն ու մերձպամիրյան փոքրաթիվ ժողովուրդները (վախանցիներ, իշքաշիմցիներ, ռուշանցիներ, շուգնանցիներ, բարտանգցիներ, յազգուլեմցիներ)։ Միջին Ասիայում բնակվում են նաև ույգուրներ, դունգաններ և այլ ժողովուրդներ։

Սիբիրում և Հեռավոր Արևելքում բնակչության մեծ մասը կազմում են ռուսները (բնակություն են հաստատել XVII դարից), ինչպես նաև ուկրաինացիներն ու բելոռուսները։ Այդ հսկայական տարածքն զբաղեցնող արմատական ժողովուրդները համեմատաբար քչաթիվ են (ավելի քան 1,1 մլն մարդ)։ Նրանցից թյուրք, խմբի լեզուներով խոսում են յակուտները, ինչպես նաև Ալթայի, Լեռնային Շորիայի և Սայանների շրջաններում բնակվող ալթայները, շորերը, խակասները, տուվացիները, թոֆալարները (թոֆեր)։ Բուրյաթների լեզուն պատկանում է մոնղ․ խմբին։ ՍՍՀՄ ասիական մասի մնացած ժողովուրդներին սովորաբար ընդհանրացնում են Հյուսիսի փոքր ժողովուրդներ կամ Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի ազգություններ անվանմամբ։ էթնալեզվաբանական դասակարգմամբ նրանք պատկանում են տարբեր խմբերի։ Ուգորյան խմբի լեզուներով խոսում են խանտերն ու մանսերը (Սիբիրի հս–արմ–ում), սամոդիական լեզուներով՝ նենեցները, նգանասաններն ու սելկուպները։ Ամբողջ Արլ․ Սիբիրում, ինչպես նաև Պրիմորիեում տարածված են տունգուսալեզու էվենկները, էվենները, ուլյչները, ուդեհեյներն ու