Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յուվիալ–սառցադաշտային հարթավայրե– րը (Պոլեսիե)։ Սառցադաշտերի ազդեցու– թյան մարզից դուրս շրջաններին բնորոշ են զանդրային հարթավայրերը, դարա– վանդային լայն հովիտները, լյոսային ծածկույթը և հովտաձորակային մասնատ– վածությունը։ Հվ–ում ծովային կուտակու– մային հարթավայրեր են։ Ա ր և մ տ ա–Ս իբիրական հար– թավայրն ունի ամֆիթատրոնի ձե։ Արմ–ում, հվ–ումե արլ–ում ձգվում են բարձ– րություններ, սարավանդներ, թեք հարթա– վայրեր, իսկ կենտրոնական և հս․ մասե– րում գերակշռում են ցածրադիր հարթա– վայրերը։ ժամանակակից ռելիեֆում առա– վել տարածված են սառցադաշտային և շրասառցադաշտային ձևերը։ Թուրանի դաշտավայր և Ղազախական մանրաբլուր– ներ։ Թուրանի ցածրադիր դաշտավայրը համընկնում է պալեոզոյան ծալքավոր հիմքով համանուն սալին և բնութագրվում լեռնագրական տարրերի բազմազանու– թյամբ։ Ամենացածր հիպսոմետրիական դիրքում գտնվում են Կարագիե (–132 it) և Ակչակայա (–81 մ) իջվածքները։ Ղա– զախական մանրաբլուրները ձևավորվել են կալեդոնյան և հերցինյան ծալքավոր կառուցվածքների երկարատև բարձրաց– ման հետևանքով, որն ուղեկցվել է մա– կերևույթների հարթեցմամբ։ Բնորոշ են ռելիեֆի արիդ ձևերը։ Միջինսիբիրական սարա– հարթը գտնվում է Սիբիրական պլատ– ֆորմի սահմաններում, բաղկացած է հո– րիզոնական կամ թեք տեղադրված ֆոր– մացիաներից և համեմատաբար բարձր է։ Առավել բարձր են ծայրամասերը (Պուտո– րանա լավային սարավանդ, Ենիսեյի բլրաշար, Անաբարի սարավանդ)։ Սարա– հարթի մեծ մասը մինչքեմբրյան դենու– դացված պենեպլեն է՝ ենթարկված նորա– գույն տեկտոնական շարժումների։ Ռե– լիեֆին բնորոշ է մնացորդային լեռներով սանդղաձև մակերևույթը՝ կտրտված խոր, էրոզիոն–տեկտոնական հովիտներով։ Լեռնային (ծալքավոր)մար– զ և ր։ Լեռնային համակարգերի ռելիե– ֆի կառուցվածքի էական տարբերություն– ները պայմանավորված են տարբեր հա– սակի ծալքավորություններով։ Կորյակական բարձրավան– դակ, Կամչատկա, Կուրիլյան կղզիներ և Սախալին․ Խաղաղ– օվկիանոսյան գոտու ժամանակակից գեո– սինկլինալային մարզի երիտասարդ լեռ– ներն ունեն առավելապես հրաբխային ծագում և բնութագրվում են երկրակեղևի նորագույն ու ժամանակակից շարժում– ների ակտիվությամբ, հրաբխականու– թյամբ և սեյսմիկությամբ։ Կամչատկայի և Կուրիլյան կղզիների լեռնաշղթաները ներ– կայացնում են գեոանտիկլինալներին հա– մապատասխանող լեռնային կառուց– վածքների՝ կղզային աղեղների վերջրյա մասեր։ Գեոանտիկլինալների հետ են կապված գեոսինկլինալային ճկվածքնե– րը․ օվկիանոսի խորջրյա անդունդները (Կուրիլա–Կամչատկյան և Ալեության), մայր ցամաքի ծայրամասային ծովերի (Բերինգի, Օխոտի, ճապոնական) իջ– վածքները։ Փոքր չափերի տեկտոնական բարձրացումները ցամաքի վրա արտա– հայտված են Կորյակական բարձրավան– դակի, Կամչատկայի ու Սախալինի ծալ– քաբեկորավոր լեռներով, Անադիրի և Կենտրոնակամչատկյան դաշտավայրե– րով։ Կան հանգած ու գործող հրաբուխնե– րի բազմաթիվ կոներ։ Ուկրաինական Կտրպա տ– ներ, Ղրիմի լեռներ, Կով– կ ա ս, Կոպետդաղ, Պամիր․ Մի– ջերկրածովյան գեոսինկլինալային գոտու ալպյան ծալքավոր մարզի լեռներ են, որոնց հիմքում գերակշռում են ուշկայնո– զոյան ծալքավոր ստրուկտուրաները։ Կովկաս լեռնային երկրի հիմնական մա– սը կազմում են Մեծ Կովկասի բարձր լեռնաշղթաները, որոնք համապատաս– խանում են համանուն մեգաանտիկլի– նորիումին։ Կենտրոնական մասի շատ բարձրություններ անցնում են 5000 г/–ից (էլբրուս, 5642 it, Կազբեկ, 5033 մ)։ Կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Զարգա– ցած է ժամանակակից սառցապատումը։ Հս–ում ձգվում են առաջնային լեռնաշըղ– թաները՝ կուեստները, իսկ Նախակով– կասում՝ անտիկլինալային Թերեք–Սուն– ջայի բարձրությունը և առանձին լեռներ (լակոլիթներ)։ Մեծ Կովկասից հվ․ գտնը– վում են Կուր–Արաքսյան և Կոլխիդայի կուտակումային դաշտավայրերը, որոնք համընկնում են Ռիոն–Կուրի միջլեռնա– յին ճկվածքի զոնային։ Կովկասի հվ․ մասը զբաղեցնում է Հայկ․ լեռնաշխարհի հս–արլ․ մասը՝ բաղկացած Փոքր Կով– կասի ծալքավոր լեռնաշղթաներից և լա– վային սարավանդներով ու հանգած հրա– բխային կոներով (Արագած, 4090 it) Հայ– կական հրաբխային բարձրավանդակից։ Ղրիմի լեռները երբեմնի ընդարձակ լեռնային երկրի մնացորդ են և համա– պատասխանում են անտիկլինորիումին, որից պահպանվել է հս․ թևը և միջուկի մի մասը։ Մնացած մասը ընկղմվել է Սև ծովի մեջ։ Լեռները բաղկացած են կուես– տային 3 բլրտշարերից։ Ամենաբարձրը հվ․ բլրաշարն է (Ռոման Կոշ լեռ, 1545 it)։ Ղրիմում, ինչպես նաև Կովկասում զար– գացած է կարստը։ Ուկր․ Կարպատները զուգահեռ շղթա– ներից կազմված միջին բարձրության լեռ– ներ են։ Առավելագույն բարձրությունը 2061 it է (Գովեռլա լեռ)։ Բնորոշ են հարթ գագաթները, մեղմաթեք լանջերը, կարս– տ1Լ փլվածքները, սողանքները։ Կայնոզոյան ծալքավորման լեռնային գոտու շարունակությունը Միջին Ասիա– յում Կոպետդաղի և Պամիրի անտիկլի– նալային լեռնաշղթաներն են։ Կոպետդա– ղին բնորոշ են հարթ լեռնագագաթները, հս․ զառիթափ և հվ․ մեղմաթեք լանջերը։ Պամիրը հսկա կամարաձև բարձրացում է։ Կենտրոնական մասը նեոգեն–չորրորդա– կանում բարձրացել է ավելի քան 7000 ւէ, ծայրամասերը՝ 2000–3000 it։ Առավել բարձր գագաթները գտնվում են Գիտու– թյունների ակադեմիայի (Կոմունիզմի պիկ, 7495 it) և Անդրալայան (Լենինի պիկ, 7134 it) լեռնաշղթաներում, որտեղ ժամա– նակակից սառցապատման կենտրոններն են։ Վերխոյանսկի և Չերսկու լեռներ, Կոլիմայի և Չու կո– տի բարձրավանդակներ, Ս ի– խ ո տ ե–Ա լին․ Խաղաղօվկիանոսյան գոտու առավելապես մեզոզոյան ծալքա– վորման լեռներ են։ Մեզոգոյի 2-րդ կե– սում սկսված տեկտոնական պրոցեսները շարունակվելով նեոգեն–չորրորդականում ձևավորել են ժամանակակից ռելիեֆը։ Վերխոյանսկի լեռնաշղթան համապա– տասխանում է մեգաանտիկլինորիումին և ունի անհամաչափ կառուցվածք, Չերս– կու լեռնաշղթան ծալքաբեկորավոր լեռ– նային երկիր է՝ անտիկլինալային լեռնա– շղթաների և հորստանտիկլինորիումների գերակշռությամբ։ Կոլիմայի և Չուկոտի բարձրավանդակները միջին բարձրու– թյան լեռնային ռելիեֆով կամարաբեկո– րային բարձրացումներ են։ Տարածված են ռելիեֆի սառցոլյթային ձևերը։ Սիխո– տե–Ալին միջին բարձրության լեռնային համակարգը մեզոզոյան ծալքավոր կա– ռուցվածք է։ Անտիկլինորիումներն ու սինկլինո– րիումները տեղ–տեղ բարդված են խզում– ներով, որոնց հետ կապված են բազալ– տային արտավիժումները։ Ուրալ, Նոր երկիր, Բիռան– գ ա լեռներ, Հ ի ս ա ր ա–Ա լայ, Տյան Շան, Հվ․ Սիբիրի լեռ– ներ․ Ուրալա–Մռնղոլա–Օխոտական գեոսինկլինալային գոտու և Սիբիրական պլատֆորմի հվ․ ծայրամասի մինչմեզո– զոյան ծալքավորման լեռներ են։ Ուրալը, Նոր երկրի լեռները և Բիռանգան հերցին– յան ծալքավոր հիմքով, նորագույն լեռ– նակազմությունների ենթարկված միջին բարձրության և ցածր լեռներ են։ Միջօրեա– կանին մոտ տեղադիրքով Ուրալի շղթա– ները համընկնում են հնագույն ծալքավոր կառուցվածքներին։ Կան նաև ռելիեֆի շրջված ձևեր (սինկլինալային կառուց– վածքով լեռներ)։ Ուրալը բաժանվում է Մերձբևեռային Ուրալի, Միջին Ուրալի և Հվ․ Ուրալի։ Ուրալի հվ․ շարունակությու– նը Մուհոջարներն են։ Տյան Շանը և Հիսարա–Ալայը կամարա– բեկորավոր կառուցվածքի լեռներով և ընդարձակ իջվածքներով (Իսսիկ–Կուլի, Նարինի, Սուսամիրի, Չուի, Ֆերգանայի, Տաջիկական) համակարգեր են։ Մի շարք լեռնաշղթաներ ունեն ավելի քան 5000 Վ բարձրություն․ Կենտրոնական Տյան Շա– նին բնորոշ է ռելիեֆի ալպյան տիպը։ Շատ բարձրություններ հանդիսանում են ժա– մանակակից սառցապատման կենտրոն– ներ։ Տյան Շանի և Հիսարա–Ալայի բարձ– րացումներն ու իջվածքները սահմանա– զատվում են երիտասարդ բեկվածքներով։ Հվ․ Սիբիրի լեռները խմբավորված են Ալթայ–Սայանյան և Բայկալյան լեռնա– յին մարզերի մեջ։ Ալթայ–Սայանյան մարզին բնորոշ են լեռնաշղթաներն ու կուտակումային հարթավայրերը։ Բայ– կալյան լեռնային մարզում գերակշռում են մնացորդային բեկորային լեռներով ու զանգվածներով հարթավայրերը և մինչև 2500–3000 it բարձրությամբ լեռնաշղթա– ներն ու բարձրավանդակները։ Նշանակա– լի տարածություն են գրավում միջլեռնա– յին իջվածքները։ Հվ․ Աիբիրի լեռների ժամանակակից ռելիեֆի ձևավորման մեջ մեծ դեր են խաղացել մեզոգոյի և կայնո– զոյի տեկտոնական շարժումները։