Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՍՀՄ իշխանության գերագույն մարմին՝ ՍՍՀՄ ԿԳԿ։ Կենտգործկոմի II նստաշրջանում ձևավորվեց ՍՍՀՄ կառավարություն՝ ՍՍՀՄ ԺԿԽ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ։ 1922-ի աշնանը Վ․ Ի․ Լենինը (արդեն ծանր հիվանդ) գրեց մի շարք կարևոր նամակներ և հոդվածներ («Նամակ համագումարին», «Պետպլանին տրվող օրենսդրական իրավունքների մասին», «Մեր հեղափոխության մասին», «էջեր օրագրից», <Կոոպերացիայի մասին», «Ինչպես վերակազմել Բանգյուղտեսչությունը» ևն), որոնցում հանրագումարի էր բերում սովետական հասարակության զարգացման արդյունքները և նշում սոցիալիզմի կառուցման կոնկրետ ուղիներ, երկրի ինդուստրացում, գյուղատնտեսության կոլեկտիվացում, կուլտուրական հեղափոխություն, սոցիալիստ, պետության և նրա զինված ուժերի ամրապնդում։ Լենինյան դրույթները դրվեցին կուսակցության XII համագումարի հիմքում։ 1923-ին չնայած ձեռք բերած հաջողություններին, երկիրը դեռևս ուներ լուրջ դժվարություններ, կար դեռես շուրջ 1 մլն գործազուրկ։ Թշնամական ուժերը պայքարում էին սովետական իշխանության դեմ։ 1924-ի հունվ․ 21-ին մեռավ Վ․ Ի․ Լենինը։ Կուսակցության ԿԿ–ի արտակարգ պլենումը ընդունեց դիմում «Կուսակցությա– նը, բոլոր աշխատավորներին»։ Հայտարարեց կուսակցության մեջ մտնելու լենինյան կոչ․ կարճ ժամկետում նրա շարքերն ընդունվեց 240 հզ–ից ավելի բանվոր։ Ի հավերժացումն Լենինի հիշատակի ՍՍՀՄ Սովետների II համագումարը (1924-ի հունվ․ 26–փետր․ 2)Պետրոգրադը վերանվանեց Լենինգրադ, ՌԿԵՄ VI համագումարը (1924) կոմերիտմիությունը կոչեց Վ․ Ի․ Լենինի անվամբ։ 1925-ին սահմանվեց լենինյան մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում, 1930-ին՝ Լենինի շքանշան։ Սովետների II համագումարը 1924-հ հունվ․ 31-հն հաստատեց ՍՍՀՄ առաջին սահմանադրությունը, որն ընդունել էր Սովետների համամիութենական I համագումարը 1922-ին։ ԿԳԿ–ի կազմում երկու իրավահավասար պալատներ էին՝ Միությունների սովետ և Ազգությունների սովետ։ Հաստատվեց միասնական միութենական քաղաքացիություն, յուրաքանչյուր հանրապետության քաղաքացի հանդիսանում է ՍՍՀՍ քաղաքացի։ Սահմանադրությունը ՍՍՀՍ աշխատավորներին ապահովում էր լայն դեմոկրատ, իրավունքներ ու ազատություններ, ինչպես նաև ակտիվ մասնակցություն՝ պետության կառավարմանը։ ՍՍՀՄ սահմանադրության համապատասխան մշակվեցին և հաստատվեցին նաև միութենական հանրապետությունների սահմանադրությունները։ Շարունակվում էր ազգ․ պետ․ շինարարությունը։ 1924–25-ին անցկացվեց Միջին Ասիայի ազգային պետական բաժանումը։ 1925-ի մայիսին ՍՍՀՄ կազմի մեջ մտան նոր կազմավորված Ուզբեկ, և Թուրքմեն․ ՍՍՀ–ները։ Սովետական զինված ուժերի շինարարության նպատակով 1924–25-ին իրականացվեց ռազմ, ռեֆորմ, ընդունվեց «Պարտադիր զինվորական ծառայության մասին» օրենքը, ստեղծվեց ռազմա–ուս․ հաստատությունների ցանց, կազմվեց կարմիր բանակի նոր կանոնադրություն։ Միջազգային հարաբերություններում սովետական կառավարությունը խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքի հիման վրա հետևողականորեն իրականացնում էր խաղաղության քաղաքականություն։ 1925–26-ին հիմնականում ավարտվեց վերականգնման ժամանակաշրջանը։ Բարելավվեց ժողովրդի նյութական վիճակը, բարձրացավ աշխատավարձը։ Նշանակալի հաջողությունների հասան սովետական գիտությունն ու մշակույթը։ Մեծ հաջողություններ ձեռք բերվեցին անգրագիտության վերացման ուղղությամբ (տես ժողկրթությունը բաժինը)։ Կատարվում էր գիտության, գրականության և արվեստի արմատական վերափոխություն։ Բանվորների և գյուղացիների կենսամակարդակի բարձրացման հետևանքով աճեց աշխատավորների քաղ․ ակտիվությունը․ է՝լ ավելի ամրապնդվեց բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը։ Երկրի սոցիալիստական ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը, կուլտուրական հեղափոխությունը։ Սոցիալիզմի հաղթանակը և ամրապնդումը (1926–41)։ ՍՍՀՄ արդ․ արտադրանքի ծավալով 1928-ին Եվրոպայում 4-րդ և աշխարհում 5-րդ տեղում էր։ Ղեկավարվելով խոշոր մեքենայական արտադրության զարգացման և երկրի էլեկտրիֆիկացման լենինյան դրույթներով՝ կոմկուսը գլխ․ խնդիր համարեց երկրի ժողտնտեսության հետագա աճի, ՍՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման համար զարկ տալ ծանր արդյունաբերության զարգացմանը։ ՀամԿ(բ)Կ XIV համագումարը որոշում ընդունեց ՍՍՀՄ–ի սոցիալիստ, ինդուստրացման վերաբերյալ։ ՍՍՀՄ–ում այն սկսվեց ծանր արդյունաբերությունից։ Այդ խնդրի իրականացումը կապված էր մեծ դժվարությունների հետ։ Կուսակցությունն ու կառավարությունը կարողացան գտնել կուտակ– ման ներքին միջոցներ խնդրի իրականացման համար։ 1927-ին սովետական կառավարությունը բաց թողեց 200 մլն ռուբլու փոխառություն։ 1927-ին, սովետական իշ– խանության գոյության 10-ամյակին նվիրված ԿԴԿ–ի նստաշրջաններում, ամփոփվեցին ձեռք բերած հաջողությունները, որոնք ցույց տվեցին, որ արդյունաբերության մեջ «ով–ումի» հարցը վճռվել է հօգուտ սոցիալիզմի։ Սոցիալիստ, ինդուստրացման առաջին հաջողությունները ցույց տվեցին, որ արդյունաբերության մեջ ամրապնդվել են արտադրության սոցիալիստ, հարաբերությունները։ Սակայն գյուղատնտեսությունը ետ էր մնում արդյունաբերության զարգացումից, երկրի աճող պահանջներից։ Գյուղացիական տնտեսությունների 35%–ը կազմում էին չքավորների, 60%–ը՝ միջակների, 5% –ը՝ կուլակների տնտեսությունները։ Պարենային դժվարությունները հարկադրեցին կառավարությանը 1928-ի վերջից քաղաքներում մտցնել քարտային սիստեմ։ Օրակարգի հարց դարձավ գյուղացիության մասսայական արտադրական կոոպերացումը։ Միայն խոշոր սոցիալիստ․ հողասեփականության հիմքի վրա կարելի էր բարձրացնել գյուղի կենսամակարդակը։ 1927-ի դեկտեմբերին կայացավ ՀամԿ(բ)Կ XV համագումարը, որը նշեց սոցիալիստ, շինարարության հետագա ուղիները, տվեց առաջին հնգամյա պլանի կազմման դիրեկտիվները, կանխանշեց գյուղատնտեսության կոլեկտիվացման կուրսը։ Սոցիալիստ, հասարակության տնտ․ հիմքի կառուցման կոնկրետ ծրագիր հանդիսացավ ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1-ին հնգամյա պլանը (1929–32) (տես Հնգամյա պչաններ ԱՄՀՄ ժողովըրդական տնտեսության զարգացման)։ Նախատեսվում էր ՍՍՀՄ–ը ագրարային երկրից դարձնել ինդուստրիալ տերություն և կոլեկտիվացնել գյուղացիական տնտեսությունների զգալի մասը։ Աշխատավորները ցուցաբերեցին մասսայական հերոսականություն (տես Հարվածայնություն)։ Հիմն, լոզունգն էր՝ «Հնգամյակը չորս տարում»։ Կառուցվում էին արդ․ նոր ձեռնարկություններ, ստեղծվում էր ԱՍՀՄ 2-րդ ածխամետալուրգիական բազան՝ Ուրալ–Կուզբասը։ Սկսվեց հին երկաթուղիների վերականգնումն ու նորերի կառուցումը։ Առաջացան նոր քաղաքներ և ավաններ։ Ինդուստրացումը իրականացվում էր նաև ինքնավար և միութենական հանրապետություններում։ Երկրի առաջընթացի գործում զգացվում էր բանվորական, տեխ․ կադրերի սուր պակաս։ Գիտատեխ․ այն հին Ղքտավորականությունը, որ ամուր կանգնել էր սովետական իշխանության դիրքերում, սակավաթիվ էր։ Սովետական կառավարությունը և կուսակցության ԿԿ մի շարք որոշումներ ընդունեցին արդյունաբերության և գյուղատնտեսության համար բարձրորակ կադրեր պատրաստելու վերաբերյալ։ Սոցիալիստ, ինդուստրացման ժամանակ հիմք էր ստեղծվում գյուղի սոցիալիստ, վերակառուցման համար։ 1929-ի վերջին սկսվեց գյուղատնտեսության կուեկտիվացումը (համատարած), որի հիման վրա նաև կուլակության՝ որպես դասակարգի, վերացումը։ Մինչև 1929-ի վերջը սովետական իշխանությունը անց էր կացնում կուլակության սահմանափակման և չեզոքացման քաղաքականություն։ 1930-ի հունվ․ 5-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ ընդունեց «Կոլեկտի– վացման տեմպի և կոլտնտեսային շինարարությանը պետության օգնության միջոցառումների մասին» որոշում, որտեղ նշվեցին կոլեկտիվացման ժամկետները տարբեր շրջաններում։ Կուսակցության ԿԿ նշեց կոլեկտիվացման գործում կամավորության սկզբունքի պահպանման մասին և կուսակցական կազմակերպություններին նախազգուշացրեց վերևից «դեկրետավորելուց» ։ Գյուղատնտեսության սոցիալիստ, վերափոխման գործում կարեվոր դեր խաղաց բանվոր դասակարգի օգնությունը, որի լավագույն ներկայացուցիչներից 25 հզ․ (տես Քսանհինգհազարականներ) մեկնեց գյուղ աշխատանքի։ Կոլտնտեսային կարգը հաստատվում էր կուլակների դեմ սուր դասակարգային պայքարի պայմաններում։ 1930-ի հուլիսի 1-ին կոլտնտեսություններում միավորվել էր գյուղացիական տնտեսությունների 23,6 % –ը։ Հաջողությունների կողքին