Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րության (ԴԴՀ) ռազմակայանը, որը ԶՈԻ–ի ստրատեգիական ղեկավարու– թյունն իրականացնում էր Դլխ․ շտաբի միջոցով։ Շնորհիվ ՍՄԿԿ–ի և սովետական կառավարության արտակարգ միջոցա– ռումների, սովետական ժողովրդի և ԶՈԻ–ի մասսայական հերոսության ու անձնազո– հության, 1941-ի վերջին կանգնեցվեց թըշ– նամու առաջխաղացումը Մոսկվայի, Լե– նինգրադի և կենսականորեն կարևոր այլ կենտրոնների մատույցներում։ Մոսկվա– յի ճակատամարտում (տես Մոսկվայի ճա– կատամարտ 1941–42), երկրորդ համաշ– խարհային պատերազմի ընթացքում, առա– ջին խոշոր պարտությունը հասցվեց թըշ– նամուն․ հօդս ցնդեց գերմանաֆաշիստ․ բանակի անպարտելիության առասպելը, վիժեցվեց կայծակնային պատերազմի պլանը։ 1942-ի ամռանը ռազմ, գործողու– թյունների կենտրոնը փոխադրվեց հվ․։ Դերմ․ զորքերը ձգտում էին դեպի Վոլգա, Կովկաս, Դոնի և Կուբանի հացառատ շըր– ջանները։ Կուսակցությունն ու սովետա– կան կառավարությունը բոլոր ջանքերը գործադրեցին կանգնեցնելու թշնամուն, շարունակելով զարգացնել ԶՈԻ–ի հզո– րությունը։ 1942-ի ամռանը միայն գործող բանակում կար 5,5 մլն մարդ, ավելացավ ռազմ, արտադրությունը։ Մտալինգրադի ճակատամարտում (տես Ստաչինգրադի ճակատամարտ 1942–43) սովետական զորքերը նոր, խոշոր պարտության մատ– նեցին թշնամուն և իրենց ձեռքը վերցրին ստրատեգիական նախաձեռնությունը։ Այդ հաղթանակը սկզբնավորեց արմատա– կան բեկումը ոչ միայն հայրենական պա– տերազմի, այլև երկրորդ համաշխարհա– յին պատերազմի ընթացքի մեջ։ 1943-ին ռազմաարդ․ արտադրանքն ավելացավ 17%–ով, իսկ ֆաշիստ․ Դերմանիայինը՝ 12% –ով։ ՍՍՀՄ ԶՈԻ–ի հզորության աճը, զորահրամանատարների զորավարական արվեստի կատարելագործումը հնարա– վորություն տվեցին խոշոր հաղթանակ տանէլ Կուրսկի ճակատամարտում (տես Կուրսկի ճակատամարտ 1943), որը ֆա– շիստ․ Դերմանիային կանգնեցրեց ռազմ, աղետի առջև։ ՄՍՀՄ ԶՈԻ վճռական հաղ– թանակներ տարան 1944–45-ին։ 1945-ի սկզբին ԶՈԻ–ում ընդգրկված էր 11 մլն 365 հզ․ մարդ։ Ստրատեգիական հարձա– կողական գործողությունների (Լենինգրա– դի և Նովգորոդի մոտ, Ղրիմում, Աջափնյա Ուկրաինայում, Բելոռուսիայում, Մոլդա– վիայում, Մերձբալթիկայում, Անդրբևե– ռում) հետևանքով ԶՈԻ սովետական երկի– րը մաքրեցին զավթիչներից։ 1945-ին սո– վետական զորքերն իրականացրին արե– վելապրուսական, Վիսլա–Օդերի օպե– րացիաները, իսկ Բեռլինի օպերացիայով վերջնականապես ջախջախեցին ֆաշիստ․ Դերմանիային։ ՍՍՀՄ ԶՈԻ Արլ․ և Հվ–Արլ․ Եվրոպայի ժողովուրդներին օգնեցին ազատագրվե– լու ֆաշիստ, օկուպացիայից։ Կատարե– լով իր դաշնակցային պարտավորություն– ները ՄՍՀՄ 1945-ի օգոստոսին մտավ ճա– պոնիայի դեմ պատերազմի մեջ, ՄԺՀ–ի զորքերի հետ ջախջախեց ճապոն․ Կվան– տունյան բանակը և վճռական դեր խա– ղաց երկրորդ համաշխարհային պատե– րազմն ավարտելու գործում։ Կուսակցությունն ու կառավարությունը բարձր գնահատեցին զինվորների արիու– թյունն ու հերոսությունը։ Ավելի քան 7 մլն մարդ պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 100 ազգի և ազգության 11600 ներկայացուցիչ արժանացավ Մո– վետական Միության հերոսի կոչման։ Պա– տերազմի ընթացքում ՍՍՀՄ ԶՈԻ ձեռք բերեցին հսկայական մարտական փորձ։ Հետագա զարգացում ապրեց սովետական ռազմ, գիտությունը, առանձնապես ռազմ, արվեստը։ 1945-ի սեպտեմբերին վերացվեց ՊՊԿ, դադարեցրեց իր գործունեությունը ԴԴՀ ռազմակայանը։ 1946-ի փետրվարին Պաշտպանության և ՌԾՆ–ի ժողկոմատնե– րի փոխարեն ստեղծվեց ՄՍՀՄ ԶՈԻ–ի միասնական ժողկոմատ, 1946-ի մարտին վերանվանվեց ՍՍՀՄ ԶՈԻ–ի մինիստրու– թյուն, 1953-ից՝ ՄՄՀՄ պաշտպանության մինիստրություն։ Պատերազմից հետո իմպեր․ հետադի– մական շրջանները սանձա զերծեցին «սառը պատերազմ», ստեղծեցին (1949) ՆԱՏՕ–ն։ Այդ պայմաններում ՍՍՀՄ հար– կադրված միջոցներ ձեռնարկեց երկրի պաշտպանությունն ամրապնդելու և ԶՈԻ հզորացնելու ուղղությամբ։ Սոցիալիստ, երկրները, ի հակակշիռ ՆԱՏՕ–ի, կնքե– ցին Վարշավայի պայմանագիր 1955-ը՝․ Պատերազմից հետո ՍՍՀՄ ԶՈԻ հագեց– վեցին նոր, ժամանակակից զենքով և տեխ– նիկայով, ստեղծվեց միջուկային և ջեր– մամիջուկային զենք, որով վերացվեց դրա նկատմամբ ԱՄՆ–ի մենաշնորհը։ ՄՍՀՄ, միաժամանակ, ձգտելով թուլացնել մի– ջազգային լարվածությունը և ամրապնդել խաղաղությունը, կրճատեց իր ԶՈԻ, 1955-ին՝ 640 հզ․, 1956-ին՝ 1 մլն 200 հզ․ մարդով։ Զենքի և ռազմ, տեխնիկայի որակական փոփոխությունն անհրաժեշտ դարձրեց էականորեն փոխել ԶՈԻ–ի անձ– նակազմի ուսուցման ձևերն ու մեթոդները և կազմակերպական կառուցվածքը։ (Չս– տեղծվեցին ԶՈԻ–ի նոր տեսակներ՝ հա– կաօդային պաշտպանության (1954) և ստրատեգիական նշանակության հրթի– ռային (1960) զորքեր։ Մովետական ռազ– մական դոկտրինան ունի պաշտպանական նպատակ։ Միաժամանակ այն նախատե– սում է ՄՍՀՄ ԶՈԻ–ի վճռական գործողու– թյուններ՝ ԱՍՀՄ–ի կամ սոցիալիստ, մյուս երկրների նկատմամբ որևէ ագրեսիայի հակահարված տալու համար։ Մեծ փո– փոխություններ կատարվեցին ԶՈԻ–ի բո– լոր տեսակներում։ Մտրատեգիական նշանա– կության հրթիռային զորքե– ր ը նախատեսված են լուծելու միջուկա– յին պատերազմի ստրատեգիական խըն– դիրները, հագեցված են միջմայրցամա– քային և միջին հեռահարության գործո– ղության հրթիռներով։ Ցամաքային զորքերը ԶՈԻ–ի ամենազանգվածային և բազմակողմանի մարտակազմով տեսակն են։ Կազմված են մոտոհրաձգային, տանկային, հրթի– ռային զորքերի և հրետանու, ՀՕՊ–ի զոր– քերի զորատեսակներից։ Օդադեսանտային զորքե– ր ը հագեցված են ավիատրանսպորտի, ինքնագնաց հրետանու, ռեակտիվ, հա– կատանկային և զենիթային միջոցներով, զրահատրանսպորտյորներով և այլ մար– տական տեխնիկայով։ Հ Օ Պ–ի զորքերի գլխ․ խնդիրն է հակառակորդի օդային ագրեսիային հա– կահարված տալը։ ՀՕՊ–ի կրակային ուժի հիմքը կազմում են զենիթային հրթիռա– յին զորքերը և ՀՕՊ–ի ավիացիան, որն ունի գերձայնային հրթիռակիր կործա– նիչ–որսիչներ։ Ռ Օ ՈԻ կազմված են հեռավոր գործո– ղության, ճակատային, բանակային, ռազ– մատրանսպորտային ավիացիայից, ունեն տարբեր նշանակության ինքնաթիռներ։ Ռ Ծ Ն ունի ստորջրյա և վերջրյա ուժեր, ծովային ավիացիա, ծովային հետևակ և առափնյա հրթիռահրետանային զորքեր։ Հատուկ զորքեր (ինժեներական, կապի ևն) կան ԶՈԻ–ի բոլոր տեսակներում։ Ին– ժեներական զորքերն ունեն բազմազան տեխնիկա։ Կապի զորքերն ունեն ռադիո և ռադիոռելեային ու այլ միջոցներ, որոնք ապահովում են զորքերի ղեկավարությու– նը բոլոր պայմաններում։ Զինված ուժերի թիկունքը նախատեսված է զորքերը և նավատորմը զենքով, տեխնիկայով, ռազմամթերքով, վառելիքով, պարենով ապահովելու, հա– ղորդակցության ճանապարհները, տրանս– պորտային միջոցները նախապատրաս– տելու և վերականգնելու, զենքը և տեխնի– կան վերականգնելու, բժշկ․ ապահովման ևն խնդիրների լուծման համար։ Քաղաքացիական պաշտ– պան ու թյ ու նը երկրի մարտական հզորության բաղկացուցիչ մասն է։ Դլխ․ խնդիրներն են բնակչության և ժող․ տըն– տեսության պաշտպանությունը հակառա– կորդի զանգվածային ոչնչացման և այլ հարձակողական զենքի ազդեցությունից։ ՄՄՀՄ ԶՈԻ–ի գլխ․ վճռական ուժը մար– դիկ են՝ սովետական զինվորները, որոնք ունեն քաղ․ լայն մտահորիզոն, բարձր կարգապահություն, մասնագիտական խոր գիտելիքներ, հմտություն, տիրապետում են ժամանակակից զենքին, կարող են մարտ վարել բարդ իրավիճակում։ Շնոր– հիվ ՍՄԿԿ–ի և սովետական կառավարու– թյան հոգատարության, սոցիալիստ, տըն– տեսության աճող հնարավորությունների, գիտության և տեխնիկայի նվաճումների, սովետական ժողովրդի անձնազոհ աշխա– տանքի, ՄՍՀՄ ԶՈԻ իրենց ռազմատեխ․ հնարավորություններով, բարոյաքաղ․ հասունությամբ և մարտական հմտու– թյամբ գտնվում են ժամանակակից պա– հանջների մակարդակին։ Մշտապես զար– գանում և կատարելագործվում է ՍՍՀՄ ԶՈԻ–ի և սոցիալիստ, մյուս երկրների բա– նակների մարտական համագործակցու– թյունը, որը սկզբնավորվել է գերմ․ ֆա– շիզմի դեմ պայքարում։ VI․ Տնտեսությունը։ ժողովրդի բարե– կեցությունը։ Ընդհանուր բնութագիրը ՄՍՀՄ տնտ․ համակարգի հիմքն ար– տադրամիջոցների սոցիալիստ, սեփակա– նությունն է, որը հաստատվել է Հոկտեմ– բերյան սոցիալիստ, մեծ հեղափոխու– թյան հաղթանակի ու ՍՍՀՄ–ում սոցիա– լիզմի կառուցման շնորհիվ։ Աշխատավոր գյուղացիության հետ դաշնակցած բանվոր