Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՍՀՄ սառցադաշտաբանության հետա– զոտություններով զբաղվում են ՍՍՀՄ ԳԱ (Մոսկվա) և Վրաց․ ՍՍՀ ԳԱ (Թբիլիսի) աշխարհագրության ինստ–ները, Ղազախ․ ՍՍՀ ԳԱ աշխարհագրության բաժինը (Ալմա Աթա), Արկտիկական և Անտարկտի– կական ԳՀԻ–ները (Լենինգրադ), Միջին– ասիական (Տաշքենդ) և Անդրկովկասյան (Թբիլիսի) հիդրոօդերեութաբանական ԳՀԻ–ները ևն։ Սառցույթագիտություն։ Մառցույթա– գիտությունը որպես գիտություն սկզբնա– վորվեց Մ․ Մումգինի «Հողերի հավերժա– կան սառածությունը ՄՄՀՄ սահմաննե– րում» (1927) մենագրությամբ։ 1930-ից սառցույթային հետազոտությունները կոորդինացնում է ՍՍՀՄ ԳԱ–ն, որտեղ ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, 1936-ից՝ Հավերժական սառածության կո– միտե, որը 1939-ին վերակազմվել է ՍՍՀՄ ԳԱ սառցույթագիտության ինստ–ի (Վ․ Օբ– րուչևի ղեկավարությամբ)։ 1940-ական թթ․ ի հայտ եկան սառցույթագիտական մի շարք աշխատություններ (Մ․ Մումգին, Ս․ Կաչուրին, Ն․ Տոլստիխին և ուրիշներ)։ 1950-ական թթ․ Ն․ Ցիտովիչի, Ն․ Սալտի– կովի, Ս․ Վյալովի, Պ․ Մելնիկովի, Գ․ Պոր– խանի և այլոց աշխատություններով հիմք դրվեց ինժեներական սառցույթագիտու– թյանը։ 1960–70-ական թթ․ կազմվել են մի շարք մենագրություններ և քարտեզ– ներ, մշակվել սառցույթագիտության հի– մունքները։ Սառցույթագիտական հետա– զոտություններով զբաղվում են ՄՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի սառցույթագիտու– թյան ինստ–ը, Մոսկվայի համալսարանի երկրբ․ և աշխարհագրական ֆակուլտետ– ները, Հիդրոերկրբ․ և ինժեներական երկրբ․ համամիութենական ԳՀԻ–ն ևն։ Հողերի աշխարհագրություն։ Սովետա– կան իշխանության առաշին տարիներին հողերի ռեգիոնալ հետազոտություններն ընդգրկեցին ՍՍՀՄ ամբողշ տարածու– թյունը։ 1924-ից ՄԱՀՄ ԳԱ կազմակերպած արշավախմբերին մասնակցեցին երկրի առաշատար հողագետները, ընդհանրաց– վեցին նախկինում հավաքված նյութերը (Կ․ Գլինկա, 1923)։ Մինչպատերազմյան տարիներին կազմվեցին ՄԱՀՄ ասիական (1927) և եվրոպ․ մասերի հողերի քարտեզ– ները (1930)։ 1927-ին կազմվել է աշխարհի հողերի ամփոփիչ քարտեզը, 1937-ին՝ Աշ– խարհի սովետական մեծ ատլասում հրա– պարակվել է աշխարհի հողերի նոր, առա– վել մանրամասն քարտեզը (Լ․ Պրասո– լով)։ 1930-ական թթ․ Ռ․ Աբոլինը և Ա․ Զա– խարովը ուսումնասիրեցին հողերի բար– ձունքային գոտիականությունը Միշին Ասիայի և Կովկասի լեռներում։ 1939-ին հրապարակվեց ՍՍՀՄ հողերի ամփոփա– գիրը 3 հատորով։ Ետպատերազմյան տարիներին հողերի հետազոտություններ անցկացվեցին բո– լոր միութենական հանրապետություննե– րում, հատկապես Սիբիրի և Հեռավոր Արևելքի հողագործական շրշաններում։ Կովկասում, Միշին Ասիայում և Սիբիրում առանձնացվեցին հողերի մի շարք նոր տի– պեր։ Կազմվեցին տարբեր քարտեզներ և մենագրություններ։ 1956-ին կազմվեց ՍՍՀՄ հողերի 1։4000000 մասշտաբի ամ– փոփիչ քարտեզը։ 1962-ին իրականացվեց ՍՍՀՄ հողաաշխարհագրական շրջանա– ցումը։ Արտասահմանյան տարածքների հողերի հետազոտությունը նպաստեց աշ– խարհի և առանձին մայրցամաքների հո– ղերի քարտեզների ստեղծմանը։ ՍՍՀՄ–ում հողերի աշխարհագրության հետազոտումը գլխավորում է Վ․ Վ․ Դո– կուչաևի անվ․ հողերի ինստ–ը (Մոսկվա)։ Հողերի հետազոտությամբ զբաղվում են նաև միութենական հանրապետություն– ների հողագիտության ինստ–ները, ՍՍՀՄ ԳԱ աշխարհագրության ինստ–ը, ՍՍՀՄ ԳԱ ագրոքիմ․ և հողագիտության ինստ–ը, մի շարք բուհեր։ Կենսաաշխարհագրություն։ ՄՄՀՄ–ում կենսաաշխարհագրության կազմավորու– մը նշանակալի չափով կապված է բնական զոնաների ուսմունքի հետ, որը զարգաց– րել էր Վ․ Դոկուչաևը։ Սկզբում կենսաաշ– խարհագրությունը զարգացավ իր հիմ– նական ստորաբաժանումների՝ բույսերի և կենդանիների աշխարհագրության շըր– ջանակներում։ 1930-ական թթ․ ի հայտ եկան Ն․ Վավի– լովի աշխատությունները կուլտուրական բույսերի ծագման կենտրոնների և նրանց աշխարհագրության մասին, Ե․ Վուլֆի և Ա․ Կրիշտոֆովիչի աշխատությունները՝ ՍՍՀՄ և ամբողշ աշխարհի ֆլորայի ծագ– ման ու զարգացման մասին։ Ետպատե– րազմյան տարիներին ուսումնասիրվեցին տունդրայի (Բ․ Գորոդկով, Վ․ Սոչավա, P․ Տիխոմիրով), անտառների, մարգագե– տինների (Ա․ Շեննիկով, Ռամենսկի, Ի․ Լարին, Տ․ Ռաբոտնով), տափաստան– ների (Ալյոխին, Լավրենկո, Գ․ Դոխման), կիսաանապատների և անապատների (Բ․ Կելլեր, Պոպով, է․ Կորովին, Ա․ Պրո– զորովսկի, Մ․ Պետրով), լեռնային շրջան– ների (Պ․ Կռիլով, Ա․ Գրոսսգեյմ, Պ․ Ցա– րոշենկո և ուրիշներ) և ճահիճների (Սու– կաչյով, Ն․ Կաց) բուսականությունը, ան– տառի ու տունդրայի, անտառի ու տափաս– տանների փոխհարաբերության պրոբլեմ– ները, ինչպես նաև անտառատունդրայի, անտառատափաստանի, կիսաանապատ– ների ինքնուրույնության հարցերը։ Կենդան ա աշխարհագրա– կան առաշին ամփոփագրերը կազմել են Գեպտները (1936) և Ի․ Պուզանովը (1938)։ Ետպատերազմյան տարիներին նշանակալի ընդհանրացումներ կատարե– ցին Ն․ Բոբրինսկին, Լ․ Զենկևիչը, Ցա․ Բիրշտեյնը, Գլադկովը։ Հրատարակ– վեց «ՍՍՀՄ կենդանական աշխարհը» աշ– խատությունը (հ․ 1–5, 1936–58)։ Ուսումնասիրվեցին վերերկրյա (Դ․ Կաշ– կարով, Վ․ Բեկլեմիշև, Ա․ Ֆորմոզով, Գ․ Նովիկով) և անձավային (Բիրշտեյն), ինչպես նաև ծովերի ու ներքին ջրամբար– ների բիոցենոզները։ 1931-ին Բեկլեմիշևը առաջ քաշեց բիոցենոզների սնուցողական մակարդակների հասկացությունը։ 1960- ական թթ․ հրապարակվեցին կենսաաշ– խարհագրության ընդհանուր հարցերի ա– ռաջին ամփոփագրերը։ 1939-ին հրապարակվեց ՄՄՀՄ բուսա– կանության ամփովւիչ 1։5000000 մասշտա– բի քարտեզը, 1954-ին՝ ՍՍՀՄ գեոբուսա– բանական 1։4000000 մասշտաբի քարտե– զը։ Տարբեր ռեգիոնների գեոբուսաբանա– կան մի շարք քարտեզներ կազմեցին Ե․ Լավրենկոն, Լ․ Ռոդինը, Վ․ Սոչավան և ուրիշներ։ 1964-ին Աշխարհի ֆիզիկա– աշխարհագրական ատլասում տրվել է ամբողջ երկրագնդի և առանձին մայրցա– մաքների քարտեզը։ 1977-ին և 1980-ին հրապարակվել են ՍՍՀՄ մերկասերմ և ծածկասերմ բույսերի արեալների ալբոմ– ները։ Կենսաաշխարհագրական հետազո– տություններ են կատարում ՍՍՀՄ և միու– թենական ԳԱ–ների բուսաբանական, կեն– դանաբանական և աշխարհագրության ինստ–ները, արգելանոցները, կենսբ․ կա– յանները ևն։ «Մարդը և կենսոլորտը» մի– ջազգային ծրագրով կատարվում են հետա– զոտություններ։ Ֆիզիկական աշխարհագրություն։ Սո– վետական իշխանության առաջին տարինե– րին աճեց հետաքրքրությունը ֆիզիկա– աշխարհագրական համալիրային պրոբ– լեմների նկատմամբ։ Գյուղատնտ․ հողերի յուրացման և մելիորացիայի նպատակով 1920-ական թթ․ մշակվել է լանդշաֆտային գծահանման և լանդշաֆտային մանրա– մասն քարտեզներ կազմելու մեթոդներ (Բ․ Պոլինով, Ի․ Կրաշենիննիկով, Ի․ Լա– րին, Ռ․ Աբոլին), զարգացել հանրապե– տությունների, երկրամասերի ու մարզե– րի ֆիզիկաաշխարհագրական շրջանաց– ման հետազոտությունները։ 1930-ական թթ․ երկրի հեռավոր շրջան– ներում ակադեմիական արշավախմբերն իրականացրին բնության համալիրային հետազոտություններ, սկսվեց Արկտիկա– յի յուրացումը։ Այդ տարիներին համալի– րային ֆիզ․ աշխարհագրության տեսու– թյան մեջ ձևավորվեցին երկու հիմնական ուղղություններ՝ լանդշաֆտագիտական և ընդհանուր երկրագիտական։ Առաջինը գլխավորել է Լ․ Բերգը, զարգացրել լանդ– շաֆտի գաղափարը։ 1931-ին նա տվել է ՍՍՀՄ լանդշաֆտաաշխարհագրական զո– նաների բնութագիրը։ Այդ ուղղությունը հետագայում զարգացրին Լ․ Ռամենսկին (1938) և Ն․ Ա․ Մոլնցևը։ Ընդհանուր երկրագիտության ձևավոր– ման համար կարևոր նշանակություն ունե– ցան Վ․ Վերնադսկու գաղափարներն օր– գանիզմների երկրբ․ և գեոքիմ․ ղերի, երկրոլորտների համակարգերի և գրան– ցում նյութերի շրջանառության մասին (1920–40)։ 1950–60-ական թթ․ հավաքված փաս– տական նյութերը հիմք հանդիսացան մոր– ֆոլոգիայի և լանդշաֆտների դասակարգ– ման հետագա զարգացման, ֆիզիկաաշ– խարհագրական շրջանացման մեթոդների կատարելագործման համար (Դ․ Արմանդ, Ն․ Գվոզդեցկի, Ֆ․ Միլկով, Ն․ Միխայլով և ուրիշներ)։ 1947-ին հրատարակվեց «ՍՍՀՄ բնապատմ․ շրջանացումը»։ Հե– տագա տարիներին կազմվեցին ՄՍՀՄ տարածքի ֆիզիկաաշխարհագրական մի քանի սխեմաներ։ Ետպատերազմյան տարիներին ՍՍՀՄ տարածքի բնությունը նկարագրել են Լ․ Բերգը (1947, 1952), Բ․ Դոբրինինը (1948), Մ․ Մուսլովը (1954)։ ՄՄՀՄ ԳԱ աշխարհագրության ինստ–ը հրատարա– կեց «ՍՍՀՄ բնական պայմանները և բնա– կան պաշարները» (15 հ․, 1963–72), «Ակնարկներ բնության մասին» (12 հ․ 1961–72) և «Մովետական Միություն»