Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցիայի մի շարք ինքնաթիռներ։ Առաշին համաշխարհային պատերազմում (1914– 1918) արտասահմանյան ինքնաթիռներից բացի օգտագործվել են նաև հայրենական կոնստրուկցիայի ինքնաթիռներ։ 1913– 1918-ին Ի․ Սիկորսկին մշակել է «Իլյա Մուրոմեց» քառամոտոր ծանր ինքնա– թիռների մի քանի տարբերակ։ XX դ․ սկզբին տեսական ուսումնասիրություն– ներ և փորձարարական աշխատանքներ են կատարվել աերոդինամիկայի և ինք– նաթիռի ամրության բնագավառում։ Ավիա– ցիոն գիտության զարգացման գործում մեծ դեր են խաղացել Ն․ ժուկովսկու (ար– տածել է վերամբարձ ուժի որոշման բա– նաձևը, ստեղծել պտուտակի տեսությու– նը ևն), Ս․ Չապլիգինի (ստեղծել է մեծ արագությունների աերոդինամիկայի հի– մունքները, զարգացրել ինքնաթիռի թևի տեսությունը) և նրանց աշակերտների՝ Ա․ Տուպոլևի, Բ․ Ցուրևի, Դ․ Մուսինյանցի և ուրիշների աշխատանքները։ ժուկովս– կու գլխավորությամբ 1918-ին Մոսկվա– յում հիմնադրվել է Աերոհիդրոդինամի– կայի կենտրոնական ինստ–ը, որը ինքնա– թիռաշինության համար գիտական հիմք հանդիսացավ։ Առաշին սովետական ինք– նաթիռներն էին ԱՆՏ–1-ը, Ի–1-ը (1923), ԱԿ–1-ը (1924)։ Ավիացիայի զարգացման կարևոր փու– լերից էր ինքնաթիռաշինության մեջ մե– տաղի օգտագործումը։ 1924-ին ստեղծ– վել է ամբողջությամբ մետաղից շինված առաշին ԱՆՏ–2 ինքնաթիռը, իսկ 1925-ին4 դյուրալյումինից պատրաստված առաշին սերիական ԱՆՏ–3 ինքնաթիռը։ Մովետա– կան օդաչուներ Վ․ Չկալովը, Մ․ Դրոմո– վը, Վ․ Կոկինակին և ուրիշներ հայրենա– կան կոնստրուկցիայի ինքնաթիռներով կատարեցին թռիչքներ, որոնք փառք բե– րեցին Մովետական Միությանը։ 30-ական թթ․ ինքնաթիռաշինության ասպարեզում տեղի ունեցան որակական կարևոր փոփոխություններ, սկսեցին կի– րառել հավաքվող շասսիներ, հերմետիկ խցիկներ, ւոուրբակոմպրեսորներ, թևի մեքենայացում ևն։ Շարունակվում էին ուղղաթիռների ստեղծման աշխատանք– ները։ 30-ական թթ․ վերշերին կատարե– լագործվեցին ինքնաթիռների տարրերի ձևերը, որի շնորհիվ լավացան պիլոտա– ժային և թռիչքային հատկությունները։ Կառուցվել են բարձր թռիչքային–տեխ․ բնութագրերով կործանիչներ, ռմբակոծիչ– ներ և գրոհիչներ։ Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) տարիներին ավիացիոն արդյունա– բերությունը մեծ թվով թեթև, մանևրային, լավ զինված կործանիչներ, ռմբակոծիչ– ներ և գրոհիչներ է մատակարարել ռազ– մաճակատին։ Պատերազմից հետո ռազմ, և քաղաքացիական ավիացիայում սկսեցին կիրառել ռեակտիվ շարժիչներ, որոնց ստեղծման աշխատանքները ԱԱՀՄ–ում սկսվել էին դեռևս 30-ական թթ․ (Բ․ Մտեչ– կին)։ ՄԻԴ–9 և 6ակ–15 (1946) ինքնաթիռ– ների ստեղծումը հիմք դրեց սովետական ավիացիայում ռեակտիվ շարժիչների գործ– նական կիրառությանը։ Ավիացիոն գիտության զարգացման գոր– ծում մեծ դեր խաղաց թևի նոր ձևերի մշա– կումը։ 1947-ին կառուցվել է սլաքաձև թևով սովետական առաշին Լա–176 փոր– ձարարական ինքնաթիռը, որի արագու– թյունը 1948-ին հասցվել է ձայնի արագու– թյանը։ 50-ական թթ․ մեծ արագություն– ների ուսումնասիրությամբ զբաղվում էին Մ․ Կելդիշը, Մ․ Խրիստիանովիչը, Գ․ Պետ– րովը և ուրիշներ։ Մովետական առաշին ՄիԴ–19 գերձայնային սերիական ինքնա– թիռը զարգացնում էր 1450 կւէ/ժ արագու– թյուն։ 1955-ին առաշին թռիչքը կատարեց Տու–104 ուղևորատար ինքնաթիռը։ 60-ական թթ․ սկզբին ՄՄՀՄ–ում շահա– գործվում էին ռեակտիվ շարժիչներով 7 տիպի ուղևորատար ինքնաթիռներ։ 1965-ին կառուցվել է աշխարհի խոշորա– գույն տրանսպորտային ինքնաթիռներից մեկը՝ ԱՆ–22 («Անթեյ»)։ 60–70-ական թթ․ ինքնաթիռների զար– գացրած արագությունը հասնում էր 3000– 3500 կւէ/ժ, թռիչքի առավելագույն բարձրու– թյունը՝ 30 կւէ, հեռվությունը՝ ավելի քան 10000 կւէ։ Այժմ խոշորագույն կոնստրուկ– տորական կոլեկտիվները գլխավորում են Օ․ Անտոնովը, Ռ․ Բելյակովը, Դ․ Նովոժի– լովը, Ա․ Տուպոլևը, Ա․ Ցակովլևը, Մ․ Տիշ– չենկոն, Վ․ Լոտարևը և ուրիշներ։ ՝Հրթիռաշինությունը և տիեզերագնա– ցությունը XIX դ․ կեսերին Ռուսաստանում կա– տարվել են թռչող ապարատներում ռեակ– տիվ շարժման սկզբունքը կիրառելու փոր– ձեր։ Այդ ապարատները նախատեսված էին մթնոլորտի ստորին շերտերում թռիչք կա– տարելու համար։ Այլ սկզբունքի վրա էր հիմնված Ն․ Կիբալչիչի թռչող ապարատը, վերամբարձ ուժը ստեղծվում էր վառոդա– յին հրթիռային շարժիչի օգնությամբ, որի գործողությունը կախված չէր շրշա– պատող միշավայրի բաղադրությունից։ Նրա առաշարկած «օդանավորդական սարքը» (1881) անօդ տարածության մեշ թռչելու համար պիտանի առաշին հրթի– ռային թռչող ապարատն էր Ռուսաստա– նում։ Դեպի տիեզերք թռիչքներ իրականաց– նելու նպատակով ռեակտիվ շարժումը կիրառելու գաղափարն առաշինը հիմնա– վորել է Կ․ Ցիոլկովսկին։ Նա մշակել է հեղուկային հրթիռների և հրթիռային շարժիչների սխեմաներ և նշել հրթիռա– շինության ու տիեզերագնացության զար– գացման ուղիները։ Այդ նույն հարցերին են վերաբերում Ն․ ժուկովսկու, Ի․ Մեշչերս– կու և այլոց ուսումնասիրությունները։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրթիռային տեխնիկայի բնագավա– ռի փորձարարական աշխատանքներն իրականացվում էին գազադինամիկայի լաբորատորիայում, որտեղ ստեղծվում և թռիչքի ժամանակ փորձարկվում էին (1928-ից) անծուխ վառոդով աշխատող հրթիռները (Ն․ Տիխոմիրով, Վ․ Արտեմն և ուրիշներ)։ 1932-ին Մոսկվայում ստեղծ– վել է Ռեակտիվ շարժման ուսումնասիր– ման խումբ, որը Ս․ Կորոլյովի ղեկավարու– թյամբ 1933-ին իրականացրել է Մ․ Տիխո– նրավովի և Ֆ․ Ցանդերի նախագծած սո– վետական հեղուկային հրթիռների առա– շին արձակումները։ Գազադինամիկայի լաբորատորիայի և Ռեակտիվ շարժման ուսումնասիրման խմբի հիման վրա 1933-ին կազմակերպվել է Ռեակտիվ գի– տահետազոտական ինստ․, որտեղ հե– տագայում ստեղծվեցին կառավարվող և չկառավարվող բալիստիկ և թևավոր հըր– թիռներ՝ հեղուկային, պինդ վառելիքով աշխատող և համակցված հրթիռային շար– ժիչներով, ինչպես նաև օդառեակտիվ շարժիչներ։ Հայրենական մեծ պատերազ– մի (1941–45) ժամանակաշրշանում ստեղծվել է «Կատյուշայի» սերիական նմուշը, և մշակվել են նոր տիպի մի շարք գործարկման տեղակայանքներ՝ սովետա– կան բանակի և ռազմածովային նավա– տորմի համար (Վ․ Բարմին, Վ․ Ռուդնիցկի և ուրիշներ)։ Արդի հրթիռաշինությունը փաստորեն ստեղծվել է ետպատերազմյան առաշին հնգամյակների տարիներին (1946–55)։ Կարճ ժամկետներում ստեղծվել և արձակ– վել է (1948) սովետական առաշին կառա– վարվող բալիստիկ հրթիռը (թռիչքի հե– ռավորությունը մոտ 300 կւէ)։ 1949-ից սկսվել է հետազոտող հրթիռներով մթնո– լորտի վերին շերտերի ուսումնասիրու– թյան ծրագրի իրականացումը։ 1951-ին առաշին անգամ արձակվել է ուղղաձիգ թռչող հետազոտող հատուկ հրթիռը։ Թը– ռիչքին մասնակցել են երկու փորձաշներ։ Կապված միշմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ՄԲՀ) և կրող հրթիռների (ԿՀ) ստեղծման աշխատանքների ծավալ– ման հետ՝ 1955-ին որոշում է ընդունվել Բայկոնուր տիեզերակայանի կառուցման մասին։ 1957-ին Կորոլյովի դեկավարու– թյամբ ստեղծվել է առաշին տիեզերական համալիրը, և հոկտ․ 4-ին արձակվել Երկրի առաշին արհեստական արբանյակը (ԵԱԱ)։ Այդ օրը համարվում է տիեզերա– կան դարաշրշանի սկիզբը։ Սովետական տիեզերագնացության սկզբունքային նվաճումներից էր առաշին տիեզերական արագության (մոտ 8 կւէ/վրկ) հասնելը։ 1957-ի նոյեմբերին ուղեծիր է դուրս բերվել երկրորդ, իսկ 1958-ի մայիսին՝ երրորդ ԵԱԱ։ Առաշին ԵԱԱ–ների արձակումից հետո սկսվեցին մարդուն տիեզերք դուրս բերելու նախա– պատրաստման աշխատանքները։ 1961-ի ապրիլի 12-ին «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ աշխարհում առաշին տիե– զերագնաց Ցու․ Դագարինը։ Այդ թռիչքին հաշորդեցին Դ․ Տիտովի, Ա․ Նիկոլաևի և Պ․ Պոպովիչի, Վ․ Բիկովսկու և առաշին կին տիեզերագնաց Վ․ Տերեշկովայի թը– ռիչքները։ 1965-ին ուղեծիր է դուրս բեր– վել «Վոսխոդ–2» տիեզերանավը, որը վա– րում էին Պ․ Բելյաևը և Ա․ Լեոնովը։ Նը– րանք առաշինն իրականացրին բաց տիե– զերք դուրս գալու փորձը։ Դեպի Լուսին և Արեգակնային համակարգի մոլորակ– ները տիեզերական հրթիռների թռիչքնե– րը սկսվել են 1959-ի հունվ․ 2-ին, երբ առաշին տիեզերական ապարատը (ՏԱ) դուրս է եկել Երկրի ձգողության դաշտից, անցել Լուսնի մակերևույթից 7500 կւէ հեռավորության վրա և դարձել Արեգա– կի առաշին արհեստական արբանյակը։ Առաշին անգամ նվաճվել է երկրորդ տիե– զերական արագությունը (մոտ 11,2 կւէ/վրկ)։ 1983-ի հունվ․ 1-ի դրությամբ տիեզերք է դուրս բերվել «Լունա» սերիա– յի 24 ՏԱ, որոնց միշոցով ստացվել են Լուսնի չերևացող կողմի առաշին լուսա–