նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան)։ Վրաց կինոյի ստեղծողներից է դերասան և ռեժիսոր Փերեսթիանին։ Ռեժիսորներ Ն․ Շենգելայան («էլիսո», 1928) և Մ․ ճիաուրելին («Սաբա», 1929) հեղափոխ․ կինեմատոգրաֆիայի փորձը ցուգակցել են ազգ․ արվեստի ավանդույթներին։ 1923-ից սկսվել է մուլտիպլիկացիոն կինոնկարների թողարկումը, առաջին ռեժիսորներից և նկարիչներից էին Վ․ և Զ․ Բրումբերգները, Ա․ Իվանովը, Ի․ Իվանով–Վանոն, Մ․ Ցեխանովսկին և ուրիշներ։ 1920-ական թթ․ վերակառուցվել են երկրի խոշորագույն կինոստուդիաները՝ «Մոսֆիլմը» (հիմն․ 1924), «Լենֆիլմը» (հիմն․ 1918, երկուսն էլ 1935-ից՝ այժմյան անունով), հանրապետություններում ըստեղծվել կինոստուդիաներ։ 1930-ական թթ․ սկզբին ստեղծվել են շուրջ 1000 «համըր» գեղարվեստական և 100-ից ավելի մուլտիպլիկացիոն ֆիլմեր։ 1926–27-ին, Պ․ Տագերի և Ա․ Շորինի ղեկավարությամբ Մոսկվայի և Լենինգրադի լաբորատորիաներում մշակվել է հնչուն կինոյի սովետական համակարգ։ 1929-ին Լենինգրադում բացվել է առաջին կինոթատրոնը, ցուցադրվել են փորձարարական հնչուն ֆիլմեր։ Կադրեր կրթելու համար Լենինգրադում 1930-ին ստեղծվել է հնչուն կինոյի ինժեներների ինստ․ (ՀԿԻԻ), նույն թվականին կինեմատոգրաֆիայի պետ․ տեխնիկումը վերակազմավորվել է կինեմատոգրաֆիայի պետ․ ինստ–ի (ԿՊԻ, 1938-ից՝ կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ․ ինստ․, ԿՀՊԻ)։ Երեան են եկել մասնագիտացված կինոստուդիաներ՝ «Սոյուզկինոխրոնիկա» (1931, 1944-ից՝ վավերագրական ֆիլմերի կենտր․ ստուդիա), «Մոստեխֆիլմ» (1933, 1966-ից՝ «Ցենտրնաուչֆիլմ»), «Սոյուզմուլտֆիլմ» (1936), «Սոյուզդետֆիլմ» (1936, 1948-ից՝ Գորկու անվ․ մանկապատանեկան ֆիլմերի կենտր․ ստուդիա) են։ «Գրական–գեղ․ կա<ւfա 1եum^XrvxAitibyiէլ վե^ակաո․ււցՀքաէւ մասին» ՏամԿ(բ)Կ ԿԿ 1932-ի որոշումը մեծ նշանակություն է ունեցել սովետական կինեմատոգրաֆիայի վերելքի համար։ Կինոյի աշխատողների համար մարտական ծրագիր է եղել սոցիալիստ, ռեալիզմի մեթոդին տիրապեւոելը։ Այդ շրջանի նշանավոր ֆիլմերից է Գ․ և Ս․ Վասիլեների «Չապաե»-ը (1934)։ 1930–40-ական թթ․ ֆիլմերում պատմահեղափոխ․ թեման բացահայտվել է բազմակողմանիորեն («Յակով Սվերդլով», 1940, ռեժ․ Յուտկեիչ, Մաքսիմի մասին եռապատումը՝ «Մաքսիմի պատանեկությունը», 1935, «Մաքսիմի վերադարձը», 1937, «Վիբորգյան կողմ», 1939, ռեժ․-ներ՝ Գ․ Կոզինցե և Լ․ Տրաուբերգ, գլխ․ դերում՝ Բ․ Չիրկով, «Բալթիկայի դեպուտատը», 1937,ռեժ․-ներ՝ Ա․ Զարխի և Ի․ Խեյֆից, «Մենք Կրոնշտադտից ենք», 1936, ռեժ․ Ե․ Զիգան, «Զանգեզուր», 1936, ռեժ․ Հ․ Բեկնազարյան, «Շչորս», 1935, ռեժ․ Դովժենկո են)։ Հեղափոխության առաջնորդ Վ․ Ի․ Լենինի կերպարը մարմնավորվել է «Լենինը Հոկտեմբերին» (1937) և «Լենինը 1918 թվականին» (1939, ռեժ․ Մ․ Ռոմ, Վ․ Ի․ Լենինի դերում՝ Բ․ Շչուկին), «Հրացանավոր մարդը» (1938, ռեժ․ Ցուտկեիչ, Վ․ Ի․ Լենինի դերում՝ Մ․ Շտրաուխ) ֆիլմերում։ Նոր մարդու ձեավորումը բազմաթիվ ֆիլմերի համար դարձել է որոշիչ թեմա («Կյանքի ուղեգիր», սովետական առաջին հընչուն ֆիլմը, 1931, ռեժ․ Ն․ էկկ, «Իվան», 1932, ռեժ․ Դովժենկո, «Հանդիպականը», 1932, ռեժ․-ներ՝ էրմլեր և Ցուտկեիչ, «Կոմսոմոլսկ», 1938, ռեժ․ Ս․ Գերասիմով, «Մեծ քաղաքացին», 1938–39, ռեժ․ էրմլեր, «Կառավարության անդամը», 1940, ռեժ․-ներ՝ Զարխի և Խեյֆից, «Մեծ կյանք», 1-ին սերիա, 1940, ռեժ․ Լ․ Լուկով, «Վալերի Չկալով», 1941, ռեժ․ Մ․ Կալատոզով)։ Սովետական մարդու հոգեբանության նոր գծերը, աշխատանքային էնտուզիազմը արտացոլվել են Գ․ Ալեքսանդրովի «Ուրախ տղաներ» (1934), «Վոլգա–Վոլգա» (1938), Ի․ Պիրեի «Հարուստ հարսնացուն» (1938), «Տրակտորիստները» (1939) և այլ կինոկատակերգություններում։ Նախապատերազմյան տարիներին ստեղծվել են սովետական ժողովրդի հերոսական անցյալը պատկերող կինոնկարներ՝ «Պետրոս I» (1937–39, ռեժ․ Վ․ Պետրով), «Ալեքսանդր Նեսկի» (1938, ռեժ․ էյզենշտեյն), «Մինին և Պոժարսկի» (1939) և «Սուվորով» (1941, ռեժ․ Պուդովկին), «Ամանգելդի» (1939, ռեժ․ Մ․ Լեին) են։ Քաղ․ հրատապ հնչողություն ունեին հակաֆաշիստ․՝ «Պրոֆեսոր Մամլոկ» (1938, ռեժ․–ներ՝ Գ․ Ռապապորտ, Ա․ Մինկին), «Օպենհայմների ընտանիքը» (1939, ռեժ․ Գ․ Ռոշալ) են։ Հնչուն կինոյի զարգացման մեծ հնարավորություն են ընձեռել դասական երկերի էկրանավորումները՝ «Ամպրոպ» (ըստ Ա․ Օստրովսկու, 1934, ռեժ․ Պետրով), «Պեպո» (ըստ Գ․ Աունդուկյանի, 1935, ռեժ․ Բեկնազարյան), «Դիմակահանդես» (ըստ Լերմոնտովի, 1941, ռեժ․ Գերասիմով) են։ Մանկ, կինոյի հաջողություններից են՝ «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (ըստ Վ․ Կատաեի, 1937, ռեժ․ Վ․ Լեգոշին), «Թիմուրը և նրա ջոկատը» (ըստ Ա․ Գայդարի, 1940, ոեժ․ Ա․ Ռազոլլքնի) Աէւ; Թողարկվնլ են մի շարք մուլաֆիլմեր (<Քեսի աոյոպա», 1938, ռեժ․ Վ․ Սուտեե, «Մոյդոդիր», 1939, ռեժ․ Իվանով–վանո են)։ Սովետական առաջին գունավոր ֆիլմը՝ «Գրունյա Կոռնակովա» (1936), նկարահանել է ռեժ․ էկկը։ Կինոարվեստի զարգացման գործում մեծ ներդրում ունեն կինոդրամատուրգներ Վ․ Վիշնեսկին, Ե․ Գաբրիլովիչը, Ա․ Կապլերը, Ա․ Կոռնեյչուկը, Ն․ Պոգոդինը, Լ․ Ռախմանովը, Ա․ Տոլստոյը, օպերատորներ Բ․ Վոլչեկը, Ա․ Գալպերինը, Մ․ Գինդինը, Լ․ Կոսմատովը, Վ․ Ռապոպորտը, նկարիչներ Բ․ Դուբրովսկի–էշկեն, Վ․ Եգորովը, Ե․ Ենեյը, Վ․ Սիդամոն–էրիսթավին, Ի․ Շպինելը, կոմպոզիտորներ ի․ Դունաեսկին, Դ․ Կոբալեսկին, Ս․ Պրոկոֆեը, Ա․ Խաչատրյանը, Դ․ Շոստակովիչը և ուրիշներ։ 1930–1940-ական թթ․ ֆիլմերում վառ կերպարներ են ստեղծել դերասաններ Պ․ Ալեյնիկովը, Բ․ Անդրեեը, Բ․ Բաբոչկինը, Մ․ Բեռնեսը, Մ․ Լադինինան, Վ․ Վանինը, Ն․ Վաչնաձեն, է․ Գարինը, Մ․ ժարովը, Ցա․ ժեյմոն, Ա․ Կարլիեը, Ն․ Կրյուչկովը, Ն․ Մորդվինովը, Տ․ Մակարովան, Հ․ Ներսիսյանը, Լ․ Օռլովան, Ն․ Օխլոպկովը, Ե․ Աամոյլովը, Ա․ Տարասովան, Ն․ Ուժվին, Զ․ Ֆեդորովան, Ն․ Չերկասովը, Չիրկովը, Շտրաուխը, Շչուկինը և ուրիշներ։ Կինոարվեստի լավագույն ստեղծագործություններում հաստատվել է սոցիալիստ, ռեալիզմի մեթոդը։ Սովետական վավերագրական կինոյի խոշոր նվաճումներից են Զ․ Վերտովի «Դոնբասի սիմֆոնիան» (1930), «Երեք երգ Լենինի մասին» (1934) և այլ կինոնկարներ։ 1931-ից մինչե 1940-ական թթ․ սկիզբը ՍՍՀՄ կինեմատոգրաֆիան թողարկել է շուրջ 500 հնչուն գեղարվեստական ֆիլմ, այդ թվում՝ 120-ից ավելի մուլտիպլիկացիոն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) սովետական կինեմատոգրաֆիան մեծ դեր է խաղացել մարտական ոգու և բարձր հայրենասիրության դաստիարակման գործում։ Այդ տարիներին նկարահանվել են մոտ 100 վավերագրական ֆիլմ և 490 կինոժուռնալ։ Մարտական կինոհրապարակախոսությանը մասնակցել են բոլոր խոշոր կինոգործիչները։ Շարունակվել է գեղ․ ֆիլմերի թողարկումը։ Երկրի արմ․ և կենտր․ շրջանների կինոստուդիաները էվակուացվել են Միջին Ասիա և Ղազախստան։ Ստեղծվել են ֆիլմեր՝ նվիրված հերոս ռազմիկներին, պարտիզաններին, սովետական մարդկանց աշխատանքային սխրագործությանը, պատմահեղափոխ․ դեպքերին՝ «Շրջկոմի քարտուղարը» (1942, ռեժ․ Պիրե), «Նա պաշտպանում է հայրենիքը» (1943, ռեժ․ էրմլեր), «Զոյա» (1944, ռեժ․ Լ․ Առնշտամ), «Ծիածան» (1944, ռեժ․ Մ․ Դոնսկոյ), «Մեծ բեկում» (1945, ռեժ․ էրմլեր), «Հետախույզի սխրագործությունը» (1947, ռեժ․ Բառնետ), «Գեորգի Սաակաձե» (1942–43, ռեժ․ ճիաուրելի), «Կուտուզով» (1944, ռեժ․ Պետրով), «Դավիթ–Բեկ» (1944, ռեժ․ Բեկնազարյան) են։ Պատերազմի հաղթական ավարտը նոր խնդիրներ է առաջադրեյ կինոարվեստին։ 1940-ական թթ․ վերջին և 1950-ական թթ․ սկզբին ստեղծված կինոնկարներից են՝ «Երիտասարդ գվարդիա» (ըստ սադն1ւ[ւ, 1948, ռէւժ․ Գերասքւմով), «Ասք սիբիրյան երկրի մասին» (1948, ռեժ․ Պիրե), «Կոնստանտին Զասլոնով» (1949, ռեժ․ Կորշ–Սաբլին), «Վասիլի Բորտնիկովի վերադարձը» (1953, ռեժ․ Պուդովկին) են։ Սովետական կինոարվեստի մեծ վերելքի, բազմաժանրության մասին են վկայում 1950-ական թթ․ վերջին ստեղծված կինոնկարները՝ «Քառասունմեկերորդը» (ռեժ․ Չուխրայ), «Օթելլո» (ռեժ․ Ցուտկեիչ), երկուսն Էյ՝ 1956-ին, «Դոն Կիխոտ» (ռեժ․ Կոզինցե), «Թռչում են կռունկները» (ռեժ․ Կալատոզով), «Տունը, ուր ես ապրում եմ» (ռեժ․ Լ․ Կուլիջանով, Ցա․ Սեգել), երեքն Էլ՝ 1957-ին, «Խաղաղ Դոն» (1957–58, ռեժ․ Գերասիմով), «Կոմունիստ» (1958, ռեժ․ Ռայզման), «Բալլադ զինվորի մասին» (ռեժ․ Չուխրայ), «Մարդու ճակատագիրը» (ըստ Շոլոխովի, ռեժ․ Ս․ Բոնդարչուկ), երկուսն Էլ՝ 1959-ին։ Նկարահանվել են նաև կենսագրական ֆիլմեր՝ «Ալիշեր Նավոի» (1947, ռեժ․ Կ․ Ցարմատով), «Ադմիրալ Նախիմով» (1947, ռեժ․ Պուդովկին), «Ռայնիս» (1949, ռեժ․ Ռայզման), «Մուսորգսկի» (1950, ռեժ․ Ռոշալ)։ Խաղաղության համար պայքարի թեմային են նվիրված «Ռուսական հարց» (1948, ռեժ․ Ռոմ), «Հանդիպում Էլբայի վրա» (1949, ռեժ․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/708
Արտաքին տեսք