Ֆեաի բանաստեղծությունների տեքստերով, իսկ Ա․ Սպենդիարյանն առաջինն էր, որ երաժշտություն է գրել Մ․ Գորկու «Ձկնորսն ու փերին» բալլադի խոսքերով (1902), որն առաջինը կատարել է Ֆ. Շալյապինը։ Նա իր վոկալ գործերի համար հաճախ է դիմել Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի,Նադսոնի, Բալմոնտի և ուրիշների բանաստեղծություններին, ինչպես և Ա․ Չեխովի ու Մ․ Գորկու խոսքերին՝ գրելով մելոդեկլամացիաներ, ռոմանսներ ու երգեր։ Դրանից բացի Ա․ Սպենդիարյանը Լերմոնտովի բանաստեղծության հիման վրա գրել է «Երեք արմավենի» ծրագրային սիմֆոնիկ պատկերը։ Հայ կոմպոզիտորներ Ք․ Կարա–Մուրզան, Ա․ Սպենդիարյանը և ուրիշներ ձայնագրել ու մշակել են ռուս․ ժող․ երգեր։ Այս բնագավառում առանձնակի արժեք են ներկայացնում Ա․ Սպենդիարյանի մշակումները։ Ռուս ժող․ երգերից բացի, նա ձայնագրել ու մշակել է նաև ռուս․ բանվ․ հեղափոխական երգեր։
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո հայ–ռուս․ երաժշտ․ կապերն ավելի են ընդարձակվել ու խորացել։ Հատկապես Լենինգրադի և Մոսկվայի կոնսերվատորիաները սիստեմատիկ աշխատանք են կատարել հայ կոմպոզիտորական, երաժշտագիտական և կատարողական արվեստների գծով պրոֆեսիոնալ ուժերի դաստիարակման գործում։ Դրանցից են դիրիժորներ Ա․ Մելիք–Փաշաևը, Կ․ Սարաջևը, Դ․ Բուդաղյանը, Մ․ Թավրիզյանը, երաժշտագետներ Ք․ Քուշնարյանը, Գ․ Տիգրանովը, կոմպոզիտորներ Հ․ Ստեփանյանը, Ա․ Խաչատըրյանը, Դ․ Եղիազարյանը, արտիստներ Հ․ Դանիելյանը, Ն․ Կարդյանը, Ա․ Գաբրիելյանը (ջութակ), Ս․ Ասլամազյանը (թավջութակ) և շատ ուրիշներ։ Այս ուղղությամբ առանձնակի աշխատանք է ծավալվել Մոսկվայի հայ կոււաուրայի տան երաժշտ․ ստուդիայի ստեղծումից հետո, երբ սիստեմատիկորեն կազմակերպվել են հայկ․ երաժշտության համերգներ, ստեղծագործական հանդիպումներ, կոմպոզիտորների ստեղծագործությունների հրատարակություններ են։ Հետագա տարիներին այստեղ կատարելագործվել են կոմպոզիտորներ Ա․ Հարությունյանը, Ա․ Բաբաջանյանը, է․ Միրզոյանը և շատ ուրիշներ։ 1925-ին Մոսկվայում կազմակերպվել է լարային կվարտետ (ավելի ուշ՝ Կոմիտասի անվ․), որն անցել և շարունակում է արտիստական իր փառավոր ուղին։ Մոսկվայում են անցկացվել հայ գրականության և արվեստի տասնօրյակները (1939-ին, 1956-ին), որոնք հանդիսացել են ազգային երաժշտ․ արվեստի ցուցադրման տոնահանդեսներ։ Առանձնապես հարուստ է Մոսկվայի Մեծ թատրոնի, Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի հայ–ռուս․ երաժշտ․ կապերի պատմությունը։ Այս ամենը մեծապես նպաստել են սովետահայ երաժշտության զարգացմանը, հայ–ռուս․ երաժշտ․ կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը։
Մ․ Մուրաղյան XIV․ Պարը։ Բալետը ժողովրդական պարի ավանդույթները Ռուսիայում պահպանվել են սկոմորոխների արվեստում և թատեր․ ներկայացումներում։ Եվրոպ․ պարերը (մենուետ, կադրիլ, պոլոնեզ ևն) XVII դ․ վերջին XVIII դ․ սկզբին աստիճանաբար քաղաքային միջավայրից դուրս են մղել ռուս, ժող․ պարը։ XVII դ․ 2-րդ կեսին Ռուսաստանում սկսել է ձևավորվել բալետային թատրոնը։ 1673-ին Ալեքսանդր Միխայլովիչ թագավորի պալատին կից ներկայացրել են «Բալետ Օրփեոսի և Եվրիդիկեի մասին»։ Պարբերաբար բալետներ են բեմադրվել նաև ավելի ուշ։ 1738-ին բացվել է Պետերբուրգի բալետի դպրոցը (այժմ՝ Լենինգրադի պարարվեստի ուսումնարան)։ 1773-ին Մոսկվայի Խնամատանը կից ստեղծվել է բալետի բաժին։ XVIII դ․ վերջին զարգացել են ճորտական թատերախմբերը։ Այդ շրջանում Մոսկվայում և Պետերբուրգում կային պալատական և հանրային թատրոններ, ուր գործել են օտարերկրյա կոմպոզիտորներ և բալետմայստերներ։ Ռուս կատարողները պահպանել են պարի ազգային հիմքը (Տ. Բուբլիկով, Գ. Ռայկով և ուրիշներ):Պետերբուրգում աշխատել են բալետմայստերներ Ֆ․ Հիլֆերդինգը, Դ․ Անջոլինին։ XVIIIt–XIX դդ․ սահմանագծին ստեղծագործել են հայրենական կոմպոզիտորներ Ս․ Ն․ Տիտովը, Ս․ Հ․ Դավիդովը և ռուսացած կոմպոզիտորներ Կ․ Կավոսը, Ֆ․ Շոլցը և ուրիշներ։ Ռուս պարող և բալետմայստեր Ի․ Վալբերխը (1766–1819) նշել է ռուս, կատարողական ոճի ու իտալ․, ֆրանս․ դպրոցների պարի վիրտուոզ տեխնիկայի և դրամատիկ, մնջախաղի սինթեզման ուղիները։ Բալետում նա առաջինն է անդրադարձել ժամանակակցի կերպարին (Տիտովի «Նոր Վերթեր», 1799)։ Նրա աշակերտներից են Ն․ Բերիլովան, Ե․ Կոլոսովան։ 1800– 1820-ական թթ․ Պետերբուրգում աշխատել է Շ․ Դիդլոն, որի գործունեությունը նպաստել է Եվրոպայում ռուս, բալետի առաջնակարգ տեղ գրավելու գործին։ Նրա ներկայացումներում փայլել են Ս․ Դանիլովան, Ա․ Իստոմինան և ուրիշներ։ Բալետային արվեստը հիմնականում ձևավորվել է Պետերբուրգի և Մոսկվայի թաերախմբերում, որոնք պատկանել են Կայսերական թատրոնների դիրեկցիային։ 1812-ից Մոսկվայում ստեղծագործել է Ա․ Դլուշկովսկին, որի արվեստը մեծապես նպաստել է ռուս, բալետի զարգացմանը։ Նա բեմադրել է Ա․ Պուշկինի, Վ․ ժուկովսկու երկերի թեմաներով բալլետներ, եղել ռուս, բալետի առաջին պատմաբանը ու տեսաբանը։ XIX դ․ 1-ին կեսից ձևավորվել են ռուս, բալետի ազգ․ գծերը՝ ճշմարտացիություն, անկեղծություն, խոր բովանդակություն, պարի վիրտուոզ տեխնիկա ևն։ 1830–40-ական թթ․ ռուս, բալետը զարգացել է ռոմանտիզմի հունով, որի ներկայացուցիչներից են եղել Ե․ Անդրեյանովան, Ե․ Սանկովսկայան։ Այդ շրջանում Ռուսաստանում է աշխատել ֆրանս․ բալետմայստեր ժ․ Պեռոն։ XIX դ․ կեսին առանձնացել են դասական և բնութագրային պարերը։ XIX դ․ 2-րդ կեսին ռուս, բալետային թատրոնը զարգացել է բարեփոխման ուղիով։ Բալետմայստեր Մ․ Պետիպան շարունակել է պարի սիմֆոնիզացման ընթացքը, որը սկսել էին ռոմանտիզմի ներկայացուցիչները։ Նրա բեմադրությունների հիմքը եղել են դասական պարի անսամբլները։ Պետիպայի նորարարական որոնումները Անվարտի են հասցվել Պ․ Չայկովսկու համագործակցությամբ, որի արդյունքն են «Քնած գեղեցկուհին» (1890), «Շչելկունչիկ» (1892) և «Կարապի լիճը» (1895, վերջին երկուսը՝ Լ․ Իվանովի հետ)։ Նշանակալից էր նաև Պետիպայի աշխատանքը Ա․ Գլազունովի հետ («Ռայմոնդա», 1898, «Տարվա եղանակները», 1900)։ Պյսրարվեստի միջոցով արտահայտվել են բովանդակության դրամատիգմը, գործող անձանց բնութագրերը, ստեղծվել երաժըշտության ու պարի միասնություն։ Այդ ներկայացումները եղել են XIX դ․ բալետային սիմֆոնիզմի բարձրակետերը։ Պետիպայի և Իվանովի բեմադրություններում հանդես են եկել Ե․ Վազեմը, Ե․ Սոկոլովան, Մ․ Կշեսինսկայան, Պ․ Գերդտը, Ն․ Լեգատը և ուրիշներ։ XX դ․ սկզբին ռուս, բալետը համաշխարհային բալետային թատրոնում գրավել է առաջատար տեղ։ Բարեփոխիչ բալետմայստերներ Մհ Ֆոկինը և Ա․ Դորսկին հանդես են եկել հւենուն բալետային գործողության ամբողջականության, ոճի պատմ․ ճշգրտության, պլաստիկայի բնականության ու երփնագրայնության սկզբունքի։ Բարեվսխիչ բալետմայաոերների վրա ազդել է Ա․ Դունկանի արվեստը։ Նրանց բեմադրություններում հանդես են եկել Ս․ Ֆեոդուովան, Մ․ Մորդկինը, Ա․ Պավլովան, Տ․ Կարսավինան, Վ․ Նիժինսկին, 0․ Պրեոբրոժենսկայան և ուրիշներ։ 1909-ին, Փարիզում սկսվել են Ս․ Դյագիլևի կազմակերպած ռուս, բալետի հյուրաւսաղերը, այդպես կոչված «Ռուս, խաղաշրջանները»,