Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

(Ռյաբայա Մոգիլայի, Լարգայի, Կագուլի ճակատամարտերում), 2-րդ բանակը գրավեց Բենդերի ամրոցը, ապա անձնատուր եղան Իզմայիլ, Քիլիա, Աքքերման և Բրաիլով թուրք. ամրոցները։ 1770-ի հունիսի 26 (հուլիսի 7)-ին Չեսմենի (Եգեյան ծով) ծովամարտում ռուս. նավախումբը ջախջախեց թուրք, նավատորմը և շրջափակեց Դարդանելը։ 1771-ի կամպանիայի ժամանակ ռուս․ 2-րդ բանակը (հրամ․ գեն․ Վ․ Մ․ Դոլգորուկով) իրականացրեց (Ազովյան նավատորմի աջակցությամբ) Ղրիմի գրավումը, իսկ Ռումյանցևի 1-ին բանակը անցավ ակտիվ պաշտպանության, հունիսին և հոկտեմբերին ետ մղելով ձախողեց Դանուբի ձախ ափը անցնելու թուրք, բանակի փորձերը։ Ռուս. զորքերի հաղթանակները հարկադրեցին օսմանյան կառավարությանը հաշտության բանակցություններ սկսել, որոնք ավարտվեցին զինադադարի կնքմամբ Ջուրջուում՝ 1772-ի մայիսի 19 (30)-ին։ 1772-ի նոյեմբ․ 1(12)-ին ռուս. կառավարությունը պայմանագիր կնքեց Ղրիմի Սահիբ Գիրեյ խանի հետ, որով հռչակվեց Ղրիմի անկախանալը Թուրքիայից և անցումը Ռուսաստանի հովանավորության տակ։ 1773-ի ռազմ․ գործողությունները էական հաջողություններ չբերեցին ռուս. զորքերին։ 1774-ի հունիսին 52 հզ–անոց ռուս. բանակը Ռումյանցևի հրամանատարությամբ գետանցեց Դանուբը։ Հունիսի 9 (20)-ին ռուս. զորքերը (շուրջ 25 հզ․ մարդ) Ա․ Վ․ Սուվորովի և Մ․ Ֆ․ Կամենսկիի հրամանատարությամբ Կոզլուջայի մոտ ջախջախեցին թուրք․ 40 հզ–անոց բանակը։ Ռումյանցևի զորքերը պաշարեցին Շումլա, Ռուսչուկ, Սիլիստրա ամրոցները։ Այս պայմաններում թուրք. կառավարությունը հարկադրված 1774-ի հուլիսի 10 (21)-ին ստորագրեց Քյուչուկ–Կայնարջիի պայմանագիրը (տես Քյուչուկ–Կայնարջիի հաշտություն 1774), որով Ռուսաստանը ստացավ Հվ․ Ուկրաինայի տարածքը (մինչև Հվ․ Բուգ) և ազատ ելք դեպի Սև ծով (Կինբուռն, Կերչ, Ենիկալե ամրոցները)։

1787–91-ի ռուս–թուրքական պատերազմը սկսել է Թուրքիան՝ Ղրիմը (1783-ին միացվել էր Ռուսաստանին) և այլ տարածքներ վերադարձնելու նպատակով։ 1787-ի օգոստոսի սկզբին Թուրքիան (Անգլիայի, Պրուսիայի և Ֆրանսիայի հրահրմամբ) վերջնագիր ներկայացրեց Ռուսաստանին՝ Ղրիմը ետ վերադարձնելու, Վրաստանը որպես թուրք. վասալական տիրույթ ճանաչելու, սևծովյան նեղուցներով անցնող ռուս. առևտրանավերը ստուգելու պահանջներով։ Ռուս. կառավարությունը մերժեց թուրք. վերջնագիրը։ 1787-ի օգոստ․ 13 (24)-ին Թուրքիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Թուրք. հրամանատարության (որն ուներ շուրջ 200 հզ–անոց բանակ և ուժեղ նավատորմ) նպատակն էր գրավել Կինբուռնը, Պերսոնը, ապա Ղրիմը՝ միաժամանակ գործողություններ ծավալելով Հս․ Կովկասում։ Ռուսաստանը կենտրոնացրեց երկու բանակ՝ Եկատերինոսլավյան (82 հզ․ մարդ) գեն․-ֆելդմարշալ Գ․ Ա․ Պոտյոմկինի (խնդիրն էր գրավել Օչակովը և դուրս գալ Դանուբ) և Ուկր․ (37 հզ․ մարդ) գեն․–ֆելդմարշալ Պ․ Ա․ Ռումյանցևի (խնդիրն էր աջակցել գլխ․ ուժերին) հրամանատարությամբ։ Ղրիմի և Հս․ Կովկասի պաշտպանությունը դրված էր առանձին կորպուսների և Աևծովյան նավատորմի վրա։ 1787-ի հոկտ․ 1 (12)-ին Կինբուռնի մոտ ափ ելած թուրքերին ջախջախեցին ռուս. զորքերը Ա․ Վ․ Սուվորովի հրամանատարությամբ։ 1788-ի հունվարին պատերազմի մեջ մտավ Ավստրիան (որպես Ռուսաստանի դաշնակից), սակայն հունիսին պատերազմ սկսվեց Ռուսաստանի և Շվեդիայի միջև, և սրվեցին հարաբերությունները Լեհաստանի հետ, որի հետևանքով ռազմ. գործողությունները Մոլդավիայում սահմանափակվեցին Խոոտին (սեպտեմբերին) և Օչակով (դեկտեմբերին) ամրոցների գրավմամբ։ 1789-ին Պոտյոմկինը ծրագրել էր գրավել Բենդերին և այլ ամրոցներ Մոլդավիայում։ Հուլիսին ռուս․ գլխ․ ուժերը շարժվեցին դեպի Բենդերի։ Թուրքերը Օսման փաշայի 30 հզ–անոց կորպուսը ուղարկեցին ավստր․ կորպուսի (12 հզ․ մարդ) դեմ, որին օգնության եկավ Սուվորովի դիվիզիան (5 հզ․ մարդ) և հուլիսի 21 (օգոստ․1)-ին Ֆոկշանիի մոտ միացյալ ուժերով ջարդեցին Օսման փաշայի կորպուսը։ Իսկ սեպտ․ 11(22)-ին ռուս–ավստր․ ուժերը (25 հզ․ մարդ) Ռիմնիկի մոտ ջախջախեցին հարձակման անցած Յուսուֆ փաշայի 100 հզ–անոց բանակը։ Պոտյոմկինը գրավեց Բենդերին, Հաջիբեյ (այժմ՝ Օդեսա) և Աքքերման ամրոցները։ 1790-ին թուրք, հրամանատարությունը ակտիվ գործողություններ ծավալեց Կովկասում և պատրաստում էր զորքերի ափհանում Ղրիմում։ Սակայն սեպտեմբերին ջախջախվեց Անապայից՝ Կաբարդայի վրա շարժվող Բադալ փաշայի 40 հզ–անոց բանակը։ Իսկ ռուս․ Սևծովյան նավատորմը դերծովակալ Ֆ․ Ֆ․ Ուշակովի հրամանատարությամբ ձախողեց թուրք, ափհանումը, պարտության մատնելով թուրք, նավատորմին՝ Կերչի ծովամարտում (հուլիսին) և Թենդրայի մոտ (օգոստոսին)։ 1790-ի սեպտեմբերին Ավստրիան դուրս եկավ պատերազմից։ Շվեդիայի հետ հաշտությունից հետո Ռուսաստանը վերսկսեց ռազմ. գործողությունները Դանուբյան ճակատում։ 1790-ի դեկտ․ 11(22)-ին ռուս. զորքերը Սուվորովի հրամանատարությամբ գրավեցին Իզմայիլը։

1791-ի հունիսին ռուս. զորքերը գեն․ Ն․ Վ․ Ռեպնինի հրամանատարությամբ անցան Դանուբը և պարտության մատնեցին թուրքերին Բաբադաղի ու Մաչինի մոտ։ Կովկասում ռուս. զորքերը գրավեցին Անապան։ Ռուս. նավատորմը Ուշակովի հրամանատարությամբ Կալիակրիայի մոտ հուլիսի 31 (օգոստ․ 11)-ին ջախջախեց թուրք. նավատորմը։ 1791-ի դեկտ․ 29 (1792-ի հունվ․ 9)-ին ստորագրվեց Յասսիի հաշտության պայմանագիրը, որով Ռուսաստանին անցավ Հվ․ Բուգի և Դնեստրի միջև տարածքը, ինչպես նաև հաստատվեց Ղրիմի միացումը Ռուսաստանին։

1806–12-ի ռուս–թուրքական պատերազմը սանձազերծել է Թուրքիան, Ֆրանսիայի դրդմամբ, հույս ունենալով իր համար նպաստավոր պայմաններում [երբ Ռուսաստանը պատերազմում էր Ֆրանսիայի (1805–07) և Իրանի (1804– 1813) դեմ] իրականացնել իր զավթողական նկրտումները՝ ետ գրավել կորցրած տիրույթները։ Ռուս. կառավարությունը անհանգստանալով, որ ֆրանս․ զորքերը կգրավեն Դանուբյան իշխանությունները (Մոլդովան և Վալախիան), 1806-ի նոյեմբեր–դեկտեմբերին այնտեղ մտցրեց իր զորքերը գեն․ Ի․ Ի․ Միխելսոնի հրամանատարությամբ։ Դեկտ․ 18 (ՅՕ)–ին Թուրքիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ 1807-ի փետրվարին ռուս. նավախումբը փոխծովակալ Դ․ Ն․ Սենյավինի հրամանատարությամբ, որ գտնվում էր Կորֆու կղզու մոտ, սկսեց ռազմ. գործողություններ և հունիսի 19 (հուլիսի 1)-ին Աֆոնի ծովամարտում ջախջախեց թուրք. նավատորմը։ Դանուբի վրա թուրք, զորքերը մի շարք պարտություններ կրեցին և քաշվեցին Դանուբից այն կողմ։ Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմ. գործողությունները ծավալվեցին Գյումրիի մոտ, որտեղ հունիսի 18 (30)-ին գեն․-ֆելդմարշալ Ի․ Վ․ Գուդովիչը պարտության մատնեց Յուսուֆ փաշայի թուրք. բանակին (20 հզ․ մարդ)։ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև Տիլզիտի հաշտության պայմանագրի կնքումից (1807) հետո, Նապոլեոնի միջնորդությամբ, օգոստ․ 12 (24)-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինադադար կնքվեց, որը տևեց մինչև 1809-ի մարտը։ 1809-ի գարնանը 80 հզ–անոց ռուս. բանակը ֆելդմարշալ Ա․ Ա․ Պրոզորովսկու հրամանատարությամբ (1809-ի օգոստոսից գեն․ Պ․ Ի․ Բագրատիոն) գործողությունները վերսկսեց և գրավեց Իսաքչա, Տուլչա, Բաբադաղ, Մաչին, Իզմայիլ, Բրաիլով թուրք, ամրոցները և պաշարեց Սիլիսարան։ Սակայն հոկտեմբերին, թուրք․ 50 հզ–անոց բանակի մոտենալու պատճառով, հարկադրված վերացրեց պաշարումը։ 1810-ի մայիսին ռուս. բանակը (գլխ․ հրամ․ գեն․-լեյտ․ Ն․ Մ․ Կամենսկի) կրկին անցավ Դանուբը և գրավեց Պազարջիկը, Սիլիստրան, Ռազգրադը, իսկ հունիսին պաշարեց Շումլան։ Ձախողվեց (հուլիսին) Ռուսչուկի վրա գրոհը։ Օգոստ․ 26–27 (սեպտ․ 7–8)-ին Բատինի ճակատամարտում 50 հզ–անոց թուրք. բանակը ջախջախվեց, իսկ Ռուսչուկը և Ջուրջուն անձնատուր եղան։ 1811-ի մարտին ռուս. բանակի գլխ․ հրամանատար նշանակվեց Մ․ Ի․ Կուտուզովը։ Հունիսին Ահմեդ փաշայի 60 հզ–անոց բանակը հարձակվեց Ռուսչուկի վրա, բայց Կուտուզովը, ունենալով 15 հզ․ մարդ, ետ մղեց հարվածը և ապա անցավ Դանուբի ձախ ափը։ Օգոստոսի վերջին Ահմեդ փաշան Դանուբի ձախ ափին կենտրոնացրեց 35 հզ․ մարդ։ Հոկտեմբերին ռուս․ 10 հզ–անոց կորպուսը անցավ Դանուբի աջ ափը։ Թուրքերի գլխ․ ուժերը, որոնք գտնվում էին ձախ ափին, ընկան շրջապատման մեջ Ալոբոձեայի շրջանում և անձնատուր եղան նոյեմբ․ 23 (դեկտ․ 5)-ին։ Հոկտեմբերին սկսված հաշտության բանակցությունները, Կուտուզովի ցուցաբերած դիվանագիտական հմտության շնորհիվ, ավարտվեցին 1812-ի մայիսի 16(28)-ին Բուխարեստի պայմանագրի կնքումով(տես Բուխարեստի հաշտության