Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դասականների աշխատությունների թարգմանության և հրատարակման գործում։ 1930-ական թթ․ մասնակցել է բազմահատոր «Հայկական խորհրդային հանրագիտարան»-ի հրատարակման նախապատրաստությանը։

Գրկ․ Агаян Ц․ П․, Нерсик Степанян, Е․, 1967․

Հ․ Մելիքյան

ՍՏԵՓԱՆՅԱՆ Նորայր Գևորգի [2(13)․5․1899, Ալեքսանդրապոլ], հայ սովետական անասնաբույծ–սելեկցիոներ։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1968), ՀՍՍՀ վաստ․ անասնաբույծ։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխ․ ինստ–ի գյուղատնտ․ ֆակուլտետը (1927)։ Ա․ Թամամշյանի հետ մասնակցել է Հայաստանի անասնապահությունն ուսումնասիրող գիտական արշավախմբի աշխատանքներին (1926)։ Եղել է Ստեփանավանի պետ․ տոհմաբուծարանի դիրեկտոր (1934–38 և 1945–59), Հայկ․ անասնապահության և անասնաբուծության ԳՀԻ–ի տավարաբուծության բաժնի վարիչ (1960–74), Կովկասյան գորշ տավարի ցեղի կատարելագործման խորհրդի նախագահ (1960-ից)։

Գիտական աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ–ում տավարաբուծության տոհմային աշխատանքի կազմակերպման և տավարի նոր, բուծարանային ցեղի ստացման հարցերին։ Կովկասյան գորշ տավարի ցեղի ստացման հեղինակ է։

Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, ՍՍՀՄ ԺՏՆՑ և այլ մեդալներով։

Երկ․ Кавказская бурая порода крупного рогатого скота Армянской ССР, Е․, 1981․

Ս․ Կարապետյան

ՍՏԵՓԱՆՅԱՆ Ռուբեն Գերասիմի [16(29)․12․1902, Բաքու–8․3․1984, Սոսկվա], հայ սովետական կոմպոզիտոր և դիրիժոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1931-ին ավարտել է Երեանի կոնսերվատորիայի Դ․ Լեկգերի ջութակի, 1936-ին՝ Կ․ Ս․ Սարաջևի դիրիժորության դասարանները։ 1938–65-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ Ղեկավարել է Ա․ Տեր–Ղևոնդյանի «Անահիտ» (1940), Ա․ Խաչատրյանի «Գայանե» (1947), Գ․ Եղիազարյանի «Սևան» (1955), Է․ Հովհաննիսյանի «Մարմար» (1957), Է․ Խաղագորտյանի «Սոնա» (1957) բալետների, Ցու․ Գևորգյանի «Խարույկ» օպերայի (1959) առաջին բեմադրությունները։ Սիմֆոնիաների [(Սիմֆոնիա–պոեմ,1942), 1952], սիմֆոնիկ պոեմի (1945), կամերային–գործիքային անսամբլների (լարային 2 կվարտետ, 1940, 1965 ևն), խմբերգերի, ռոմանսների, երգերի և այլ ստեղծագործությունների հեղինակ է։ 1929-ից զբաղվում է մանկավարժական գործունեությամբ (1965–66-ին դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվ․ երաժշտ․-մանկավարժական ինստ–ում)։

ՍՏԵՓԱՆՅԱՆ Ստեփան Բաբայի [ծն․ 1911, գ․ Բադամլու (այժմ՝ Նախիջևանի ԽՍՍՀ Շահբուզի շրջանում)], Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (2․7․1944, 7․10․1944, 10․4․1945)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1940-ին զորակոչվել է կարմիր բանակ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել 26-րդ տանկային գնդի կազմում։ Սասնակցել է Կուրսկի ճակատամարտին, Լենինգրադի, Պրագայի ազատագրմանը։ Փառքի շքանշանների արժանացել է Վիբորգի, Տալլինի, Կրակովի և Վերին Սիլեզիայի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։

Մ․ Սահակյան

ՍՏԵՓԱՆՅԱՆ Ստեփան Հովսեփի [3(15)․12․1897, գ․ Կոռնիձոր (այժմ՝ Գորիսի շրջանում)–23․4․1982, Երևան], սովետական կուսակցական և զինվորական աշխատող։ Կոմունիստական կուսակցության անդամ 1919-ից։ Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում։ Վաղ հասակից աշխատել է Բաքվի նավթահանքերում։ 1915-ին զորակոչվել է բանակ և մասնակցել կովկասյան ռազմաճակատի մարտերին։ 1918-ին Երզնկայի հայկ․ հետևակային գնդի կազմում մասնակցել է Էրզրումի, ապա և՝ Սարդարապատի ճակատամարտերին։ Ծառայելով դաշնակցական բանակում՝ Ս․ Քարվանսարայի (Իջևան) և Դիլիջանի շրջաններում կազմակերպել է հակադաշնակցական ելույթներ, մասնակցել 1920-ի Մայիսյան ապստամբությանը, որի համար ձերբակալվել և բանտարկվել է։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո աշխատել է Դիլիջանի գավառային կոմիտեում, մասնակցել դաշնակցականների 1921-ի փետրվարյան խռովության ջախջախմանը։ 1924–25-ին սովորել է Սոսկվայի «Վիստրել» ռազմ. բարձրագույն տակտիկական դպրոցում։ 1926-ից Կովկասյան կարմրադրոշ բանակի I հայկ․ հրաձգային գնդի դպրոցի պետն էր։ 1930-ից Ս․ Կովկասյան բանակի տարբեր գնդերում և դիվիզիաներում հրամանատարական բարձր պաշտոններ է վարել, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին (գնդի հրամանատար, շտաբի պետ, դիվիզիայի հրամանատարի տեղակալ ևն)։ 1946-ին զորացրվել և մինչև 1953-ը կատարել է պատասխանատու աշխատանքներ։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի 2, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

ՍՏԵՓԱՆՅԱՆ Ստեփան Սմբատի [ծն․20․11․1927, գ․ Արթիկ (այժմ՝ ք․ Արթիկ)], հայ սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1977), պրոֆեսոր (1980)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Երեանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950)։ 1950–1976-ին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս։ 1976–81-ին գիտ․ կոմունիզմ է դասավանդել Երեանի բուհերում։ 1981-ից գյուղատնտ․, 1983-ից պոլիտեխ․ ինստ–ի գիտ․ կոմունիզմի ամբիոնի վարիչ։ Ս–ի աշխատությունները նվիրված են հայ ժողովրդի պատմության նոր և նորագույն շրջանի, գիտ․ կոմունիզմի, միջազգային հարաբերությունների խնդիրներին։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Երկ․ Սոցիալիստական և կապիտալիստական սիստեմների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքը, Ե․, 1956։ Интернационализм-основа национальной политики КПСС, Е․, 1967; Армения в политике империалистической Германии (конец XIX–начало XX века), Е․, 1975․

ՍՏԵՓԱՆՅԱՆ Սուրեն Լեոնի [10(22)․6,1895, Ելիզավետպոլ –29․12․1971, Երևան], հայ սովետական քանդակագործ, մանկավարժ, արվեստի տեսաբան։ ՀՍՍՀ ժող․ նկարիչ (1950)։ 1915-ին ընդունվել է Պետերբուրգի համալսարան, միաժամա– նակ հաճախել Լ․ Վ․ Շերվուդի մասնավոր ստուդիան։ 1918–20-ին սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում։ 1920-ին աշխատել է Բաքռոստայի (Ռուսաստանի հեռագրական գործակալության Բաքվի բաժանմունք) արվեստանոցներում։ 1925-ին ավարտել է Մոսկվայի Վխուտեմասը (ղեկ․՝ Բ․ Դ․ Կորոլյով)։ 1927-ին տեղափոխվել է Երեան, աշխատել Ա․ Թամանյանի ղեկավարած արվեստանոցում։ 1926-ից մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։ 1945–71-ին դասավանդել է Երեանի գեղարվեստաթատերական ինստ–ում (1947-ից՝ պրոֆեսոր)։ Հեղինակ է արվեստի պատմության հարցերին նվիրված ուսումնասիրությունների։

Ս․ ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային քանդակագործության, խեցեգործության բնագավառներում։ Հայաստանի Կառավարական տան (1926–1941), մասամբ և Ժողտան (այժմ՝ Երեանի օպերայի և բալետի թատրոն, 1926–53) դեկորատիվ զարդաքանդակները Ս–ի և Ա․ Թամանյանի համատեղ գործունեության արդյունքն են և բնորոշվում են պլաստիկական նուրբ արտահայտչականությամբ, ազգ․ զարդաքանդակի խոր իմացությամբ։ Ս–ի մոնումենտալ ստեղծագործություններից են Մ․ Ազիզբեկովի (գիպս, 1927, բազալտ, 1932), Ղ․ Ղուկասյանի (գրանիտ, 1934), Խ․ Աբովյանի (բրոնզ, 1950, երեքն էլ՝ Երևանում), Վ․ Ի․ Լենինի (բազալտ, 1940, Գորիս, բազալտ, 1941, Սիսիան), Ստեփան Շահումյանի (բրոնզ, բազալտ, 1954, Ստեփանակերտ)՝ գեղարվեստական տարբեր առանձնահատկություններ ունեցող հուշարձանները։ Ղ․ Ղուկասյանի հուշարձանի, ինչպես և Ս–ի մյուս հարթաքանդակները պլաստիկական արտահայտչականությամբ և շարժումների բազմազանությամբ նոր մակարդակ էին սովետահայ արձանագործության մեջ։ Ս․ ստեղծել է հայ նշանավոր մտավորականների դիմաքանդակների մի ամբողջ շարք («Տարագրոս», բազալտ, 1929, «Պերճ Պռոշյան», բազալտ, 1938, Ստեփան Աղաջանյան», գիպս, 1938, բազալտ, 1946, «Հ․ Օրբելի», մարմար, 1945, «Կոմպոզիտոր Կոմիտաս», գիպս, 1946, մարմար, 1960, «Դ․ Դեմիրճյան», բրոնզ, 1948, «Արա Սարգսյան», բրոնզ, 1954), որ նպաստել է հայ սովետական դիմաքանդակի ձևավորմանն ու զարգացմանը, նրանում խոհա–քնարական գծի սկզբնավորմանը։ Անկեղծությամբ և պլաստիկ մեղմությամբ են բնորոշվում «Քանդակագործի դուստրը» («Նոննա», գիպս, 1935), «Քանդակագործի կինը» (մարմար, 1935), «Դերասանուհի Սիրանույշը» (մարմար, 1942), «Կոմպոզիտոր Կ․ Օրբելյան» (բրոնզ, 1956), «Երաժշտագետ Մ․ Հարությունյան» (բրոնզ, 1943),«Ալլա» (բազալտ, 1962) դիմաքանդակները։ Փոքրածավալ, կամերային հորինվածքներից են