Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

«Վերադարձ շուկայից» (գիպս, 1915), «Կժով գեղջկուհին» (գիպս, 1930), «Երեխային լողացնող մայրը» (գիպս, 1940)։ «Կուլի» (գիպս, 1930), «Լիպարիտ Մխչյանի մահը» (գիպս, 1935), «Հետախույզները թշնամու թիկունքում» (գիպս, 1942), «Նոնակ նետողը» (գիպս, 1943) հորինվածքներում և վաղ շրջանի այլ գործերում Ստեփանյանին գրավել են քաղաքացիականության և հերոսականության գաղափարները։ Ավելի ուշ շրջանի սաեղծագործություններում դրամատիզմով առլեցուն արտահայտչամիջոցները փոխարինվել են ձևերի հստակությամբ և պլաստիկ պարզությամբ («Երեխայի լոգանք», գիպս, 1961, «Կրկեսի ձիավարուհին», գիպս, 1963)։ 1965-ին Երևանում բացվել է Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, Հայաստանի հեղափոխության, Ե․ Չարենցի անվ․ գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում։

Գրկ․ Կուրդոյան Ե․, Սուրեն Ստեփանյան, Ե․, 1961։ Սուրեն Ստեփանյան, կատալոգ (Ստեղծագործությունների ցուցահանդես, Ե․, 1980)։ Каретникова И․ А․,Сурен Левонович Степанян, М․, 1965․

Ն․ Խաչատրյան

ՍՏԵՓԱՆՅԱՆ Սուրեն Շավարշի [23․5(5․6)․1915, Ալեքսանդրապոլ–18․1․1977, Երևան], հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1961)։ 1937-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա–արդ․, 1938-ին՝ Լենինգրադի գեղարվեստա–մանկավարժական ուսումնարանները։ 1940–43-ին դասավանդել է Լենինականի Ս․Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ 1943–1945-ին որպես ձևավորող նկարիչ աշխատել է Լենինականի Ն․ Կրուպսկայայի անվան, 1945–46-ին՝ Երևանի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոններում։ Ստեփանյանը ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում։ Ձևավորել և նկարազարդել է մոտ 300 գիրք, աշխատակցել տարբեր պարբերականների։ Ստեփանյանին բնորոշ են ստեղծագործական վառ երևակայությունն ու գեղարվեստական հնարքների բազմազանությունը։ Լավագույն գործերից են՝ «Հին Լենինական» (1958), «Իմ հեքիաթը» (1959), «Դրսում ձմեռ Է» (1964) գեղանկարները, «Երգ» (1969), «Սեդա» (1970, երկուսն էլ՝ փայտ) քանդակները, «Նկարիչ Ռ․ Շիշմանյանի դիմանկարը» (1960), «Աշուն» (1975) գրաֆիկական թերթերը, Դ․ Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1948–50); «Պույ–պույ մուկիկը» (1974), Պ․ Սևակի «Եղիցի լույս» (1969) գրքային ձևավորումները, «Ինքնանկար» (1959), «Չիկ Տամատյան» (1960), «Սուրեն Չիլինգարյան» (1960) ընկերական շարժերը, Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար» բեմանկարները (1963, Երևանի Գ․ Սունդուկյանի անվան և Մոսկվայի Մ․ Ն․ Երմոլովայի անվան թատրոններում)։ 1943-ից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։

ՍՏԵՓԱՆՅԱՆ Վարդուշ Խաչատուրի [ծն․ 12(25)․6․1901, Թիֆլիս], հայ սովետական դերասանուհի։ ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի (1962)։ Սովորել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում։ 1928–30-ին աշխատել է Լենինականի պետթատրոնում, 1930-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ Առավելապես աչքի է ընկել կատակերգական և բնութագրական դերերում՝ Քեթևան (Սունդուկյանի «Խաթաբալա»), Շուշան, Սողոմե (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար»), Քսենյա, Աննա (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Վասսա Ժելեզնովա»), Գալչիխա, Ֆիլիցատա (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», «Ճշմարտությունը լավ Է, բախտը՝ ավելի լավ»)։

Գրկ․ Բարսեղյան Ա․, Վարդուշ Ստեփանյան, Ե․, 1975։

Բ․ Հովակիմյան

ՍՏԵՓԱՆՅԱՆ Ցոլակ Ալեքսանդրի [ծն․19․12․1910 (1․1․1911), գ․ Սաթխա (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում)], սովետական փիլիսոփա։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է Մոսկվայի Կ․ Լիբկնեխտի անվան մանկավարժական ինստիտուտը (1933)։ 1933-ից փիլիսոփայություն է դասավանդում Մոսկվայի բուհերում։ 1939–41-ին եղել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի պրոպագանդայի բաժնի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ Մոսկվայի զինվ․ օկրուգի քաղվարչության դասախոս։ 1945–46-ին ղեկավարել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի մարքսիզմ–լենինիզմի ամբիոնը։ 1946-ից զանազան պաշտոններ է վարում ՍՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում, 1965-ից գիտ․ կոմունիզմի սեկտորի (1972-ից բաժնի) վարիչ։ 1947–1968-ին «Վոպրոսի ֆիլոսոֆիի» («Boпросы философии») ամսագրի պատմական մատերիալիզմի (հետագայում՝ գիտ․ կոմունիզմի) բաժնի վարիչ։ 1951–55-ին եղել է նաև ՍՄԿԿ ԿԿ–ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի դիալեկտիկական և պատմ․ մատերիալիզմի ամբիոնի վարիչ։ 1958–59-ին «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» («Проблемы мира и социализма») ամսագրի (Պրագա) սոցիալիստական երկրների բաժնի վարիչ։ Ստեփանյանը պաշտպանել է գիտ․ կոմունիզմը որպես դասավանդման և գիտ․ հետազոտության ինքնուրույն առարկա առանձնացնելու տեսակետը։ Նա ՍՍՀՄ ԳԱ Կոմունիստական հասարակական հարաբերությունների և սոցիալիստական հասարակության հոգևոր կյանքի զարգացման օրինաչափությունների գծով գիտ․ խորհրդի նախագահն է։

Հիմնական աշխատությունները նվիրված են կոմունիստական ֆորմացիայի ձևավորման և զարգացման օրինաչափությունների, սոցիալիզմի օրոք հակասությունների և դրանց հաղթահարման խնդիրներին։ Բազմաթիվ կոլեկտիվ աշխատությունների խմբագիր է և հեղինակ, «Գիտական կոմունիզմ» բուհական դասագրքի հեղինակներից։ Պարգևատրվել է 5 շքանշանով։

Երկ․ СССР–социалистическое государство рабочих и крестьян, [М․], 1937; Кто такие «национал-социалисты, [Горький], 1942; Октябрьская революция и победа социализма в СССР, [М․], 1947; О постепенном переходе от социализма к коммунизму, М․, 1951; Закономерности перерастания социалистического сознания масс в коммунистическое сознание, М․, 1963; Две фазы в развитии коммунистической формации, [М․], 1963; Пролетарский интернационализм и современность, М․, 1970․

ՍՏԵՓԱՆՅԱՆՑ Մարիետա Տիգրանի (ծն․ 16․10․1935, Մոսկվա), հայ սովետական փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսորն (1983)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը (1959)։ 1959-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում, 1980-ից՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների արդի փիլիսոփայության հրատապ պրոբլեմների բաժնի վարիչ։ Եղել է դիվանագիտական ծառայության մեջ Հնդկաստանում (1966–69) և Կանադայում (1974–80)։

Ուսումնասիրությունները վերաբերում են Արտասահմանյան Արևելքի երկրների միջնադարյան, նոր և նորագույն շրջանի փիլիսոփայության և հասարակական մտքի պրոբլեմներին։

Երկ․ Философия и социология в Пакистане, М․, 1967; Ислам в философской и общественной мысли Зарубежного Востока [XIX–XX вв․], М․, 1974; Мусульманские концепции