Մաքսիմոս Խոստովանողի կատարած մեկնությունների թարգմանութըունները(թրգմ․ լատ․, մինչև 1662, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 110): Նշված գործերը դեռ VIII դ․ հունարենից թարգմանել էր Ստեփանոս Սյունեցին, սակայն թարգմանությունը թերի էր և դժվարամատչելի։ Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու երկերը Ս․ Լ․ բաժանել է գլուխների՝ յուրաքանչյուր գլխից առաջ համառոտակի շարադրել դրա բօվանդակությունը, Մաքսիմոս Խոստովանողի մեկնությունները լրացրել այլուստ քաղած մտքերով, խմաբագրական փոփոխությունները։ Ենթադրվում է, որ Ս․ Լ․ է թարգմանել արիստօտելի «Հոգու մասին» աշխատությունը։ Նա լատիներենից վերաթարգմանել է նաև Հովհան Անգլյացու «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւյ և զօրութեանց նորին» երկը (մինչև 1668, Նույն տեղում, ձեռ․ № 606), որը 1337-ին թարգմանել էր Հակոբ Քռնեցին։ Ս․ լ֊ու թարգմանչական բեղուն գործունեության ամենալուրջ արգասիքը Արիստոտելի«Մեետաֆիզիկա»֊ի թարգմանությունն է (թրգմ․լատ․, մինչև 1675, նույն տեղում, ձեռ․ № 10032), այդ երկը մինչ այդ թարգմանվել էր միայն արաբ․ և լատ․։ Ս․ Լ․ նաև երկու անգամ մեկնել է այն, որը մեզ է հասել երկու տարբերակօվ՝ ձեռագրերի մի խմբում՝ այն սփռվել է Արիստոտելի երկի լուսանցքներում (որինակ, նախորդ ձեռագրում), իսկ մյուս խմբում՝ նրանից հետո որպոս ինքնուրույն աշխատության («Լուծմունք գրոնց Մեթաֆիզիկոց Արիստոտելի Ստագրագւոց․․․», նույն տեղում, ձեռ․ № 2030): Ս․ Լ․ լատիներենից թարգմանել է նաև «Իմաստութիւն Յեսուայ որդւոյ Սիրաքաայ» (մինչև 1666, նույն տեղում, ձեռ․ № 705),«Ղուրան» (մինչև 1680, նույն տեղում, ձեռ․ № 3109), «Բուրաստան աղօթից» (նույն տեղում, ձեռ․ № 553, կցնել է հայ հեղինակների աղոթքներ, հրտ․ № 1685) և այլ կրոն․ բնույթի գործեր։«Մաղթանք իբր յիշատակարան ըստ անուան թարգմանողին»(նույն տեղում, ձեռ․ № 553) չափածո ստեղծագործությունից բացի Ս․ Լ․ հավանդաբար հորինել է չափածո այլ գործեր գործեր ևս։ նրա բանաստեղծական փայլուն ձիրքի վկայությունն են № 553 ձեռագրում սփռված թարգմանական չափածո ստեղծագործությունները, որոնցից հատկանշական է «Երգ ոտանաւոր առ Յիսուս Քրիստոս արարեալ սրբոյն Բեռնարտոսի» ծավալուն ստեղծագործությունը։
Ս․ Լ․ թողել է փիլ․ ինքնուրույն աշխատություններ, որոնցից ամենաարժեքավորը և ընդանրապես XVII դ․ հայ փիլ․ մտքի անուրանալի նվաճում է «Բանք իմաստասիրականք․․․» ծավալուն բառարան (մինչև 1662, նույն տեղում, ձեռ․№ 110): Բառարանում տրված են ծամանակի փիլ․, աստվածաբանական, հասարակական֊քաղ․, գեղագիտական, բարոյագիտական առավել կարևոր կատեգորյաներն ու հասկացությունները՝ տարբեր աղբյուրներից քաղած բացատրություններով։ Ս․ Լ որակական նոր քայլ է կատարել արիստոտելի փիլ֊յան յուրացման, տարածման ու զարգացման ուղղությամ՝ շարունակելով Դավիթ Անհաղթի ավանդույթները: Նա փիլ֊յան հիմնական հարցը լուծել է իդեալիստորեն, ամեն ինչի արարիչ և շարժման պատճառ է համարել աստծուն։ Շարարժումը, նրա կարծիքով, հատուկ է միայն երկրային մարմիններին, բաղկացած են չորս տարիներից (հող, ջուր, օդ, կրակ)։ Ընդ որում երկրային մարմինների շարժման աղբյուրը դրանց ներհատուկ հակասություններն են․ «ամենայն որ ինչ ծնանի ի ներհակէն ծնանի»։ Քանի որ շարժումը ձևի կատարելագործումն է, ապա երկնային մարմինները ունենալով կատարյալ ձև, չեն շարժում, իսկ երկրայինները, զուրկ լինելով դրանից՝ անվերջ շարժվում և փոփողվում են, ձգտում ձևի կատարելագործուման։ Բնությունն, ըստ Ս․ Լ֊ու, գոյությամբ նախորդում է մարդուն, անկախ է նրա գիտակցությունից և պայմանավորվում է գիտակցության գոյությունն ու բովանդակությունը։ Ընդունելով հանդերձ, որ մարդկային կամքը շարժողը նույնպես աստվածն է, Ս․ Լ․, այնուամենայնիվ, չի մերժում մարդկային կամքի ազատությունը, աստված մարդու բոլոր քայլերը չի կանծորոշոլ, այլ հնարավորություն է ընձեռել անձամբ փորցել ու համոզվել թե ինչնե ճիշտ ինչը սխալ։ Ս․ Լ․ հատու քննության է ենթարկվել իմացաբանության հետ կապված հարցեր, որովհետև, նրա կարծիքով, ճանաչողության նպատակը ճշմարտությունն է, իսկ առանց ճշմարտության ճանաչման մարդը չի կարող գործել։ Իմացաբանակ հարցերը քննելիս, ընդհանուր առմամբ դրսեվորելով մեխանիստայկան, մետաֆիզիկական մոտեցում, Ս․ Լ․ երբեմն կատարել է դիալեկտիկակն կռահումներ։ Ըստ նրա, ճշմարտություն հարաբերական է, կախված է կոնկրետ պայմաններից և հանրազարմանքներից։ Հարաբերական են ոչ միայն բարոյական , այլև հասարակական անգամ , բնական օրենքները, թեև վերջիներս պակաս՝ չափով․ « Օրենք բնականք միշտ և ամենայն ուրեք ունին զնոյն զօրություն, բայց պատահմամբ վասն իմիք կարեն այլափոխիլ»։ Բնությունն համարելով սկզբունքներեն ճանաչելի՝ Ս․ Լ․ ըբդունել է ճանաչողության երեք աստիճան՝ արտաքին զգայություն (տեսողություն, համ, հոտ, շոշափելիք),[ներքին զգայություն (ընկալու), երևակայություն (մտապատկեր), հիշողությու, կարծիք, տարամախոհություն] և բանականություն։ Ճանաչողության աստիճանները համարելով միասնական և փոխկապակցված, Ս․ Լ․ նախապատվությունը տվել է բնականութունը, որը, նրա կարծիքով, տալիս է կայուն և հավաստի գիտելիք։ Ս․ Լ․ նկատելի հետք է թողել XVII-XVIII դդ․ հայ փիլ․ մտքի վրա։ Առանձին ուսումնասիրողներ Ս․ Լ֊ուն համարում են նաև նկարիչ։ Այդ հարցի շուրջը դեռևս կան տարակարծություններ։
Գրկ․ Ակինյան Ն․, Ստեփանոս վարդապետ Լեհացի,«ՀԱ», 1912, № 1-2: Հ ո վ ս ե փ յ ա ն Գ․, Նյութեր և ուսումնասիրություններ հայարվեստի մշակույթի պատմության, պրակ 5, Աթիլաս֊Լիբանան, 1951: Ղազարյան Մ․, Հայ կերպարվեսթը XVII-XVIII դարերում, Ե․, 1974: Չալոյան Վ․ Կ․, Հայոց փիլիսոփայության պատմություն, Ե․, 1975: Գրիգորյան Գ․ Հ․, Ստեփանես Լեհացու փիլիսոփայական բառարանը, «ՊԲՀ», 1975, № 2: Տեր֊Մկըրտիչյան Գ․, Հայագիտական ուսումնասիրություններ, գիրք 1, Ե․, 1979: Թարավերձյան Յու․ Ա․, Ստեփանոս Լեհացու փիլիսոփայական հայացքները, Ե․, 1979: Առաքելյան Ա․, «ԼՀԳ», 1981, № 5: Տեր֊Դավիթյան Ք․,«Հայելի վարուցի» հայերեն թարգմանության շուրջը, «ԼՀԳ», 1981, № 10: Միրզոյան Հ․ Ղ․, XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Ե․, 1983:
ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ, Սուրբ Ստեփանոս Նախավկա, Մաղարդի վանք, Դարաշամբի վանք, XVIIդ․ հայկ․ ճարտ․ հուշարձան, վանքային համալիր Ջուղայից 15 կմ արմ․, արաքս գետի հովտում։ Վանքի գրեթե ուղղանկյուն հատակագծով տարածքը (48,3x71,7 մ) պարսպափակ է, ամրացված անկյունային անկյունային և միջանկյալ բոլորաձև աշտարակներով։ Գլխ․ արմ․ մուտքի պատը պարսպատերի ընդանուր շրջագծից մոտ 8 մ ներս է ընկած։ Վանքի տարածքը բախանված է երեք հատվածի։ Կենտրոնականն ունի նախամուտք, օժանդակ և տնտ․ սենյակներ։ Հս․ հատվածոում գլխ․ եկեղեցին է, որին հս֊ից կից մինավ, թաղածածկը եկեղեցին (թաղակիր կարմիրներով բաժանված է հինգ մասի, որոնցից արմ․ ծառայում է որպես նախամունք), իսկ հվ֊ից՝ երկհարկանի, ութ կամարակապ սյուներից կաազմած լուսանցույց աշտարակով, բրգաձև ծածկով զանգակատունը։ Արլ․ պատի երկայնքով կառուցած է խուցերի շարք։ Համալիրի հվ․ կողմում բուն վանկան մասն է․ կենտր․ բակ․ արմ․ պատի երկայնքով խուցերի եոանդաս երկհարկանի շենք, արլ֊ում՝ սեդանատուն, հվ․ պատի երկայնքով՝ օժանդակ