Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Մանկավարժական կրթություն, «Դպրոցի և մանկավարժական պատմություն» և այլ խորագրեր: «Գիտական կյանք» բաժնում տպագրվում են հաղորդումներ ՍՍՀՄ ՄԳԱ և նրա ինստ-ների գործունեությանը, մանկավարժական պրոբլեմներին նվիրված գիտ. կոնֆերանսների (նաև միջազգային), բուհերում տարվող գիտ. աշխատանքների մասին:

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՌՈՍԻԱ («Советская Россия», «Սովետական Ռուսաստան»), օրաթերթ: Հրատարակվում է 1956-ից, Մոսկվայում (մինչև 1966-ը` ՄՄԿԿ Կենտկոմի ՌՍՖՍՀ բյուրոյի և ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի օրգան): Լուսաբանում է ՍՍՀՄ և միջազգային կյանքի կարևոր իրադարձությունները, ՌՍՖՍՀ հասարակական, քաղ., տնտ. կյանքը, կուսակցական ու սովետական շինարարության հարցերը: Նյութեր է տպագրվում սոցիալիստական մրցույթյան, պետ. պլանային առաջադրանքների ու ստանձնած պարտավորությունների կատարման գործում մարզերի, երկրամասերի, ինքնավար մարզերի ու ազգերի օկրուգների աշխատավորների նախաձեռնությունների, արդյունաբերության, գյուղատնտեսության և ժող. տնտեսության մյուս բնագավառերում զարգացման մասին: Թերթը մեծ տեղ է հատկացնում նաև գրականության, արվեստի, մշակույթի, առողջապահության ու սպորտի հարցերին:

ՍՈՎԵՏՍԿԱՅԱ ՖՈՐԳՈՎԼՅԱ («Советская торговля», «Սովետական առևտուր») 1. երկօրյա թերթ: Պետ. առևտրի մինստրության օրգան: Հիմնադրվել է 1926-ին, Մոսկվայում: Մինչև 1934-ը լույս է տեսել «Կոպերատիվնայա ժիզն» այնուհետև՝ «Սնաբժենիե, կոպերացիա ի տորգովլյա» անուններով, 1934-ից՝ «Ս. տ.»: 1941—53-ին ընդհատվել է: Լուսաբանում է սովետական առևտրի, հասարակական սննդի, սպառողական կոպերացիայի զարգացման հարցեր, ճյուղի արհմիութենական կազմակերպությունների աշխատանքները, հրատարակում ռեկլամներ ժող. սպառման ապրանքների վերաբերյալ: Լուսահեռագրով տպագրվում է 13 քաղաքում:

2. ՍՍՀՄ առևտրի մինստրության գիտատնտ. ամսագիր: Լույս է տեսնում 1927-ից, Մոսկվայում սկզբում՝ «Վոպրոսի տորգովլի», 1941-ի սկզբից՝ «Ս. տ.»: 1941-ի հուլիսից մինչև 1952-ը չի հրատարակել: Լուսաբանում է տնտեսության հրատապ խնդիրները, մեծածախ և մանրածախ առևտրի կազմակերպման ու տեխնիկայի հարցեր: Տպագրում է նյութեր սոցիալիստական և կապիտալիստական երկրներում առևտրի զարգացման ուղիների մասին:

ՍՈՎԵՏՍԿԻ ԷԿՐԱՆ («Советский экран», «Սովետական էկրան»), երկշաբաթյա պատկերազարդ հանդես: ՍՍՀՄ Մինստրների խորհրդի կինեմատոգրաֆիայի պետ. կոմիտեի և ՍՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության օրգան (սկզբում՝ ՍՍՀՄ կուլտուրայի մինստրության, 1959-66-ին՝ ՍՍՀՄ կուլտուրայի մինստրության և կինոմատոգրաֆիայի աշխատողների միության հրատարակություն): ՀԻմնադրվել է 1925-ին, Մոսկվայում, որպես «Կինոգազետա»-ի հավելված: 30-ական թթ. լույս է տեսել տարբեր անուններով (1941—57-ին ընդհատվել է): Տպագրում է հոդվածներ կինոարվեստի տեսության վերաբերյալ, ֆիլմերի գրախոսականներ, դերասանների, ռեշիսորների, օպերատորների և այլոց ստեղծագործական դիմանկարներ: Նախատեսված է ընթերցողների լայն շրջանների համար:

ՍՈՎԵՏՍԿԻ ԽՈՒԴՈԺՆԻԿ («Советский художник», «Սովետկան նկարիչ»), ՍՍՀՄ նկարիչների միության (1964—69-ին՝ ՍՍՀՄ Մինստրների խորհրդի մամուլի կոմիտեի) հրատարակչություն (Մոսկվա): Տարեկան թողարկում է ավելի քան 1200 անուն տարբեր հրատարակություններ՝ ալբոմներ, գեղարվեստական վերատպություններ, բացիկներ, արվեստի հարցերին նվիրված աշխատություններ, ալբոմ-մեներգություններ ժամանակակից նկարիչների մասին(«Մեր դարի վարպետները» շարքը), կատալոգներ, գեղարվեստական ազդագրեր:

ՍՈՎԵՏՍԿԻ ՊԱՏՐԻՈՏ («Советский патриот», «Սովետական հայրենասեր»), եռօրյա թերթ: ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի ԿԿ օրգան: Լույս է տեսնում 1927-ից (սկզբում՝ «Նա ստրաժե», 1942-ին՝ «Վոյոնոյե օբուչենիե», 1942-53-ին՝ «Պատրիոտ Ռոդինի», 1941-ի հոկտեմբերից 1942-ի փետրվարը և 1953-56-ին չի հրատարակվել), Մոսկվայում: Լուսաբանում է ԴՕՍԱԱՖ-ի սկզբնական կազմակերպությունների աշխատանքները, երիտասարդության նախնական զինպատրաստության, ռազմատեխ. մարզաձևի զարգացման հարցեր: Պրոպագանդում է սովետական զինված ուժերի մարտական ավանդույթները, ծանոթացում բանակի և նավատորմի կյանքին: Տպարգրում է գեղարվեստական գործեր՝ ռազմա-հայրենական թեմաներով, ակնարկներ ու հոդվածներ Հայրենական պատերազմի մասնակիցների, պարտիզանների, հետախույզների մասին:

ՍՈՎԵՏՍԿԻ ՊԻՍԱՏԵԼ («Советский писатель», «Սովետական գրող»), ՍՍՀՄ գրողների միության հրատակչություն:Հիմնադրվել է 1934-ին, Մոսկվայում: Հրատարակում է ինչպես ռուս սովետական, այնպես էլ միութենական ու ինքնավար հանրապետությունների գրողների գործեր: «Ս. պ.»-ի գործնեության մեջ մեծ տեղ է հատկացվում Մ՚ Գորկու հիմնադրած «Բիբլիոտեկա պոետա»-ի («Библиотека поэта») մեծ և փոքր սերիաների հրատարակությանը: Հրատարակչությունը բաժանմունք ունի Լենինգրադում: 1957-ից «Ս. պ.» ղեկավարում է ՍՍՀՄ ԳՄ հաստատած վարչությունը: 1980-ին հրատարակվել է 440 անուն գիրք (21 մլն տպաքանակով):

ՍՈՎԵՏՍԿԻ ՍՈՅՈՒԶ («Советский союз», «Սովետական միություն»), հասարակական-քաղ. պատկերազարդ ամսագիր: Հրատարակվում է 1930-ից, Մոսկվայում (մինչև 1950-ը՝ «ՍՍՍՌ նա ստրոյկե»): Հիմնադրել է Մ. Գորկին: Լույս է տեսնում 19 լեզվով. 1930-ից՝ ռուս., անգլ., գերմ., ֆրանս., 1937-ից՝ իսպ., 1950-ից՝ չին., 1954-ից՝ կորեերեն, 1955-ից՝ ճապոն., 1956-ից՝ արաբ., սերբո-հովարթերեն, հինդի, ուրդու լեզուներով, 1957-ից՝ ֆին., ռումին., 1958-ից՝ հունգ, 1960-ից՝ մոնդ., 1967-ից՝ բենգալ., 1968-ից՝ վիետնամերեն, 1969-ից՝ իտալ.,: Լուսաբանում է ՍՍՀՄ ժողովրդների կյանքը, ժող. տնտեսության, գիտության ու տեխնիկայի, արվեստի ու մշակույթի նվաճումները: Ամսագրում ծավալուն տեղ են զբաղեցնում լուսանկարները, պատկերազարդ ակնարկները, ռեպորտաժներն ու հաղորդումները: Տպագրում են փաստագրական լուսանկարչական նյութեր, ՍՍՀՄ խաղաղասիրական քաղաքականության լուսանկարչական տարերգություններ, պատկերազարդ հեքիաթներ, պատասխաններ արտասահմանական ընթերցողների հարցերին: Ունի կանանց նվիրված բաժին և «Սպորտը ՍՍՀՄ-ում» հրատարկություն: Տարածվում է արտասահմանյան ավելի քան 130 երկրներում:

ՍՈՎԵՏՍԿԻ ՍՊՈՐՏ («Советский спорт», «Սովետական սպորտ»), մարզական օրաթերթ: ՍՍՀՄ Մինստրների խարհրդին կից ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի կոմիտեի և ՀԱՄԿԻ օրգան: Հրատարակվում է 1924-ից (1924-46-ին՝ «Կրասնի սպորտ», 1928-32-ին չի հրատարակվել) Մոսկվայում: Պրոպոգանդում է ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման կուսակցության քաղաքականությունը, լուսաբանում արհմիությունների, կոմերիտմիության և մարզական կազմակերպությունների սպորտ-մասսայակն աշխատանքի փորձը, մարզական կյանքը ՍՍՀՄ-ում ու արտասահմանում, միջազային մարզական կազմակերպությունների գործնեությունը: Մի շարք միջազգային ու միութենական ավանդական մրցումների նախաձեռնությունն ու անցկացումը կապված են թերթի անվան հետ: «Ս. պ.» աշխարհում ամենամեծ տպաքանակ (մոտ 4 մլն) ունեցող մարզական լրագիրն է և տարածվում է շուրջ 104 երկրում: Պարգևատրվել է Աշխատանբքային կարմիիր դրոշի շքանշանում (1974):

ՍՈՎԵՏՍԿԻ ՎՈՒՆ («Советский воин», «Սովետական մարտիկ»), սովետական բանակի և ռազմածովային նավատորմի գլխ. քաղ. վարչության հասարակաական-քաղ. և գրական-գեղարվեստական ամսագիր: Հրատարակվում է 1919-ից (մինչև 1947-ը՝ «Կրասնոարմեեց»), Մոսկվայում: Խնդիրն է նպաստել սովետական զինված ուժերի մարտիկների և նախազորակոչային երիտասարդության քաղ., ռազմ. ու գեղագիտական դաստիրակությանը: Տպագրում է գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, մարզական ու ռազմա-հայրենասիրական բնույթի նյութեր: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով (1944):