Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(25–29 օր)։ Զմռանը չվում են։ Տարածված են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի տունդրայի և անաաոային գոտիներից մինչե ամենահեոավոր հս․ կղզիները (Ասիայում նաև աավւաստանային լճե– րում և հվ․ սիբիրյան լեռներում)։ ՀՍՍՀ–ում որպես հազվագյուտ ձմեռող տեսակներ գրանցված են Սևանի ավազանում։ Մ․ Ադամյան

ՍՈՒԶԱՆԱՎ, ստորշրյա և վերջրյա դիր– քում նավարկության U մարտական խըն– դիրների լուծման համար նախատեսված նավ։ Սովետական ռազմածովային նավա– տորմում U առաշատար ծովային պետու– թյունների նավատորմերում Ս–երը կազ– մում են ուժերի տեսակ՝ նավատորմի ստորշրյա ուժեր։ Ս–ի կաթիլաձև կամ սիգարաձև մետաղական իրանը (նկ․) կարող է դիմանալ շրի ճնշմանը սուզման մեծ խորություններում։ Վերշրյա դիրքում Ս–ի շարժման համար կիրառում են ատո– մային էներգետիկական կամ դիզելային տեղակայանքներ, ստորշրյա դիրքում՝ ատոմային տեղակայանքներ, հոսանքի էլեկտրական կուտակիչներ, փոքր խորու– թյուններում՝ համապատասխան դուրս– քաշովի օդառու հարմարանքներով հան– դերձված դիզելային տեղակայանքներ։ ժամանակակից Ս–երը ըստ նշանակման զինված են բալիստիկ և թևավոր հրթիռ– ներով, տորպեդներով, ականներով և սարքավորված են ռադիոլոկացիոն ու այլ ր ա I դ և ն թ> տիպի՝ 2 4 հրթիռ– ների համար նախատեսված երկ ու հրթիռային հատվածա– մասերով ատոմային սուզան ա– վի սխեմա․ /․ ետևի հրթիռային հատվա– ծամաս, 2․ ղեկապետի խցիկ, 3․ գլխավոր հրա– մանատարական կետ, 4․ սաշևի հրթիռային հատվածամաս, անձնակազմի բնակա– տեղեր, 6․ սպաների նավախցիկներ, 7․ գոր– ծարկումը կառավարող համակարգ, 8․ օժան– դակ սարքավորում և էլեկտրասնման վթարա– յին համակարգ, 9․ ընդհանուր նավասենյակ, 10, գլխավոր էներգետիկական տեղակայան– քի հատվածամաս ռադիոէլեկէորոնային ապարատուրայով։ Ս–երը սկսել են կառուցել XVII դ․։ Ռու– սաստանում առաջին Ս․ կառուցվել է 1724-ին։ ՍՍՀՄ–ում Ս–երի շինարարու– թյունն սկսվել է 1927-ին («Դեկաբրիստ» տիպի Ս․)։ Սովետական ռազմածովային նավատորմի հարվածային հզորության հիմքը կազմում են տարբեր նշանակման ատոմային Ս–երը։ Դրանք ունեն գործո– ղության մեծ շառավիղ, ստորշրյա նավար– կությունը բարձր ինքնավարության պայ– մաններում կարող է տևել մի քանի ամիս, իսկ արագությունը լինել մոտ 30 հանգույց (56 կմ/ժ)։ Կան նաև ծովի գիտական հե– տազոտության համար սարքավորված Ս–եր։

ՍՈՒԶԱՐԿՂ, կ և ս ո ն (< ֆրանս ․ cais– son – արկղ), 1, Ս․ շինարար ու– թ յ ա ն մեշ, պատող կոնստրուկցիա՝ շրի տակ կամ շրահագեցած գրունտում շրից ազատ (դուրս է մղվում սեղմած օդով) աշխատանքային խցիկ ստեղծելու համար։ Գլխավորապես կիրառվում է հիմքերի, կամուրջների, հիդրոտեխնիկական կա– ռույցների կառուցման ժամանակ։ Ս․ սո– վորաբար պատրաստում են երկրի մա– կերեսին և գրունտի մեջ են ընկղմում սե– փական զանգվածի վերսուզարկղային կա– ռուցվածքի զանգվածի շնորհիվ՝ գրունտի մշակմանը զուգընթաց։ 2․ Ս․ նավա– նորոգման մեշ, նորոգման կամ զննման նպատակով նավի շրասույզ մա– սի մասնակի չորացման սարք։ Իրենից ներկայացնում է փայտե կամ մետաղե արկդ, որի ներսի կողմն ունի կտրվածք՝ նավի իրանի չորացվող տեղամասի շըր– շագծի ձևով։ 3․ Ս․ ձ ու լ մ ա ն ար– տադրության մեշ, աղյուսից կամ երկաթբետոնից պատրաստված սարք, որը հորային կաղապարման դեպքում պատրաստվում է կաղապարի պատերը ամրացնելու և կաղապարի մեջ գրունտա– յին շրերի ներթափանցումը կանխարգե– լելոլ համար։ 4․ Ս․ մետալուրգիա՝ յում, պողպատե տուփեր, որոնք հո– վացվում են նրանցում շրշանառություն կատարող շրով։ Այս Ս–ից են պատրաստ– վում հորանային վառարանների պատե– րը։ Դրանք կիրառվում են մարտենյան վառարաններում՝ գազի անցուղիները հո– վացնելու համար։ 5․ Ս․ ավիացիա– յ ու մ, սնամեշ տուփանման լոնժերոն (ողնաՓայտ), որը կրում է ինքնաթիռի թևի վրա ազդող ծռման և ոլորման ճիգերը։ Տես նաև Կեսոնային հիվանդություն։

ՍՈՒԶԴԱԼ, մարզային ենթակայության քաղաք, ՌՍՖՍՀ Վլադիմիրի մարզի Սուզ– դալի շրշանի կենտրոնը։ Դավրիլով Պո– ստդ երկաթուղային կայարանից 28 կմ հվ–արլ․, Վլադիմիր քաղաքից 26 կմ հս․, Կամենի գետի ափին։ Հին ռուս, քաղաքնե– րից Է, որտեղ պահպանվել են ճարտարա– պետ․ բազմաթիվ հուշարձաններ։ Հիշա– տակված է 1024-ից։ XII դ․ 1-ին կեսին՝ Ռոսաով–Սազդաւյան երկրի կենտրոնը, այնուհետև եղել է Վւադիմիր–Սուզ– ղաւյան իշխանության կազմում։ XIII դա– րից եղել է Սուզդալյան իշխանության մայրաքաղաքը։ 1238-ին հրկիզել են մոն– ղոլ–թաթարները։ XIV դ․ 1-ին կեսին եղել է Սուզդալ–Նիժնի Նովգորոդյան իշխա– նության մայրաքաղաքը, 1392-ին մտել է Մոսկովյան մեծ իշխանության կազմի մեշ։ XVII դ․ սկզբին՝ լեհ–լիտվ․ ինտեր– վենցիայի ժամանակ խիստ ավերվել Է, սակայն նույն դարակեսից ապրել է նոր վերելք։ 1796-ից՝ գավառական կենտրոն Վլադիմիրի նահանգում։ Հին ռուս․ ճարտ․ հուշարձանները վերաբերում են XIII– XVII դդ․։ Դրանց թվին են պատկանում Աստվածածնի ծննդյան (1222–25, վերա– կառուցվել Է, որմնանկարները՝ XIII, XV, XVII դդ․), Պրեոբրաժենսկի (Պայծա– ռակերպության, 1564, վերակառուցվել Է, որմնանկարները՝ 1689 , Գ․ Նիկիտին և ուրիշներ) տաճարները, եպիսկոպոսա– կան ապարանքները (XV–XVIII դդ․), «Ուսպենսկայա» (Վերափոխման, 1525), «Րլագովեշչենսկայա» (Ավետման, մոտ 1518), «Լագարևսկայա* (1667), «Անտի– պևսկայա» (1745), «Ցարեկոնստանտի– նովսկայա> (1707), «Կոսմոդեմյանսկա– յա> (1725) եկեղեցիները ևն։ Ս․ են տեղա– փոխել նաև XVIII–XIX դդ․ փայտաշեն մի քանի եկեղեցի։ Ս․ տուրիզմի կարևոր կենտրոն Է։ ճարտ․ հուշարձաններն ու թանգարանները ընդ– գրկված են Վլադիմիր–Սուզդալյան պատ– մա–ճարտ․ և գեղարվեստ, թանգարան– արգելոցի կազմում։ Հին ռուս, մշակութային ժառանգության պրոպագանդման, արվեստի, ճարտ․ հու– շարձանների պահպանության և վերա– կանգնման, տուրիզմի զարգացման և 950-ամյակի կապակցությամբ Ս․ պար– գևատրվել է «Պատվո նշան» շքանշա– նով (1974)։ Գրկ․ Вагнер Г․ К․, Суздаль, М․, 1969․

ՍՈՒԻՋԵՐՏ (Swigert) Ջոն (ծն․ 1931), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու։ Ավարտել է Կոլորադոյի համալսարանը (1953, գի– տությունների բակալավր՝ մեխանիկայի գծով), Ռենսելերի պոլիտեխնիկական ինստ–ը (1965, գիտությունների մագիստ– րոս՝ ավիացիոն–տիեզերական տեխնիկա– յի բնագավառում), Հարթֆորդի համալ– սարանը (1967, գիտությունների մագիստ– րոս վարչական գործունեության գծով)։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1966-ից։ 1970-ի ապրիլի 11–17-ին, Ջ․ Խ– վեւի և Ֆ․ Հեյսի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլլոն–13» տիեզերա– նավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Վթարի պատճառով տիեզերանավը լուս– նի վրա վայրէշք չի կատարել։ Թռիչքը տևել է 142 ժ 55 ր։

ՍՈՒԼԱԿ, գետ Հս․ Կովկասում, Դաղս տա– նի ԻՍՍՀ–ում։ Երկարությունը 144 կմ է, ավազանը՝ 15200 կմ2։ Կազմավորվում է Ավարյան Կոյսու և Անդյան Կոյսու գետե– րի միախառնումից, առաշացնելով դելտա, թափվում է Կասպից ծովը։ Սնումը խառն է, առավելապես ձնային։ Ջրի միշին ծախ– սը վերին հոսանքում 176 մ3յվրկ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և խմելու համար։ Կառուցված են հէկեր։

ՍՈՒԼԱՎԵՍԻ (Sulawesi), Ց և լ և բ և ս– յ ա ն ծով, միշկղզային ծով Խաղաղ օվ– կիանոսում։ Գտնվում է Սուլավեսի, Կա– լիմանտան, Մինդանաո, Մանգիհե կղզի– ների և Սուլու արշիպեւագի միշև։ Տարա– ծությունը 453 հզ․ կմ2 է, խորությունը՝ մինչև 5914 մ։ Արլ․ ցածրադիր ափերին բնորոշ են մանգրովային թփուտները, Սուլու արշիպելագին՝ կորալային խութե– րը։ Մակերեսային շրերի շերմաստիճանը շուրշ տարին մոտ 28°C է, աղիությունը՝ մոտ 34,5°/00։ Ս–ի մյիշով Խաղաղ օվկիանո– սի մակերեսային ու միշանկյալ շրերը հո– սում են Հնդկական օվկիանոս։ Մակըն– թացությունը կեսօրյա է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Հիմնական նավահանգիստներն են Մանադոն (Սուլավեսի կղզի) և Տարա– կանը (Տարական կղզի)։