Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Լուսավորիչ (հետագայում վերանվանվել է Ս․ Աստվածածին) հայկ․ եկեղեցին։ Միառժամանակ գործել է հայկ․ դպրոց։ Առաշին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի քանակը Ս–ում նվա– զել է։ 1925-ի տվյալներով Ս–ում բնակվել է 55 հայ։ 1933-ին նրանց թիվը հասել է 100-ի։ Նույն թվականին վերաշինվել է հայկ․ եկեղեցին։ Ներկայումս Ս–ում բնակ– վում է մի քանի հայ ընտանիք։ Ս–ում է ծնվել գրող, հասարակական գործիչ Վ․ Մաւեզրսնը։ Ս․ Քուանջրսն

ՍՈՒԼԼԱ Լուկիոս Կոռնելիոս (Lucius Cor– nelius Sulla) (մ․ թ․ ա․ 138–78), հռոմ․ ռազմ, և քաղ․ գործիչ։ Աչքի է ընկել 6ու– գուրթական պատերազմի ժամանակ։ Մ․ թ․ ա․ 104–102-ին մասնակցել է տևտոն– ների և կիմբրերի դեմ պատերազմին։ Մ․ թ․ ա․ 93-ին՝ պրետոր, 92-ին՝ պրոպրե– տոր Կիլիկիայում։ Կապադովկիայում Հռոմի “ազդեցությունը պահպանելու նը– պատակով պայքարել է (ըստ Հուստինո– սի, Պլուտարքոսի և Ապպիանոսի) Տիգ– րան P-ի և Միհրղաա VI-ի դեմ։ Մ․ թ․ ա․ 88-ի կոնսուլ։ Զրկվելով Պոնտոսի դեմ պատերազմը ղեկավարելու իրավունքից (ժող․ ժողովն այդ իրավունքը տվել է Գայոս Մարիոսին), Ս․ իր զորքով մտել է Հռոմ (մ․ թ․ ա․ 88, Հռոմի պատմության մեշ առաշին անգամ հռոմ․ զորքը գրավել է Հռոմը), հաշվեհարդար տեսել հակառա– կորդների հետ, օրինագծեր է անցկացրել հօգուտ օպւոիւէաւռների։ Մեկնելով Արլ․, մ․ թ․ ա․ 86-ին Քերոնեայի և Օրքոմե– նի ճակատամարտերում պարտության է մատնել Միհրդատ VI-ի զորքերին, գրա– վել Աթենքը և մ․ թ․ ա․ 84-ին կնքել Դարդա– նոսի հաշտությունը։ Մ․ թ․ ա․ 83-ին վե– րադարձել է Իտալիա, շախշախել իր հա– կառակորդների ուժերը, Հռոմը վերա– գրավել նրանցից և մ․ թ․ ա․ 82-ին հռչակ– վել անժամկետ դիկտատոր։ Մ․ սկզբնա– վորել է ւցրոսկրիւցցիւսները։ Հենվելով պրոֆեսիոնալ զինվորականության վրա, անցկացրել է ծերակուտական օլիգար– խիայի շահերից բխող և պոպոէԱարների դեմ ուղղված օրինագծեր։ Մ․ թ․ ա․ 79-ին վայր է դրել լիազորությունները, թեև քաղ․ կյանքում պահպանել է իր ազդեցու– թյունը։ Մ–ի դիկտատուրան հանրապետա– կան կարգի խոր ճգնաժամի արտահայ– տություն էր և օբյեկտիվորեն նպաստել է պետ․ նոր ձևերի մշակմանը։ Գրկ․ Պ լ ու in ա ր ք ո ս, Զուգակշիռ», հ․ 3, 4նտ․, 1833։

ՍՈՒԼՈԱԳԱ, Մուլոագա ի Ս ա բ ա– լ և տ ա (Zuloaga у Zabaleta), Իգնասիո (1870–1945), իսպանացի նկարիչ։ 1890- ական թթ․ սովորել է Փարիզում և Հռոմում։ Մտեղծագործել է հայրենիքում և Փարի– զում։ Դիմելով իսպան․ հին վարպետների ավանդույթներին, միաժամանակ գրոտես– կի, Մ․ ձգտել է ընդգծել ժող․ տիպերի ազգ․ բնորոշ կողմերը, իսպան․ բնության յուրօրինակությունը։ Նրա նկարելակեր– պին բնորոշ են գծանկարի սրությունը և կոլորիտի դեկորատիվությունը, մոտիվ– ների թատերայնացումը։ Ուշ շրշանի գոր– ծերում աճել են ոճավորման և սալոնայ– նության գծերը։ Գործերից են՝ «Սրամիտ խոսք» (1902, մասնավոր հավաքածու, Բուենոս Այրես), Ցլամարտիկ Կորսիտո– Ի․ Ս ու լ ո ա գ ա․ «Ֆիեստայի հերոսը» (1910, Իսպանական ընկերության հավաքածու Ամե– րիկայում, Նյու Ցորք) յի դիմանկարը (1909, մասնավոր հավա– քածու, Նյու Ցորք), Ի․ Ի․ Շչուկինի դիմա– նկարը (էրմիտաժ, Լենինգրադ)։

ՍՈՒԼՏ (Soult․) Նիկոլա ժան դը Դյո (1769– 1851), ֆրանսիացի պետ․ և զինվ․ գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1804), Դալմատիայի դուքս (1807)։ Աչքի է ընկել հեղափոխ․ պատերազմներում։ 1805–13-ին մասնակ– ցել է Ավստրիայի, Ռուսաստանի և Պրու– սիայի դեմ նապոլեոնյան պատերազմնե– րին, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հվ․ Ֆրանսիայում մղվող ռազմ, գործո– ղություններին։ Լինելով ընդունակ զորա– հրամանատար, Մ․, միաժամանակ, փա– ռասեր էր և անսկզբունքային։ Նապոլեո– նի հրաժարականից հետո դարձել է մոլի ռոյալիստ և ծառայության մտել Լյուդո– վիկոս XVI11–ի մոտ (ռազմ, մինիստր՝ 1814–15-ին)։ «Հարյուր օրվա> ժամանակ եղել է Նապոլեոն I-ի շտաբի պետը։ Բուր– բոնների երկրորդ վերականգնումից հետո 1815–19-ին եղել է տարագրության մեշ։ 1830-ի Հուլիսյան հեղափոխությունից հետո (տես Հուչիսյան հեղափոխություն 1830) դարձել է ռազմ, մինիստր (1830– 1832), մինիստրների խորհրդի նախա– գահ (1832-34, 1839–40, 1840-47), ճըն– շել է Լիոնի 1831-ի ապստամբությունը։ 1847-ին ստացել է Ֆրանսիայի մարշալ– գեներալի բարձրագույն կոչում։

ՍՈՒԼՈՒ (Sulu), միշկղզային ծով Խաղաղ օվկիանոսում, Ֆիլիպինյան, Փալավան, Կալիմանտան կղզիների ու Սուլու արշի– պելագի միշև։ Տարածությունը 335 հզ․ կւ12 է, խորությունը՝ մինչև 5576 ւէ՝․ Հվ․ ափերին բնորոշ են կորալային խութերը։ Մակե– րեսային ջրերի շերմաստիճանը ձմռանը մոտ 25,5°C է, ամռանը՝ մոտ 29°C, խոր– քային շրերինը (սկսած 500 ւ/-ից մինչև հատակը՝ 10°0-ից բարձր է։ Աղիությունը 33–34,5°/00 է։ Մակընթացությունը՝ կեսօր– յա, 2–3 ւէ բարձրությամբ։ Կա ձկնորսու– թյուն։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Իլոիլոն (Պանայ կղզի), Զամբոանգան (Մինդանաո կղզի), Սանդականը (Կալի– մանտան կղզի) և Պուերտո Պրինսեսան (Փալավան կղզի)։

ՍՈՒԼՈՒՒ, Ս n լ ու խ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի սանջակի համանուն գավառում, Արածա– նի գետի ափին։ 1909-ին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործու– թյամբ է պարտիզպանությամբ, հացահա– տիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավա– թիվ փրկվածներն ապաստանել են տար– բեր երկրներում։ Ս–ում, թուրք, գերակշիռ զորքի դեմ մարտում (1907-ի մայիսի 27-ին), ընկերների հետ զոհվել է Գևորգ Չավուշը։

ՍՈՒԼՖԱԹԹՈՒՆԷՐ, ս ու լ ֆ ո ն ա թ թ ու– ն և ր, RS020H, սոււֆախումբ՝ – S020H պարունակող օրգ․ միացություններ, որ– տեղ ծծմբի ատոմը կապված է ածխածնի հետ (R-ը օրգ․ ռադիկալ է)։ Բյուրեղային, շրում լավ լուծվող, խոնավածուծ նյութեր են, ուժեղ թթուներ։ Արոմատիկ Ս․ ստաց– վում են համապատասխան ածխաջրա– ծինները կամ նրանց ածանցյալները խիտ ծծմբական թթվով սուլֆացնելով (տես Սոդֆացոնմ), օրինակ, CeHe4-H2SC>4-> -»C6H5S020H-f-H20։ Ալիֆատիկ Ս․ ստա– նում են ածխաջրածինների սուլֆաքլո– րացմամբ կամ հալոգենը սուլֆախմբով փոխարինելով։ Ս–ի վրա ֆոսֆորի պեն– տաքլորիդ՝ PCls ազդելիս ստացվում են սուլֆաքլորիդներ։ Ս․ վերականգնելիս ստացվում են սուլֆանաթթուներ՝ RS02H և մերկա–պտաններ՝ RSH։ Արոմատիկ Ս․ հիմնականում օգտագործվում են օրգ․ սինթեզում, կիրառվում են ազոներկա– նյութերի, դեղանյութերի (օրինակ, սով– ֆանիչաւէիդների), ալիֆատիկները՝ էմուլ– գատորների և լվացող միշոցների ար– տադրությունում ։ <<․ Եսայան․

ՍՈՒԼՖ ԱՆԻ ԼԱՍԻ ԴՆԵՐ, ս ու լ ֆ ա ն ի– լամիդային պատրաստուկ– ն և ր, հակամանրէային դեղամիջոցների խումբ, սուլֆանիլաթթվի ածանցյալները։ Հակամանրէային հատկությունը հայտ– նաբերել է գերմանացի գիտնական Գ․ Դո– մագկը, 1934–35-ին։ Քիմ․ կառուցված– քով նման են պարաամինաբենզոյական թթվին (ՊԱԲԹ), որը մանրէների աճման և բազմացման անհրաժեշտ գործոն է։ Ս–ի ազդեցության հիմնական մեխանիզմը ՊԱԲԹ–ի հետ մրցակցությունն է՝ ման– րէային բջջի որոշակի ֆերմենտների հետ կապվելը, որի հետևանքով բակտերիա– ները կորցնում են իրենց կենսագործու– նեության համար անհրաժեշտ վիԱւամին Вс (ֆոլաթթու) սինթեզելու և նյութերի այլ փոխարկումներն իրականացնելու հատկությունը (նշված փոխարկումներն ընթանում են ՊԱԲԹ–ի ներկայությամբ)։ Ս․ ազդում են ստրեպտակոկերի, պնևմո– կոկերի, ստաֆիլակոկերի, գոնոկոկերի, մենինգոկոկերի, որոշ խոշոր վիրուսների ևնի վրա։ Տարբերվում են կարճատև (ստրեպտոցիդ, էթազոլ, սուլֆադիմեզին) և երկարատև (սուլֆապիրիդազին, սուլ– ֆադիմետոքսին) ազդեցություն ունեցող Ս․։ Ս–ի մեծ մասը լավ է ներծծվում ստա– մոքսաաղիքային համակարգում և արագ է կուտակվում արյան մեջ ու օրգաններում։ Օգտագործում են անգինայի, կարմիր քամու, միզապարկի բորբոքումների և այլ դեպքերում։ Որոշ Ս․ (ֆթալազոլ, սուլգին ևն) ստամոքսաաղիքային համա– կարգում վատ են ներծծվում, բարձր կոն– ցենտրացիաներով երկար են մնում աղիք–