խոզ։ Զարգացած են թռչնաբուծությունը, ձկնա–լճակային տնտեսությունն ու մեղվաբուծությունը։ Երկաթուղիների երկարությունը 823 կւէ է, ավտոճանապարհներ րինը՝ 6,6 հզ․ կւէ (1984)։ 1984/85 ուսումնական տարում մարզում կար 736 հանրակրթական դպրոց, 37 պրոֆտեխ․ ուսումնարան, 24 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 2 մանկավարժ, ինստ․, Իոսրկովի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղ (Սումիում)։ 1984-ին կար 703 նախադպրոցական հիմնարկ։ Գործում են կոնստրուկտորական տեխնոլոգիական, նախագծային–կոնստրուկտորական և թելատու կուլտուրաների մշակման ԳՀԻ–ներ։ 1984-ին մարզում կար 911 մասսայական գրադարան, 4 թանգարան, 2 թատրոն, 1036 ակումբային հիմնարկ, 1133 կինոկայանք, 155 հիվանդանոցային հիմնարկ, 4,2 հզ․ բժիշկ, 9 առողջարան, 3 հանգստյան տուն։ Լույս էtտեսնում «Լենինյան ճշմարտություն» մարզային թերթը (հայտնի է նաև Սուն Չժուն–շան, Սուն Վէն անուններով) (1866–1925), չին հեղափոխական–դեմոկրատ։ Ավարտել է Հոնկոնգի բժշկ․ ինստ–ը (1892)։ 1894-ին ստեղծել է Սինչժունհոյ հեղ․ կազմակերպությունը՝ ընդդեմ Չինաստանում իշխող Ցին դինաստիայի։ Այդ կազմակերպության 1895-ի հոկտ․ 25-ի զինված ելույթի պարտությունից հետո տարագրվել է հայրենիքից։ 1905-ին Տոկիոյում նրա գլխավորությամբ ստեղծվել է Տունմենհոյ հեղ․ կազմակերպությունը, որը գործունեության ծրագիր է ընդունել Ս․ 6-ի մշակած երեք ժող․ սկզբունքները՝ նացիոնալիզմ (մանջուրական Ցին դինաստիայի տապալում, չին․ ազգային անկախության ւլերականզնում), ժող․ իշխանություն (հանրապետության հռչակում) և ժողովրդի բարեկեցություն (հողի նկատմամբ իրավունքների հավասարեցում)։ Սինհայի հեղափոխությունն (1911–1913) սկզբնավորած Ուչանի ապստամբության հաղթանակից (1911) հետո Ս․ 6․ ընտրվել է Չին․ հանրապետության ժամանակավոր պրեզիդենտ (պարտականությունների կատարմանը ձեռնամուխ է եղել 1912-ի հունվ․ 1-ից)։ Նրա գլխավորությամբ կազմվել է Չին․ հանրապետության ժամանակավոր սահմանադրություն։ Նկատի ունենալով Ս․ 6-ի այդ ժամանակաշրջանի գործունեությունը, Վ․ Ի․ Լենինը նրան բնորոշել է որպես նարոդնիկական բնույթի հեղափոխական (Ս․ 6․ հնարավոր էր համարում Չինաստանում խուսափել կապիտ․ հարաբերությունների զարգացումից են)։ Ներքին ֆեոդ, ուժերի և իմպեր․ տերությունների ճնշմամբ Ս․ 6․ 1912-ի ապրիլի 1-ին թողել է պրեզիդենտական պարտականությունները, սակայն շարունակել պայքարը դեմոկրատ, կարգերի համար, հենվելով Գոմինդան կոլՍուն Ցաթսեն սակցության վրա։ Ռուսաստանում Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակը շրջադարձային ազդեցություն է ունեցել Ս․ 6-ի հեղ․ աշխարհայացքի վրա։ 1923-ից գլխավորելով Հվ․ Չինաստանի հեղ․ կառավարությունր, նա սերտ հարաբերություններ է հաստատել Սովետական Միության հետ։ 1924-ին առաջ է քաշել երեք հիմնական քաղ․ դրույթ, որոնք գոմինդանականներին կոչ էին անում՝ անխախտ դաշինք կնքել ՄՄՀՄ–ի և Չինաստանի կոմկուսի հետ, հենվել բանվորա–գյուղաց․ մասսաների վրա։ Երկ․ Избр․ произв․, М․, 1964․ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Դեմոկրատիան և նարոդնիկությունը Չինաստանում, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 21։ Ն ու յ ն ի, ՎերաՓոխված Չինաստանը, նույն տեղում, հ․ 22։ Նույնի, Կուսակցությունների պայքարը Չինաստանում, նույն տեղում, հ․ 23։ Сенин Н․ Г․, Общественно-политические и философские взгляды Сунь Ят-сена, М․, 1956; Тихвинский С․ JI․, Сунь Ят-сен․ Внешнеполитические воззрения и практика, М․, 1964․
ՍՈՒՆ ՑԻՆԼԻՆ (1890-1981), չին․ պետ․ և քաղ․ գործիչ։ Սուն 6աթսենի այրին։ 1932-ին մարդու իրավունքների պաշտ– պանության չին․ լիգայի կազմակերպիչներից։ 1949–54-ին՝ ՉԺՀ կենտր․ ժող․ կառավարական խորհրդի նախագահի տեղակալ, 1954–59-ին և 1975-ին՝ ժող․ ներկայացուցիչների համաչին․ ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ, 1959–75-ին՝ ՉԺՀ նախագահի տեղակալ։ 1953-ից՝ Կանանց համաչին․ ֆեդերացիայի պատվավոր նախագահ, 1954-ից՝ Չինսովետական բարեկամության ընկերության նախագահ։ 1950-ին ընտրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի բյուրոյի անդամ։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ (1951)։
ՍՈՒՆԳԱՐԻ, Մունխուացզյան, գետ Չինաստանի հս–արլ–ում, Ամուրի աջ խոշորագույն վտակը։ Երկարությունը մոտ 2000 կմ է, ավազանը՝ մոտ 524 հզ․ կմ2։ Մկիգբ է առնում Չանբայշան սարահարթից, հատում Արևելա–Մանջուրական լեռները, հոսում հվ–արլ–ից հս–արմ․, Նունցզյան վտակի միանալու տեղից դեպի հս–արլ․։ Մտորին հոսանքի շրջանում Ս–ի մեջ է թափվում Մուդանցզյան խոշոր վտակը։ Մնումը առավելապես անձրևային է, հորդացումը՝ ամռանը և գարնանը։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 2500 մ3/վրկ է։ Մառցապատվում է նոյեմբերից ապրիլ։ Նավարկելի է մինչև Գիրին քաղաքը։ Վերին հոսանքում է Ֆինմանի հէկը։ Ս–ի ափերին են Գիրին, Խարբին, Ցզյամուսի քաղաքները։
ՍՈՒՆԴԱՆՑԻՆԵՐ, սունդևր (ինքնանվանումը՝ ս ու ն դ ա), ժողովուրդ։ Բնակվում են ճավա կղզու արմ․ լեռնային շրջաններում։ Թիվը՝ 19 մլն (1978)։ Մարդաբանորեն պատկանում են հվ․ մոնղոլոիդներին։ Լեզվով (պատկանում է ինդոնեզական լեզուներին) և նյութական մշակույթով մոտ են ճավացիներին։ Կրոնը մահմեդականությունն է, սակայն պահպանվում են նաև հին շատ հավատալիքներ։ XX դ․ Սունդանցիների մոտ զարգացել է կակաոյի, թեյի, սուրճի, կաուչուկի մշակությունը։ Սունդանցիները զբաղվում են նաև անասնապահությամբ, արհեստներով (հատկապես՝ ջուլհակությամբ), աշխատում արդյունաբերության մեջ։ Սունդանցիների մեջ է մտնում բագուի ազգախումբը, որը պահպանել է մշակույթի ու տնտեսության հին գծերը։
ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ Գաբրիել Մկրտումի [29․6(11․7)․1825, Թիֆլիս – 16(29) ․3․1912, Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի գերեզ– մանատանը], հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ։ Ծնվել է առևտրականի ընտանիքում։ Մ․ սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ․ Շահան–Ջրպետյանի դպրոցում (1832–37), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանս․, լատ․, իտալ․։ 1838–40-ին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840–46-ին՝ Թիֆլիսի ռուս,