Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Սուրենյանց․ ձախից՝ Ա․ Դ․ Իդելսոնի դիմանկարը (1913), «Սալոմե» (1907, եր– կուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) 111»-ը, «Ամառային գիշերվա երազը», սո– նետների մի մասը, Գյոթեի, Հայնեի որոշ բանաստեղծություններ, Հ․ Շիլտբերգերի «ճանապարհորդություն․․․» գրքի Հայաս– տանին վերաբերող հատվածը։ Ս․ հայկ․ պատմ․ ժանրի հիմնադիրն է։ Նրա պատ– կերների ողբերգական շերտերը չափավոր ու զուսպ են, և գեղանկարչական պայմա– նականությունը չի խախտվում պատմու– թյան աղաղակող իրադարձությունների արտացոլումով։ Ակադեմիական հիմնա– վոր կրթությունը, օրիենտալիզմի հաղթա– հարումը, իսպ․ ճարտարապետության, գե– ղանկարչության ուսումնասիրությունը,, հայկ․ և համաշխարհային մշակույթի խոր իմացությունը Ս–ին դարձրին ժամանակի բազմակողմանիորեն զարգացած մտավո– րականներից մեկը։ Ս–ի անհատական ցու– ցահանդեսներ են բացվել Բաքվում (1901), Երևանում (1931 և 1960)։ «Սալոմե» նկարը 1912-ին ցուցադրվել է Մյունխենի Գեղար– վեստի ակադեմիայի 100-ամյակին նվիր– ված և 1914-ին՝ Վենետիկի համաշխարհա– յին ցուցահանդեսներում։ Ս․ թաղված է Չալթայի հայկ․ եկեղեցու բակում։ Պատկերազարդումը տես 208-րդ էշից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Կատալոգ Վարդգես Սուրենյանի ցու– ցահանդեսի, Ե․, 1931։ Ղազարյան Մ․, Վարդգես Սուրենյանց, Ե․, 1960։ Տ ա ր ու– թ յ ու ն յ ա ն Վ․, Վարդգես Սուրենյանց, Ե․, 1960։ Մ․ Միքւսյեւյան

ՍՈՒՐԻՍ», օրաթերթ։ Լույս է տեսել 1946–60-ին, Հալեպում։ Արտոնատեր– խմբագիր՝ Հ․ Ցազըճյան, խմբագիրներ՝ Մ․ Երեցյան, Ֆ․ խանզադյան, Հ․ Տեր–Ղա– զարյան։ Հրատարակվել է որպես անկախ, քաղ․ և գրական պարբերական։ Տպագրել է հոդվածներ, լուրեր և այլ նյութեր Սովե– տական Հայաստանի առօրյայի վերաբեր– յալ, ներկայացրել նրա տնտեսության, մշակույթի վերելքը։ Անդրադարձել է ներ– գաղթին, պայքարել դաշնակցության դեմ։ Ծանոթացրել է միջազգային, մասնավորա– պես Մերձավոր Արևելքի քաղ․ իրադար– ձություններին։ Թերթոնների ձևով հրա– պարակել է հայ սովետական և օտար հե– ղինակների գրական ստեղծագործություն– ները։ Մ․ ԲաբԼոյան

ՍՈՒՐԻԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ», օրաթերթ։ Հըն– չակյան կուսակցության Սիրիայի շրշա– նակի օրգան։ Լույս է տեսել 1922–27-ին, Հալեպում։ Արտոնատեր–խմբագիր՝ Հ․ Թո– րոյան, խմբագիրներ՝ Վարդ Մեխակ (Վ․ Գարանֆիլյան), Մ․ Տխրունի (Քետեր– յան)։ Տպագրել է հոդվածներ Հայկ․ հար– ցի, Լոգանի կոնֆերանսի արդյունքների, հայ որբերի և գաղթականության վիճակի մասին։ Անդրադարձել է նաև միշա զգային քաղ․ կացությանը, ՀՕԿ–ի և ւսյլ հասարա– կական կազմակերպությունների աշխա– տանքներին։ Թերթը հանդես է եկել դաշ– նակցության և նրա մամուլի դեմ, զգալի տեղ հատկացրել Աովետական Հայաս– տանի տնտ․ նվաճումներին և մշակույթի վերելքին։ 1925–26-ին «Մ․ մ․» հրատարա– կել է նույնանուն ուսանողական ամսա– թերթ–հավելված (14 համար), ուր տպա– գրվել են հանրամատչելի հոդվածներ, գրական ստեղծագործություններ, արվես– տի հարցերին նվիրված նյութեր։ Մ․ Բաբչոյան

ՍՈՒՐԻԿ, սուսր, կապարի և ն թ– օ ք ս ի դ–օ ք ս ի դ, կապարի (II– IV) օքսիդ, միներալ, Pb304։ Բյուրե– ղագիտական համակարգը տետրագոնա– յին է։ Առաջացնում է հողանման, փոշե– նման, միկրոթեփուկավոր, երբեմն խիտ կուտակներ։ Գույնը՝ վառ կարմիր, գորշ կարմիր։ Կարծրությունը՝ 2,5, խտությու– նը՝ 9200 կգ/մ3։ Դյուրահալ է, լուծվում է թթուներում։ Մ․ օգտագործվում է մետաղ– ները կոռոզիայից պաշտպանող ներկեր ստանալու համար։

ՍՈՒՐԻԿՈՎ, Վասիլի Իվանովիչ [12(24)․ 1․1848, Կրասնոյարսկ –6(19)․3․1916, Մոսկվա], ռուս նկարիչ։ Ծնվել է կազակի ընտանիքում։ Մովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում Պ․ Պ․ Չիստ– յակու]}ւ մոտ (1869–75)։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական ան– դամ (1893)։ Դեռևս ուսումնառության տա– րիներին դիմկլ է պատմանկարչությանը, ձգտել հաղթահարել ակադեմիական ար– վեստի պայմանականությունը («Իշխա– նական դատ», 1874, Տրետյակովյան պատ– կերասրահ, Մոսկվա)։ 1877-ից ապրել է Մոսկվայում, պարբերաբար ուղևորվել Աիբիր, շրջագայել Դոնով (1893), Վոլգա– յով (1901–03), եղել Ղրիմում (1913)։ Այցելել է Գերմանիա, Ֆրանսիա, Ավստ– րիա (1883–84), Շվեյցարիա (1897), Իտա– լիա (1900), Իսպանիա (1910)։ Եղել է Պերեդվիժնիկների խմբակցության (1881-ից), ռուս նկարիչների միության անդամ։ 1880-ական թթ․ ստեղծել է իր առավել նշանավոր գործերը՝ «Մտրելեց– ների մահապատժի առավոտը» (1881), «Մենշիկովը Բերյոզովոյում» (1883), «Բո– յարուհի Մորոզովա» (1887) պատմական մոնումենտալ նկարները (բոլորը՝ Տրետ– յակովյան պատկերասրահ)։ Այս գործե– րում Ս․ քննախույզ պատմաբանի նման ճշմարտացիորեն բացահայտել է Ռուսաս– տանի պատմության ողբերգական հակա– սությունները, նրա զարգացման տրամա– բանությունը, ժողովրդի բնավորությունը կոփող փորձությունները։ Նրա ստեղծա– գործություններում գլխավոր հերոսը պայ– քարող, տառապող, ցնծող ժողովրդական զանգվածն է՝ վառ, հարուստ, բազմա– զան տիպերով, որոնք նկարում միահյուս– վում են սիմֆոնիկ հնչողությամբ։ Իր կտավներում Ս․ ցույց է սսպիս ժողովրդի մեջ փոթորկվող ըմբոստ ուժը։ Նրան գե– րել են հզոր բնավորությունները (ինչ– պիսիք են՝ ցասումնալից վճռականու– թյամբ լեցուն և դիմագրավելու անկոտ– րում կամքով շիկամորուք ստրելեցը «Ստրելեցների մահապատժի առավոտը» նկարում, կամ իր համոզմունքներին մո– լեռանդորեն հավատարիմ բոյարուհի Մո– րոզովա ն նույնանուն կտավում), որոնք բացահայտվել են Ռուսաստանի պատմու– թյան բուռն իրադարձություններում։ Մ․ ստեղծել է կոմպոզիցիայի նոր տեսակ, որի շնորհիվ ապրումներով, հույզերով փոթորկված, բարդ իրավիճակներում գտնվող մարդկային զանգվածի ընդհա– նուր շարժումը խորապես արտահայտում է գործողությանը ներհատուկ իմաստը։ Նա պլենէրային գեղանկարչության մեջ հասել է լիահնչուն մաքուր գույների զար– մանալի ներդաշնակության։ Մ–ի գործե– րում ընդհանուր կոլորիտը, գունաբծերի ռիթմը, ֆակտուրան և վրձնաքսվածքների շարժման ուղղությունը ուժեղացնում են մարդու հոգեբանական բնութագրումը, իսկ գույնը երբեմն ձեռք է բերում խորհըր– դանշական հնչողություն։ 1888-ին, կնոշ