Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Վ, հայերեն այբուբենի երեսուներորդ տառը։ Անունն է վեվ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և մեկ լայն տարրերից, ընդ որում, երկարները իրար են միանում նուրբով՝ ստորին ծայրերից, իսկ լայնը՝ աջ երկարին՝ աջից, ստորին ծայրից։

Գրչագիր Վ–ի տարրերը իրար են միանում ուղիղ նուրբերով՝ Վ, իսկ երկաթագիրը՝ կոր։ Աստիճանաբար ձախ կողմի երկարը կարճանում է ստորին ծայրից, իսկ հետո նաև վերին մասից՝ Վ, Վ։

Բոլորգիր Վ ծագում է գրչագրից և տողագծի վրա է նստում կարճի ներքևի՝ այսինքն տառի միջին մասով, լայնը նուրբով տողից ցած է իջնում՝ վ, որի պատճառով այն կոչվում է միջնածիր։ Շղագիրը՝ վ, և նուորգիրը՝ Վ, սերում են բոլորգրից։ Վ նշանագրում է ժամանակակից հայերենի վ շրթնատամնային շփական ձայնեղ բաղաձայն հնչույթը։ Արևմտահայերենում և գրաբարում որոշ դիրքերում այդ նույն հնչույթն արտահայտվում է նաև Վ–ով։ Վ նշանակել է երեք հազար և երեք–հազարերորդ, բյուրի նշանով (Վ)՝ երեսուն միլիոն։ Արաբական թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի արժեքով։

ՎԱԳԱՆՈՎԱ Ագրիպինա Ցակովլևնա [24․6(6․7)․1879, Պետերբուրգ – 5․11․1951, Լենինգրադ], սովետական բալետի արտիստուհի, բալետմայստեր և մանկավարժ։ ՌՍՖԱՀ ժող․ արտիստուհի (1934)։ 1897-ին ավարտել է Պետերբուրգի թատեր․ ուսումնարանի բալետի բաժինը, աշակերտել Լ․ Իվանովին, Ե․ Վազեմին, Պ․ Գերդտին։ 1897–1916-ին հանդես է եկել Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, ճանաչվել որպես վիրտուոզ դասական պարուհի։ Լավագույն դերապարերից են՝ Օդետա–Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Մլադա (Մինկուսի «Մլադա»)։ 1917-ից զբաղվել է մանկավարժությամբ (1946-ից՝ պրոֆեսոր)։ 1918–20-ին դասավանդել է Ա․ Վոլինսկու դպրոցում։ 1931–37-ին՝ Լենինգրադի Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար․ բեմադրել է Չայկովսկու «Կարապի լիճը» (1933) և Պունիի «էսմերալդա» (1935) բալետները։ 1921–51-ին՝ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանի (1957-ից կոչվել է Վ–ի անունով) ավարտա– կան դասարանների պարուսույց։ 1946 – 1951-ին ղեկավարել է Լենինգրադի Ռիմսկի–Կորսակովի անվ․ կոնսերվատորիային կից պարարվեստի ամբիոնը։ «Դասական պարի հիմունքներ» գրքում (1934, Ա․ Ցա․ Վագանովա վերահրատարակվել է չորս անգամ) Վ․ շարադրել է դասավանդման իր մեթոդիկան։ Վ–ի մանկավարժական սիստեմը կիրառվում է պարարվեստի սովետական ուս․ հաստատություններում և նշանակալից ազդեցություն ունի արտասահմանյան բալետի վրա։ Վ–ի աշակերտներից են՝ Դ․ Ուլանովան, Մ․ Սեմյոնովան, Օ․ Իորդանը, Ն․ Անիսիմովան, Տ․ Վեչեսլովան, Ն․ Դուդինսկայան, Ա․ Շելեստը, Ի․ Ուշակովան, Լ․ Վինոգրադովան (վերջին եր– կուսը՝ 1947-ից Երևանի օպերայի և բալե– տի թատրոնում), Ս․ ՏերՍտեփանովը (Լենինգրադի Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրոնում), Ն․ Աղեկյանը (Կիևի պարարվեստի ուսումնարանում), Լ․ Սեմանովան, Ե․ Թանղիևա–Բիրզնիեկը և ուրիշներ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ․ (1946)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Գրկ․ Богданов-Березовский В․ М․, А․ Я․ Ваганова, М․-Д․, 1950; А․ Я․ Ваганова․ Статьи․ Воспоминания․ Материа– лы․ [Сб․], М․–Л․, 1958․

ՎԱԳԱՆՏՆԵՐ (լատ․ vagantes – թափառականներ), թափառական ուսանողներ, աշակերտներ, ցածրաստիճան հոգևորականության ներկայացուցիչներ միջնադարյան Արմ․ Եվրոպայում։ Վ–ի պոեզիան ծաղկում է ապրել XII–XIII դդ․, երբ քաղաքների զարգացմանը զուգընթաց Արմ․