Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վահագնի նաե պտղաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Վ–ում գործում է Զորագետի կարի ֆաբրիկայի մասնա– ճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույ– թի տուն, գրադարան, հայրենագիտական թանգարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման օբյեկտներ, մսուր–մանկա– պարտեզ, դեղատուն, հիվանդանոց։ Գյու– ղը գազիֆիկացված է։ Հիմնադրվել է 1807-ին։ Շրջակայքում պահպանվել են գյուղատեղիներ։ Վ–ում կանգնեցված է Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան–կո– թող (ճարտարապետ՝ Լ․ Սադոյան, քան– դակագործ՝ Ղ․ Չուբարյան)։ Վ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Գ․ Վարդումյանը։

ՎԱՀԱԳՆԻ ԵՐԳԸ», հպյ հնագույն առաս– պելաբանական երգ, գրառված և ավանդ– ված V դ․՝ Մովսես Ւյորենացու կողմից («Պատմություն Հայոց», Ա․, ԼԱ)։ Բաղկա– ցած է երեք եռատող տնից, առաջինում դրսևորված է հին հայերի վաղնջական պատկերացումը աշխարհի ուղղահայաց եռամաս կառուցվածքի մասին (երկինք, երկիր, ծով), երկրորդ տան մեջ ներկա– յացված է տիեզերական այդ կառույցում երիտասարդ աստծու ծնունդը՝ երկնքի (հայր) և երկրի (մայր) երկունքից։ Եր– րորդում նկարագրվում է նորածին աստ– ծու արտաքինը։ Ըստ Մովսես իյորենացու՝ երգը նվիրված է եղել Տիգրանի (տես <Տիգրան և Աժդահա կ>) երրորդ որդուն՝ աստվածացված Վահագնին։ <Վ․ ե> հնդեվրոպական առասպելաբա– նաստեղծական համակարգում դիցածըն– ման վաղնջագույն հիմներգ է, որն իր մեջ պահպանել է թե՝ հնդեվրոպացիների առասպելաբանական պատկերացումնե– րը, թե* նրանց նախնական բանաստեղ– ծության հատկանիշները (տես նաև վա– հագն)։ Գրկ․ Ա p և ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1966, էջ 72–93։ Иванов В․ В․, Заметки по сравнительно исторической индоевропейской поэтике <То Honor Roman Jakobson», The Hague-Paris, 1967, էշ 981 – 984։ Ս․ Հարությունյան

ՎԱՀԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Պավլիկ– յան շարժման հայազգի առաջնորդ, թվով 6-րդ աղանդապետը։ Գործել է VIII դ․ վերջին և IX դ․ սկզբին, հավանաբար Նեո– կեսարիայի շրջանում (Փոքր Հայք)։ Բյուգ․ աղբյուրները Վ–ին անվանարկում են «զա– զիր» մականվամբ, գրում, թե իբր նա ապօրինածին էր։ Վ․ ապավինել է իր նա– խորդի՝ Հովսեփ–Լպափրոդիտոսի գաղա– փարներին, Աերգիոս Տյուքիկոսի գաղա– փարական նորամուծությունների դեմ գլխավորել պահպանողականների թևը։ Վ․ և նրա կողմնակիցները («Վահանյան– ներ») այդ պայքարում պարտություն են կրել։ Աղանդապետ է դարձել Սերգիոս Տյուքիկոսը։ Գրկ․ Бартикян Р․ М․, Источники для изучения истории павликианского движе– ния, Е․, 1961․ Հ․ Բարթիկյան

ՎԱՀԱՆ (ծն․ թ․ անհտ․–636), VII դ․ բյուզ․ հայազգի զորավար։ 628-ին գործուն մաս– նակցություն է ունեցել Իրանի դեմ պա– տերազմին։ Այնուհետև պատերազմել է արաբների դեմ, էմեսայում (Հոմս) պարտության մատնել (635) նրանց և հալածել մինչև Դամասկոս։ 636-ին արաբ– ները հսկայական բանակով ներխուժել են Դամասկոս, պարտության մատնել Վ–ի զինակից Թեոդորոսին, իսկ Վ–ի հրամանատարության տակ գտնվող զին– վորները ապստամբել են Հերակլիոս կայ– սեր դեմ և Վ–ին հռչակել կայսր, սակայն կայսր չի դարձել։ <;․ ԲարթԻԿյաԱ

ՎԱՀԱՆ (լատ․ Scutum), հասարակածային համաստեղություն՝ Օձ, Աղեղնավոր և Արծիվ համաստեղությունների միջև։ Պայծառ աստղեր չի պարունակում։ Վ․ համաստեղությունում է Ծիր կաթինի ամե– նապայծառ տիրույթներից մեկը։ ՍՍՀՄ ամբողջ տարածքից (բացառությամբ Ծայ– րագույն Հյուսիսի շրջանների) Վ․ լավ է երևում գարնանը, ամռանը և աշնանը։

ՎԱՀԱՆ (երկրբ․), ւցւաւոֆորւէների առա– վել խոշոր դրական ստրուկտուրան, հա– կադրվում է սաչին։ Վ–ի սահմաններում երկրի մակերևույթ են դուրս գալիս խիստ, մետամորֆացած մինչքեմբրյան բյուրե– ղային ապարներ (գրանիտներ, գնեյսներ, բյուրեղային թերթաքարեր), որոնք կազ– մում են պլատֆորմների հիմքը։ Վ–ներն ունեն անկանոն հարթ բարձրացումների ձև և սովորաբար երկրակեղևի բարձր մարզերն են։ Վ–ների ուրվագծերն աչքի են ընկնում մեծ կայունությամբ երկարա– տև ժամանակահատվածի մեջ։ Տերմինն առաջարկել է է․ Զյուսը՝ 1885-ին, մինչ– քեմբրյան ապարների խոշոր ելքերի հա– մար Հյուսիսային Ամերիկայում (Կանա– դական վահան) և Եվրոպայի հյուսիսում (Բալթիական վահան)։ «Բյուրեղային Վ․» տերմինն առաջարկել է Ն․ Շաւոսկին (1947)։

ՎԱՀԱՆ, հատող, հարվածող կամ խոցող սառը զենքերից պաշտպանվելու հնա– գույն զինատեսակ։ Մարտիկը կրել է սո– վորաբար ձախ ձեռքին (ներսի կողմից հարմարեցված կաշվե, Փայտե կամ մե– տաղե հատուկ բռնակի միջոցով), իսկ աջ ձեռքով գործադրել հարձակողական զենքը։ Տարբեր ժողովուրդների մեջ հան– դիպում են տարբեր ձևերի (կլոր, ձվածիր, եռանկյուն, ուղղանկյուն, բազմանկյուն ևն) ու չափերի ՎՀւեր։ Հնագույն Վ–ները պատրաստել են փայտից կամ հյուսել ծառի դալար ճյուղերից, դիմացկուն դարձ– նելու համար դրանք պատել կաշվով, ավե– լի ուշ՝ նաև մետաղյա թիթեղներով։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում Միջագետքի երկըր– ներում և Հայկ․ լեռնաշխարհում տարածում են գտել նաև բրոնզե Վ–ները։ Ուրարտ․ զորաբանակում կաշեպատ ու թիթեղա– պատ փայտե Վ–ներից բացի, օգտագործ– վել են նաև բրոնզե շրջանաձև Վ–ներ։ Սարդուրի P-ի վահանը (Կարմիր բլուր, մ․ թ․ ա․ VIII դ․, Հայաստանի պատմության պետ․ թանգարան, Երևան) Հատված Սարդուրի Բ արքայի բրոնզե վա– հանից Վահաններ․ 7․ հռոմեական մեծ (անտիկ ժամանակաշրջան), 2․ բռնցքաձև օղակավոր (XIII – XYI դդ․), 3․ ասպետական (XIII դ․), 4․ նորմանական (XII դ․), 5․ հունական կլոր (անտիկ ժամանակաշրջան), 6․ ռուսական կլոր (XIII – XVII դդ․) Ուրարտ․ արքաների բրոնզե Վ–ները, որոնք ունեն 0,7–1 it տրամագիծ, արտա– քին կողմից դրվագված են կենդանիների (առյուծ, ցուլ) բարձրաքանդակ պատկեր– ներով, սեպաձև արձանագրությամբ (ար– տահայտում են կրողի անունը)։ Դրանք