Ֆրանսերենը: Քաղաքներն են Վիլան, Լյուգանվիլը (Սանտոն):
Պատմական տեղեկանք: Նոր Հեբրիդներ կղզիները հայտնաբերել է պորտուգ. ծովագնաց Պ. Կիկոսը: 1774-ին կղզիները ուսունասիրել է Ջ. Կուկը և դրանք անվանել Նոր Բիրտանիան և Ֆրանսիան ստորագրել են կղզիները համատեղ կառավարելու հայաձայնագիր: 1957-ին ստեղծել է ինքնավարության տեղական մարմին՝ Կոնսուլտատիվ խորհուրդ (1975-ից՝ ներկայացուցչական ասամբլեա): 1978-ին կղզիներն ստացել են ներքին ինքնավարություն, 1980-ի հուլիսի 30-ին՝ անկախություն: Նոր պետությունը կոչվել է Վանուատու (բիսլամա լեզվով՝ «երկիր, որը եղել է,կա և կլինի »): Վ-ի կառավարությունը հանդես է գալիս Օվկիանիայում միջուկային զենքից զերծ գոտի ստեղծելու և Խաղաղ օվկիանոսի բոլոր գաղութային տարածքներին անկախություն տալու օգտին:
Քաղաքական կուսակցությունները : Վանուաակու կուսակցություն: Հիմնվել է 1972-ին և կոչվել Նոր Հեբրիդների ազգ. կուսակցություն; Ֆեդերալ կուսակցություն, ընդդիմադիր կուսակցություն է:
Տնտեսությունը :Տնտեսության հմիքը արևադարձային գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսության մեջ զբաղված է ինքնագործ բնակչության 80%-ը: Լավագույն հողերի 50%-ը պատկանում է օտարերկրացիներին, էկոնոմիկայի մեծ մասը հսկվում է անգլ. Ֆրանս. և ճապոն. կապիտալի կողմից: Աճեցնում են կոկոսային արմավենի, յամս, տարո, հացի ծառ, բանան, կակոս, սրճենի են: Զարգացած է անասնապահությունը, թռչնաբուծությունը, ձկնորսությունը: Կա անտառանյութի արդյունաբերությունը: Վերամշկող արդյունաբերությունը թույլ է զարգացած: Կան մսի պահածոյացման,սառերցած և ապխտած ձկան, շինանյութերի արտադրության ձեռնարկություններ: 1961-ից արդյունահանում են մանգան (էֆատե, Ֆորարի կղզիներում): Վ. ջրային ուղիներով կապված է Ավստրալիայի, Նոր Կալեդոնիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և եվրոպ. մի շարք երկրների հետ: Ճանապարհներին երկարությունը մոտ 350 կմ է (1983): 1983-ին արտահայտումտ կազմել է 22, ներմուծումը՝ 58 մլն ավստրալիական դոլլար: Արտահայտում են ձուկ, կոպրա, կակոս, սուրճ, մանգան, ներմուծում՝ մեքենաներ, վառելիք, գործվածքներ, պատրաստի հագուստ, պարեն: Արտաքին առևատրական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Նոր Զելաննդիան, ԱՄՆ, ճապոնիան: Դրամական միավորը վատուն է, 1 ավստրալ, դոլլարը=75 վատու:
ՎԱՆՈՒՆՑ Էդուարդ Հայկին (ծն. 2. 2. 1929, Դոնի Ռուստով), հայ սովետական հնչյուների օպերատոր: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1967): 1951-ին ավարտել է Լենինգրադի կինոինժեներներին ինստ-ը: 1952-ից աշխատել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում, ուր նրա մասնակցությամբ ստեղծվել են «Անձամբ ճանաչում եմ» (1985, ռեժ. Ս. Կնորկով, Է. Քարամյան), «Բարև, ես եմ» (1965, ռեժ. Ֆ. Դովլաթյան), «Կարինե» (1967, ռեժ. Ա. Մանանյան ) և այլ ֆիլմեր: 1968-ից աշխատում է «Լենֆիլմ» կինոստուդիայում: Լավագույն ֆիլմերից են «Արքա Լիր» (1971, ռեժ. Կ. Վոլֆ, ԳԴՀ-ի հետ, ԳԴՀ-ի հատուկ մրցանակ), «Մենախոսություն» (1974, ռեժ. Ս. Արանովիչ), «Անյուտա» (1982, ռեժ. Ս. Բելինսկի, Վ. Վասիլիև):
Վանք, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից, 47 կմ հվ-արմ.: Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապհությամբ, հողագործությամբ, տեխ. կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ: Վ-ի տարածքում են Գանձասարի վանքը (1216-38), Իշխանաբերդը (Խոխանաբերդը), Թարախանբերդը (XII դ.) Խաչենի Հասան-Ջալալյան իշխանի վարչական կենտրոն Դարպասները՝ պալատամրոցը (XIII դ), Պառավաձորի զույգ եկեղեցին (XIII դ.), Հավապտուկ վանքը (1233), Վաճառ գյուղաքաղաքը (XII-XIII դդ.) Նատարին բերդը (XIII դ) Համամի եղցեն, Մուղդիսին մատուռը, Կոտրած եղցեն, Ռուզանի բերդը, եկեղեցին, բնակատեղին, գերեզմանոցը, Թախտեն կամուրջը (Խաչենգետի վրա), Սդնախ կայազոնը, Դարապաստու բնակատեղին, Արան կամ Արաղբյուրը (V-XIII դդ.): ՎԱՆՔ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջանկերտոնից 2 կմ հվ.: Միավորված է Հադրութի խաղողագործման սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ: Վ-ում պահպանվել են Սպիտակ խաչ վանքը (XII- XIII դդ.) որմնափակ խաչքար կոթողը (XIII դ.), Վելիջան իշխանի բերդը (XIII դ):
ՎԱՆՔ, միջնադարյան կրոնական հաստատություն՝ մենաստան, հոգևոր և մշակույթայի կենտրոն, ճարտ. կառույցների համալիր: Վ-երիճարտարապետությունը արտահայտվել է դրանց դերը հասարակական կյանքում, տարբեր կրոներում, երկրներում ու ժողովուրդների մոտ ունեցել է որոշակի յուրահատկություններ: Հայաստանի վանական համալիրներում բացի պաշտամունքային շենքերից կառւոցվել են գավաթներ, սեղանատներ, գրատներ, բնակելի շենքեր, դամբարաններ, զանգակատներ, տնտ. և արտ. բազմազան կառույցներ: Վ-երը հայկ. միջնադարյան մշակույթի մեջ առամձնակի նշանակություն են ունեցել հատկապես IX-XIV դդ., երբ այստեղ զարգանում ու մշակվում էր մանրանկարչությունը, քանդակագործությունը և ճարտ. միտքը: Վանական համակառույցներ Հայաստանում կազմավորվել են ավանդական սրբավայրերի տեղում (Սևան, Գեղարդ), վաղ միջնադարյան հուշարձանների շուրջը (Հովհանավանք, Հառիճ), ինչպեսև միանգամյան նոր վայրերում (Սաղմոսավանք, Նոր Գետիկ ևն): Հայկ. վանական համալիրներին բնորոշ է կառւոյցների ազատ կամ գծային դասավորությունը, նրանց ներդաշնակ կապը ինչպես շրջակա բնության, այնպես էլ միմյանց հետ, ընդ որում մեծ հմտությամբ նկատիեն առնվել կառուցների տիպերը, հորինվածքային առանձնահատկությունները, քարի գույնը: Համալիրները սովորաբար տեղադրվել են պաշտպանված են եղել ոչ հեռուց տեղավորված հզոր ամրոցներով; Սակայն նրանցից շատերը ունեցել են իրարից բավական ուժեղ պարսպախատերը (բնորոշ էր հատկապես XVII-XVIII դդ. Վ-երին): Վանական համալիրների ճարտ. կերպարի կազմավորման հարցում խիստ էական նշանակություն են ունեցել պաշտամունքային կառույցներից իրարից հորինվածքով տարբեր աշխարիկ շենքերի (սեղանատներ, աղբյուրներ), դամբարաններին (գավիթներ, հատկապես, երկհարկ դամբարան-եկեղեցիներ)