Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աարբերամասշաաբայնությաԱը, որի ար– մատները Հին Արևելքի արվեստի խորքե– րում են։ XIII դ․ վերջի և XIV դ․ սկզբի Վ, մ․ դ․ իր պատկերագրական ու ոճական միասնությամբ ընդհանուր առմամբ կրել է կանոնական–դավանաբանական բը– նույթ՝ նկատելիորեն համեմված տեղա– կան–ազգ․ պատկերացումներին բնորոշ -«գեղանկարչական ֆոլկլորայնության» տարրերով։ Վ․ մ․ դ–ի բուռն վերելքի շըր– ջանը համարվում է XIV դ․ 40–50-ական թթ–ից մինչև XVI դ․ ներառյալ։ Աշխույժ գործունեություն են ծավալել Աղբակը, Աղթամարը, Մեծոփը, Լիմը, Ոստանը, Վարազը, Իդաթը, Վանը, Խիզանը, Բա– ղեշը, Նարեկը և գրչության ու մանրա– նկարչության մանր ու միջին այլ կենտրոն– ներ։ Հանդես են եկել բազմաթիվ գրիչներ ու մանրանկարիչներ։ Արգասաբեր այդ շրջանում բյուրեղացել, ավարտուն տեսք ու ձև է ստացել Վասպուրականի մանրա– նկարչության ոճը։ Ընդհանրության շըր– ջանակներում այստեղ զանազանվում են առանձին խմբավորումներ՝ հարակից վայրերով (Աղբակ–Աղթամար, Ոստան– Խլաթ, Խիզան–Բաղեշ)։ Վ․ մ․ դ–ի գծամա– ներային ուրույն ոճի առաջին ուշագրավ նմուշները Կիրակոս Աղբակեցու աշխա– տանքներն են։ Կիրակոս Աղբակեցուն հա– ջորդել են մի խումբ վարպետներ Աղթա– մարում, Ոստանում, Խիզանում և այլուր։ Առավել շնորհալին Զաքարիա Աղթամար– ցին էր։ Մեծ ճանաչման են արժանացել Ոստանի մանրանկարիչները, որոնցից էր Ծերուն Ծաղկողը։ Նրա հետևորդներից են Թուման, Պսակը, Գրիգոր խրսթեցին, Աստվածատուր Աբեղան և ուրիշներ։ Վաս– պուրականի մանրանկարչության խոշոր կենտրոններից մեկը Ւփզանն էր, ուր տե– ղական ավանդույթները հարատևել են մինչև XVI դ․ վերջը։ Այդտեղ ստեղծագոր– ծել են մի խումբ տաղանդավոր մանրա– նկարիչներ՝ Ռսաակեսը, ՛Հովհաննես Խի– զանցին, Մկրտիչը (XV դ․ 40–70-ական թթ․), Հովհաննեսը (XV դ․), Խաչատուրը (XV դ․) և ուրիշներ։ Բաղեշի և նրան հա– րակից կենտրոնների գործունեությունը համեմատաբար ուշ շրջանի է (XVI – XVII դդ․)։ Կան նաև բազմաթիվ ընտիր ձեռագրեր, որոնց ծաղկողների անուն– ները մեզ չեն հասել։ XIY դ․ 2-րդ կեսի և XV դ․ վարպետների լավագույն աշխա– տանքներում (Ավետարաններ, Կիրակոս Աղբակեցու, 1330 թ․ ձեռ․ JN1 2929, Զաքա– րիա Աղթամարցու, 1357 թ․, N 5332, Ծե– րուն Ծաղկողի, 1391 թ․, N․ 8772, Ռստակե– սի, 1397 թ․, N* 7629, Հովհաննես Խիզան– ցու, 1401թ․, N4223, բոլորը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարա– նում) առավել ցայտուն են դրսևորվել Վասպուրականի մանրանկարչության ոճի բնորոշ գծերը։ Հիմքում ունենալով ազգ․ ավանդույթները, այդ ոճը ձեռք է բերել խիստ արտահայտված զարդադեկորա– տիվ բնույթ։ Նկարիչներն անկաշկանդ են պատկերագրական գծագրումների (սխե– մա) նկատմամբ։ Երբեմն պարզ, պատմո– ղական շարադրանքի հետ օգտագործել են առարկաների՝ որպես էմբլեմատիկ նշանների հնարանքը։ Հորինվածքները ծավալվել են խիստ հարթային ձևով։ Մաներայնության հասնող գծերի եռան– դուն խաղը, վառ, անխառն գույների և դեկորատիվ համակարգի մյուս մանրա– մասների հետ ապահովել է պատկերա– զարդ թերթերի իմաստահուզական բո– վանդակությունը՝ դրանց հաղորդելով ան– միջական, լավատեսական շեշտեր, եր– բեմն՝ թատեր․ երանգավորում։ Այդ ման– րանկարների ոճական հիշյալ առանձնա– հատկությունների ձևավորման գործում չպետք է անտեսել նաև հարևան՝ հատկա– պես կապադովկյան, ասոր․ և պարսկ․ մշակույթների հետ Վասպուրականի ունե– ցած փոխադարձ շփումները։ Այդ շրջանի ձեռագրերում նկատելի տեղ է հատկաց– վել նաև աշխարհիկ–կենցաղային մոտիվ– ներին, ձեռագրի պատվիրատուների, գրիչների ու նկարիչների դիմանկարնե– րին։ Վասպուրականի մանրանկարչության այդ նոր որակը ժողովրդայնության, դե– պի աշխարհիկ մարդը ունեցած համարձակ մոտեցման արտահայտություն է։ Բացա– ռիկ հարուստ բնույթ է ստացել զարդա– նկարչությունը։ Զուտ դեկորատիվ–զար– դային նշանակություն ձեռք բերած խո– րանների, անվանաթերթերի ու լուսանցք– ների նախշերը կազմվել են կենդանինե– րի, թռչունների, բուսական ու երկրաչա– փական մոտիվների բազմապիսի համա– դրություններից։ Վասպուրականում ավե– լի, քան հայ մանրանկարչության մեկ այլ դպրոցում, զգալի է ժող․ արվեստին հա– տուկ պատկերային բնույթը։ XIV–XY դդ․ շնորհալի վարպետների կողքին հանդես են եկել նաև մեծ թվով ոչ անվանի գրիչ– ներ ու ծաղկողներ։ Դրանց ստեղծագոր– ծությունները առինքնում են մանկական ընկալման պարզությամբ, անսովոր ան– միջականությամբ։ Դա ժող․ բանահյու– սության նմանատիպն էր նկարչության մեջ։ XV դ․ վերջից և XVI դ․ սկզբից Վաս– պուրականի մանրանկարչության մեջ կա– տարվել են որոշակի վւոփոխություններ․ տեղական ավանդական ձևերը աստիճա– նաբար կորցրել են իրենց երբեմնի հետա– քըրքրությունն ու կենսունակությունը։ Առանձին անհատականություններ (Մի– նաս, Իսրայեչ Երեց, Կարաւցետ Բերկրե– ցի, Կարապետ Աղթամարցի, Ավետիս, XV դ․, Զաքարիա Գնունեցի, Վարդան Բա– ղիշեցի, Խաչատուր Ւփզանցի, XVI դ․, Զաքարիա Ավանցի, Մարգիս Ւփզանցի, XVI–XVII դդ․) իրենց ստեղծագործու– թյուններում դեռևս պահպանել են միջ– նադարյան հայ մանրանկարչության ազգ․ ոգին ու մտածողությունը, բայց XVII դ․ վերջից սկսած, աստիճանաբար այդ ար– վեստն են ներթափանցել նոր ժամանակ– ների գաղափարական միտումներն ու նախասիրությունները, որոնք իրենց հեր– թին խաչաձևվել են եվրոպ․ տպագիր գըր– քի նկարազարդման և ընդհանուր արվես– տի զորեղ տպավորությունների հետ։ Սկսվել է բարդ խմորումների մի շրջան, որի ընդերքից, արդեն XVIII դ․ սկզբներին ստեղծվել են հայ նոր արվեստի առաջին ստեղծագործությունները՝ ազդարարելով ոչ միայն Վ․ մ․ դ–ի, այլև հայ միջնադարյան արվեստի պատմ․ ավարտը։ Վ․ մ․ դ․ ողջ միջնադարյան քրիստոնեական արվեստի ինքնատիպ ու հետաքրքրական երևույթ– ներից է։ Պատկերազարդումը տես 304-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Հովսեփյան Գ․, Մի էշ Իփզանի գեղարվեստական պատմությունից, «Հայաս– տանեայց եկեղեցի», 1944, № 10։ Հակոբ– յան Հ․, Վասպուրականի մանրանկարչու– թյունը, գիրք 1–2, Ե,, 1976–82։ հայկական մանրանկարչություն․ Վասպուրական (ալ– բոմ), կազմ․ Հ․ Հակոբյան, Ե․, 1978։ Հ․ Հակոբյան

ՎԱՍՏԱ4Ա4ՈՐ․պատվավոր կոչում, որը շնորհում են ՍՍՀՄ կամ միութենա– կան հանրապետությունների պետ․ իշխա– նության բարձրագույն մարմինները։

ՎԱՎԵՐԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, վավերա– գրաբանություն, դիվանաբա– ն ու թ յ ու ն, վավերագրերի ձևը և բո– վանդակությունն ուսումնասիրող պատմ․ օժանդակ գիտաճյուղ (դիսցիպլին)։ Սկըզբ– նապես Վ․ հասկացվել է՝ որպես փաստա– թղթերի վավերականության մասին գիտու– թյուն (այդ առումով մասամբ տարրա– լուծվում է հնագրության, ժամանակա– գրության, ծագումնաբանության և պատմ․ այլ հատուկ գիտաճյուղերի մեջ)։ Վավե– րագրերի իսկության որոշ ստուգում (գործ– նական Վ․) կիրառվել է դեռևս միջին դա– րերում։ XIV–XV դդ․ սկզբնավորված գիտ․ Վ․ մինչև XIX դ․ զուգակցվել է գործնակա– նին։ Վ–յան՝ որպես պատմ․ օժանդակ գիտաճյուղի, հիմնադիր ժ․ Մաբիլյոնը XVII դ․ մշակել է վավերագրերի իսկության գնահատման գիտ․ չափանիշներ։ XIX– XX դդ․ Վ–ի մեջ առանձնացել են հատուկ ենթաճյուղեր՝ կայսերական և թագավո– րական հրովարտակների Վ․, պապական հրովարտակների Վ․, մասնավոր վավե– րագրերի Վ․։ Իուրժ․ Վ․ զբաղվում է հիմնականում վավերագրերի միայն արտաքին առանձ– նահատկությունների նկարագրությամբ (դրանց բովանդակության ուսումնասիրու– թյունը պաշտոնապես չի մտնում նրա խնդիրների մեջ)։ Մարքսիստ․ Վ․ անհրա– ժեշտ է համարում վավերագրերի ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության ուսում– նասիրությունը, ընդ որում, վավերագրե– րը համարելով սոցիալ–տնտ․ հարաբերու– թյունների, ներքին և արտաքին քաղաքա– կանության պատմության կարևորագույն աղբյուրներ, դրանց ձևի ուսումնասիրու– թյունը ստորադասում է բովանդակության ուսումնասիրությանը։

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գրականության ինքնուրույն տեսակ, որի օբյեկտիվ հիմքն ու առարկան փաստերի, փաստաթղթերի, իրական դեմքերի ու դեպ– քերի ճշմարտապատում աշխարհն է։ Վ․ գ․ ակունքներով ու զարգացման ուղի– ներով կապվում է գիտության, արվեստի, փիլ–յան, հրապարակախոսության, սո– ցիոլոգիայի և հոգևոր գործունեության այլ ոլորտների հետ։ Համաշխարհային գրկ․ հարուստ է Վ․ գ–յան տարատեսակներով՝ քաղ․, փիլ– հրապարակախոսական պամֆլետ ու ֆե– լիետոն (Կ․ Մարքս, Ֆ․ Էնգելս,Պ․ Լաֆարգ, Հ․ Հայնե, Վ․ Ի․ Լենին, Մ․ Դորկի), հու– շագրություններ, օրագրեր, ճամփորդա– կան նոթեր (Դոնկուր եղբայրներ, Ա․ Պոլշ– կին, Լ․ Տոլստոյ, Մ․ Շահինյան), ակնարկ– ներ՝ բարքագրական ակնարկ, ակնարկ– էսսե, գրական դիմանկար (Բալգակ,