Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանցից կենտրոնականի վրա բարձրացել է ութանիսա թմբուկով գմբեթը, իսկ մյուսները ծածկված են ստալակտիտավոր առագաստներով ցածր գմբեթներով։Արևելյան և արևմտյան (դեպի Ս․ Նշան եկեղեցին բացվող) դռներն ունեն զարդաքանդակներով ճոխ շքամուաքեր՝ ներկված վառ գույներով։ Գավթի որմնամույթերը ծածկված են Աբգար թագավորին, Թեոդոս կայսրին, Գայանեին, Գաբրիել հրեշտակապետին, վանքի վանահայր Կիրակոս վարդապետին պատկերող XVII դ․ որմնանկարներով։ Գավթին արևմուտքիցից կից է եռակամար բաց նախասրահը (XVII դ․), հյուսիսից՝ Ս․ Խաչ միանավ թաղածածկ եկեղեցին (հիմնովին վերակառուցվել է 1817- ին), իսկ հարավից՝ Ս․ Սիոն եկեղեցին (XVII դ․), որը 1849-ին վերաշինվել է ցորենի շտեմարանի։ Որպես Ս․ Խաչ և Ս․ Սիոն եկեղեցիների արևմուտքից մուտքերի բարավոր օգտագործվել են սեպագիր արձանագրություններով ուրարտական կոթողներ (այժմ տեղափոխված են Վանի թանգարան)։ Վարազդատի պարսպի (1803) պարագծով աղյուսից կառուցված է եղել երկհարկանի շենք (չի պահպանվել)։ Վարազդատում գործել է դպրոց (տես Վարագավւսնքի դպրոց), տպարան։ Գրկ․ Լալայան Ե․, Վասպուրական․ նշանավոր վանքեր, Թ․, 1912։ Thierry J –М․, Monasteres armeniens du Vaspura- kan, «Revue des etudes armeniens», t․ VI, P․, 1969․

Վարագավանքի դպրոց (Վարագավանքի ժառանգավորաց դպրոց), հիմնադրվել է 1857-ին, վանահայր Մ․ Խրիմյանի և նրա համախոհների ջանքերով։ Եղել է նոր տիպի դպրոց (Վանում առաջինը այստեղ են աշակերտներին տրամադրվել սեղաններ, գրատախտակ, քարտեզներ ու բնագիտական նկարներ), ուր վերացվել էր մարմնական պատիժը, արմատավորվել էին ժամանակի մանկավարժության առաջավոր ձևերն ու մեթոդները։ Դասավանդել են արտասահմանում կրթված մտավորականներ Մ․ Արտամետցյանը, Մ․ Փափազյանը, Մ․ Գալպակչյանը, Մ․ Ռուբենյանը, Ն․ Փիրղալամյանը և ուրիշներ։ Ծրագրային առարկաներ են եղել սրբազան պատմությունը, աստվածաբանությունը, եկեղեց․ երաժշ–տությունը, ճարտասանությունը, քերականությունը․ աշխարհագրությունը, ազգ․ պատմությունը և այլն։ Վասպուրականում առաջին անգամ այստեղ է դասավանդվել հայրենագիտություն առարկան, որի նպատակն էր նաև հետազոտել հայրենի բնությունը, պատմ․ հուշարձաններն ու բանահյուսությունը։ Այդ հետազոտությունների արդյունքներն ընդհանրացվել են առարկայի ուսուցիչ Խ․ Խրիմյանի 1883-ին հրատարակված «Հայրենագիտությունն մասից բաղկացած գրքում։ 1862-ին դպրոցը տվել է առաջին շրջանավարտները։ ժառանգավորացն ունեցել է գրադարան, թանգարան, տպարան (այստեղ է տպագրվել նաև «Արծվի Վասպուրականը)։ 1896-ի կոտորածների և Վանի ինքնապաշտպանության օրերին վանքը և դպրոցը ավերվել ու թալանվել են, ուսուցիչների ու աշակերտների մի մասը սպանվել։ Չնայած դպրոցը գոյատևել է մինչև 1915-ը, սակայն իր նախկին մակարդակին չի հասել։ ժառանգավորացի շրջանավարտներից են Գ․ Սրվանձտյանը, Ա․ Թոխմախյանը, Հ․ Սևիկյանը, Ա․ Փոխանյանը, Ե․ Մեսրոպյանը, Վ․ Պապայանը, Մ․ Պետրոսյանը, Ա․ Հակոբյանը, Ե․ Տեր–Գրիգորյանը և ուրիշներ։ Դպրոցում որոշ ժամանակ ուսուցիչ է եղել Րաֆֆին։

Վարագույր թատերական, բեմի սարքավորման կամ ներկայացման ձևավորման տարր։ Ներկայացման սկզբում և վերջում, առանձին պատկերների միջև, ինչպես և ընդմիջումների ժամանակ բեմը փակող Վարագույր կոչվում է ընդմիջումնային, նախաբեմում կատարվող ինտերմեդիաների ժամանակ բեմի մի մասը Փակող Վարագույր՝ ինտերմեդիական։ Վարագույրները լինում են բացովի, բարձրացվող–իջեցվող, լուսային (լույսի հարահոսքն ապահովում են լուսավորող սարքերը)։ Հրակայուն, հակահրդեհային Վարագույրը բեմը հերմետիկորեն մեկուսացնում է հանդիսասրահից։ Վարագույրը կիրառվել է հնուց։ Վերածննդի դարաշրջանում ստեղծվել է բարձրացվող Վարագույր, որ սովորաբար նկարազարդվել է (երբեմն խոշոր վարպետի կողմից) դիցաբանական կամ այլաբանական սյուժեներով։ Այդօրինակ Վարագույրներ կան XIX դ․ և XX դ․ կառուցված բազմաթիվ թատրոններում։ XX դ․ թատրոնում Վարագույրը հաճախ ներառնվում է ներկայացման ձևավորման մեջ, ստեղծվում որոշակի բեմադրության համար, օրինակ, 1917-ին, Ալեքսանդրյան թատրոնում Մ․ ՛Ցոլ․ Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի ներկայացման համար նկարիչ Ա․ 6ա․ Գոլո– վինը նկարել է 10 Վ․ (յուրաքանչյուր պատկերի համար)։ 1923-ին սքարտիրոս Սարյանը ստեղծել է Հայաստանի Առաջին պետթատրոնի վարագույրը, որը խորհրդանշել է հայ ժողովրդի կենսունակությունը։ ժամանակակից թատրոնի ներկայացումներում, բեմադրողի մտահղացման համաձայն, երբեմն Վ․ բոլորովին չի կիրառվում։ Պատկերազարդումը տես 305-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Վարազ (Sus scrofa), վայրի խոզ, խոզերի ընտանիքի երկսմբակավոր կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը մինչև 2 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,2 մ/, քաշը՝ 300 կգ։ Ստորին և վերին ծնոտի ժանիքները (հատկապէա արու– ների) խոշոր են՝ թեքված դեպի կողքերը և վեր։ Մարմինը պատված է կուկիտ քիստամազերով։ Հասուն Վարազի գունավորումը գորշ է, ձագերինը՝ երկայնաձիգ բաց գույնի շերտերով։ Տարածված է Հս․ Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում (ՍՍՀՄ բազմաթիվ շրջաններում, ինչպես նաև ՀՍՍՀ–ում)։ Գերադասում է ապրել անտառներում և ջրամերձ եղեգնուտներում։ Ամենակեր է, սնվում է կոճղարմատներով, պալարներով, խոտաբույսերով, պտուղներով, միջատներով, մանր կրծողներով ևն։ Հանդիպում է ոչ մեծ խմբերով։ Ակտիվ է Գիշերը։ Էգը ծնում է 3–10 ձագ։ Որսի օբյեկտ է։ Վարազից են առաջացել ընտանի խոզերը։

Վարազ, գյուղ Արևմտյան․ Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիա գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 1660 (200 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, պարտիզպանությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Սարգիս)՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Վարազ Գրիգոր(ծն․ թ․ անհտ․– մոտ 636), Գարդմանի տեր և իշխան մոտ 628-ից։ Միհրանյանների տոհմից։ Իշխանական տիտղոսը ստացել է պարսից արքունիքից, Աղվանից կաթողիկոս Վիրոյի (որի ձեռքով էլ մկրտվել էր հայ լուսավորչական) միջնորդությամբ։ Ենթարկվելով բյուզանդական զորքերի և խազարների արշավանքներին՝ Վարազ Գրիգորն ընդունել է նրանց տիրապետությունը և պահպանել իշխանությունը։ Վարազ Գրիգորին հաջորդել է որդին՝ Ջիվանշիրը։

Վարազ Տրդատ (ծննդյան տարեթիվը անհայտ–մոտ 709), Գարդմանի տեր և իշխան մոտ 684-ից։ Միհրանյանների տոհմից, Զիվանշիրի եղբայր Վարազ Պերոժի որդին։ Բարեկամություն է հաստատել խազարների հետ (հաշտության բանակցությունների է մեկնել Մեծ Կվենք գավառի եպիսկոպոս Իսրայելը) և երկրամասը զերծ պահել նրանց ավերիչ հարձակումներից։ Հպատակություն հայտնելով Արաբ, խալիֆայությանը՝ պահպանել է ինքնուրույնությունը, սերտ կապեր հաստատել Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի և կաթողիկոս Մահակ Գ. Զորոփորեցու հետ։ Անդրկովկաս արշաված բյուզանդական բանակը, ի թիվս արաբ, գերիշխանությունն ընդունած մյուս հայկական նահանգների, ասպատակել է նաև Ուտիքը, գերեվարել (մոտ 699-ին) Վարազ Տրդատին և նրա որդիներին՝ Գագիկին ու Վարդանին։ Վարազ Տրդատի կինը՝ Սպրամը, և Աղվանից կաթողիկոս Ներսես Ա. Բակուրը բյուզ, թելադրանքով Փորձել են երկրամասում հաստատել քաղկեդոնականություն, սակայն տեղի իշխանները՝ Հայոց կաթողիկոս Եղիա Ա. Արճիշեցու օգնությամբ, խափանել են այդ ծրագիրը։ Մոտ 704-ին Վարազ Տրդատը վերադարձել է Բյուզանդիայից և կրկին իշխել երկրամասում։ Բայց քաղ․ իրավի– ճակը նրան ստիպել է ընդունել արաբական տիրապետությունը։ Գրականագետ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Ուլուբաբյան Բ․, Դրվագներ "Հшյոց արևելից կողմանց պատմության (V –VII դդ․), Ե․, 1981։

Վարազդատ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Հայոց Արշակունի թագավոր 374–378-ին։ Հաջորդել է հորեղբորը՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բատ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկ․ տիրապետության սպառնալիքից Փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնության և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ: Մինչդեռ Վարազդատը վարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու