Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

вики притч Вардана, ч․ II («ժողովւսծոյք սաակաց Վարդանայ»), СПБ, 1894, ч․ III, Приложение, СПБ, 1894․ ան յ ան Ղ․, Հետազոտու– թյունք նախնյաց ռամկորենի վրա, Վնն․, 1897։ Ա Р և ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1970։ Տ ա շ յ ա ն Հ․, ժողովածոյք առակաց Վար– դան այ, Վնն․, 1900։ Ա ն ա ս յ ա ն Հ․, Վար– դան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ, Վնտ․, 1969։ Марр Н-, Сборники притч Вардана, ч․ I, Исследование, СПБ, 1899; О р б ели И․ А․, Избр․ труды, т․ 1, М․, 1968․ Է․Պիվազյան

ՎԱՐԴԱՆ ԱՐԷՎԵԼՏԻ, ՎարդանԳան– ձակեցի, Աղվանից Վարդան, Վարդան Կիլիկեցի, Վար– դան Մեծ, Վարդան Պատմիչ, Վարդան Վարդապետ (մոտ 1198, Գանձակ –1271, խոր Վիրապ), հայ պատմագիր, աշխարհագրագետ, մեկնիչ, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ, հաս․ U եկեղեց․ գործիչ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Նոր Գետիկի վանքում, ուր աշակերտել է Մխիթար Գոշին։ Այնուհետե ուսանել է Տավուշի խորանաշատ վանքում, հմտա– ցել մատենագիտության, քերականագի– տության և աստվածաբանության մեշ, տիրապետել բազմաթիվ լեզուների (եբր․, ասորերեն, հուն․, լատ․, պարսկ․)։ Վար– դապետի, իսկ 1235-ից՝ րաբունապետի աստիճան ստանալուց հետո ծավալել է ուսումնագիտ․ բեղմնավոր գործունեու– թյուն։ Հիմնել է Կայենաբերդի Ա․ Անդրեի վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել (1235– 1239, 1252–55) ուսուցչությամբ։ 1239-ին մեկնել է Երուսաղեմ։ Վերադարձին Հե– թում Ա թագավորի հրավերով այցելել է Կիլիկյան Հայաստան։ Մասնակցել է Մսի 1243-ի ազգային–եկեղեց․ ժողովին, այն– տեղ սահմանված կանոնները 1245-ին բերել մայր Հայաստան։ 1248-ին դարձ– յալ անցել է Կիլիկիա, մասնակցել հայկ․ պետության քաղ․ և հաս․ կյանքին, Վատի– կանի ու Բյուզանդիայի ոտնձգություննե– րի դեմ պայքարին։ Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրաբերդցու համա– գործակցությամբ գրել է Արլ․ Հայաստանի բնակչությանն ուղղված «Թուղթ խրատա– կան»-ը Ա Հռոմի պապի դավանաբան, գրության պատասխանը, մասնակցել Մսի 1251-ի ժողովի ընդունած կանոնների մշակմանը։ 1252-ին վերադարձել է Հա– յաստան, գումարել Հաղպատի և Զագա– վանի ժողովները (տես Ձագավանի ժո– ղով), հիմնել Մաղմոսավանքի, Թեղեն– յաց մենաստանի, Աղշոնց վանքի, նորա– կերտի դպրոցները, դասավանդել Հաղ– պատի ուսումնագիտ․ կենտրոնում։ 1255-ին հիմնել է հոր Վիրապի դպրոցը (վարդապետարան), որի ուսումն, ծրա– գրերի մեջ մտցրել է նաև անտիկ փիլի– սոփաների, տրամաբանների, ճարտա– սանների, քերականների աշխատություն– ների և դրանց վերաբերյալ ստեղծված մեկնող, երկերի ուսուցում։ խոր Վիրա– պում նրան աշակերտել են միշնադարյան հայ մշակույթի ապագա խոշոր գործիչներ Գևորգ Մկևռացին, Հովհաննես Երզնկա– ցի Պլուզը, Ներսես Մշեցին, Եսայի Նչե– ցին, Գրիգոր Բալուեցին, Գրիգոր Բշնե– ցին և ուրիշներ։ 1264-ին մեկնել է Թավրիզ և մոնղ․ Հուլավու ղանի հետ բանակցե– լուց հետո նրանից ստացել հատուկ ար– տոնագիր, որով չափավորվել են Հայաս– տանից գանձվող հարկերը։ Վ․ Ա․ թողել է մատենագիտ․ հարուստ ժառանգություն (ավելի քան 120 ստեղծա– գործություն)։ Հայ մեկնող, գրականու– թյան լավագույն նմուշներից են Վ․ Ա–ու «Մեկնութիւն Աաղմոսաց», «Մեկնութիւն երկոտասան մարգարեիցն», «Մեկնոլ– թիւն երգոց երգոյն Գրիգորի Նարեկաց– ւոյ», «Մեկնութիւն Դանիէլի», «Մեկնու– թիւն Հնգամատենին» գործերը, որոնք արտացոլում են ժամանակի աշխարհա– յացքային դրույթներն ու հարցադրումնե– րը, առատ նյութ պարունակում հայ ժո– ղովրդի միշնադարյան պատմության, սո– ցիալ–տնտ․ հարաբերությունների, կեն– ցաղի, մշակութային կյանքի վերաբեր– յալ։ Հայ միշնադարյան մատենագրու– թյան մեջ ուրույն տեղ ունի Վ․ Ա–ու «Լուծ– մունք ի Մ․ Գրոց ․․․» ժողովածուն (հայտնի է «ժղլանք» անունով), որը բազմաթիվ և բազմաբնույթ նյութերից կազմված, դյուր– ըմբռնելի միշին հայերենով շարադրված, հանրագիտ․ բնույթի ծավալուն երկ է, որ– տեղ արծարծված են ժամանակի մարդուն հետաքրքրող բազմաթիվ հարցեր (բնու– թյան, երկնային մարմինների ծագման ու շարժման, բուս, և կենդան, աշխարհի առաշացման, մարդու, նրա հոգևոր ու իմաց․ գործունեության, լեզվի, հայկ․ նշա– նագրերի, գրերի գյուտի, երաժշտության ևն)։ Վ․ Ա․ բնությունը դիտում է անընդ– հատ շարժման, դադարի և փոփոխության մեշ։ Բնությունից դուրս ո՝չ շարժում կա հ ո՝չ էւ դադար, շարժումը սոսկ տեղա– շարժություն չէ, այլ նաև ներքին կերպա– րանափոխություն, մի վիճակից մյուսին անցում։ Ըստ Վ․ Ա–ի, երկնային մարմին– ներն առաշացել են «մրրատեսակ թանձ– րամածություններից»։ Նա գրում է, որ Տիեզերքում շատ ավելի մեծ աստղեր կան, քան Արեգակը, և դրանք միմիայն հեռա– վորության պատճառով են ֆոքր երևում։ «ժղլանքը» եղել է միշնադարյան Հայաս– տանի ամենատարածված գրքերից։ Հրա– տարակվել են առանձին հատվածներ, որոշ նյութեր ֆրանս․ են թարգմանել է․ Պրյուդոմը և Վ․ Լանգլուան։ Գիտ․ մեծ արժեք է ներկայացնում Վ․ Ա–ու «Աշխար– հացոյց»~ը, որը պահպանվել է համառոտ և ընդարձակ տարբերակներով։ Բնագրին ավելի մոտ է համառոտը, որն ընդօրի– նակվել է XIII դ․ վերշին։ «Աշխարհա– ցոյց»-ը բաղկացած է չորս մասից («Արար– չագործութիւն եւ երկինք», «Երկիր», «Հայք, Վիրք եւ Աղուանք», «Այլ աշ– խարհք»)։ Աշխարհագր․-տեղագր․ կարևոր տեղեկություններ կան Եվրոպայի, Աֆ– րիկայի, Ասիայի երկրների վերաբերյալ։ Հատկապես արժեքավոր է Հայաստանին վերաբերող հատվածը, որտեղ նկարագըր– վում է հին և միշնադարյան Հայաստանի աշխարհագր․ վիճակը, վարչատերիտո– րիալ բաժանումը, գավառների, քաղաք– ների, ավանների, գյուղերի, վանքերի տեղագրությունը, տրվում են պատմ․, գիտամշակութային և ազգագր․ տեղե– կանքներ, մատնանշվում տեղանունների հին և նոր փոփոխությունները։ Առաշին անգամ (1728) հրատարակել է Երեմիա Մեղրեցին։ Մեն–Մարտենի թարգմանու– թյամբ 1819-ին հրատարակվել է ֆրանս․։ Վ․ Ա․ հեղինակ է «Մեկնութիւն քերակա– նին» և «Վասն բանին մասանց» քերակա– նագիտ․ աշխատությունների։ Առաշինը, որը գրել է Հեթում Ա–ի պատվերով, Դիո– նիսիոս Թրակացու քերականության հայ․ թարգմանության մեկնությունն է, երկ– րորդը՝ հայոց լեզվի շարահյուսության սկզբունքների նկարագրությունը։ Վ․ Ա․ քերականության նպատակն է համարում խոսքի կոկումն ու կռումը։ Նա քերակա– նությունը զատում է պոետիկայից, ճար– տասան․ ու ֆիլ․ գիտությունների խառ– նուրդից, այն ներկայացնելով որպես խոս– քի մասերի մասին ինքնուրույն գիտու– թյուն։ Խոսքի մասերը քննում և բնորո– շում է որպես նախադասության անդամ– ներ, գտնում, որ հայերենն ունի խոսքի ութ մաս (անուն, բայ, ընդունելություն, նախադրություն, մակբայ, դերանուն, հոդ, շաղկապ), տալիս դրանց շարահյուս․ ար– ժեքը, սահմանումն ու գործածության ձևե– րը։ Վ․ Ա–ու քերականագիտ․ աշխատու– թյունների կառուցվածքը պարզ է, շարա– դրանքը՝ սահուն, լեզուն՝ դյուրըմբռնելի, ոճավորված ժող․ դարձվածքներով։ Վ․ Ա․ խոսակցականն ընդունում է գրաբարին հավասար լեզու։ Վ․ Ա–ու մատենագր․ ժառանգության մեշ ամենաարժեքավորը «Հալաքումն պատ– մութեան» երկասիրությունն է, որը համ– ընդհանուր պատմություն շարադրելու նոր փորձ էր հայ պատմագրության մեշ։ Այն բաղկացած է «Նախերգանքից» (ուր խոս– վում է «անսկիզբ» ժամանակների մասին) և հարյուր գլխից։ Բուն պատմությունն սկսում է Բաբելոնյան աշտարակաշինու– թյունից, Հայկի ու Բելի կռվից և հասցնում մինչև Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրաբերդցու մահը (1267)։ Հայ ժողո– ՎռՐԴԻ քտղ․, տնտ․, կրոն, և մշակութա– յին պատմության շարադրանքը սերտո– րեն միահյուսել է հարևան երկրներում կատարված իրադարձությունների հետ։ Որպես սկզբնաղբյուր՝ օգտագործել է Եվսեբիոս Կեսարացու, Կորյունի, Մով– սես խորենացու, Մատթեոս Օւռհայեցու, Մխիթար Անեցու, Վանական Վարդապե– տի, Կիրակոս Գանձակեցու և ուրիշների երկասիրությունները, վիմ․ արձանագրու– թյուններ, դիվան, փաստաթղթեր, ժող․ պատումներ, զրույցներ ու առասպելներ, դեպքերի մասնակիցների բանավոր տե– ղեկություններ։ Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրշանի՝ XII դ․ վերշի և XIII դ․ պատմ․ իրադարձություն– ների նկարագրությունը։ Հարևան ժողո– վուրդների հին պատմությունը շարադըր– ված է համառոտ, հաճախ միայն անուն– ների ու տարիների թվարկմամբ։ Աակայն սկսած XI դարից շարադրանքը հարստա– նում է․ բազմազան և ճշգրիտ տեղեկու– թյուններ կան անդրկովկասյան ժողո– վուրդների, պարսիկների, հույների, արաբների, սելշուկյան թուրքերի, խաչա– կիրների, եգիպտ․ մամլուքների, մոնղոլ– ների մասին։ Երկը խիստ կարևոր աղբյուր է մոնղ․ արշավանքների, անդրկովկասյան երկրների նվաճման, հարկային քաղաքա– կանության, Հուլավյանների պետության, հայ–մոնղ․ փոխհարաբերությունների պատմության ուսումնասիրության համար։